> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 28.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 28.

28. Ցեղասպանության մեխանիկան

Մոմավառություն Լեւոն Գուլյանի հիշատակին

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Դուք երբեւէ մտածե՞լ եք, թե ցեղասպանությունը ցեղասպանված ժողովրդի ինչպիսի հատկանիշներ է ի ցույց դնում, մտածե՞լ եք, թե ինչպես է հնարավոր դառնում ցեղասպանությունը։ Սա հասկանալու համար հարկավոր է ցեղասպանության շաբլոն տեսարան պատկերացնել։ Տվյալ ազգի` սրի քաշվող միլիոնավոր ներկայացուցիչներ եւ տվյալ ազգի ուրիշ միլիոնավոր ներկայացուցիչներ, ովքեր անմռունչ սպասում են սրի քաշվելու իրենց հերթին։ Ավելի ճիշտ` չեն սպասում իրենց հերթին, այլ մի ներքին հույս ունեն, որ այդ ճակատագիրը կշրջանցի իրենց։ Հենց նոր բոլորի եւ յուրաքանչյուրի աչքի առաջ իրենց նման բազմության սրախողխող արեցին, բայց յուրաքանչյուրը եւ դեռեւս կենդանի բոլորը, միեւնույն է, մի ներքին համոզմունք եւ հույս ունեն, որ նույնը իրենց հետ տեղի չի ունենա։ Յուրաքանչյուրն ինքն իրեն վստահեցնում է, թե տեղի ունեցողը կշրջանցի իրեն, տեղի ունեցողը իրեն չի վերաբերում եւ ուրեմն` ավելի լավ է ինքը չխառնվի, եւ բռնությունը գուցե չնկատի իրեն։ Ինձ միշտ զարմացրել են այն տեսարանները, երբ մի տասնյակ` թեկուզ զինված մարդիկ գնդակահարության եւ խոշտանգումների են քշում հազարների. թեկուզ անզեն եւ հյուծված հազարների։ Թեկուզ զինված` տասնյակները անզոր են թեկուզ անզեն` հարյուրյակների, հազարների դեմ։ Նույնիսկ եթե անզոր չեն, եթե անգամ նրանց շանսերը հավասար են, եթե նույնիսկ հավասար չեն. չէ՞ որ քշվողների 90 տոկոսի վերջը խիստ կանխատեսելի է։ Եւ ուրեմն` եթե մեռնելն է, ինչո՞ւ չմեռնել արժանապատիվ, ինչո՞ւ անապատ քշվող հայերը չեն հարձակվել ու ջնջխել իրենց քշող ասկյարներին։ Մի պարզ պատճառով. զինված պահակախմբերի վրա առաջին հարձակվողները մեծ հավանականությամբ պետք է տեղում զոհվեին, նրանց հետեւողները միայն պահակախմբի զենքին տիրանալու շանս պիտի ունենային։ Ահա այստեղ է խնդիրը. ոչ ոք չի ցանկացել լինել առաջին հարձակվողը, այսինքն` պոտենցիալ զոհը։ Դեռ ավելին, ոչ ոք չի ցանկացել լինել հարձակվողների երկրորդ խմբի մեջ, ոչ ոք չի ցանկացել վտանգել իրեն, ոչ ոք չի ցանկացել քայլ անել իրավիճակի փոփոխության ուղղությամբ։ Բոլորը հույս են ունեցել, որ ուրիշ ինչ-որ մեկը, ինչ-որ ուրիշներ իրենց փոխարեն կպայքարեն էլ, կազատագրեն էլ, կզոհվեն էլ, եւ իրենք կվայելեն այդ ուրիշների կյանքի գնով ձեռքբերված ազատությունը։ Սպանդանոցի ճանապարհին բոլորը սպասել են, որ հայտնվի որեւէ մեկը, որ անի այն, ինչն այնքան պարզ ու տրամաբանական է թվում, ինքնին ենթադրվող ու հասկանալի։ Բոլորը սպասել են, որ այդ մեկը կհայտնվի, բոլորը համոզված են եղել, որ այդ մեկը իրենք չեն։ Բոլորը զարմացած են. մի՞թե չկա այդ մեկը, բոլորը թուքումուր են անում բոլորին` այդ մեկը դառնալ չցանկանալու համար։ Բոլորը փորձում են քշվող մահապարտների անծայրածիր շարքում աննկատ մնալ, մինչեւ հայտնվի այն մեկը, որ հայտնի չէ, թե ով է, բայց յուրաքանչյուրին հայտնի է, որ դա ինքը չէ, յուրաքանչյուրին հայտնի է, որ ենթադրվող անելիքը իր անելիքը չէ, յուրաքանչյուրին հայտնի է, որ իր անելիքը մահապարտների շարքում անմռունչ եւ հնազանդ քայլելն է` շառից եւ փորձանքից հեռու։ Այս մտածողությունն է հնարավոր դարձնում ցեղասպանությունը, սա է կոչվում ցեղասպանության մեխանիկա։ Որեւէ ժողովրդի հնարավոր չէ ցեղասպանության ենթարկել, եթե այդ ժողովրդի գիտակցության մեջ գործարկված չէ ցեղասպանության մեխանիկան։ Հայոց կոտորածները տարիներ են տեւել, բայց դրանք նախապատրաստվել են երկար դարերի ընթացքում, եւ դա ոչ թե ուրիշներն են նախապատրաստել, այլ մենք ինքներս` որպես ցեղասպանության մեխանիկայի կրողներ։ Այս ամենը չեմ գրում պատմական վերլուծություն անելու համար. դա թող անեն պատմաբանները` Սերժ Սարգսյանի ստեղծելիք հայ-թուրքական համատեղ հանձնաժողովում։

Շատ ավելի կարեւոր է հասկանալ այսօրվա, ընթացիկ քաղաքական եւ հանրային պրոցեսների պատմական իմաստը, ձեւակերպել այն մարտահրավերը, որ ծառացած է մեր առաջ, եւ որի դեմ պայքարը միավորել է մեզ. դա նույն` ցեղասպանության մեխանիկան է։ Այսօր, հենց հիմա Հայաստանի ժողովուրդը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդությամբ պայքարում է ինքն իրեն ցեղասպանության մեխանիկայից դուրս դնելու համար։ Սա մի փոփոխություն է, որի արդյունքում մարդը տվյալ երկրի բնակչից վեր է ածվում քաղաքացու, եւ ուրեմն` որեւէ մեկի դեմ տեղի ունեցող ապօրինությունը համարում է ի՛ր դեմ տեղի ունեցող ապօրինություն, այդ ապօրինության դեմ պայքարը համարում է իր անձնական գործը, իրեն պատասխանատու է զգում այն վիճակի համար, որ հաստատված է այսօր, իրեն պատասխանատու է զգում այն վիճակի համար, որ հաստատված կլինի վաղը, եւ ուրեմն` պատրաստ է իրենից կախվածը անել` անարդարության եւ ապօրինության դեմ պայքարին աջակցելու, այդ պայքարը խթանելու եւ նրա անշրջելի եւ վերջնական հաղթանակին հասնելու համար։ Մեծ հաշվով, այս պայքարի, քաղաքացիական պայքարի հիմքում ընկած է «ցեղասպանություն» տերմինի, հասկացության ասոցիատիվ ընկալման փոփոխությունը։

Հայ ավանդական մտածողությունը «ցեղասպանություն» հասկացությունը նույնացնում է «թուրքի», այսինքն` թշնամու, արտաքին աշխարհի թշնամական գործողությունների հետ։ Նոր հայաստանյան մտածողությունը երեւույթը փորձում է ընկալել ինքնահայեցման միջոցով, փորձում է ընկալել երեւույթի ներքին պատճառները, որ թաքնված են ցեղասպանված ժողովրդի, այսինքն` մեր իսկ մտածողության հիմքում։ Ավանդական մտածողությունը ցեղասպանության կանխարգելումը, այսինքն` կրկնության բացառումը կապում է արտաքին աշխարհում փոփոխություններ հարուցելու հետ (ցեղասպանության միջազգային ճանաչում եւ այլն), նոր մտածողությունը շատ ավելի կարեւոր է համարում ներքին փոփոխությունները, փոփոխությունները հանրային մտածողության եւ հանրային հարաբերությունների ոլորտում։

Նման մոտեցումը հենվում է այն գիտակցության վրա, որ ցեղասպանության մեխանիկան այսօր էլ թելադրում է մեր հանրային մտածողության եւ հարաբերությունների կերպը, կանխորոշում մեր հանրային եւ անհատական վարքագիծը։ Անարդարությունը, ապօրինությունը, լկտիությունը, բեսպրեդելը ասկյարի նման այսօր էլ մեզ զրկում են հայրենիքից, եւ մեզնից յուրաքանչյուրը հույս ունի, որ ինքը չի դառնա ապօրինության զոհ, եւ նման ճակատագրից խուսափելու համար հարկավոր է լուռ ու մունջ ապրել որպես հնազանդ հպատակ։ Այսպես, թերեւս, մտածում էին Երեւանի Բուզանդի փողոցի բազմաթիվ բնակիչներ, երբ լսեցին Պողոս Պողոսյանին սպանելու լուրը։ Բուզանդի փողոցի բազմաթիվ բնակիչներ մտածում էին, թե իրենք չեն դառնա քոչարյանական բեսպրեդելի զոհը, քանի որ չէին հանդիպում նրան ու չէին ասում «Բարեւ, Ռոբ»։ Եւ ուրեմն` Քոչարյանի թիկնազորը սամասուդի չի ենթարկի իրենց, քանի որ իրենք իրենց տներից դուրս էլ չեն գալիս։ Բայց սխալվում էին Բուզանդի փողոցի այսպես մտածող բնակիչները, որովհետեւ շատ չանցած Քոչարյանի կարմիր բերետավորները նրանց դուրս վռնդեցին իրենց իսկ տներից։ Երբ Բուզանդի փողոցի բնակիչներին դուրս էին շպրտում իրենց տներից` Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանը իրեն պաշտպանված էր զգում, նրան թվում էր, թե տեղի ունեցողը չի առնչվում իր հետ, նրան թվում էր, թե բեսպրեդելը չի հասնելու իրեն։ Բայց հասավ. իհարկե, ոչ թե իր տան մեջ, այլ միայն շենքի մոտակայքում։ Երբ Մարտի 1-ին բեսպրեդելը գնդակահարում էր Գոռ Քլոյանին, Տիգրան Խաչատրյանին, Տիգրան Աբգարյանին, մյուսներին, Արթուր Սահակյանի «Ռադիոլուրը» ինֆորմացիոն աջակցություն էր հասցնում մարդասպաններին` ստահոդ լուրերի տարածման առաջնային խողովակ դառնալով։ Արթուր Սահակյանը գաղթական է հիմա, եւ նրա բախտը բերել է. նրա փոխարեն մարդասպանները հոշոտել են իր հանրապետական ընկերոջը, նույն մարդասպանները, որոնց թիկունքին էին Արթուր Սահակյանը եւ նրա հանրապետական սպանված բարեկամը` 2008 թվականի մարտի 1-ին։ Այս մարդիկ` Արթուր Սահակյան, Գագիկ Պողոսյան, Շահեն Հովասափյան, Պողոս Պողոսյան, Լեւոն Գուլյան` անմռունչ դեպի Դեր Զոր քշվող նահատակներից են, ցեղասպանության մեխանիկայի զոհեր, որոնք ուրիշների հետ տեղի ունեցողը իրենց հետ տեղի ունեցող չեն համարել, իսկ երբ բեսպրեդելը հասել է իրենց` զարմացել են. մի՞թե չկա մեկը, որ այս ամենին, այս լկտիությանն ու ապօրինությանը վերջ դնի։

Գոռ Քլոյանը, Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը իրենց դուրս են դրել ցեղասպանության մեխանիկայից եւ իրենց հաշիվ տվել, որ իրենք, հենց իրենք, հենց իրենցից յուրաքանչյուրը պետք է վերջ տա ամենաթողությանն ու բեսպրեդելին, իրենցից յուրաքանչյուրը պետք է փոխի սեփական ժողովրդի պատմության ընթացքը։ Եւ փոխել են։ Այսօր գուցե դա չի երեւում. պատմական իրադարձությունները ամբողջանում են պատմական հեռավորությունից։ Եւ երբ գիտությունների դոկտոր, քաղաքակրթության պատմության մասնագետ Լեւոն Տեր-Պետրոսյանը բարձրաձայնում էր Մարտի 1-ի զոհերին Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչում շնորհելու անհրաժեշտության մասին, հասկացողը հասկացավ, թե ինչու է դա ասվում, հասկացողը հասկացավ, թե ինչ է դա նշանակում։ Ամենեւին պարտադիր չէ, որ դա հասկանար նաեւ Դոդի Պետոն։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Օգոստոսի 20, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. MM
    Օգոստոս 20th, 2009 at 02:52 | #1

    Nikol jan, kisum em cavd u lriv hamamit em qez het.Misht el asel em, mer cexaspanutyun@ der chi avartvel, ayn sharunakvum e…

  2. Օգոստոս 20th, 2009 at 07:42 | #2

    EV BOLOR MCHTAKAN @NTERCOXNER@ SURJ XMELOV KKARDAN AYS HODVAC@ EV KTOXNEN MRKNABANUTYUN! , ,,.NIKOL DU GNA ARJEVIC,ETE QEZ XPEN U DU @NGNES MENQ PAXNENQ HET,ETE CHNGNES U DIMADRES,JANAPARH@ BACES MENQ QO HETEVIC KGORANQ!NIKOL,PAYQAR,PAYQAR MINCHEV VERJ. NIKOL JAN,BALES QO NERSI POTORIK@ CHAT PARZ HASKANUM EM EV CAV EM APRUM. VSTAH EXIR,QEZ EKOX HARVAC@ ETE VOCH ES,VOMN MAYR KVERCNI IR VRA,QANI VOR DU”,MIAYN DU KAROX ES AZAT APRELU IRAVUNQ TAS MER EREXANERIN.NORIC KRKNUM EM,ES QO MEJ EM TESNUM HAYASTANI AZATUTYN@.DU PETQ E LINES NAXAGAH.

  3. Օգոստոս 20th, 2009 at 07:55 | #3

    ES HODVAC@ KARDALUC HETO INC TVUM E, VOR CHEQ GRI, NIKOL DU DEMQ ES,DU URICH ES. KXNDREM VOR DUQ EL MI QICH DEMQ LINEQ EV MI QICH URICH. VERJAPES,VORQAN EL ASENQ QANAK@ KAREVOR CHE,AYL VORAKN E KAREVOR, BAYC ES PAHI HAMAR VORAKI KOXQIN ANHRAJECHT E QANAK@. JOXOVURD, NIKOL@ MI HOGOV PAYQARUM E BOLORIS HAMAR, BAYC INQ@ DER CHAT ERITASARD E,MI SPASEQ KORCNENQ NOR GLXNERIS TANQ. AYO”, QANAK@ PETQ E APAHOVEL. ETE VOREVE MEKIM VIRAVORUM EM, NEROXUTYN EM XNDRUM.

  4. ANI Julakyan
    Օգոստոս 20th, 2009 at 10:27 | #4

    xosqern avelord en, kuzenaji vor Hayastani amen qaxaqazi, bolory kardajin aj hodvatsy…. sa prkutyun kliner, zartonqi nman mi ban……..

    aj patkerazreq, vor menq amen or TVov tarber barbajanqneri poxaren , get mi angam ajspisi mtqer lseinq….

  5. Օգոստոս 20th, 2009 at 12:24 | #5

    Cavn ayn e, vor shatery pntrum en ayn mekin, ov verj kta ayd bespredelin ev anorinutyany, u nstac spasum en, u et qicha hyly mi ban el dzerqnery calac qnnadatum en, vor chkaroxacaq senc anel kam nenc anel, chgitakcelov, vor verj dnoxneric meky henc inqy karox e ev petq e lini (+1).։Ays payqary shat ban e poxel mardkanc gitakcutyan mej, ev shnorhiv Nikoli nman paycar mardkanc, shateri mot artnacel e qaxaqaciakan gitakcutyuny, bayc hamamit em NONO-i het, vor qanaky es depqum shat karevor e.

  6. Mleh
    Օգոստոս 20th, 2009 at 13:04 | #6

    Aytpisi zgatsoghuyun mek el ounetsel em mer sireli Nikoli HZh-um Avetis Harutyunyani (sireli Vanoyi) hodvadzner@ kartalis, voronq aveli oush vaghamerik Aydin Morikyani khmbagrutyamb ampopvetsin “Gyadaneri Zhamanak@/Yerkir Ts’pahanj” khist arzheqavor zhoghovadzuyum. Spandanots arachnordvogh kovi anmrounchutyamb e aysor hay@ hayreniqoum te aylour oughvoum depi otaroum ou koroust, arevmtahayers kaseyinq` Spitak Tseghaspanutyun. Manouk asakum Adanayi jarteri masin patmogh adanatsi medz mayrikis (tatikis) harts eyi talis` te 1909-i Aprilin 1 gisherum 30,000 jartvadz hayeri mech jartarar tourqin dimadrogh chi yeghel? Tatiks agioghorm hekekum er. Isk im mech ayt complex@ arden yeritasard tariqum ayl drsevorumner er ounenoum…. 2000 dramov Robik, aynouhetev 5,000 dramov Serzhik “@ntrogh” hayrenahayn el artyok nman che yenicherineri oughektsutyamb kovi anmrrounch “hezutyamb” spandanots oughvadz im adanatsi nakhninerin… I tarberutyun hin ou nor yenicherinerin dimadradz ou haghtadz haj@ntsineri, shabin-qarahisartsineri, mousalertsineri, vanetsineri kam… Myasnikyani Hraparakum havaqvadz ou monghol-tatarakannerin dimadradz ou haghtadz hayastantsi hayrenakitsneris? I tarberutyun Nikoli nshadz arachin gdzum zohvadz heros hayortiner Gorr Qloyani kam Tigran Abgaryani…

  7. Վազգեն—Պ
    Օգոստոս 20th, 2009 at 14:14 | #7

    Կեցցես Նիկոլ։ Ճիշտ թիրախին։
    Ես ցանկանում եմ ավելացնել, որ այդ մեխանիկան ներդրվում է “Հայ Դատ”–ի ու նրանով զբաղվող ազգային զգացմունքների վրա պարազիտացող «Հայրենասիրությունը» արհեստ դարձրած ստահակների միջոցով, որոնք արտաքին աշխարհից «արդարություն» են պահանջում՝ լինելով սեփական ժողովրդին կեղեքող «ցեղակրոն» դահիճների հետ նույն ճամբարում։

  8. Հայկ–PL
    Օգոստոս 20th, 2009 at 17:28 | #8

    ANI Julakyan :
    xosqern avelord en, kuzenaji vor Hayastani amen qaxaqazi, bolory kardajin aj hodvatsy…. sa prkutyun kliner, zartonqi nman mi ban……..
    aj patkerazreq, vor menq amen or TVov tarber barbajanqneri poxaren , get mi angam ajspisi mtqer lseinq….

    Հարգելի Անի, ես էլ կուզենայի որ յուրաքանչյուր հայ կարդա այս հոդվածը, բայց միայն կարդալը քիչ եմ համարում, այն պետք է նաև հասկանալ և ուժ գտնել իրագործելու։ Երևի թե յուրաքանչյուր ոք կարդացել է կամ գոնե գիտե Աստվաշնչյան պատգամները, բայց ինչքան չնչին է նրանց տոկոսը ովքեր փորձում են ինչ որ չափով հետևել դրանց…

  9. Aram Ganalanian
    Օգոստոս 20th, 2009 at 20:56 | #9

    Es azgi mech ezaki en normal mardik, patahabar, durs orinachaputyunic. hetevabar ev shat orinachap vochnchanalu enq! harc@ vochte serzhikenc, kam miusneri mecha. mer azgi mec mas@ cankacac mius hayin dnuma anshunch ararkai tex, amen mek@ urishneri dnum e “zheshti ktori” tex. es hasarakutyamb inch karox enq anel??? vochinch. uxxaki pasiv mahanalu enq, inchqanel cavali e. miayn inchvor astvacayin zorutyamb messia karoxe prkel mez, aynel inchpes erevum e astvac meznic shut e dzerq qashel.

  10. Armen M.
    Օգոստոս 20th, 2009 at 23:29 | #10

    Ani jan,cavn ayn e,vor Nikoli nsha& vichak@ ayd sherti aryan mej e,tesnelov u lselov djvar te ban poxvi..Dranq miayn sepakan mashki vra zgalov kstapven,kartnanan …

  11. gegam
    Օգոստոս 21st, 2009 at 01:57 | #11

    NONO :
    ES HODVAC@ KARDALUC HETO INC TVUM E, VOR CHEQ GRI, NIKOL DU DEMQ ES,DU URICH ES. KXNDREM VOR DUQ EL MI QICH DEMQ LINEQ EV MI QICH URICH.
    NIKOL@ MI HOGOV PAYQARUM E BOLORIS HAMAR, BAYC INQ@ DER CHAT ERITASARD E,MI SPASEQ KORCNENQ NOR GLXNERIS TANQ. AYO”,

    Նոնո,
    Մեր պատմության մեջ շատ հայ նվիրյալների ենք հոշոտել: Որ էդպես չլիներ եղեռնից միայն 94 տարի անց ու հենց Նիկոլի ու միայն նրա շուրթերից չպիտի լսվեր այս հրապարակային ինքնախոստովանությունը: Մինչև Նիկոլը, առնվազն մեկ միլիոն փրկված հայ 94 տարի շարունակ պետք է դա գոռացած, ճչացած լիներ:
    Եթե Նիկոլին հավասար էս շարժման մեջ երկրորդը լիներ, նա կասեր որ լավ եմ արել, ձեռս արմատուրա լիներ սաղիդ էլ կսատկացնեի, բայց դուք տեսեք թե դատարաններում ինչ խոսակցություն է գնում:
    Երկրորդ Նիկոլ չկա: Տղան բանտից ասում է այն, ինչ ուրիշները բտռ-ներով պաշտպանված, նույնիսկ շշուկով չեն արտաբերում:
    Չգիտեմ, իմ կարծիքով Սերժն ու ու մյուսներն էլ են հասկացել դա, դրա համար ես հույս ունեմ, որ երբ այս պղտորությունն անցնի Նիկոլին բաց կթողնեն: Թուրքերը դիմացի հերոսին հարգելու կուլտուրա ունեն: ՍՍ-ն դրան տեղյակ է, և հուսով եմ գոնե այդ թասիբը հանդես կբերի:
    Իսկ հույս ունենալ թե հայ մայրերը հավաքական ուժով կփրկեն իրենց հրաշալի որդուն, կամ ուրիշ գերբնական հերոսներ կհայտնվեն, կդառնան թասիբով հայ, անհույս է:
    Ցեղասպանություն մարսած ու 94 տարի լռած ազգը հերոսներ փրկող ազգ չէ:
    Ներող եղիր դառը խոսքերիս համար, ես էլ ցեղասպանությունից փրկվածների սերնդից եմ ու Մլեհի պես հարցականների տակ կռացած:

  12. Հայկ
    Օգոստոս 21st, 2009 at 11:38 | #12

    Ցնցող է, ուղղակի ցնցող է…
    Նիկոլը միշտ գնում է մինչեւ վերջ: Միշտ անկեղծ է մինչեւ վերջ: Տրամաբանական ավարտին է հասցնում բոլոր մտքերը , վերլուծությունները, երբեք չվախենալով բուն եզրակացությւոնից:
    Նկատել եմ, շատերը՝ նույնիսկ առերեվույթ մեր հակառակորդները ասում են «դե մի բան արեք, էլի»: Երբ իրենց ասում ես «էդ դեպքում երկուստեք զոհեր կտանք», արյուն կթափվի՝ ասում են «էհ ինչ անենք, առանց արյան չի լինի»: Էդպես «անվախ» ասում են նույնիսկ հասարակ հերթական հանրահավաքին մասնակցելուց վախեցող մարդիկ:

  13. germanahay
    Օգոստոս 22nd, 2009 at 14:39 | #13

    Tucholsky->Ժամանակին գրել է…երբ կոմունիստներին բռնում էին ոչ ոք չէր ուզում տեսնել,երբ հրյաներին էին տանում,դարձյալ ոչ ոք չտեսավ,երբ եկան ինձ տանելու արդեն ոչ ոք չկար որ տեսներ..

  14. Marianna
    Օգոստոս 24th, 2009 at 22:09 | #14

    @NONO
    Hargeli Nono verjiverjo amen mek@ chi vor ojtvac e lurj xor@ qaxaqakan verlucutyun katarelu unakutyamb. Nikolin grelov du demq es , du urish es, du amenahamardzakn es, amenahayrenasern es ev ayln artahaytum enq mer verabermunq@ nra nkatmamb, u aydpisi barer,mtqer el anpayman piti grenq, vogevorenq iran.
    mejberum`”KXNDREM VOR DUQ EL MI QICH DEMQ LINEQ EV MI QICH URICH”. demq chgitem, bayc vor mi kich arden urish enq` hastat:):)

  15. NONO
    Օգոստոս 28th, 2009 at 11:06 | #15

    QEQAM, hamacayn em cez het. Erbemn asum enq ayn inchpes menq eq uzum lini. Ev cav em aprum ayd JCHMARTUTYAN hamar. Isk MARIANNAI het bolorovin hamacayn chem. Nikol@ angam ir haytnvac vat paymannerum, vogevorum e boloris, es chei asi dra kariq@ Nikol@ uni, bayc, vor joxovrdi miasnutyan kariq@ uni, im karciqov da anvijeli e. Gone *QANAK*.

  16. Anonymous
    Օգոստոս 29th, 2009 at 16:48 | #16

    @NONO
    Nono jan menq el enq et joxovrdi mi masnik@ u es kayqum handes enq galis miasnabar, u hamozvac em vor ovqer el nuynisk chen artahaytum, chen grum nmanatip vogevorich mtqer, hastat edpes mtacum en..isk Nikol@ indz tvuma henc uni mer koxmic vogevorman kariq@ ur el lini….bayc ok, da qo karciqna.

  1. No trackbacks yet.