ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄՀԵՐԻ 12 ՀԱՐՑԵՐԻՑ 7-ՐԴԻՆ
Հարց Մհերից
Շարժման հաղթանակից հետո ինչո՞վ կնախընտրես զբաղվել` լրագրությամբ, քաղաքականությամբ, թե՞ մի այլ բանով:
Նիկոլի պատասխանը - Շարժման հաղթանակից հետո իմ կարեւորագույն անելիքը պետք է դառնա այն, որ Հայաստանի ներքաղաքական կյնքից ընդմիշտ արմատախիլ արվի ընտրությունների կեղծման, ընտրակեղծիքների պրակտիկան: Հանրությունը պետք է միանշնակ վստահի ընտրական համակարգին եւ ընդունի ընտրությունների արդյունքները: Իսկ սրա համար ընտրությունները պետք է լինեն օրինական եւ արդար, ընտրակեղծարարները պետք է պատժվեն անկախ նրանից, թե որ ճամբարից են եւ ում օգտին են կեղծում: Ընդ որում, պետք է պատժվեն ոչ միայն կեղծիքներ իրագործողները, այլեւ առաջին հերթին կազմակերպողները: Նկատի ունեմ` պետք է ծառայեմ այս նպատակի իրագործմանը: Իսկ թե ինչ ձեւով, կամ` ո՞ր ոլորտում, դա չի կարող լինել կանխորոշված, այլ պետք է որոշվի բնականոն զարգացումների արդյունքում:













