ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄՀԵՐԻ 12 ՀԱՐՑԵՐԻՑ 10-ՐԴԻՆ
Օգոստոս 17, 2009
Հարց Մհերից
10. Որո՞նք են քո ամենասիրած հինգ երգերը
Նիկոլի պատասխանը - Վերջին ամիսներին գրեթե ամեն օր լսում եմ Ֆրեդդի Մերկուրիի եւ Մոնսերատ Կաբալյեի «Բարսելոնա» ալբոմը եւ սիրում եմ հատկապես այնտեղ ներառված «Golden Boy» երգը: Վերջին ամիսներին շատ սկսել եմ սիրել նաեւ The Doors խմբի «Alabama Song» երգը: Իսկ ընդհանրապես, տարբեր իրավիճակներում եւ ժամանակներում տարբեր երգեր եմ սիրում: Դա կախված է ոչ միայն երգից, այլեւ այն զգացողություններից, որ առաջացնում են այդ երգերը: Շատ եմ սիրում Մհեր Մանուկյանի գրած «Ազատության երգերը» եւ հատկապես «Մենք ժպտում ենք»-ը:













