> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՄԱՆ ՀԱՎԱՏԱՑՅԱԼԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՄԱՆ ՀԱՎԱՏԱՑՅԱԼԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Արման հավատացյալից

Նիկոլ Փաշինյանը Համաժողովրդական շարժման 1-ին կոնգրեսումՍիրելի Նիկոլ, ասեմ, որ խոր համակրանք ունե Ձեր անձի նկատմամբ: Չնայած, որ չեմ կարող ասել, թե համակարծիք եմ Ձեր հայացքներից շատերի հետ, սակայն խոր գնահատանքի զգացում ունեմ այն նվիրվածության հանդեպ, որով առաջ ես շարժվում քո երազած Հայաստանի կերտման գործում (կներես, որ անցա “դու”-ի, սակայն էսպես ավելի անմիջական եմ գրում… քեզ կարդալով՝ կարծում եմ, որ դեմ չես լինի, առավել ևս իմանալով, որ հասակակիցներ ենք):

Հիմա գամ հարցիս. մեր նորանկախ պետության կարճ պատմության ընթացքում բավական մարդիկ են եղել, որ մինչև իշխանության գալը բավական լուրջ և անկեղծ բարոյական նկարագիր են ունեցել: Սակայն, տեղավորվելով հարմարավետ աթոռների մեջ, չգիտես ինչ մի անտեսանելի կախարդական փայտիկի հպումով՝ դարձել են ծառաներ ձերդ գերազանցություններ “կաշառակերությանը”, “անարդարությանը”, “շահամոլ-փառամոլությանը” և, ինչու ոչ, նաև “անբարոյականությանը”: Եվ այս ամենը անշուշտ կարելի է արդարացնել պետական և ընտանեկան շահերով ու հազար ու մի ճշմարտանման հեքիաթներով…

Շատ եմ խնդրում հարցիս տակ վիրավորանք չտեսնես, քանի որ այնտեղ դա ուղղակի չկա: Իսկ կա այն, ինչ կոչվում է դառը փորձ և անհանգստություն:
Փորձի մասին արդեն խոսեցի, իսկ անհանգստությունը գալիս է հետևյալից. քո նման մարդիկ ուշ թե շուտ հասնում են իրենց առջև դրված նպատակներին: Եվ ես հեռու չեմ համարում այն օրը, երբ դու էլ կտեղավորվես որևէ փափուկ աթոռի վրա (կարող ես որպես կոմպլիմենտ ընդունել, բայց նաև անկեղծ եմ…):

Ի՞նչ զենքեր ունես քո զինանոցում այդ անտեսանելի կախարդական փայտիկի դեմ: Դու մենակ չես: Կա թիմ, որն աջակցում է քեզ: Եվ հաստատ կունենաս ընկերներ, որոնց պարտական ես… Կարող ե՞ս պահել սկզբունքների ու բարոյական չափանիշների այն բարձր մակարդակը, որն այսօր քարոզում ես քո կյանքով և գրիչով: Եվ եթե այո, ապա կիսվիր խնդրեմ քո զինանոցում առկա զենքերի մասին տեղեկատվությամբ: Գուցե սա նաև ապաշխարության առիթ դառնա երբեմնի սկզբունքային և այժմյան խղճի վաճառական մեր որոշ հայրենակիցների համար:
Շնորհակալ եմ պատասխանիդ և անգամ նաև չպատասխանելուդ, այլ միայն կարդալուդ համար:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արման ձեր առաջ քաշած հարցը Հայաստանի պետական, քաղաքական կյանքի համար անկյունաքարային նշանակություն ունի:

Կարծում եմ, պետության կառավարման գործում եւ ընդհանրապես պետական քաղաքական կյանքում չի կարելի հույս դնել սուբյեկտիվ գործոնների վրա: Նկատի ունեմ` մեր հույսը պետք է լինի ոչ թե այն, որ իշխանության հասած անձը եւ թիմը ազնիվ եւ արդար կլինեն, այլ այն, որ կունենանք այնպիսի հանրություն, որը չի հանդուրժի իշխանության կողմից թույլ տրված որեւէ ապօրինություն: Ի վերջո, ցանկացած իշխանության այլասերման թիվ մեկ պատասխանատուն հանրությունն է, որովհետեւ իշխանությունը լկտիանում է հանրության թողտվության պայմաններում, իշխանությունը լկտիանում է, երբ զգում է, որ կարող է լկտիանալ: Իշխանության, իշխանավորի լկտիացման միակ խոչընդոտը ժողովուրդն է, որը պետք է պատրաստ լինի պետական կաբինետները մաքրել աղտեղությունից: Եթե դա հնարավոր չէ անել ընտրական ճանապարհով, առողջ հանրությունը կգտնի այդ անելու ուրիշ ձեւեր: Այլապես իշխանական կաբինետներում սկսում է նեխման գործընթացը, որը քայքայում է պետությունը` վերից վար: Ժողովուրդը, առողջ հանրությունը պետք է մշտապես իր ձեռքում բռնած պահի իշխանության, իշխանավորի օձիքը, եւ անհրաժեշտ պահին` ապաշնորհ, լկտի, կաշառակեր իշխանավորի օձիքից քարշ տալով նրան դուրս վռնդի իշխանական կաբինետից: Սա է ձեր հարցի վերաբերյալ իմ մոտեցումը: Եվ եթե այս մեխանիզմը աշխատի, որեւէ իշխանավոր լկտիանալու լկտիություն չի ունենա: Այս թեմային նվիրված բազմաթիվ հոդվածներով ու ելույթներով եմ հանդես եկել: Եթե ձեզ համար դժվար չէ, խնդրում եմ այս էջ-կայքում փնտրեք-գտեք «Ինչպիսի իշխանություն եմ ուզում» եւ «Բաց նամակ Լեւոն Ջավախյանին» հոդվածները: Այդ հրապարակներում ձեր հարցի ամբողջական պատասխանը կգտնեք: Եթե այդ պատասխանը ձեզ ամբողջական չթվա, անպայման գրեք ձեր նկատառումները, եւ ես կփորձեմ ավելի մանրամասնել իմ դիրքորոշումը: Սիրելի Արման, շնորհակալ եմ հարցի համար եւ լավագույն մաղթանքներս:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Marianna
    Օգոստոս 13th, 2009 at 11:48 | #1

    Nikol@ ir hodvacneric mekum grum er, vor ishxanutyun@ gaytakxutyuna.Amenabaroyakan mardn el karoxa nsti ishxanakan atorin u chdimana et pordzutyan@(da pordzutyan nman mi ban voncvor lini).

  2. Օգոստոս 13th, 2009 at 22:29 | #2

    joxovurdy baci yntreluc shat gorc uni anelu, vorpeszi karoxanan ishxanutyuny ir dzerqum pahel, voch te nviri ishxanutyuny u mi koxm qashvi, chnayac vstah em vor Nikoli depqn urisha… uxxaki inqy shat gaxapari marda

  3. Merry
    Օգոստոս 13th, 2009 at 23:30 | #3

    Es yerbeq chem kaskacel Nikoli aznvutyann u parkeshtutyan@, ev mnum em nuyn karciqis!

  1. No trackbacks yet.