ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍԵՎԱԿԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Սեւակից - Բարեւներ Նիկոլ ջան: Ո՞նց ես: Չնայած Հայաստանում չեմ, բայց հոգով միշտ աջակցում ու հետեւում եմ ընդդիմության ու առավելեւս` քո քայլերին: Հետ գնալդ իմ կարծիքով ճիշտ էր. ողջունում եմ, որովհետեւ այդ իշխանությունը լաչառ ու անկարող կնոջ քաղաքականություն է վարում, դրանց մտահորիզոնը քյաբաբ-խորովածից այն կողմ չի անցնում, ու այնպիսի մարդիկ են դեմոկրատիայից ու արժանապատվությունից խոսում, որոնք նույնիսկ դրանց նշանակությունը չգիտեն: Քեզ մաղթում եմ մեծ զգուշություն, ուժ, եռանդ ու հաղթանակ բոլորիս համար, որովհետեւ վերջ ի վերջո Հայաստանում պիտի տիրի ուղեղների պայքար, այլ ոչ թե հաստավզերի:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Սեւակ, բանտ տեղափոխվելու իմ որոշումը իսկապես շատ ճիշտ էր: Ես հրապարակավ խոստացել էի, որ թույլ չեմ տա, որ իմ ընդհատակյա կարգավիճակը անհամանա, եւ հպարտ եմ, որ կարողացել եմ կատարել խոստումս: Բայց շատ ավելի կարեւոր է, որ մենք` որպես քաղաքական հոսանքի, շարժման ներկայացուցիչներ, կարողանանք հանրությանը ցույց տալ, որ մեր նպատակները այսրոպեական ու կոնյունկտուրային չեն, մեր պայքարը գաղափարական է, սկզբունքային է, ինչու չէ` հոգեւոր: Մեր պայքարը ծառայություն է, ծառայություն մեր Հայրենիքին, նրա քաղաքացուն, Հայրենիքի ու քաղաքացու Ազատությանը: Ծառայություն` այսօր ՀՀ-ում ապրելու ցանկություն ունեցող քաղաքացուն: Ծառայություն այն սերունդներին, որ պիտի ապրեն Հայաստանում` Ազատ եւ Երջանիկ Հայաստանում: Մենք պետք է մեր սերունդներին փոխանցենք ազատ եւ իրավական Հայաստան, որպեսզի հաջորդ սերունդն իր հաջորդին փոխանցի ուժեղ եւ ինքնավստահ Հայաստան, այդ սերունդն էլ իր հաջորդին` հզոր եւ գերզարգացած Հայաստան: Գուցե` մի օր էլ հասնենք Ծովից ծով Հայաստանին, բայց առանց առաջին քայլի, առանց այն քայլի, որ պարտավոր է անել մեր սերունդը, դա անհնար կլինի: Ամեն սերունդ ունի իր առաքելությունը, եւ մեր սերնդի առաքելությունը Հայաստանը ամեն քաղաքացու համար ապահով տուն եւ տաք օջախ դարձնելն է. անշրջելիորեն: Լավագույն մաղթանքներս` սիրելի Սեւակ: Լավ եղեք եւ ամենայն բարիք:














Mec hpartutyamb uzum em qez anvanel-HAYASTANI PATVAVOR QAXAQACI! U DU-HAYASTANI PATVAVOR QAXAQACI, HENC DU PITI AZATUTYAN MECH VAYELES MER YERKIR@! VOCH VOQ IRAVUNQ CHUNI QEZ ZRKELU AZATUTYUNIC, HAYRENIQD SIRELU HAMAR! ES PAHANJUM EM ANHAPAX AZATEL NIKOL PASHINYANIN!
+1:)