> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 30.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 30.

30. Բա որ, մավոր

Նիկոլ Փաշինյանը ՀՀ Գլխավոր դատախազությունում. 01.07.2009- Բա որ ես էլ ծիտիկ դառնամ,
Թռչեմ ծառին, ծրտեմ գլխիդ`
Ի՞նչ կանես. ի՞նչ կանես, ի՞նչ կանես։

- Բա որ ես էլ որսորդ դառնամ,
Հրացանս վերցնեմ ու գամ,
Ծրտամանիդ նշան բռնեմ` ու կրակեմ`
Ի՞նչ կանես, ի՞նչ կանես, ի՞նչ կանես…

Ժողովրդական երգից

Այն բանից հետո, երբ լույս տեսավ «Բանտային օրագրիս» 27-րդ գլուխը, որտեղ գրել էի, թե «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ պետ Նելսոն Զաքարյանի դաստիարակության պակասը զգալ է տալիս, տվյալ բացը ավելի ու ավելի նկատելի դարձավ։ Հոդվածի լույս տեսնելու օրվանից Զաքարյանը սկսեց խստացնել պահպանակ-հրեշտակի իր ծառայողական իմիջը։ Սկզբում նա ուզում էր ինձ պահպանել հարազատ եղբորիցս, որը «Հանգիստ կյանքի» լույս տեսնելու հաջորդ օրը պետք է մեկներ Ռուսաստանի Դաշնություն, որտեղ եւ բնակվում է մշտապես։ Եւ ահա, երբ եղբայրս եւ ընտանիքիս մյուս անդամները եկել էին տեսակցության եւ սպասում էին ՔԿՀ ընդունարանում, ահա այդ ժամանակ Նելսոն Զաքարյանը ինձ խաբար ուղարկեց` ահաբեկող խաբար։ Ասածն այն էր, որ իմ անկետայի մեջ ՌԴ-ում բնակվող եղբորս անունը չկա, եւ ուրեմն. «Եթե թերթում գրում ես, որ ես դաստիարակության պակաս ունեմ` բա լավ կլինի՞` չթողնեմ եղբորդ հետ տեսակցես»։ Այս խոսքերը ինձ փոխանցեց հատուկ այդ նպատակով ինձ մոտ ուղարկված սպան, որը, թերեւս, սպասում էր, որ ես ծնկաչոք պիտի աղաչեմ` չանել այդ բանը։ Բայց ես հանգիստ վերաբերվեցի ՔԿՀ պետի ուղարկած խաբարին եւ խիստ պատվաբեր առաքելություն ունեցող սպային խնդրեցի պատասխան խաբար տանել Զաքարյանին, եւ փոխանցել, որ Նիկոլն ասում է` բա լավ կլինի՞` ես էլ` ու երեք հատ կետ, այսինքն` կախման կետ։ Վատ բան չմտածեք. այդ նախադասությունը ձեւակերպեցի որպես ունիվերսալ պատասխան Զաքարյանի բոլոր հնարավոր սպառնալիքներին, որպեսզի երբ ինքը ինձ ասելու բան ունենա, իմանա նաեւ իմ պատասխանը, եւ կապիտանի գնալ-գալու կարիքը չզգացվի։ Պատկերացնո՞ւմ եք, ՀՀ քրեակատարողական ծառայության կապիտանը հայտնվել է կալանավորի եւ ՔԿՀ-ի պետի միջեւ խոսք տանող-բերողի կարգավիճակում։ Նրան այդ վիճակում դնում է իր անմիջական ղեկավարը։

Այսուհանդերձ` տեսակցությունը հարազատներիս հետ տեղի ունեցավ։ Ու չնայած Զաքարյանն անհարկի հետաձգել էր տեսակցության ժամը, ապա եւ ընտանիքիս անդամներին անհարկի սպասեցրել, դա չազդեց մեր տրամադրության վրա։ Տեսակցությունն անցավ ինչպես միշտ` ընտանեկան ուրախ մթնոլորտում։ Հաջորդ օրը` օգոստոսի 20-ի առավոտյան, փաստաբան Տիգրան Մուրադյանի հետ աշխատում էինք տեսակցությունների սենյակում, երբ ներս մտավ հերթապահ ենթասպան եւ տեղեկացրեց, որ ինձ թույլ չի տրվելու հետս խուց տանել «Հրապարակ», «Առավոտ», «Հայկական ժամանակ» թերթերը, որ փաստաբանս էր իր հետ բերել։

Կալանքի առաջին օրվանից թերթերը ստացել եմ հետեւյալ մեխանիզմով. կամ հարազատներս են դրանք բերել-փոխանցել ՔԿՀ վարչակազմին, վերջիններս էլ ինձ են հանձնել, կամ փաստաբաններս են բերել եւ ինձ հանձնել, եւ ես, ՔԿՀ վարչակազմի իմացությամբ` դրանք խուց եմ տարել։ Ահա ուրեմն` հերթապահ ենթասպան տեղեկացրեց, որ ՔԿՀ պետ, մեծադըղըրդ Նելսոն Զաքարյանը հրովարտակ է արձակել, որով ինձ արգելում է օրվա մամուլը խուց տանել. հրովարտակն, ըստ այդմ, քննարկման ենթակա չէ։ Փաստաբանս ՔԿՀ պետի մոտ գնաց պարզաբանումներ ստանալու։ Վերադարձավ տարակուսած. Նելսոն Զաքարյանը ինչ-որ անհեթեթ պատճառաբանություններ էր բերել եւ ասել, որ կալանավորված անձինք թերթերը պետք է ստանան ՔԿՀ վարչակազմի միջոցով։ Մենք ընդունեցինք փաստարկը. փաստաբանս կից գրություն պատրաստեց` ՔԿՀ պետի անունով։ Գրության մեջ ասվում էր, որ փաստաբանը ՔԿՀ վարչակազմին է հանձնում այս-այս-այս թերթերը եւ խնդրում դրանք փոխանցել իր պաշտպանյալին` Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով։ Վարչակազմի ներկայացուցիչը, սակայն, հրաժարվեց ընդունել գրությունը եւ թերթերը` պատճառաբանելով, որ ՔԿՀ պետը հրահանգել է ոչ մի գրություն, դիմում, թերթ չընդունել։ ՔԿՀ պետը խորհուրդ էր տվել դիմումն էլ, թերթերն էլ` փոստով ուղարկել։ Ես ենթասպային տեղյակ պահեցի, որ ապօրինություն է տեղի ունենում եւ խնդրեցի «Ձերբակալված եւ կալանավորված անձանց մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն ինձ լրացուցիչ տեղեկություններ տալ եւ պարզաբանել, թե ներքին կանոնակարգի ո՞ր հոդվածի ո՞ր կետի համաձայն է ինձ արգելվում խուց տանել օրվա թերթերը։ Ենթասպան գնաց, վերադարձավ մի 10 րոպեից եւ ասաց միայն, որ այդ մասին ինձ գրավոր պարզաբանում կհանձնվի օրվա ընթացքում։ Աշխատանքային օրն ավարտվեց, բայց ինձ այդպես էլ որեւէ պարզաբանում, լրացուցիչ տեղեկություն չտրվեց, այն պարզ պատճառով, որ ՔԿՀ պետը բացահայտ ապօրինություն էր թույլ տվել, եւ այդ գործողությունը հակասում է ոլորտը կարգավորող օրենքներին եւ ենթաօրենսդրական ակտերին։ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը ստեղծում է համապատասխան պայմաններ` թերթերից, ամսագրերից եւ այլ գրականությունից օգտվելու համար։ Նույն օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է, որ կալանավորված անձն իր միջոցներով կարող է ձեռք բերել սնունդ եւ անհրաժեշտ ու չարգելված առարկաներ։ Թերթը ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով արգելված առարկա չի համարվում, ընդհակառակը` համարվում է թույլատրված առարկա։ ՀՀ Կառավարության կողմից 2006 թ. նոյեմբերի 9-ին հաստատված` ՔԿՀ-ների ներքին կանոնակարգի 13-րդ հոդվածը սահմանում է, որ կալանավորված անձինք իրավունք ունեն օգտվելու կալանավորվածներին պահելու վայրի աշխատողի միջոցով` մեջբերում եմ` «Իրենց հաշվին կամ բաժանորդագրության ձեւով ձեռք բերված գրականությունից եւ պարբերական մամուլից, որի համար կալանավորված անձը դիմում է կալանավորվածներին պահելու վայրի (…) պետին». մեջբերման ավարտը։ Երբ արդեն խցում էի` առանց օրվա թերթերի, հրավիրեցի հերթափոխի պետին եւ ձեռքի տակ եղած վերը նշված օրենքից եւ կառավարության որոշումից մեջբերումներ անելով` առաջարկեցի գիտակցել, որ իրենց արածը ապօրինություն է, եւ ուրեմն` թող կամ փաստաբանիս բերած թերթերը փոխանցեն ինձ, կամ էլ իմ անձնական հաշվին առկա գումարով իմ ուզած թերթերը գնեն եւ փոխանցեն ինձ։ Իմ առաջարկներից ոչ մեկը չընդունվեց, փոխարենը` ինձ բերեցին «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ» եւ «Առավոտ»։ Վերջինից փաստաբանիս բերած փաթեթում էլ կար։ Այդ օրը, սակայն, իմ ուզած մյուս թերթերը չստացա։ Այսպիսով` դաստիարակության պակասից բացի, զգալ տվեց նաեւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ պետ Նելսոն Զաքարյանի սերժանտական հակումն ապօրինությունների նկատմամբ։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ չնայած գլխին առկա մազերին` Նելսոն Զաքարյանը սովորական իշխանական սափրագլխի գործառույթ է իրականացնում։ Նման գործելակերպը զարմանալի չէ մի մարդու համար, որն, ըստ լուրերի, ժամանակին ԿԳԲ-ի քննիչ է եղել։ Եւ նման դիշովի քայլերով Նելսոն Զաքարյանը ընդամենը ուզում է հավասարակշռությունից հանել ինձ, որ մի չափալախից-բանից ստանա, եւ վազի Սերժ Սարգսյանի մոտ` մեդալ ստանալու, որ եւս մեկ քրգործ սարքելու առիթ է տվել իմ նկատմամբ։ Նելսոն Զաքարյանը, սակայն, չի կարողանալու կատարել ղեկավարությունից ստացած հանձնարարությունը, եւ չի կարողանալու ինձ հանել հավասարակշռությունից, այլ ինքն է գլուխը կորցրած ապօրինություններ գործելու իրար ետեւից։ Ես էլ` բարեխղճորեն ու հանդարտ արձանագրելու եմ այդ ամենը, մինչեւ Նելսոն Զաքարյանի դաստիարակության պակասի մասին իմ արդեն հայտնի նախադասության ճշմարտացիությունը ակնհայտ լինի բոլորին եւ հանրահայտ դառնա որպես փաստ։ Ի դեպ, ՔԿՀ պետի պաշտոնը շատ յուրօրինակ եւ զգայուն աշխատանք է, եւ եթե այս պաշտոնում հայտնվում են մանր մարդիկ` դա կարող է ունենալ անշրջելի հետեւանքներ` հենց այդ մանր մարդկանց համար։

ՀԳ. Թերթերի հետ կապված պատմության օրը նաեւ բաղնիք գնացինք։ Ու երբ լոգարան մտա, մի քանի վայրկյան անց ցնցուղի մետաղե գլխիկը շրխկոցով ընկավ գետնին ու եթե մեզնից մեկը այդ պահին ցնցուղի տակ լիներ, գուցե գլխի պատռվածք ստանար։ Նելսոն Զաքարյանը ապօրինի դիշիվիտների փոխարեն լավ կանի զբաղվի իր օրինական գործառույթներով, մասնավորապես` ՔԿՀ-ում օրենքով նախատեսված պատշաճ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Օգոստոսի 25, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Օգոստոս 25th, 2009 at 02:17 | #1

    Nikol jan, dishivitner@ texin es nshel, qani vor chi bacarvum, vor cncux@ nelson@ andzamb tulacrac lini, vor qez patji… Axr shat)))) DISHOVI EN…

  2. Օգոստոս 25th, 2009 at 06:15 | #2

    Nikol Jan, shen mnas, lav mnas
    qic e mnacel…shutov.
    payqar , payqar mincev verj.

  3. Marianna
    Օգոստոս 25th, 2009 at 12:11 | #3

    @MM
    hastat tenc el ka:):):)

  4. Aram
    Օգոստոս 25th, 2009 at 12:48 | #4

    “Հոդվածի լույս տեսնելու օրվանից Զաքարյանը սկսեց խստացնել պահպանակ-հրեշտակի իր ծառայողական իմիջը։ ” ;o)))))))) PAHPANAK hreshtak ;o)) demq es Nikol jan, iskapes vor dranq pahpanaki tex haziv el linen ;o)

  5. Հայկ–PL
    Օգոստոս 25th, 2009 at 13:12 | #5

    Ն.Փ.m :
    “Հոդվածի լույս տեսնելու օրվանից Զաքարյանը սկսեց խստացնել պահպանակ-հրեշտակի իր ծառայողական իմիջը։ ”

    :-D

  6. master
    Օգոստոս 25th, 2009 at 16:38 | #6

    Պահպանակ-հրեշտակը վերջն ա ))))

  7. mard, eli mard
    Օգոստոս 25th, 2009 at 22:56 | #7

    Nikol jan bari or!
    ed anasunneri pahvatski u qo ardzaganqi vra shat lav kayf enq brnum, du arajin hertin, menq el qo gratsneri himan vra… Bayts sents inchkan karelia? yelq@ vorna? sra verj@ yerba???

  8. ANI Julakyan
    Օգոստոս 26th, 2009 at 02:43 | #8

    պահպանակ-հրեշտակ …es Marish Bozinyani nman mi nor anun darzav mer irakanutyan mej….

  1. No trackbacks yet.