> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԱՐԱՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԱՐԱՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

Հարց ՄԱՐԱՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՑ

Հարգելի Նիկոլ
Պատմությունից հայտնի է, որ պաշարված ամրոցի բնակիչները միշտ էլ կատաղի դիմադրություն են ցուցաբերել, քանի որ նահանջելու ճամփա չեն ունեցել: Այսօր իշխանությունը յուրօրինակ պաշարված ամրոցի է նման, որը ամեն գնով ձգտում է փրկել իր կյանքը: Այնքան անզիջում ու կատեգորիկ են մեր լոզունգներն ու հայտարարությունները, որ նրանց նահանջի ոչ մի ճամփա չենք թողել. բոլորին դատելու ենք, զրկելու ենք իրենց ունեցվածքից, մի խոսքով, թելադրել ենք նրանց կյանքի ու մահվան պայքար: Միգուցե տակտիկապես ավելի շահեկան կլիներ նրանց նահանջի որոշակի արաահետներ թողնել:
Հարգելի Նիկոլ, պատասխանիր, երբ հարմար կլինի, գլխավորը, որ դու և մյուս քաղբանտարկյալներն ազատ լինեք:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Մարատ. վերջերս ինձ հարց էին ուղղել, որի հեղինակը կարծիք էր հայտնում, թե ոստիկանության եւ դատախազության կազմը լրիվությամբ պետք է փոխել, իսկ այդ կազմի մեծամասնությանը` դատել: Այդ հարցին ի պատասխան ասել էի, որ անկախ նրանից, թե ում ինչպես ենք վերաբերվում, դատել կարելի է միայն նրանց, ովքեր կոնկրետ հանցանք են գործել եւ որոնց հանցանք կատարելու փաստը կապացուցվի օբյեկտիվ, օրինական եւ անաչառ քննության արդյունքում: Նկատի ունեմ` բոլորին դատելու մոլուցքը իսկապես կարող է վտանգավոր լինել: Իսկ ընդհանրապես` իշխանությունն ինքն է իր նահանջի ճանապարհը փակել. Եթե ցանկանար նահանջի ճանապարհ ունենալ, Մարտի 1 չէր անի: Հետագայում` Ռ. Քոչարյանից հետո, Սերժ Սարգսյանն էլ շարունակեց նահանջի ճանապարհները փակելու կուրսը` չնայած ՀԱԿ-ը, նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանությանը անընդհատ շանս էին տալիս` նահանջի հնարավորություն: Ի վերջո, 2009 թ. մայիսի 31-ին, այսինքն` Երեւանի քաղաքապետի ընտրություններում համոզվելով, որ իշխանությունը ինքն է փակում իր նահանջի բոլոր ճանապարհները, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ որւեէ պարագայում չի պատրաստվում երկխոսության մեջ մտնել իշխանության հետ: Այսպիսով, ընդդիմությունն էլ իր հերթին փակեց իր նահանջի ճանապարհները, որովհետեւ հակառակը կդիտվեր որպես վախկոտություն: Ահա այսպիսին է իրավիճակը ձեր առաջադրած հարցի համատեքստում: Լավագույն մաղթանքներս:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. MM
    Օգոստոս 11th, 2009 at 12:34 | #1

    Payqar,payqar minchev HAXTANAK!

  1. No trackbacks yet.