> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 25.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 25.

25. Չհամեմատել անհամեմատելին

«Չհամեմատել անհամեմատելին»Իշխանական քողարկված խոսնակները, Ղարաբաղի հարցում իրենց շեֆի ձախողումները ծածկելու համար, շրջանառության մեջ են դրել մի միտք, թե Սերժ Սարգսյանի դիրքորոշումն ու քաղաքականությունը ԼՂ հարցում ըստ էության ոչնչով չեն տարբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումից եւ քաղաքականությունից: Սա ավազակապետության կողմից կիրառվող հայտնի տրյուկ է եւ վերջին տասը տարվա ընթացքում օգտագործվել է տարբեր նպատակներով: Այս շարքից են նաեւ «ով էլ գա իշխանության, նույնն է լինելու», «բոլորն էլ նույն զիբիլն են», «միեւնույն է, ոչինչ չի փոխվի» ԿԳԲ-ական կարգախոսները, որ ներարկվում են հանրային գիտակցության մեջ` քաղաքական փոփոխությունների անիմաստության գաղափարը սերմանելու, երկրում քաղաքացիական դեպրեսիայի վիճակ ստեղծելու համար: Այս նպատակները Ղարաբաղի հարցում շատ ավելի սուր են եւ կարեւոր` իշխանության համար. չէ՞ որ առջեւում ԼՂ հարցի շուրջ սրացումներ են սպասվում, եւ սերժանտները կարիք ունեն համոզելու հանրությանը, թե Հայաստանը այս հարցում էլ այլընտրանք չունի, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալը ոչինչ չի փոխի Ղարաբաղի հետագա ճակատագրի տեսանկյունից:

Բայց այնուամենայնիվ, որքանո՞վ են նման կամ մոտիկ ԼՂ հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի մոտեցումները: Հարցի մակերեսային ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ մոտեցումների նմանության մասին խոսելն ավելորդ է: Լեւոն Տեր-Պետրոսյանը չի էլ պատկերացնում բանակցային գործընթացը` առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության, որպես հակամարտության լիիրավ կողմի: Ոմանք կարծում են, թե սա բանակցային պրոցեսի բովանդակությանը չի վերաբերում եւ զուտ տեխնիկական բաղադրիչ է: Իրականում, սակայն, հենց այս հարցի նկատմամբ ունեցած դիրքորոշմամբ կանխորոշվում է Ղարաբաղի հիմնահարցի էության, բովանդակության ընկալումը: Հենց այս նրբությունն է ուղենշում այն փիլիսոփայությունն ու ալգորիթմը, որի շրջանակներում պետք է լուծվի հիմնահարցը:

Ոմանք կարող են պնդել, որ Սերժ Սարգսյանն էլ դեմ չի, որ Ղարաբաղը որպես հակամարտության լիարժեք կողմ մասնակցի բանակցություններին, բայց փաստ է, որ նա բանակցում է, թղթեր է ստորագրում առանց Ղարաբաղի: Եւ ավելին` հենց Քոչարյան-Սարգսյան զույգն է Ղարաբաղին դուրս մղել բանակցային գործընթացից եւ դա արել է միջազգային դավադրության շրջանակներում:

1990 թվականին Հայաստանում իշխանության գալով` Լեւոն Տեր-Պետրոսյանը վարել է Ղարաբաղը Հայաստանից տարանջատելու հետեւողական քաղաքականություն: Այս մարտավարությունն է հանգեցրել աշխարհքաղաքական եւ ռազմական լրջագույն հաջողությունների: Երբ միջազգային հանրությունը ԼՂ հարցով ցանկացել է Հայաստանի վրա ճնշումներ բանեցնել, բախվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ձեւակերպված դիրքորոշմանը, թե Ղարաբաղը անվերահսկելի է նաեւ Հայաստանի համար, եւ եթե միջազգային հանրությունը ուզում է նրա հետ հարցեր լուծել, պետք է ուղիղ հարաբերվի Ղարաբաղի իշխանությունների հետ: Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է նաեւ որեւէ կերպ ընդունել Հայաստանի առնչությունը ԼՂ-ում վարվող ռազմական գործողությունների եւ տարածքների ազատագրման հետ: Այս ամենի արդյունքում, միջազգային հանրությունը ստիպված էր ճանաչել հակամարտության լիիրավ կողմի` ԼՂՀ կարգավիճակը, եւ Ղարաբաղի ներկայացուցիչները միեւնույն սեղանի շուրջ էին նստում ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի, Հայաստանի ներկայացուցիչների հետ: Սա որոշակի առավելություններ էր ստեղծում հայկական կողմի համար եւ բարդություններ ստեղծում ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներում: Այսպիսով, Տեր-Պետրոսյանը կարողացել էր «Լավ ոստիկան-վատ ոստիկան» տիպի մի կոմբինացիա ստեղծել, եւ հայկական կողմերը կարողանում էին անհարկի ճնշումներից խուսափել` այս կամ այն դիրքորոշման պատասխանատվությունը մեկը մյուսի վրա գցելով: Այս կոմբինացիայի արդյունքում էր, որ միջազգային հանրությունը ոչինչ չկարողացավ ձեռնարկել Ադրբեջանի 7 շրջանների գրավման առիթով: Ահա, այս անհարմարություններից խուսափելու նպատակով միջազգային հանրությունը Ռ. Քոչարյանին օգնեց Հայաստանում զավթել իշխանությունը` Լեռնային Ղարաբաղին բանակցություններից դուրս թողնելու պայմանով: Նույն գործարքը աշխատեց նաեւ Սերժ Սարգսյանի դեպքում, եւ Լեռնային Ղարաբաղի հարցը այսօր լուծվում է առանց ԼՂՀ իշխանությունների մասնակցության:

Իսկ մի՞թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է Ղարաբաղին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: Այս հարցի պատասխանը ՀՀ առաջին նախագահը տվել է դեռեւս 2007 թվականի նոյեմբերի 3-ին` երիտասարդության ներկայացուցիչների հետ Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ունեցած հանդիպման ժամանակ: Այդ օրը Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մի տարբերակ կա. Հայաստանի նախագահը չպետք է լինի ղարաբաղցի:

Երբ Տեր-Պետրոսյանը վերստին նախագահ ընտրվի, չի կարող ասել, որ բանակցում է նաեւ Ղարաբաղի անունից, ընդհակառակը` կասի, որ չունի նման իրավասություն, եւ ԵԱՀԿ ՄԽ-ն ստիպված կլինի Ղարաբաղին վերադարձնել բանակցային կողմի նրա կարգավիճակը: Սերժ Սարգսյանը չի կարող նման դիրքորոշում հայտնել, որովհետեւ նախ` ղարաբաղցի է, եւ հետո` ուզուրպատոր, որ Արեւմուտքի մշտական ներողամտության կարիքն ունի…

Վերը նշվածը, սակայն, ԼՂ հարցում ՀՀ առաջին նախագահի ունեցած դիրքորոշման միակ տարբերությունը չէ գործող իշխանությունների համեմատ, չնայած դա բավարար է` Սերժ Սարգսյանի հետ նրա մոտեցումների նմանության կամ նույնականության թեման փակված համարելու համար: Բայցեւայնպես, Տեր-Պետրոսյանի դիրքորոշումներում կա մի չափազանց կարեւոր շտրիխ, որ վերջնականորեն ձեւակերպվեց 2008-ի դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած` Հայ ազգային կոնգրեսի առաջին համաժողովում: Այստեղ ունեցած իր ելույթում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ի համար ընդունելի է ԼՂ հարցի ցանկացած լուծում, որ ընդունելի է Ղարաբաղի ժողովրդի համար: Սա շրջադարձային նշանակության ձեւակերպում է եւ նշանակում է, որ ըստ առաջին նախագահի, ԼՂ հարցի թիվ 1 հայկական սուբյեկտը ոչ թե Հայաստանն է, այլ Ղարաբաղը: Այսպես լինելու է, երբ Տեր-Պետրոսյանը Հայաստանում վերստին իշխանություն լինի, այսպես չէ այսօր, եւ ԼՂՀ նախագահը այս ողջ ընթացքում կուռկուռի ձագ է հիշեցնում: Այսպես չէր Տեր-Պետրոսյանի` առաջին նախագահության տարիներին. այն ժամանակ ԼՂՀ ղեկավարությունը առյուծ էր կտրել. գիտեին` իրենց շնորհքն է, որ իրենց հետ հաշվի են նստում:

Այսպիսով` ԼՂ հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի դիրքորոշումները անհամատեղելի են: Նրանց դիրքորոշումներում առկա տարբերությունների թվարկումը դեռ կարելի է շարունակել, բայց դրա կարիքը այլեւս չկա: Արժե հիշել միայն, որ Սերժ Սարգսյանը մեկն է այն մարդկանցից, ով Լեւոն Տեր-Պետրոսյանի` 1997 թվականի դիրքորոշումները պարտվողական էր համարում, քանի որ առաջին նախագահը հնարավոր էր համարում հարցի լուծման փուլային տարբերակը: Հաղթողական Սերժ Սարգսյանը այն մոտեցման համար էր դոշ տալիս, թե հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա փաթեթով, եւ այդ փաթեթում ԼՂ կարգավիճակը պետք է ճշգրտվի առաջին հերթին: Հիմա նա, ըստ էության, փաթեթով վերադարձնում է ազատագրված տարածքները, իսկ Ղարաբաղի կարգավիճակը մնում է փաթեթից դուրս` օդից կախված:

1998-ի հրաժարականի ելույթում, իրեն Ղարաբաղը ծախելու մեջ մեղադրողներին ի պատասխան` առաջին նախագահը ընդգծեց, թե ժամանակը ցույց կտա` ով է իրականում Ղարաբաղը ծախում: Առաջին նախագահի այս կանխատեսման փաստացի իրագործմանը հինգ է պակաս: Հիմա արդեն ակնհայտ է, որ 1998-ին Սերժ Սարգսյանը ոչ թե հանուն Ղարաբաղի էր կռիվ տալիս, այլ «Պազի» վարորդ Սաշիկ եղբորը միլիոնատեր դարձնելու: Սաշիկը վաղուց միլիոնատեր է, իսկ Ղարաբաղը դարձել է մանրադրամ` այդ միլիոնների պաշտպանությունը կազմակերպելու գործում:

Հ.Գ. Վերջին շրջանում շատ է խոսվում, թե Հայ ազգային կոնգրեսի ներսում հակասություններ կան` ԼՂ հարցի հետ կապված: Սա, ըստ էության, իրավիճակի սխալ գնահատման արդյունք է: ՀԱԿ-ը ԼՂ հարցի շուրջ երկու պաշտոնական սկզբունք է ձեւակերպել: Սկզբունք թիվ 1. Ղարաբաղը պետք է բանակցային գործընթացի լիարժեք մասնակից դառնա: Սկզբունք թիվ 2. ՀԱԿ-ի համար ընդունելի է ԼՂ հարցի ցանկացած լուծում, որ ընդունելի է Ղարաբաղի ժողովրդի համար: Այս սկզբունքները բացառում են լուրջ հակասությունները ՀԱԿ-ի ներսում: Այո, Սերժ Սարգսյանը տարածքները վերադարձնում է, բայց եթե դա ընդունելի է ղարաբաղցիների համար, մենք հո պատերազմ չե՞նք հայտարարի Ղարաբաղին: Իսկ եթե դա ընդունելի չէ Ղարաբաղի ժողովրդի համար, թող նա բարձրաձայնի իր անհամաձայնությունը, մենք էլ համապատասխան հետեւություններ կանենք:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Օգոստոսի 14, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Merry
    Օգոստոս 14th, 2009 at 00:37 | #1

    Nikol jan, motecumneri “nmanutyun@” sranq tesnum en voch te harci lucman mech, ayl txelov u ogtagorcelov Levon Ter-Petrosyani yeluytic kcktur barer u naxadasutyunner, vorn ir xosqum krknum e takanq serjik@, porcum en angraget massayin nerkayacnel ,vorpes nman lucumner. Isk Xarabaxi VOCHXAR ishxanutyunnel dzayn chi hanum. Lav, vortexic mer azgi mech esqan vochxar u takanq?

  2. Kara
    Օգոստոս 14th, 2009 at 11:43 | #2

    barda a, haziv mi hat kriv einq krel, vochxari pes cheinq mortvel??????

  3. Marianna
    Օգոստոս 14th, 2009 at 12:06 | #3

    mejberum` Այո, Սերժ Սարգսյանը տարածքները վերադարձնում է, բայց եթե դա ընդունելի է ղարաբաղցիների համար, մենք հո պատերազմ չե՞նք հայտարարի Ղարաբաղին: Իսկ եթե դա ընդունելի չէ Ղարաբաղի ժողովրդի համար, թող նա բարձրաձայնի իր անհամաձայնությունը, մենք էլ համապատասխան հետեւություններ կանենք:
    Hima piti Xarabaxi joxovurd@ arden bardzradzayni ir hamadzaynutyan kam anhamadzaynutyan masin.

  4. Vardan
    Օգոստոս 14th, 2009 at 14:13 | #4

    Nikol jan amen inch chishte ev hancharex,sakain minchev xarabaxciq haskanan,vor irenc vstahac xarabaxcin caxel e taracqner@,taracqner@ korac klinen.petqe irakanutyun@ hascnel xarabaxcineri gitakcutyan@,nuyn Xarabaxum ishxanutyun@ caxvac oligarxik W-en,voronq mtacum en bakun gravelu poxaren Hayastan@ graven,Xarabax@ ev Hayastan@ vtangi mej en,bolor xarabaxciq petq e veradarnan Xarabax

  5. ՋՋ
    Օգոստոս 14th, 2009 at 16:16 | #5

    Նիկոլ ջան, թույլ տուր մեկ լրացում, եթե ՌՔ-ն ղարաբաղին դուրս մղեց բանակցություններից, ապա ՍՍ-ն, խորացնելով նույն տրամաբանությունը Թուրքիային հրավիրեց եվ դարձրեց գործընթացներին անուղղակի մասնակից:
    ԱՊՇԵՑՈՒՑԻՉ ԶԱՐԳԱՑՈՒՄ:
    Սա ղարաբաղյան կլանի պատմական մուտացիան էր , թե դրսի սցենարի թելադրանքով, թե իրավիճակով միեվնույն է, փաստն այն է, որ ամեն դեպքում դա արվում է հանուն սեփական միլիոնների պաշտպանության:

  6. pord
    Օգոստոս 14th, 2009 at 17:56 | #6

    Իսկ ինձ անհանգստացնողը նա է, որ Սերժիկը բանակցությունների արդյունքում չի հանձնելու ազատագրված-գրավյալ տարածքները: Նրանք տարբեր առիթներով հայտարարում են, թե դա ժողովուրդի որոշելու հարցն է: Եվ այս տեսակետը նրանք նոր չի որ հայտարարում են: Օրերս էլ «ՀԺ»-ում կարդացի ԲՀԿ ներկայացուցիչի խոսքերը, որ դա ժողովուրդը պետք է լուծի: Հիշեցնեմ նաև, որ դեռևս 2003թ.-ի նոյեմբերին (կարծեմ` 25-ին) ՀՀ ԱԺ փակ նիստի ժամանակ Վարդան Օսկանյանն էր հայտարարել, թե ինքը կամ Հանրապետության նախագահը (Քոչարյանին նկատի ուներ) չեն կարող է նման քայլ կատարել, որ դա ժողովրդի որշումով պետք է լուծվի: Կարճ ասած` յանիմ հանրաքվե անեն ու ժողովուրդի ցանկությամբ էլ կառաջնորդվեն: Իսկ թե հանրաքվեներ ինչ ձևով են անցկացվու ներկա բռնակալների օրոք, հայ ժողովուրդը դա շատ լավ գիտի …
    Սակայն ինձ անհանգստացնողը սա չի, չեմ կարծում թե նրանք հարցը կփորձեն համաժողովրդական հարցման կեղծ կամ ճշմարիտ արդյունքներով լուծել, այլ ավելի շատ հակված եմ այն տեսակետին, որ դրանք ԼՂՀ-ն ու շրջակա շրջանները պատերազմի միջոցով են հանձնելու` ««Կռվի մեջ փլավ չեն բաժանում» այն ժամանակ հաղթեցինք, հիմա էլ պարտվեցինք»: Այսպես փորձելու են արդարանալ, նավթադոլարների, ազերիների ռազմական բյուջեի` մերինից շատ ավելի լինելու ու նմանատիպ տարբեր փաստերի հիշատակումով փորձելու են արդարացնել իրենց իսկ համաձայնությամբ նախապես պլանավորած պարտությունը: Հա, ինքնաարդարացումներում հաճախ կհնչեցնեն նաև` «պարտվեցինք, որտև ռուսները այս ու այն խոստացան, բայց չարեցին, բայց սա արդեն ոչ հրապարակային արդարեցումների շարքում կհնչի:
    Ղարաբաղյան պատերազմին մասնակցած բազմաթիվ հայտնի դեմքեր, հիմա պատերազմի հավանականության դեպքում ասում են, թե եթե պատերազմ սկսվի, հայկական կողմը այլևս չի կանգնելու, ինչպես արեցինք ան ժամանակ և Գանձակ-Կիրովաբաթ չմտանք: Հիմա ասում են թե առաջ կգնանք այնքան, որ Ռուսաստանի հետ ցամաքային սահման կունենանք: Ես նման տեսակետներ արտահայտվողների ցանկությունների վրա չեմ կասկածում, բայց շատ եմ կասկածում որ դա հնարավոր կլինի: Իհարկե չեի կասկած, եթե մեր և ազերիների ռազմաֆինանսական ուժերը հավասար լինեին…
    1992թ.-ին Լաչինի միջանցքում(Հայրիկյանը այդ տարածքը անվանում էր «Աիմավան 1-ում», հայկական ուժերը շրջափակման մեջ էին ընկել: Բավականին զոհեր և վիրավորներ ունեցանք: Վիրավորների մեջ էր նաև Արամազդ Զաքարյանը: Վերջինս պատմում էր որ երբ իրենց համար շատ անսպասելի հայտնվեցին կրակահերթերի արանքում իրենք ՀՀ նորաստեղծ ՊՆ-ից օգնություն` ուղաթիռներ և այլն այլն պահանջեցին ու նաև իրենց վրդովմունքն էին հայտնել, որ հետախուզների այն տեղեկությունները թե տարածքում ազերիներ չկան, իրականություն չեր: Այդ մասին հետագայում ԱԻՄ-ականնեը բազմաթիվ անգամներ նաև Երևանում իրենց միտինգների ժամանակ են հայտարարել, որ ՀՀ ՊՆ-ից իրենց սխալ տեղեկություններ էին հաղորդել ու ժամանակին անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերվել (Ի դեպ հիշեցնեմ, որ այդ ժամանակներում ՀՀ Պ նախարարը, ներկայումս մեր Հանրապետությանը դավաճանած Վազգեն Մանուկյանն էր):
    Ինչի՞ հիշեցի այս պատմությունը, որովհետև` երբ մտածում եմ, որ կռիվ սկսելու դեպքում երբ մեր նվիրյալներից ասենք օրինակ Ժիրայր Սեֆիլյանը իր նման առյուծ տղեքով կոնկրետ ռազմական գործողություն իրականացնելիս լինի, ու հանկարձ պարզի որ «կենտրոնից» ստացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, որ իրենք ինքնաձիգերով չեն կարող դուրս գալ տանկերի դեմ, որոնց գոյության մասին հետախուզությունը ոչ-մի տեղեկություն չեր հաղորդել: Նման իրավիճակում ի՞նչ պետք է անի հրամանատարը: Իհարկե պետք է կապնվի «կենտրոնի» հետ ու համապատասխան աջակցություն պահանջի: Իսկ տվյալ իրավիճակում թիկունքը ի՞նչ կանի: Եթե հաղթելու ենք, ուրեմն անհրաժեշտ օգնությունը կուղարկվի, իսկ երբ թիկունքում այդ նույն «կենտրոնի» խեկավարությունը որոշել է տարածքները պատերազմի միջոցով հանձնել, և հենց այդ նպատակով էլ կռվող տղեքին սխալ տեղեկություններ է հաղորդել, ահա այդ «կենտրոնը» ուրիշ ի՞նչ պետք է անի, եթե ոչ տարածքների հետ էլ միաժամանակ ազատվի կռված ու երկրին նվիրված տղաներից…

  7. Levon
    Օգոստոս 15th, 2009 at 00:35 | #7

    yes vonc haskaca Karabaxi zhoxovurdin lriv gipnosacrel en.

  8. Քաղաքացի
    Օգոստոս 15th, 2009 at 10:02 | #8

    ԺողովուրդԱրցախում տոտալիտար ռեժիմ է, Հայաստանից էլ բեդար - տիպիկ ֆեոդալական համակարգ: Ճորտերի ուղեղները ամեն օր Հայլուրը ռեգուլյար դոզայով լվանում է, իսկ ազատ մարդիկ շատ քիչ են ու նրանց բարձրաձայնածը Երևանում չի լսվում:

    Այնպես որ, ոչ էլ սպասեք էդ պատասխանին:

  9. Հայկ–PL
    Օգոստոս 15th, 2009 at 15:51 | #9

    Քաղաքացի :
    ԺողովուրդԱրցախում տոտալիտար ռեժիմ է, Հայաստանից էլ բեդար - տիպիկ ֆեոդալական համակարգ: Ճորտերի ուղեղները ամեն օր Հայլուրը ռեգուլյար դոզայով լվանում է, իսկ ազատ մարդիկ շատ քիչ են ու նրանց բարձրաձայնածը Երևանում չի լսվում:
    Այնպես որ, ոչ էլ սպասեք էդ պատասխանին:

    Բացարձակ ճշմարտություն։

  10. Armen M.
    Օգոստոս 16th, 2009 at 22:12 | #10

    ete GHarabaghum mi “azat mta&ogh” xoshtangver kam &e& uter-HH-um anpayman kimanayinq,kmta&einq ayd rejimic inchpes prkel ayd joghovrdin,bayc tpavorutyunn aynpisin er,kar&es HH ishxanutyun@ haziv e zspum hayastancinerin,vor nranq GHarabagh@ chtan azerinerin,dra hamar el Arcaxum lrum en…
    Hima arden kamurjner@ ete qandva& el chen, , ahavor xarxul en,isk andund@ orecor xoranum e…

  11. Ando
    Օգոստոս 17th, 2009 at 02:58 | #11

    Gharabaxcinere lav chen patkeratsnum katarvelike bayc voch te nra patcharov vor informacion bloke! Irakan patchare nranc btutyunne, ayo kan gharabaxciner lav matematikosner dasatuner ev ayln chem uzum nexacnel nranc bayc mecamasnutyune shat btamit primitiv kisaaderbejanci ahreli kdzib mardiken, ev hnaravore nrank uzumen adrbejancineri het aprel hogu xorkum ov giti… Uxaki nrank chen patkeracnum vor gharabaxe serje hancnelue irenk galuen Hayastan isk estex irenc avelien atum kan adrbjanum u vor serjiki harce lucvi gharabaxcinere aveli lave paxnen Adrbejan vorovhetev Hayastanum darnaluen stor ev anpetk annasunneri havakatsu…

  12. Marianna
    Օգոստոս 17th, 2009 at 16:34 | #12

    @Ando
    indz tvuma mi kich kopit es artahaytvum Arcaxi joxovrdi masin. asum es mec mas@ btutyamba tarapum, bayc de et menak iranc chi vor hatuka…mer mot el Hayastanum pakas chen btutyamb achqi @nknoxner@. u karoxa chisht es hogu xorqum @ndexi joxovurd@ uzuma apri adrbejancineri het… kam el chi uzum….et menak iranc voroshumna.

  13. Haykk
    Օգոստոս 17th, 2009 at 23:47 | #13

    Urax em , vor pashtonapes HAK-ic cnarkashir mek artahaytvec es temayi shurj.
    NIkol jan hamamit em qo gracneri het, bayc exbayr rejimi koxmic es qaxaqaknutyun, vor porcum en nmanecnel serji u Ter-Petrosyani qaxaqaknutun, kam te rejim ev HAK nuynn en arden vaxuc e tarvum, bayc es zarmanum ei, vor HAk dra dem qayler cher dzernarkum, cher patasxanum.
    Erb serj uracav Cexaspanutyun aprili 22-i hamadzaynagir knqec ira turq axperneri het, henc anmijapes dranic heto sksvec qaroz, ayspes asac errord , chezoq ujeri koxmic, te chishta serj vat qaxaqanutyuna varum, bayc HAK-i u Ter-Petrosyani tesaketn el nuynna, ev ayd isk patcharov inch tarberutyun serjarobakan rejim te HAK u Levon Ter-Petrosyan, meka nuynn en u gone iranc propagandayov srrjaroberi depqum “kayunutyun”-chahich kmna.
    Ev sa aveli kataxi darcav Xarabaxi harci shurj Madridyan skzbunqneri gaxtnazercumic heto. Ev rejim aveli kataxi sksec pr ays uxutyamb amen dzev nmanecnel serjaroberin u Levon Ter-Petrosyanin.
    Es npatakov nuynisk sayter hatuk ashxatum en, internetov u bolor chakatnerov laynamashtab propagnda en irakanacnum.
    Es der vaxuc sra masin bardzradacyanumn ei, tarber blognerum porcum inch vor chapov dra dem arnel ev minchev hima zarmanum em te inchu miayn hima sra patasxan haytnvec.

    Lav asenq Nikol hndhatakum er, het galu planneri mshakman mej er, ba mnacac.
    MIte HAk-um chka texekatvakan, informacion xumb, inchpes tntesakan, iravakan u mijazgayin.
    Petq e aveli ushadir linel.
    Menq mi tesak bac enq toxel en antarbernerin, chishta koriz payqaroxneri amracel u shatacela, aveli kayun u vchrakan, bayc mnacac mas hasarkuatyn gnalov aveli u aveli antarbera darnum, hamakerpvum, entarkvum rejimi zombiacaman qaxaqaknutyan.

  14. ՋՋ
    Օգոստոս 18th, 2009 at 01:22 | #14

    մի րոպե, հերիք չի ինքներս մեզ խաբենք որ եվրոազգ ենք, եթե մի հասարակությունում նման արժեքների դավանողները, այսինքն ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, 20 տոկոսից չեն անցնում, ինչի մասին է խոսքը:
    Լեվոնի ժամանակ էլ էդ տոկոսը համարյա նույնն էր, 1995թ հուլիսին օպերայի մոտ ՀՀԿ-ականները կրակեցին մարդկանց վրա, այսինքն բարոյական վիճակը նույնն էր, էլի նույն տուժած մարդիկ են այսօր սատարում ՀԱԿ-ին, էլի էդ 20տոկոսը: բարոյական ցուցանիշի Ոչ մի բարելավում: Նայեք ձեր շրջապատում իչքան շատ են էդ նողկալի նեյտրալները: իսկ շրջաններում առավել ևս: Միակ փրկությունը Ա1+_ի առկայությունն է, նպատակասլաց ու արդար տեղեկության միջոցով միայն ԿԱՐԹՆԱՆԱ ՔԱՂԱՔԱՑԻՆ;իսկ սա արդեն առավել վտանգավոր է իշխանության համար քան թուրքը: սրանք ամեն կերպ ցանկանում են կոտրել մարդկանց արժանապատվությունը,
    ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԴԸ ԹՔԱԾ ՈՒՆԻ ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎՐԱ նույնիսկ կարող է հրաժարվել հայրենիքից

  1. No trackbacks yet.