> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՆՈՒՅՆՆ ԵՆ

ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՆՈՒՅՆՆ ԵՆ

2008-02-16_Հանրահավաք ԷջմիածնումՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, փաստորեն, չդիմադրեց Սերժ Սարգսյանի հրապարակային հրահանգներին եւ ճշգրտորեն կատարեց այն, ինչ, ըստ էության, հրապարակավ նրան հրահանգեց Սերժ Սարգսյանը: Ընդհանրապես, Հայաստանում հիմա կարծես թե ձեւավորվում է քաղաքական գործիչների մի տեսակ, որը հատուկ հաճույք է ստանում, երբ իրեն հրապարակայնորեն նվաստացնում են: Արտաշես Գեղամյանը, օրինակ, քափ-քրտինքի մեջ ծառայում է նրան, ով իրեն կնքեց «դատարկ դհոլ» հավերժական դրոշմով: Հիմա էլ, չնայած Սերժ Սարգսյանը առանձնապես չէր էլ ցանկանում, բայց Արթուր Բաղդասարյանը վազեց ու հագավ «Հաճախորդ» կլիչկան: Ու սա դեռ քիչ էր, մի հատ էլ հաճախեց Արա Աբրահամյանի հետ հանդիպման` թերեւս իմանալու համար, թե ինչքան է ինքը վճարվելու իր հաճախումների համար: Ու հիմա, եթե Սերժ Սարգսյանը հրապարակայնորեն Արթուր Բաղդասարյանին հրահանգի հանել թեկնածությունը, նա հաստատ կհանի, որովհետեւ եթե դու ընդունում ես, որ հաճախորդ ես, ուրեմն պետք է հաճախես այնքան, մինչեւ կուրսդ ավարտվի: Բայց Սերժ Սարգսյանին ոչ միայն անհրաժեշտ չէ, որ Արթուր Բաղդասարյանը հանի թեկնածությունը, այլեւ հարկավոր է, որ նա մնա: Որովհետեւ Արթուր Բաղդասարյանին տրված ամեն ձայնն ավելացնում է Սերժ Սարգսյանի հաղթանակի հնարավորությունը: Արթուր Բաղդասարյանն ինքն էլ գիտի, որ նախագահ ընտրվելու որեւէ շանս չունի: Սա նշանակում է, որ նա պայքարը շարունակում է հանուն Սերժ Սարգսյանի: Սա, ի դեպ, մի սցենար է, որ քոչարյանասարգսյանական իշխանությունն արդեն երկու անգամ կիրառել է` 1998-ին եւ 2003-ին: Բայց դե, կոռումպացված վարչակարգերը փլուզվում են այն պատճառով, որ դեգրադացվում են եւ նոր բան մտածել չեն կարողանում: Իսկ հնագույն մասնագիտության երկրպագուներ գտնվում են նույնիսկ օրինաց երկրներում:

Հ.Գ. Փետրվարի 17-ին` Հայ առաքելական եկեղեցու օրացույցով Անառակի կիրակի օրը, շրջիկ միտինգավորներ են լինելու քաղաքում. նրանք նախ մասնակցելու են Արթուր Բաղդասարյանի, ապա Սերժ Սարգսյանի հանրահավաքին:

Նկարում` երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսպիսի հանրահավաք անցկացրեց Էջմիածնում:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.