> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄՀԵՐԻ 6-ՐԴ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄՀԵՐԻ 6-ՐԴ ՀԱՐՑԻՆ

Հարց Մհերից

artsakh-coat-of-arms-and-symbolՄարտի 1-ից հետո, հատկապես վերջին ամիսներին, որքան էլ ցավալի է, մոտս զգացողություն է առաջացել, որ եթե հանկարծ, Աստված չանի, պատերազմը վերսկսվի, զենք բռնելու ունակ հայաստանցիների մեծամասնությունը կնախընտրի դասալիք լինել` մի մասը, որովհետև համարում է, որ Ղարաբաղը միայն պատուհաս է մեր գլխին, մյուս մասը, որովհետև համարում է, որ մարտի 1-ին “ղարաբաղցիները” մեզ էին գնդակահարում, դե թող հիմա հենց իրենք էլ գնան թուրքերի դեմ կռվեն, երրորդները պարզապես թքած ունեն ամեն ինչի վրա, չորրորդները` համարում են, որ նախ ապօրինաբար հարստացածների հղփացած ու լկտիացած լակոտները թող գնան հայրենիք պաշտպանեն, նոր մեր երեխեքը, հինգերորդները, որովհետև դրանք հենց այդ հղփացած ու լկտիացած լատոկներն են, վեցերորդներն այն պատճառով, որ ղարաբաղի համար կռված տղերքը հիմա բանտերն են լցված, և այլն և այլն: Ի՞նչ կարծիք ունես էս մասին:

Նիկոլի պատասխանը - Այն, որ Հայաստանը չունի օրինական իշխանություն, որ երկրում հաստատված է քաղաքական հետապնդումների մթնոլորտ, այն, որ անարդարությունները, քրեաօլիգարխիկ տարրերի ամենաթողությունն ու լկտիությունը խաթարել են ներհայաստանյան կյանքի հանգստությունն ու բնականոն ընթացքը, ակնհայտ է: Այս հոգեբանական նաեւ բանակի վրա է տարածվում, եւ այս ամենը չի կարող չազդել երկրի պաշտպանունակության վրա: Հենց այս գաղջ ու անհեռանկար մթնոլորտի արմատական հաղթահարմանն է ուղղված մեր քաղաքական պայքարը: Բայց Հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է, եւ այս հարցի նկատմամբ վերաբերմունքը չի կարող կապվել տվյալ պահի քաղաքական իրավիճակի հետ: Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս 2008 թ. գարնանն է հայտարարել, որ եթե, Աստված մի արասցե, Ադրբեջանը պատերազմ սանձազերծի Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ, մենք կդադարեցնենք մեր քաղաքական պայքարը եւ կտրվենք Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին: Նման կոչով մենք կդիմենք մեր բոլոր կողմնակիցներին: Սա այն հարցն է, երբ որեւէ ուրիշ մոտեցում չի կարող ընդունելի լինել: Ու երբ մեր Հայրենիքի դեմ սանձազերծված արտաքին ագրեսիան ետ կմղենք, միայն դրանից հետո կշարունակենք ներքաղաքական պայքարը:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Anonymous
    Օգոստոս 13th, 2009 at 15:45 | #1

    Es ayl patasxan chei el spasum.Vstah ei, vor Nikoly anpayman nman pataskhan piti gri.
    Ketstses!!!!
    Menq misht qez het enq
    Kristine

  1. No trackbacks yet.