> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ

Նիկոլ Փաշինյան. 1+«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին կամովին ներկայացավ իրավապահ մարմիններին եւ անմիջապես ձերբակալվեց։ Դատարանը հաշվի չառավ այն, որ «Մարտի 1-ի» գործերով կալանավորված անձանց նկատմամբ համաներում է կիրառվել, եւ նրանց մեծ մասն արդեն ազատության մեջ է, իսկ հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ համաներումը կիրառելի է, եթե հետախուզվողները մինչեւ հուլիսի 31-ը կամովին ներկայանան իրավապահ մարմիններին։ Դատարանը հաշվի չառավ նաեւ, որ իշխանությունը, համաներում հայտարարելով, փաստորեն քաղաքական կամք է դրսեւորել` ազատ արձակելով իր քաղաքական հակառակորդներին, եւ անցել պայքարի քաղաքական մեթոդների։ Սակայն մենք չենք կարող համաձայնել այն խտրական մոտեցման հետ, որը դրսեւորվում է մեր գործընկերոջ` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ձեռնպահ մնալով նրա քաղաքական գործունեության մանրակրկիտ վերլուծությունից` մենք իշխանություններին կոչ ենք անում փոխել Փաշինյանի խափանման միջոցը եւ առաջադրված մեղադրանքի շրջանակներում նախաքննությունն իրականացնել նրա ազատության պայմաններում։ Մենք պատրաստ ենք այդ հարցում օրենքով սահմանված կարգով հանդես գալ որպես երաշխավոր։ Խափանման միջոցի փոփոխության պարագայում իշխանության բարի կամքի դրսեւորումը կդիտարկվի որպես հարգանք ընդհանրապես ազատ խոսքի եւ մասնավորապես` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։

ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ - Երեւանի մամուլի ակումբի նախագահ
ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆ - Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ
ՇՈՂԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ- «Չորրորդ Իշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ - «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ - «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր
ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆ - «Հայք» օրաթերթի գլխավոր խմբագիր
ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ -«Կապիտալ» բիզնես օրաթերթի գլխավոր խմբագիր
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ - «Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիր
ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ - «Lragir. am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր
ՄԵՍՐՈՊ ՄՈՎՍԵՍՅԱՆ - «Մելտեքս» ընկերության նախագահ, «Ա1+»
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ - «Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ - «Հետաքննող լրագրողների ընկերակցություն» Հ/Կ նախագահ, «Hetq.am» ինտերնետային թերթի գլխավոր խմբագիր
ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆ - «Tert.am» լրատվական կայքի համակարգող
ԱՐՄԵՆԻԿԱ ԿԻՎԻՐՅԱՆ - «News.am» լրատվական գործակալության խմբագիր
ԱՐՄԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ - «90 րոպե» սպորտային թերթի գլխավոր խմբագիր
ԱՆԱՀԻՏ ՈՍԿԱՆՅԱՆ - «Aysor. am» լրատվական կայքի խմբագիր
ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ - Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ - «Что делать» թերթի խմբագիր, ԼՂՀ
ԱՐԳԻՇՏԻ ԿԻՎԻՐՅԱՆ - «ArmeniaToday» կայքի համակարգող
ԱՆԺԵԼԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ - «Հայելի» մամուլի ակումբի նախագահ
ԱԲԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ - «Ուրբաթ» ակումբի նախագահ, «Report.am» կայքի խմբագիր
ՎԱՀԱԳՆ ԹԵՎՈՍՅԱՆ - լրագրող
ԼՈՒՍԻՆԵ ՄԱՆԱՆԴՅԱՆ - «Հայացք» մամուլի ակումբի նախագահ
ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ - գրող
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ - գրող
ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - «ԱԼՄ» հոլդինգի նախագահ
ՓԻՐՈՒԶԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ - «Իրավունք դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր
ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ - արձակագիր, դրամատուրգ, Սունդուկյանի անվան թատրոնի փոխտնօրեն
ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ - «Դեմպրոկ» հ/կ նախագահ
ՀԱՄԼԵՏ ՂՈՒՇՉՅԱՆ - Հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիայի ռեկտոր
ԱՐԹՈՒՐ ԱԶԱՐՅԱՆ - «Երկիր մեդիա» հ/ը «Հրապարակ» հաղորդաշարի հեղինակ
ԳԵՈՐԳԻ ՎԱՆՅԱՆ - «Խաղաղարար նախաձեռնությունների կենտրոն» հ/կ տնօրեն
ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ղեկավար
ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ - դրամատուրգ
ՄԵՐՈՒԺԱՆ - բանաստեղծ
ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ - բանաստեղծուհի
ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ - քաղաքագետ
ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ - «Երրորդ ուժ» թերթի խմբագիր
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ - մեծանուն դիրիժոր
ԱԼԻՍ ԴՈՒՐՅԱՆ - երգչուհի
ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ - ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի
ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ - բժիշկ
ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ - երգչուհի
ՍԱՐԳԻՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ - երգիչ («Էմփիռեյ»)
ԶԱՐՈՒՀԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ - նկարչուհի
ԳՐԻԶԵԼԴԱ ՂԱԶԱՐՅԱՆ - ֆիզիկոս
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - ՀՀ ժողովրդական
նկարիչ
ՏԻԳՐԱՆ ՌՇՏՈՒՆԻ - «Գրաշխարհ» թերթի գլխավոր խմբագիր
ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - արձակագիր
ՎԻԼՅԱՄ ՊՈՂՈՍՅԱՆ - «Վան-Արյան» հրատարակչության տնօրեն, արձակագիր
ԱՂԱՍԻ ԱԹԱԲԵԿՅԱՆ - Փաստաբանների պալատի անդամ
ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ - ռեժիսոր
ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ - գրող, արձակագիր
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ - դերասան
ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆ - փաստաբան
ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ - ճարտարապետ, նկարիչ
ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ - հասարակական
գործիչ
ՆԱՏԱԼՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - հասարակական գործիչ
ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ - բանաստեղծուհի
ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - իրավապաշտպան
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - «նոյան տապան» թերթի անգլերեն տարբերակի
խմբագիր
ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ - «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր
ԱԼԲԻՆԱ ՔԵՐՈԲՅԱՆ - ««Վստահություն» կանանց հանրապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ, կոմպոզիտոր
ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆ - ազատամարտիկ, երգահան
«Ռեգնուզ» լրատվական կայքի խմբագրակազմ
ՍԱՄՎԵԼ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ (ՍԱՄՈ ՍՊԻՈՒՆԻ) - կինոռեժիսոր
ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - ռեժիսոր, դերասան
ՏԻԳՐԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ - գեղանկարիչ
ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ - բանաստեղծուհի
ԷՄՄԱ ԽԱԼԱԹՅԱՆ - թոշակառու
ՅՈՒՐԱ ԵՐԵՄՅԱՆ - թոշակառու
ՀՄԱՅԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ - «Կանչ» մանկապատանեկան թերթի նախկին խմբագիր
ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ - լրագրող, հրապարակախոս, «Հ2»-ի նախկին մեկնաբան
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՅԱԴՅԱՆ - լրագրող, հաղորդավար
ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ - գրող, սցենարիստ, արձակագիր
ՎԱՐԴԱՆ ՄԵՐՋԱՆՅԱՆ - գեղանկարիչ
ԱՐԱ ԱՐԹՅԱՆ - բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ
ՇՆՈՐՀԻԿ ՇԱՀԻՆՅԱՆ - արձակագիր, ԳՄ անդամ
ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ - նկարիչ
ԱԼԻԽԱՆԵ ՄԱՄԵ - բանաստեղծ, քրդական «Զագրոս» թերթի գլխավոր խմբագիր
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ - գրող, Հայ գրողների միավորման նախագահ
ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ - թարգմանիչ «Արտասահմանյան գրականություն» հանդեսի խմբագիր

Հ.Գ. Նույնաբովանդակ առանձին հայտարարություններ են արել «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, Մամուլի ազգային ակումբը եւ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Merry
    Օգոստոս 13th, 2009 at 22:39 | #1

    Mianum em haytararutyan@!Nman paylun mtqi ter yeritasardin bantum pahel@ HANCAGORCUTYUN e!

  2. AG
    Օգոստոս 14th, 2009 at 05:19 | #2

    MIANUM EM VER@ NSHVAC HAYTARARUTYAN@. KECCE NAXAZERNOGH@!!!!!!!!!

  3. Marianna
    Օգոստոս 14th, 2009 at 11:02 | #3

    mianum em.

  4. Սուրեն
    Օգոստոս 14th, 2009 at 13:07 | #4

    +1

  5. mek panduxt
    Օգոստոս 14th, 2009 at 13:39 | #5

    mianum em!!!!!!

  6. Varujan
    Օգոստոս 14th, 2009 at 20:09 | #6

    +1

  7. Anonymous
    Օգոստոս 14th, 2009 at 21:53 | #7

    Мианумем

  8. Օգոստոս 14th, 2009 at 23:10 | #8

    Mianum em bolorin,ev inchpes Arman Babajanyani,aynpes el ays depkum srti tsav ev amot em zgum,vor mer hayrenaser ev taghandavor eritasardneri hamar petk e dimel ays stor mardkats,voronc het mer usanoghakan tarinerin nuynisk srcharan cheink gna,kamacheink.

  9. Օգոստոս 15th, 2009 at 00:17 | #9

    Sireli Nikol Pashinyan
    Vokhjunum em dzer ev dzer nman arzhanapativ mardkants kamkn u nvirum@
    ASTVATS pahpani BOLORIT.

    Roza Kocharyan

  10. armanna
    Օգոստոս 15th, 2009 at 13:41 | #10

    Միանում եմ այս հրաշալի նախաձեռնությանը: Մեզանում, ցավոք, շատ քիչ են փայլուն միտք ու առողջ դատողություն ունեցող մարդիկ: Եվ նման մարդկանց բանտում պահելը հանցագործություն է:
    Հուսով եմ շուտով ազատության մեջ տեսնել Նիկոլին…..

  11. Araks
    Օգոստոս 16th, 2009 at 09:42 | #11

    +3 (Ես ու փոքրիկներս)

  12. Հայկ–PL
    Օգոստոս 16th, 2009 at 12:11 | #12

    +1

  13. Աշոտ
    Օգոստոս 17th, 2009 at 11:18 | #13

    +1

  14. Օգոստոս 17th, 2009 at 16:54 | #14

    +2

  1. No trackbacks yet.