> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 22.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 22.

22. Պլատինե ատամներ` Պանիկովսկու համար

Nikol Pashinyan_speaking-at-a-rallyԳեներալ-լեյտենանտ կամ, ավելի ճիշտ, գեներալ-սերժանտ Միխայիլ Արուծյունյանը, որը, ինչպես հայտնի է, սխրանիտ է արել լոխ արմյանսկի յազիկը, պարզվում է` իր ոսկեղենիկ հայերենը եթեր է հեռարձակում մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ «Vertu» պլատինե հեռախոսով: Հիմա` ապազգային ու ապակառուցողական կդիտվի՞, եթե ենթադրենք կամ, ավելի ճիշտ, կռահենք, որ նախկինում պաշտպանության նախարար ու փոխնախարար աշխատած այս մարդը, իր` արդեն հայտնի հեռախոսի համար անհրաժեշտ գումարը հայթայթել է սերմացու գողացող մկան պես` հայոց բանակի զինվորի հացն ու հագուստը թռցնելով: Այսպիսի հեռախոս ունեցող մարդը առնվազն տասնանիշ թիվ կազմող կարողություն պետք է ունենա` դոլար-եվրոյով հաշված: Բանակից գողացածը հո մենակ հեռախոս գնելու վրա չէ՞ր ծախսելու. բնականաբար, ներդրումներ էր անելու մայրաքաղաք Երեւանը կանաչազրկելու գործում: Իսկ Փաստահավաք խմբում ՀԱԿ ներկայացուցիչ Ա. Քոչարյանը գեներալ-սերժանտին հարց է տալիս Սահմանադրության մասին. Արուծյունյանի համար, ախր, կանիստիտուցիան էնկան էլ վաժնի չի, որովետեւ Մարտի 1-ին նա ոչ թե կանիստիտուցիան էր պաշտպանում, այիլ իր լափած-թալանածը: Այս է պատճառը, որ Փաստահավաք խմբում օրենքի եւ օրինականության մասին իրեն ուղղված հարցերին ի պատասխան` նախկին նախարարը Փաստահավաքի գրասենյակում է թողել իր 40-60 հազար դոլարանոց հեռախոսը. կարծում եմ` սա ավելի քան խոսուն պատասխան է:

Միխայիլ Հարությունյանի հեռախոսի մասին «ՀԺ»-ում տպագրված հրապարակման տպավորության տակ էի, երբ հրավիրվեցի «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ` տեսակցությունների եւ հարցաքննությունների սենյակ: «Մարտի 1-ի» գործով ստեղծագործական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ու խմբի անդամ Վաղինակ Մկրտչյանն էին եկել` հայտարարելու իմ գործով նախաքննության ավարտի մասին: Վաղինակ Մկրտչյանի առջեւ` զավեշտալի զուգադիպությամբ, պլատինե «Vertu» հեռախոս էր դրված: Երբ հետաքրքրվեցի, թե ումն է այս էլիտար բջջայինը, Մկրտչյանը շփոթված վերցրեց այն եւ գրպանը դրեց: Հետագայում քննիչները փորձում էին համոզել, որ բջջային այդ հեռախոսը այնքան թանկ չէ, որքան գրված է թերթում: Իրականում, սակայն, պլատինե «Vertu»-ի գինը կարող է հասնել մինչեւ 80 հազար դոլարի, իսկ սկսվում է` 40 հազար դոլարից: Ու եթե ակնհայտ է, որ Հարությունյանը իր պլատինե բջջայինը ձեռք է բերել Մարտի 1-ից առաջ, մնում է պարզել Մկրտչյանի պլատինազօծման ժամկետը. չէ՞ որ նա ու իր ղեկավարները Մարտի 1-ի տասնյակ հանցագործների կոծկել են. սա իր գինն ունի, իսկ պլատինե հեռախոսն ու շվեյցարական ժամացույցը այսբերգի երեւացող կողմն են. չերեւացող կողմը կպարզվի ապագայում հարուցվելիք քրեական գործերի շրջանակներում… Խնդիրը, իհարկե, բջջային հեռախոսը չէ, այլ այն, որ Հայաստանում կոռուպցիան այնպիսի չափերի է հասել, որ պաշտոնյաները ոչ միայն չեն փորձում թաքցնել իրենց ապօրինի գործունեության արգասիքները, այլեւ ի ցույց են դնում դրանք: Սա հանրության եւ ժողովրդի նկատմամբ արհամարհանքի բարձրագույն աստիճանն է, եւ իշխանական այս արհամարհանքն էր, որ հանգեցրեց Մարտի 1-ին. այն տարբերությամբ, որ այդ օրը հանրությունը ազդարարեց, որ չի պատրաստվում մնալ անարգել արհամարհվողի կարգավիճակում: Մարտի 1-ը տեղի չէր ունենա, եթե մինչ այդ` Պնախարար Հարությունյանի ձեռքին 40 հազար դոլարանոց հեռախոս տեսնող ամեն ոք, բառիս ուղիղ իմաստով, թքեր նրա երեսին: Չնայած` լավ է ուշ, քան` երբեք:

Մեկ այլ խաչագող` Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, որ Մարտի 1-ի զոհերի վրայով` սողեսող հասավ ԱԺ փոխնախագահի պաշտոնին, որոշել է բարոյական գնահատական տալ ընդդիմության ղեկավարների` 2008-ի փետրվար-մարտի իրադարձությունների շրջանի գործելակերպին: Ճիշտ է անում, որովհետեւ մենք, կարծես թե, հապաղել ենք այս մարդու կերած հացին լրիվ, ամբողջական եւ մանրամասն բարոյական գնահատական տալու գործում, չնայած` նրա երեսը բացահայտում է իր իսկ կերած հացի ծագումնաբանությունը…

Նիկոյանը մանկական թեմայով հերթական ցնդաբանությունը շրջանառության մեջ դրեց, ըստ էության` ընդդիմությանը մեղադրելով մարտի լույս 1-ի գիշերը Ազատության հրապարակում գտնված երեխային որպես կենդանի վահան օգտագործելու մեջ: Նրա ասածը հետեւյալն է. ընդդիմության ղեկավարները ինֆորմացիա ունեին, որ իշխանությունները ցրելու են հանրահավաքը, եւ ուրեմն` նման իրավիճակում երեխայի գտնվելը հրապարակում անբարոյական է: Նիկոյանը, անշուշտ, չի էլ կռահում, որ նման շեշտադրումներով ոչ միայն բացահայտում է իր` պանիկովսկիական էությունը, այլեւ անգրագիտությունն է ի ցույց դնում: Ի տարբերություն նրա` ընդդիմության ղեկավարները անգիր գիտեն «Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» ՀՀ օրենքի դրույթները: Իսկ այդ օրենքը երաշխիք է տալիս, հստակ երաշխիք, որ այն, ինչ տեղի ունեցավ 2008-ի մարտի 1-ի առավոտյան, չէր կարող տեղի ունենալ, որովհետեւ ոչ ոք իրավունք չունի հանրահավաք ցրել` խաղաղ հանրահավաք, առավելեւս` իրավունք չուներ դա անել` առանց կազմակերպիչին նախապես տեղյակ պահելու, առավելեւս` իրավունք չուներ այդ անել առանց հրապարակում` հանրահավաքի վայրում գտնվող մարդկանց այդ մասին նախապես իրազեկելու եւ տարածքը ինքնակամ լքելու հնարավորություն տալու: Ի՞նչ է ուզում ասել, ուրեմն, Նիկոյանը` որ ընդդիմության ղեկավարները պետք է հաշվի առնեին, որ գործ ունեն ոչ թե մարդկանց, այլ բորենիների հե՞տ: Եթե այսպես է, գուցե իսկապես մեր պահվածքը բարոյապես արգահատելի է: Եթե այսպես է, ապա ոչ միայն Ազատության հրապարակում, այլեւ Հայաստանում երեխաների գոյությունը անբարոյական է, որովհետեւ իշխանությունը ոչ միայն Մարտի 1-ին, այլեւ դրանից առաջ եւ հետո ի վիճակի էր եւ է ցանկացած անբարոյականության ու ապօրինության: Սամվել Նիկոյա՞նը պիտի գնահատական տա «ՀԺ»-ի ղեկավարներից մեկի` Հայկ Գեւորգյանի բարոյական նկարագրին, որը երկու ազնվագույն զավակ է մեծացրել ու դաստիարակել, որոնց համար գերագույն արժեքը ոչ թե պլատինե հեռախոսն է ու դիմացինին խաբել-քցելու ընդունակությունը, այլ ընկերությունը, ազատությունը, ազնվությունը, քաղաքացիությունը, սկզբունքայնությունը: Եւ որպես արդյունք` երկուսն էլ որպես մեղադրյալ ներգրավված են արդեն իսկ հայտնի քրեական գործերով: Իսկ Նիկոյանի շեֆերի` մինչեւ ատամները զինված զավակները կրակում եւ սպանում են, բռնաբարում ու խոշտանգում, եւ նրանց անունները չեն հայտնվում անգամ ոստիկանական ամփոփագրքում: Բարոյական գնահատական տվող է Սամվել Նիկոյանը թող իր շեֆի 5 կարատանոց բռլյանտի զապնկաներին բարոյական գնահատական տա, Մարտի 1-ին սափրագլուխներին ոստիկանների վրա նադզոր կարգելու փաստին, 19 տարեկան ծառայողներին հրազենի սպառնալիքի տակ գրոհի ուղարկող հրամանատարներին, խանութների թալանը կազմակերպած իր կուսակից ընկերներին, հանցավոր խմբերին ոստիկանական վկայականներ բաժանած իր իշխանությանը: Մինչդեռ` սագագողերի եւ քիլերների գտնվելը իշխանության ղեկին բարոյական գնահատական է հենց Հայաստանի, նրա քաղաքացիների համար: Ինքներս մեր, մեր հայրենիքի բարոյական նկարագիրը փոխելը ոչ միայն իրավունք է մեզ համար, այլեւ պարտականություն: Մենք պետք է անենք դա, որ պոռնիկները դադարեն բարոյական դասեր տալ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Օգոստոսի 11, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Աշոտ
    Օգոստոս 11th, 2009 at 01:39 | #1

    Կեցցես Նիկոլ ջան: Աստված Քեզ պահապան:

  2. MM
    Օգոստոս 11th, 2009 at 02:09 | #2

    Nikol jan es inch es anum!!!!!!!!!!!!! SPANECIR!!!! Achqis qo vra nor hodvac en dnelu(Astvac heru pahi qez drancic)-MASSAYAKAN VOCHNCHACMAN ZENQ UNENALU HAMAR: AYN E XELQD U LEZUD!!!!!!!!!!!!!!!

  3. ՋՋ
    Օգոստոս 11th, 2009 at 02:11 | #3

    Թանկագին Նիկոլ, հպարտանում եմ քեզնով… ԱՊՐԵՍ.

    Ազգի պատմությունը չի որ գրվում էդ յուղոտ,ախքոտ,տգետ ու բախտավոր դեմքերով…

  4. ՋՋ
    Օգոստոս 11th, 2009 at 02:13 | #4

    Թանկագին Նիկոլ, հպարտանում եմ քեզնով… ԱՊՐԵՍ.

    Ազգի պատմությունը էդ յուղոտ, ախքոտ, տգետ ու բախտավոր դեմքերով չի գրվում…

  5. pogos
    Օգոստոս 11th, 2009 at 02:30 | #5

    Nikol jan mi vripum es arel : Dranc heraxos@ “Vertu” chi “Vortu” e! (nerox klines)

  6. Օգոստոս 11th, 2009 at 06:23 | #6

    HALAL E

  7. Levon
    Օգոստոս 11th, 2009 at 09:03 | #7

    Takanqneri verj@ talu es. Menq qez het enq.

  8. Mleh
    Օգոստոս 11th, 2009 at 11:18 | #8

    Bari louys, Nikol jan. Dou es Stalini hokezavakneri patouhasn es. Astvadz qez pahapan!

  9. Aram
    Օգոստոս 11th, 2009 at 11:37 | #9

    Erani qez luys ashxarh berac morn u qez MARD dastiarakac hore Nikol jan!
    Halal lini qo kerac ardar u anarat kate!!! ASTVAC QEZ PAHAPAN ayd pnakalez shneri harkadrvac shrjapatum!

  10. Kara
    Օգոստոս 11th, 2009 at 13:22 | #10

    BRAVO

  11. Adam
    Օգոստոս 11th, 2009 at 15:48 | #11

    esi amenahajogh bantayin mtorumna

  12. Marianna
    Օգոստոս 11th, 2009 at 21:53 | #12

    nikoyan@ menak zzvanq a arajacnum mots.

  13. Օգոստոս 12th, 2009 at 00:51 | #13

    Հզոր ես, Նիկոլ ջան: Իմացիր, որ կողքիդ ենք ՄԻՆՉԵՎ ՎԵ´ՐՋ:

  14. pogos
    Օգոստոս 12th, 2009 at 01:12 | #14

    +1

  15. xxx
    Օգոստոս 12th, 2009 at 18:13 | #15

    vaxinak mkrtchyan@ naxkin finansneri naxarar qaj nazari pesan a,

  16. Karine
    Օգոստոս 12th, 2009 at 21:55 | #16

    Քո հոդվածները ինձ թթվածին են տալիս;Ես նորից ու նորից զարմանում եմ քո խիզախ լինելու վրա;Հալալ է քեզ ,Նիկոլ ջան;

  17. Հայկ–PL
    Օգոստոս 13th, 2009 at 02:01 | #17

    Նիկոլ ջան քո արած քայլերը, քո արտահայտած մտքերը այնքան հոգեհարազատ են ինձ… գիտեմ, նաև շատերին…, բայց դու բոլորիցս շատ ու շատ ավելի քաջ ես։ ՀԱԼԱԼ է ՔԵԶ։

  1. No trackbacks yet.