> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄՀԵՐԻ 12 ՀԱՐՑԵՐԻՑ ԱՌԱՋԻՆԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄՀԵՐԻ 12 ՀԱՐՑԵՐԻՑ ԱՌԱՋԻՆԻՆ

Հարց Մհերից

1+1+1+ պաստառՆիկոլ ջան բարև!
Մտածում էի` է՞ս հարցը տամ, թե է՞ն հարցը տամ, վերջը որոշեցի հարցազրույցի պես մի բան անել: Թող ներեն մյուս հարց տվողները, որ միանգամից էսքան շատ հարց եմ տալիս:

1. Եթե քեզ խնդրեին հինգ խորհուրդ տալ երիտասարդներին` կապված Շարժման` հաղթանակի հասնելու հետ, որոնք կլինեին քո խորհուրդները: Շատ կուզենայի, որ հատուկ ասելիք ունենայիր մարզերի երիտասարդներին, եթե ունես, խնդրում եմ փոխանցիր

Նիկոլի պատասխանը - Սիրելի Մհեր. առաջին խորհուրդը, որ կտայի Շարժման ակտիվիստ երիտասարդներին, հետեւյալն է. զբաղվել սեփական գաղափարական պատրաստվածությամբ: Քաղաքական ակտիվիստը, քաղաքական գործիչը պետք է ունենա բոլոր հարցերի պատասխանները, բոլոր այն հարցերի պատասխանները, որ հանրությունը ունի եւ կարող է առաջադրել իրեն: Ճիշտ է, ակտիվիստը հազարավոր ունկնդիրների առջեւ հանդես չի գալիս, բայց նա հանդես է գալիս իր միջավայրում, աշխատավայրում, բնակավայրում: Մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իր միջավայրում իրենով են գաղափար կազմում Շարժման մասին: Սա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է հոգ տանի իր նկարագրի մասին` հասկանալով, որ այդպիսով շրջապատին տեղեկատվություն է տալիս իր տասնյակ հազարավոր ընկերների վերաբերյալ: Սա գաղափարական պատրաստվածության նվազագույն, պասիվ կողմն է: Կա նաեւ ակտիվ կողմը. այսօր ցանկացած հարսանիքի, ծնունդի, ուղղակի խնջույքի ժամանակ քաղաքական քննարկումներ են տեղի ունենում` պարտադիր: Շարժման ակտիվիստները պետք է կարողանան նման դեպքերում հանգիստ եւ մատչելի կերպով ներկաներին հասցնել մեր գաղափարները, բացատրել մեր նպատակները, տարածել իշխանության կողմից լայն հանրությունից թաքցվող տեղեկությունները: Իսկ սրա համար հարկավոր է լինել տեղեկացված, պետք է լինել կարդացած եւ պետք է Շարժմանը նվիրվել ու ծառայել ոչ թե ուղղակի հանգամանքների բերումով, այլ ըմբռնելով, հասկանալով Կոնգրեսի հռչակած սկզբունքները, գաղափարները, մոտեցումները, մարտավարությունը: Յուրաքանչյուր ակտիվիստ պետք է կարողանա իր միջավայրում տարածել մեր գաղափարները եւ նոր կողմնակիցներ ներգրավել: Իսկ սրա համար անհրաժեշտ է գաղափարապես պատրաստ լինել, չվախենալ սեփական գաղափարները պաշտպանել, չվախենալ բարձրաձայնել ճշմարտության մասին:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. pogos
    Օգոստոս 12th, 2009 at 01:06 | #1

    Nikol jan lriv @ndunum em xorhurdt, bayc… Im shurj@ shat matdik kan , vor voch te ishxanamet en, ayl karcracac Levon atyacner. Dranc uxex@ karcracel e mut u curt tarineric u el het chi galis, dranc dem inchj xorhurd unes?

  2. Marianna
    Օգոստոս 12th, 2009 at 15:07 | #2

    @pogos
    isk es mi ban asem……es kamac kamac nkatum em vor im shrjapatic shater@, ovqer mi ayl kargi Levonatyacner ein, hima ete nuynisk chen galis mitingnerin, bayc sksum en payqar@ arandznacnel LTP-i andzic…asenq eli LTP-in incher ases vor chen veragrum, bayc naev sksum en asel vor sharjman mej tesnum en irenc teknacunerin..iranc mi kerp hangist dzevov an@ndhat bacatrel em himnakan npatakner@ sharjman u voncvor te sksuma tex hasnel motner@….nenc vor Nikoli tvac xorhurdner@ petqa a an@ndhat kirarel, u qo nshac mardkanc karcracac uxexner@, ete voch bolorin@, gone mi masin@ het kga….

  3. Սուրեն
    Օգոստոս 12th, 2009 at 22:25 | #3

    Նիկոլ ջան, ոչ ավելացնելու, ոչ պակասացնելու բան թողեցիր: Ամեն ինչ շատ պարզ և մատչելի ներկայացրեցիր:

    @pogos
    Պողոս ջան, իմ շրջապատում էլ կային և կան Լևոնատյացներ, բայց ես կարողացել եմ ճիշտ ներկայացնել մեր Շարժումը և անել այնպես, որ նրանք տեսնեն, որ նրանց մեղադրանքներին ես համարժեք, հավասարակշռված և տրամաբանական պատասխան եմ տալիս: Դրա արդյունքն եղավ այն, որ իմ շրջապատից մեկը, ով մեկ տարի առաջ Լևոնի անունը չէր ուզում լսել, ավագանու ընտրություններին իր ձայնը տվեց Կոնգրեսին: Ես, բնականաբար, չէի կարող նրան ստիպել դա անել: Ես կարող էի միայն համբերատար բացատրել “ինչն ինչոց ա”:
    Եվ ես էլի նման օրինակներ գիտեմ: Այնպես որ Նիկոլի գրածը շատ ճիշտ է: Պետք է անպայման աշխատել մարդկանց ճիշտ ներկայացնել իրականությունը, բայց դրանից առաջ պետք է ունենալ հնարավոր հարցերի պատասխանները:
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

  4. pogos
    Օգոստոս 12th, 2009 at 23:18 | #4

    Mi nrbutyun ka, dranc uxex@ sarel e crtic, u bjijner@ el chen gorcum, kensunak chen. Es el aracnerics chem sirum xosel, es xosum em , inch chem karoxacel anel.

  1. No trackbacks yet.