> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԼԵՔՍ-ԱԼԵՔՍԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԼԵՔՍ-ԱԼԵՔՍԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Ալեքս-ալեքս-ից

Նիկոլ Փաշինյան /շարֆով, ձմռանը/Նիկոլ, մի հարց ունեմ՝ չնեղանաս։
Տես՝ դու լրագրողական ձիրքով օժտված տղա ես, ես կարդում եմ քո գրածները, ու դա ինձ ակնհայտ ա։ Մարդ կա՝ ի ծնե դերասան ա, մարդ կա՝ բժիշկ, մարդ կա՝ երաժիշտ, դու՝ լրագրող։ Բայց էն տպավորությունն ա, որ դու ի ծնե ընդդիմադիր լրագրող ես։ Ու հարց ա առաջանում՝ բա որ ընդդիմությունը գա իշխանության՝ ո՞ւմ ես քննադատելու։ Սա ես ասում եմ՝ ինձ ճիշտ պիտի հասկանաս։ Ընդունի սա, որպես շատ ջերմ նամակ, ջերմություն, որ ես տածում եմ քո հանդեպ։

Երբ մի քաղաքական նորություն ա լինում, արդեն մոտավորապես պատկերացնում եմ, թե դու դրա մասին ինչ ես գրելու։ (Ես շատ դեմ եմ Սերժ Սարգսյանին, ինչպես դու։ Նրան համարում եմ ոչ լեգիտիմ նախագահ։ Պաշտպանում եմ Կոնգրեսին:) Բայց իմ հարցը վերաբերվում ա քո էդ կատաղի ընդդիմադիր կեցվածքի նպատակահարմարությանը։ Ես շատ շատ շատ շատ ուրախ եմ, որ դու Հայաստանում ես ու գրում ես։ Դա մի մեծ հոգս ա, որ դու վերցրել ես քեզ վրա։ Ի միջիայլոց՝ շնորհակալություն դրա համար։ ԲԱՅՑ։ Հավատա՝ հաճախ քննադատությունդ արդարացված չէ։ Ո՞րն ա իմ մտահոգությունը. ՈՉ ՄԻՇՏ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՄԲ ԴՈՒ ԹՈՒԼԱՑՆՈՒՄ ԵՍ ՔՈ ԽՈՍՔԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ։
Հուսով եմ` հասկացար միտքս։ Պատասխանի, ինչպես ասում են, ըստ էության։ Մտքովս էլ չի անցնում քեզ, կամ որևէ մեկին դատել, ես խոսում եմ մեր՝ իմ ու քո ընդհանուր գործի հաջողության մասին։

Օրինակներ շատ կան, մանավանդ, երբ կարդում եմ քո հին հոդվածները, որտեղ համարձակորեն կանխորոշում ես ապագան, որը հետագայում պարզվում է` իրականության հետ քիչ կապ ունի։ Կամ քո վերջին «Օրագրից» … ինչի՞ց իմացար, որ Ֆասիեն էդ նամյոկով Սարգսյանին շանատաժի ա ենթարկում։ Կամ, որ Սարգսյանը լավ տրամադրություն ա ունեցել… է թող ունենա, ի՞նչ վատ ա։ Արժի՞ դրանից պատմություն սարքել։ Կամ` հայ-թուրքական էսօրվա վիճակից Սերժի ելքը… դու մի քանի օր առաջ գրում ես, որ Սերժին մնում ա գտնել երրորդ ելքը, այնինչ նա կրկնում ա իր նախկին հայտարարությունը։ Եւ այլն, ևն… այսինքն, հասկանո՞ւմ ես, ինչ էլ լինի, պիտի մեջը մի վատ բան գտնես, կամ եթե չկա էլ, կանխատեսես, կամ մեկնաբանես բացասական իմաստով։

Որ Սարգսյանը վատ նախագահ է, պարզ է բոլորին, այդ թվում իրեն։ Բայց երբեմն կարելի է, եթե ոչ լավ բան գրել, ապա գոնե ոչինչ չգրել, դա էլ ձև է։

ՀԳ. Խնդրում եմ, փորձի պատասխանել հարցիս, բայց ոչ թե ցույց տալու համար, որ քո էդ կեցվածքը ճիշտ է։ Եթե դա պիտի գրես, ավելի լավ է, մի պատասխանիր, ու ես կհասկանամ, որ դա ի նկատի ունես։ Դա ինձ համար կլինի բոլորովին ընդունելի մի պատասխան։ Ու՝ սպառիչ։

Նիկոլի պատասխանը - Սիրելի Ալեքս, թույլ տվեք նախ անդրադառնալ Սերժ Սարգսյանի «բարձր տրամադրությանը»։ Քավ լիցի, ես դեմ չեմ, որ նա բարձր տրամադրություն ունենա, ես դեմ եմ, որ կոկաինի հարուցած բարձր տրամադրությունը հայ հանրությանը ներկայացվի որպես աշխարհքաղաքական խոշոր իրադարձություն։ Իսկ գրվածքներումս ընթերցողին եմ ներկայացնում իրականության իմ ընկալումները, նկատառումները, թե ինչը ինչպես ընկալեցի, ինչը ինչպես զգացի ու տեսա։ Սա ընդգծում եմ ցուցանելու համար, որ իմ գրածները ոչ թե խաղ են ընթերցողի հետ, այլ անկեղծ զրույց։ Եվ ուրեմն` մաթեմատիկական հավասարումների, բանաձեւերի կիրառման խնդիր չունեմ` ինքս ինձ առաջադրած, որովհետեւ ինձ համար կարեւորը անկեղծությունն է, շիտակությունը, իսկ դրանք մաթեմատիկական չափման չեն տրվում։ Ես որպես հեղինակ գոյություն ունեմ այնքան ժամանակ, քանի դեռ ընթերցողին հետաքրքիր է իմ մտածածը, իմ գրածը, իմ հայացքը։ Եվ ի դեպ` հաճախ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն տեքստին, այլեւ ենթատեքստին։ Ինչ վերաբերում է ապագայի կանխատեսումներին. չպետք է մոռանալ, որ դրանք երբեմն ազդում են հենց իրադարձությունների զարգացման, այսինքն` ապագայի վրա։ Այնպես որ ապագայի, իրադարձությունների զարգացման չիրականացած կանխատեսումները կարող են շատ ավելի արժեքավոր լինել, քան թվում է առաջին հայացքից։ Չնայած ասեմ` չեմ կռահում, թե դուք իմ արած ո՞ր կանխատեսումը նկատի ունեիք։ Ասեմ նաեւ, որ իրավիճակի վերլուծությունը եւ կանխատեսումը տարբեր բաներ են։ Մարդիկ երբեմն նաեւ իրոնիան, երգիծանքը ապագայի կանխատեսում են համարում։ Իսկ ընդհանրապես, որեւէ վերլուծություն պետք չէ շտապել գնահատել. ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի։ Ինչ վերաբերում է Ձեր այն հարցին, թե ո՞ւմ եմ քննադատելու, երբ ընդդիմությունը իշխանություն դառնա` եկեք հիշենք Ավետարանի խոսքը` օրվա հոգսը բավ է օրվա համար, վաղվա օրը կհոգա իր մասին։ Հույս ունեմ` իմ պատասխանը Ձեզ բավարարեց, սիրելի Ալեքս։ Լավագույն մաղթանքներս։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. MM
    Օգոստոս 7th, 2009 at 19:03 | #1

    Artakarg er! Nikol jan, meknabanecir aynpes inchpes es ei mtacum qo masin. Im motecum@ te qo hodvacnerin , te hanrahavaqnerin hnchox yeluytneri bovandakutyan@ misht el exel e ayn, vor kanxatesumner chen dranq ,ayl verlucutyun,ev vor dranc barcradzaynum@ kam hnchecum@ hnaravorutyun en talis xusapel hnaravor sxalneric( kam , gone poxel depqeri elq@). &isht e, mer vochbarov ishxanutyan nerkayacucichner@ enqan xeloq chen , vor ayd verlucutyunner@ ogtagorcen i shah mer yerkri, bayc , vor ogtagorcum en ed gaxaparner@ irenc hetaga qaylerum -da past e. Lragrakan janrum du misht qo uruyn tex@ kunenas, inchpes ev azatutyan hamar payqarum. Sirum ev spasum enq anhamber!

  2. gegam
    Օգոստոս 7th, 2009 at 20:08 | #2

    Ալեքսին,
    Գիտեմ որ դու էս կայքում չես կարող լինել, բայց համենայնդեպս: Չնայած կան իշխանությանը ծառայող լակկեյ-լրագրողներ, բայց իրականում չկա դրա հակադիրը,-ընդիմությանը լակկեյի նվիրվածությամբ ծառայող լրագրող: Կան ֆանատիկորեն ընդիմությանը հավատացող, երբեմն նույնիսկ դրանով կուրացած, բայց ոչ ընդանրապես ընդիմադիր լրագրողներ:
    Ընդիմադիր լինելը դա կեցվածք է հանդեպ գեշը, սխալը, այլանդակը, հակահասարակականը: Նիկոլը այդ տիպից է:
    Դու այդ կեցվածքի մարդ չես: Քո համար եթե թալանչի մարդասպան միլիոնատերը մի քանի կոպեկով լավություն է անում իր զոհ -ծորունուն, ուրեմն էդ սրկան և լավ կողմեր ունի և վատ, և պետք է տեսնել ու հաշվի առնել նրա և լավը, և վատը:
    Ոչ, այդ քո աչքին է նրա ջայլամությունը որպես լավ երևում, նրա մեջ 99 տոկոս թալանչին է նստած, մի տոկոսով էլ աֆերիստը: Մեջը լավ առհասարակ չկա:
    Ինչ ասեմ, եթե նույնիսկ մի կես տոկոս ազնվորեն ես հարցը տվել, ապա խելք հավաքիր:

  3. ANNA SUI
    Օգոստոս 8th, 2009 at 01:50 | #3

    Սիրելի Ալեքս, քեզ եմ գրում, քանի որ գիտեմ, որ դու կկարդաս, ինձ իրավունք վերապահելով ասեմ, որ լրագրողը ազնիվ լրագրող է ,և իր գործը անում է ճիշտ ու շիտակ այն ժամանակ, երբ իր մասնագիտական ունակությունները անկեղծորեն կիսում է ընթերցողի հետ:
    Նիկոլը այսօր այն եզակի լրագրողներից է, ում գրածը` դեռ աչքերը չբացած ուզում են կարդալ շատ ու շատ մարդիկ.. եթե գրեմ իմ օրինակով , ունենալով 3 երեխա, տան հոգս ու հայ կնոջ առօրյայի բոլոր սովորական պարտականությունները , միեվնուն է `օրս օր չի լինի մինչեվ չկաչդամ Նիկոլի գրածը:

    Իսկ ինչ վերաբերվում է Ընդիմության իշխանության գալուն, և այդ ժամանակ Նիկոլի գրելու թեմային, ասեմ, որ մի կասկածեք , մեր ազգը միշտ պատասխանատու պահին մեզ ՆԻԿՈԼՆԵՐ է տալիս, այնպես որ թող այդ բաղձալի օրը շուտ գա /գալու է հաստատ/ եվ մենք , ի դեպ հենց Նիկոլի խորհուրդով, մեր իշխանությանը միշտ զգոնության մեջ կպահենք… չկասկածես Ալեքս ջան:

  4. Օգոստոս 8th, 2009 at 07:08 | #4

    ANNA SUI +1

  5. Aram
    Օգոստոս 8th, 2009 at 07:28 | #5

    @ANNA SUI
    Shat chisht er asvac verjum hargeli Anna, es nuynisk spasum ei, vor Nikoln inqe Alexin patasxanelis khishecner der 1 tari araj grvac ir toxere. “Zhoxovurd jan, erb ays serjantakan ishxanutyune tapalvi, ev menq ganq ishxanutyan glux, inchpes asum en, payte dzerqnericd cac chdneq, misht zgon exeq angam henc dzer @ntrac ishxanutyan handep…”

  6. Օգոստոս 8th, 2009 at 15:47 | #6

    Lriv hamadzayn em very nshvaci het… I verjo da e joxovrdavarutyuny… Alex vat ban petq che pntrel u gtnal inchpes du es asum - ինչ էլ լինի, պիտի մեջը մի վատ բան գտնես, կամ եթե չկա էլ, կանխատեսես, կամ մեկնաբանես բացասական իմաստով։
    Aranc pntrelu el et vat banery liqn en u lriv heriq en bacasakan imastov meknabanelu hamar. Miguce duq eq pordzum inch-vor lav ban gtnel ishxanutyunneri gorcoxutyunneri mej… Bayc kaskacum em, vor gtel eq kam el kgtneq…

  7. Vardan
    Օգոստոս 8th, 2009 at 17:19 | #7

    chem kaskatsum vor alex anvan tak handes en ekel aac-akan spaner.txerq zer gorcov zbaxveq,apahoveq azgayin anvtangutyune,voch te oligarxakan anvtangutyune.aysorva ishxanutyune vtange mer petakan anvtangutyane, katareq zer partqe petutyan handep, voch te dzez gortsi undunoxneri handep.

  8. Օգոստոս 8th, 2009 at 21:09 | #8

    Nikol jan, bavararvats em patasxanovd: Ete du indz asum es, vor da qo ashxarhajacqn a, henc da er indz hetaqrqrum:

    Mnacats meknabanutjunnerin_
    ankextsutjamb em ed harcy tvel, ev nikolin el verabervum em exbor nman: Es ir ashxatanqy, ev Profesoinalizmy gnahatum em, ev, krknem, urax em, vor Nikoly ka: Es naev Ter Petrosyani mets erkrpagun em, hianum em nra hretorakan arvestov: henc nor najeci nra ajcy marzer, u handipumnery qakhbantarkyalneri het:
    es urax em, vor edpisi mardik kan mer erkrum:

    Joxovurd jan, harcs verabervum er menak, poqr martavarakan banin, voch te qnnadatum ei: Mtqovs el chi ancnum qnnadatel:
    Lav exeq, Nikol, MM, Gexam, Anna sui,Meri, Aran, hajarpi:
    Voxjuynners!!!

    Alex_alex

  9. Armen M.
    Օգոստոս 8th, 2009 at 22:15 | #9

    Nikolin “tgha” asogh Aleqs jan,Dzer serundi “mtavorakanneri” kecva&q@ shat e Dzer srtov havanabar….

  10. Օգոստոս 9th, 2009 at 02:26 | #10

    voch te harc ail xndranq a1+.Nikoli tuiltvutiamb nran cnox ev dastiarakoxneri nkarner@.chnajac papain teselem,baic 100,1000,1000000 angam evs kuzem tesnel.es sirumem bolor Nikolin siroxnerin,nra hamar axotoxnerin

  11. A
    Օգոստոս 9th, 2009 at 06:52 | #11

    Nikol jan ches karcum vor 2008 i petrvarin operayum 10 or mnalu yntackum karelier aydkan zhoghovrdov gnal baghrmamyan 21 u mer bolor harcery mi angamic lucel,indz tvuma vor es takanknery chein hascni aydkan zinvel,isk hima arden amen inch eli bardacav,ches karcum vor hertakan angam pahy korcrecink?xndrumem patasxanir harcis,nakhapes shnorhakalutyun,kez aroghjutyun u hamberutyun em maghtum…P.P.M.V.!!!

  12. VX
    Օգոստոս 9th, 2009 at 13:13 | #12

    Mek-mek kardaci dzer meknabanutyunner hargeliners, patkeracreq vor da aveli hetaqrqir e, qan henc Nikoli patasxan@ vorovhetev inq kayacac mard e u lragrox ev voroshaki gorcntacneric heto na verjnakanapes kkayana naev qaxaqakanutyan mej(es hamozvac em dranum). Isk dzezanic mi qanisin kuzenayi mi qich aveli lavatesutyun u hamberutyun cankanal, inchpes naev aystex mimyanc karciq hargelu kamq, mi moraceq vor aysor Ter-Petrosyani u sharzhman koxqin en nra naxkin qnndatner ev @ndimadirner@, aynpes vor porceq linel handurzhox naev qnnadatutyan handep, ete nra mej nuynisk mek hatik chshmartutyun ka!

  13. Haykk
    Օգոստոս 10th, 2009 at 03:15 | #13

    Indz tvuma Alex ankexca ev neng charaxind qnnadatutyun chi anum.

    Iroq kan mardkanc mi zangvac, vor irenq erbemn chen karoxanum verlucel u gal konkret karciqi, unenal hstak gaxaparaxosutyun, mnan kayun tesaketi.
    Nranq himnakanum potencial hndimadir en, bayc irenc ver nshvac hatkanishneri shorhiv kayun chen ev popoxakan, ujexikoxm gnacox, ev erbemn irenc anpatasxanatu ev ankayun kecvacq ardaracnelu ev ibr cucy talku vor irenq ban en anum , mtacum en, nranq sksum en hnimutyan qnnadatel, te tox aveli lav ashxaten, vor shut azatvenq ishxnutyaunic, te che menak xosum en u amen anagm menak qnnadatum en.

    ed mardkanc het petqa ashxatel, vor darnan himnakanum hndimadir, vor irencpotencial ogut ta Payqarin, vor hankarc chdranan lriv antarber.

    Naev hamamitem, vor aysqan banic heto arden amen icnh hstak e ev bolor petq e irenc mej koxmnoroshven mardaspann en, te zoh,vor uzuma ardarutyun verakangnvi.
    Bayc meka mi mec masa ka vori het petqa ashxatel, nranq inquruyn erbeq chen Payqari, nranc petqa drdel, te che darnum en ibr hndimadir, bayc antarber.

    mer amenamec problem esor antarberutyunn e, antarberneri hska “banakn e”

  14. Mleh
    Օգոստոս 10th, 2009 at 13:31 | #14

    Alex, yes chem havatum vor dou Serzhi ishkhanutyan@ dem es. Yete lineyir, handourzhoghakanutyun borenineri nkatmamb chpiti ounenayir. Ov giti, mi goutse dou henc Alexan Harutyunyann el es! Aylapes, aytpes handznapastan tonov cheyir khosi inqnazohabar KGB-i nkoughoum haytnavadz nvirvadz hayortou het. “…Եթե դա պիտի գրես, ավելի լավ է, մի պատասխանիր, ու ես կհասկանամ, որ դա ի նկատի ունես…” BLA-BLA… Nikoli pataskhan@ medz pativ kliner qez hamar.

  15. Anonymous
    Օգոստոս 10th, 2009 at 20:52 | #15

    @Haykk
    merjberum` mi mec masa ka vori het petqa ashxatel, nranq inquruyn erbeq chen Payqari, nranc petqa drdel, te che darnum en ibr hndimadir, bayc antarber.
    EREXEQ HENC ES MENQ PETQA ANENQ…….

  16. ANNA SUI
    Օգոստոս 14th, 2009 at 21:19 | #16

    koch em anum Aleqsin chqnnadatel, ete menq uzum enq aprel azat erkrum, apa patrast linenq lsel ajnpisi baner u harzer, voronq karox en ev mez dur chgal, isk Nikoly ir orinakov(ajn , vor patasxanum e naev Aleqsi tvats harzeri nman harzeri) linenq handurjox , hangist, lsox u hargox. Sirov ANNA

  1. No trackbacks yet.