> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 17.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 17.

17. Լինել Վիկտորից էլ Դալլաքյան

nikol_part-17Եթե իշխանությունը որոշել է պայթեցնել իր` անգամ ամենախորը թաղված ականները, նշանակում է` ծանր է նրա վիճակը։ Ուրեմն` այն հայտնվել է գրեթե ականազերծ դաշտում` սեփական ժողովրդին հանդիման։ Ապօրինի իշխանության համար ավելի ծանր վիճակ չկա. ցանկացած պահի ժողովրդի հեղեղը կարող է քշել-տանել նրան։ Եւ ահա` վերջին ականների պայթեցումներով ավազակապետությունը փորձում է պատնեշներ, ամբարտակներ կառուցել իր եւ ժողովրդի միջեւ։

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծ է ներկայացրել խորհրդարանին։ Նախագծի բովանդակությունն ու նպատակները գնահատելու համար բավարար է ընդգծել, որ իշխանությունը` Վարդանիկից սկսած, մինչեւ Տիգրանիկ, երեք ձեռքով կողմ է Վիկտորի առաջարկներին։ Եւ ուրեմն` հարց է ծագում. ինչո՞ւ է պատգամավոր Դալլաքյանը, որ 2003-ին խոստանում էր Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին զոլավոր պիժամա հագցնել, էսօր, նեյլոնե բիկինի հագած, պորտապար բռնել ավազակապետության առաջ։ Ինչո՞ւ է Հայաստանի բոլոր լրագրողներին տասը տարի անընդմեջ քծնած պատգամավորը որոշել բութ գործիք դառնալ մամուլի դեմ ավազակապետության մղած խայտառակ պայքարում։ Պատասխանը պարզ է. որովհետեւ Դալլաքյանը եղել եւ կա իշխանական սպասարկու եւ հատուկ միջոց. ասենք` «Չերյոմուխա-7»։

Այս պնդման ֆոնին շատերը գուցե հիշեն այն «կենաց եւ մահու» մարտերը, որ Վանաձորում մղվում էին Դալլաքյանի ընտրությունների ժամանակ։ Հիշեցնեմ` Դալլաքյանը պատգամավոր է ընտրվել Վանաձորի մեծամասնական ընտրատարածքներից մեկում, այն էլ` չորս անգամ։ Ամեն անգամ ընտրությունների ժամանակ մեծ աղմուկ-աղաղակ է բարձրացել, թե ինչպես են իշխանությունները ճնշում-հետապնդում Դալլաքյանի թիմի անդամներին, հալածում եւ հետապնդում։ Բայց, արդեն որերորդ անգամ, հրաշք է տեղի ունեցել` Դալլաքյանը պատգամավոր է դարձել ի հեճուկս իշխանությունների։ Սա ինքնին տարօրինակ է մի երկրում, որտեղ քվեարկության արդյունքները ոչինչ չեն որոշում։ Առավել տարօրինակ է դառնում այս «հրաշքը», երբ հաշվի ենք առնում, որ այն ըստ էության եզակի է։ Ինչպե՞ս է նման բան տեղի ունենում։ Այս հարցը շատ երկար տանջում էր ինձ, քանի դեռ ես ինքս Վիկտոր Դալլաքյան աշխատելու առաջարկություն չստացա… Նախորդ նախադասության մեջ ոչ մի սխալ չկա, ամեն ինչ հենց այդպես էլ եղել է։ 2003 թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իմ ծննդավայր Իջեւանում համառ լուրեր էին պտտվում, որ ես ԱԺ պատգամավորի թեկնածու եմ առաջադրվելու այնտեղի մեծամասնական ընտրատարածքում։ Իջեւանից ինձ մարդիկ էին զանգում եւ կոչ էին անում առաջադրվել։ Ես չէի բացառում իրադարձությունների զարգացման նման հնարավորությունը, բայց ի վերջո որոշեցի չառաջադրվել, որովհետեւ առաջադրվելու դեպքում ինձ համար հարազատ շատ մարդկանց ծանր բարոյական ընտրության առաջ էի դնելու։ Ահա եկավ-հասավ պատգամավորի թեկնածու առաջադրվելու ժամկետի վերջին օրվա ժամը 18.00-ն. այսինքն` այդ ժամի դրությամբ բոլոր թեկնածուները պետք է ներկայացրած լինեին առաջադրման փաստաթղթերը։ Որոշմանս հավատարիմ` պատգամավորի թեկնածու չառաջադրվեցի։ Բայց դրա համար սահմանված վերջին ժամկետի լրանալուց շատ չանցած, ժամը 18.15-ին, անակնկալ զանգ ստացա։ Զանգողը խիստ բարձրաստիճան մի պաշտոնյա էր, մի մարդ, ով ամենօրյա շփումներ էր ունենում այն ժամանակվա թիվ 1 ավազակապետ Ռ. Քոչարյանի հետ։ Բարեւ-բարլուս, ի՞նչ կա-ի՞նչ չկա, ո՞նց ես-ո՞նց չես. սկսեց պաշտոնյան եւ ասաց, որ հանդիպելու խիստ անհրաժեշտություն կա։ Պայմանավորվեցինք հանդիպել Սբ. Սարգիս եկեղեցու դիմաց` երեկոյան, ուշ ժամի։ Պայմանավորված ժամին պաշտոնյան տեղում էր։ Ի զարմանս ինձ` լրիվ մենակ էր, ծառայողական ավտոմեքենայով։ Առաջարկեց մեքենայի մեջ խոսել. ինքը նստեց ղեկին, ես` կողքը։ Մեր զրույցը տեղի ունեցավ Երեւան-Էջմիածին մայրուղու վրա։ Այդ ընթացքում երեք, թե չորս անգամ գնացել ենք Էջմիածին, ետ եկել։ Ես գրեթե ոչինչ չեմ խոսել, եղել եմ լսողի դերում։

Ի՞նչ էր ասում այդ պաշտոնյան. ասում էր, որ ինքը եւ ընդհանրապես` Հանրապետության ղեկավարությունը ողջունում է ԱԺ թեկնածու առաջադրվելու իմ որոշումը, որ «Հանրապետության նախագահը» ուզում է, որ ինձ նման «ընդդիմադիր եւ սկզբունքային» պատգամավորներ լինեն խորհրդարանում, որ ընտրությունների ընթացքում իշխանությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի ինձ համար, որ ոստիկանությունը, դատախազությունը, ԱԱԾ-ն ներքին կարգով աջակցություն կցուցաբերեն ինձ, որ իշխանությունը պատրաստ է իր վրա վերցնել իմ ընտրարշավի ֆինանսավորումը, որ «Հանրապետության ղեկավարությունը» հույս ունի խորհրդարանում կառուցողական, պետականամետ համագործակցություն ծավալել ինձ հետ։

Այս խոսակցության ընթացքում Վիկտոր Դալլաքյանի անունը, իհարկե, ոչ մի անգամ չշոշափվեց։ Բայց տեղի ունեցածը հետագայում վերլուծելով` հասկացա, որ ինձ առաջարկում են Վիկտոր Դալլաքյան աշխատել` Արթուրիկ Բաղդասարյան դառնալու պայծառ հեռանկարով։

Դուք հիմա պատկերացրեք այդ պաշտոնյայի դեմքի արտահայտությունը, երբ մոտ մի ժամ իրեն համբերատար լսելուց հետո ասացի, որ ես ԱԺ պատգամավորության թեկնածու չեմ առաջադրվել։ Նա երկար ժամանակ չէր ուզում հավատալ իմ ասածին, անընդհատ շեշտում էր, որ իրենց զեկուցել են, թե առաջադրվել եմ։ Նա չէր հասկանում, թե ինչպես եմ համարձակվել պատգամավորի թեկնածու չառաջադրվել, այն դեպքում, երբ համապատասխան մարմինները «Հանրապետության ղեկավարությանը» արդեն իսկ զեկուցել են, թե առաջադրվել եմ։ Ինձնից շատ մեծ ջանքեր պահանջվեցին` պաշտոնյային համոզելու համար, որ ամենեւին էլ պատգամավորի թեկնածու չեմ։ Երբ հավատաց` սպիտակեց, ու մի երկու անգամ էլ լռության պայմաններում ենք գնացել Էջմիածին` ետ եկել։ Ահա եւ ողջ պատմությունը։ Մենք բաժանվեցինք նույն վայրում, որտեղ եւ հանդիպել էինք. Սբ. Սարգիս եկեղեցու մոտ, որի հարեւանությամբ էլ գտնվում է մեր խմբագրությունը։ Իրավիճակի նրբությունը այն էր, որ իշխանությունը փորձում էր ինձ հետ աշխատել մաֆիայի ոճով ու կանոններով. նրանք ուզում էին ինձ առաջարկ անել, որից չէի կարող հրաժարվել։ Սրա համար նրանք երկար նախապատրաստական աշխատանք էին արել, բայց ես ի սկզբանե նրանց զրկել էի հնարավորությունից, ինչի մասին նրանք տեղյակ էլ չէին եղել…

Ոմանք իշխանության առաջարկը գուցե կառուցողական եւ դրական համարեն։ Գուցե ասեն նաեւ, թե նման առաջարկները պետք է ընդունել` հանուն պետականության։ Բայց այսպես մտածողները պետք է նաեւ պնդեն, որ ԱԽՔ ու Դհոլ լինելը անպատվաբեր եւ հակապետական չէ, պետք է հայտարարեն, թե հարգում են Վազգեն Մանուկյանի, Շավարշ Քոչարյանի, Ալբերտ Բազեյանի հայտնի որոշումները։ Համոզված եմ` այդպիսի մարդիկ չկան նույնիսկ իշխանության մեջ։ Իշխանության բացահայտ կամակատարներն անգամ` զզվանքով են վերաբերվում վերը հիշատակված մարդկանց, քանի որ կարծում են, որ ավելի արգահատելի են այն մարդիկ, ովքեր կուլիսներում քարշ են գալիս իշխանության ոտքերի տակ, իսկ հրապարակավ` սկզբունքային են խաղում։

Իշխանության հետ համագործակցել, մեծ հաշվով, կարելի է պետական հարցերի շուրջ։ Բայց երբ գործ ունես ոչ թե իշխանության, այլ կոկորդիլոսների հետ, պետք է հաշվի առնես` մատդ տվեցիր` ձեռքդ կտանեն։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Հուլիսի 31, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Levon
    Հուլիս 31st, 2009 at 07:08 | #1

    Apres Nikol jan, dra hamar el zhoxovurd@ qez shat e sirum.

  2. Nver
    Հուլիս 31st, 2009 at 10:28 | #2

    Թանկագին Նիկոլ, շնորհակալ եմ այս շատ հրատապ, գուցեև ուշացած դիտարկումների համար, հիմա արդեն հարց չկա, բացարձակապես ոչ մի հարց այդ կերպարների դիմակահանդեսում:
    Լակմուսի թղթի արդյունքի վերլուծությունը այդ կերպարի մասին ամբողջական է արդեն:

    Նիկոլ ջան ինչպես կմեկնաբանես նախարարներին ուղղված վարչապետի խնդրանքը

  3. Nver
    Հուլիս 31st, 2009 at 10:30 | #3

    …Խնդրում եմ յուրացված գումարները վերադարձրեք բյուջե…

  4. Պարույր
    Հուլիս 31st, 2009 at 10:33 | #4

    Առաջարկում եմ թերթում բացել
    ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
    խորագիր

  5. Arm
    Հուլիս 31st, 2009 at 12:28 | #5

    Hargeli Nikol. mianshanak dataparteli en ayn mardiq voronq mi qani kopeki hamar irenc voxj ancac chanaparn u mardkayin gorconn en vacharum. ankax amen inchic uzum em asel, vor HAK-i katarac qaylery u gorcoxutyunneri nmanatip dasavorutyuny shat shateri demqic patrecin dimaky (etikayi kanonneric elnelov em asum dimaky, te che aveli grehik u hakahigienik kartahaytveyi). Inchevice yes eritasard hasarakutyan nerkayacucichs hamakarciq em Qo artahaytac bolor pastarknerin u bnakanabar voxjunum em QOn ayd qayly. u uzum em avartel im cnoxic bazmics lsvac mi artahaytutyamb <>.

    Harganqnerov Arm Yerevanic

  6. Հայկ–PL
    Հուլիս 31st, 2009 at 12:32 | #6

    Նիկոլ ջան, ախպեր ջան,
    համակ ուշադրությամբ կարդացի հոդվածդ, հիրավի քեզ նման պայծառ ուղեղին վաղուց են նկատել և ուզեցել են ստրկացնել…
    ԱՊՐԵ՛Ս, ՇԱ՛Տ ԱՊՐԵՍ, որ զրկել ես նրանց նման հաճույքից։
    ԿԵՑՑԵ ԱԶԱՏ և ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։

  7. Հուլիս 31st, 2009 at 19:40 | #7

    Andzamb indz hamar shat harceri patasxan gta hodvacum. V.Dallaqyani handep bavakanin drakan er im karciq@, bayc hima gta nra anbacatreli qayleri patasxan@. APRES NIKOL JAN! Mer joxovurd@ qo kariqn uni odi u jri pes! AROXCH EXIR! PAYQAR,PAYQAR MINCHEV HAXTANAK!

  8. Marianna
    Հուլիս 31st, 2009 at 20:54 | #8

    dranq chein jokel ha te Um en tenc arajark anum……..

  9. Karen
    Հուլիս 31st, 2009 at 22:28 | #9

    Ete esqan ban asvel e, karcum em konkret pashtonjai anunn el piti asver! Hakarak depqum “mi qich” antramabanakan e! Hargeli Nikol, karog eq nshl, te um het e eghel Dzer xosakcujun@?
    Inch veraberum e andzanc, voronc nshel eq dzer grvacqum: da irenc gorcn e, te irenq inchov en zbaghvum. Indz tvum e petq e taranjatel andznakan viravorane@ qaghaqakanutjunic. Amenajn arganqov em motenum Dzer andzin yev linelov HAK himnakan gaghaparaxosutjunneri koghmakic, karcum em, vor hachax hachax chapi durs anhandurjoghkanutjun eq drseorum inchpes Duq ajnp el Dzer mjus gorc@nkerner@. Asenq Viktor Dallaqyan, Zharangutjun (Erevni qahaqapeti @ntrtjunneic araj…)

  10. Karine
    Հուլիս 31st, 2009 at 23:13 | #10

    Apres,Nikol,amen angam hodvacd kardaluc heto,hujsn u havats verakangnvum en.Inchqan nor baner enq imanum ajd amjobaneri masin.Hamberutyun mez boloris.Pind jeghir!Harganqners!

  11. Vard
    Հուլիս 31st, 2009 at 23:57 | #11

    “Kokordilosner” shat dipuq e asvac Nikol jan:), de inchpes misht hianali hodvac er…Karotum em qez u 2007-i 50 hoganoc meetingnerin:)

  12. Հակոբ (Չեխիա)
    Օգոստոս 1st, 2009 at 20:45 | #12

    Նիկոլ ջան, մի “բան” պտի արվի, էս տականքների հետ օրինական ճանապարհներով, ոչնչի չի հասնի մեր ազգը: Հա լա՛վ, էլի ասենք “Պաքա՛ր, Պայքա՛ր մինչև վերջ …” …, բայց սենց մինչև ե՞րբ:

  13. Anita
    Օգոստոս 4th, 2009 at 00:42 | #13

    inch lav e vor mer erkrum der kan qo nman mardik, ovqer poxi u ishxanutyan hamar chen vajarvel, te che menq menak , aranz azniv arajnordneri cheinq karox haxtel, isk vor haxtel en ..inchpes du es asum —Եթե իշխանությունը որոշել է պայթեցնել իր` անգամ ամենախորը թաղված ականները, նշանակում է` ծանր է նրա վիճակը։

  14. ANNA SUI
    Օգոստոս 4th, 2009 at 00:45 | #14

    kaskats chka , vor haxtel enq, miajn jamanak e petq , vor banterum gtnvoxnery u ishxanutyan paragluxnery poxven texerov u verj, haskanum eq che, vor ban chi mnazel…

    kaskatoxnery karox en usumnasirel nmanorinak tasnjak depqer`hamashxarajin praktikaiiz.

  15. Mleh
    Օգոստոս 4th, 2009 at 13:41 | #15

    Barev, Nikol jan. Menq amen or qez het enq` hokov, srtov ou khoherov. Ketse Azat, Hpart ou Yerjanik Hayastan@!

  16. Օգոստոս 4th, 2009 at 21:10 | #16

    Nikol jan , spasum enq hajord hodvacid! Aroxch exir!

  1. No trackbacks yet.