ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՐԴՈՒՀՈՒ ՀԱՐՑԻՆ
Հարց Վարդուհուց
Ողջույն հարգելի Նիկոլ: Նախ ուզում եմ ասել, որ անհամբեր սպասում եմ բանտային օրագրի յուրաքանչյուր մասին և ամեն անգամ մի լավ բավականություն եմ ստանում քո գրածից։ Ուզում եմ հարցնել` որքա՞ն արդյունավետ ես համարում պայքարի այս ձևը` բանտում, Հայաստանում լինելով` ընդհատակի փոխարեն։
Նիկոլի պատասխանը - Թանկագին Վարդուհի. ուրախ եմ, որ «Բանտային օրագիրը» Ձեզ դուր է եկել։ Հույս ունեմ` կկարողանամ այն պահել ընթերցողի համար գնահատելի մակարդակի վրա։ Ինչ վերաբերում է պայքարի արդյունավետությանը`ինձ համար սկզբունքը հետեւյալն է. մեզնից յուրաքանչյուրը պետք է կարողանա կանգնած մնալ այն տեղում, որտեղ եղել է 2008 թ. հայտնի օրերին, այսինքն` Ազատության հրապարակում։ Անցած 1.5 տարում հենց սա է եղել իմ խնդիրը, շարունակել մնալ Ազատության հրապարակում, շարունակել կատարել այն գործառույթը, որ կատարել եմ Ազատության հրապարակում` գոնե այն չափով, ինչ չափով հնարավոր է։ Եթե այս պահին հնարավորություն չունեմ անել այնքան, որքան ցանկանում եմ, առնվազն պետք է անեմ անքան, որքան հնարավոր է։ Մենք կանգ առնելու, նահանջելու իրավունք չունենք, որովհետեւ հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մեր արած ամեն քայլը մեզ մոտեցնում է նպատակակետին, ուրեմն չպետք է խորշենք անել հնարավոր փոքրիկ քայլերն անգամ, մեր նպատակամղվածությունն ու սկզբունքայնությունը ընդգծելու համար։ Ինչ վերաբերում է ընդհատակի եւ բանտի համեմատությանը. ընդհատակյա իմ առաքելությունը սպառվեց, եւ արդեն զգում էի, որ կորցնում եմ իրականության զգացողությունը, կոնտակտը ընթերցողի հետ։ Եվ ընդհատակից դուրս գալու որոշման արդյունքում է ստեղծվում «Բանտային օրագիրը», որի հերթական գլուխներին դուք այդպես սպասում եք։ Նշանակում է` ամեն ինչ ճիշտ է ընթանում։ Լավագույն մաղթանքներս, թանկագին Վարդուհի։














Hargeli Nikol,
shnorhakal em patasxani hamar, shnorhakal em vor du kas:)
Nikol jan, iravaci es, kardum ev misht spasum enq! PAYQAR, PAYQAR MINCHEV HAXTANAK!