ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՆԱՄԱԿԻՆ
Նամակ Վարուժանից - Նիկոլ ջան, սիրելի ընկերս, բանտում գտնվելդ գոնե հստակեցնում է հասցեականությունդ եւ քեզ անընդհատ հետեւելու հնարավորություն է տալիս: Չկասկածես, որ ազատությունդ շատ մոտ է: Անգամ ամենաանզգամ իշխանությունը չի կարող շրջանցել այն հզոր համաժողովրդական աջակցությունը, որ ստանում ես: Քեզ լավ պահիր:
Հ.Գ. Նոյեմբերյանում տնական արաղ խմելու իմ հրավերքը մնում է ուժի մեջ… Լավ մնա:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Վարուժան, ողջունում եմ քեզ եղբայր: Հույս ունեմ` արաղը, որ պիտի խմենք` հոնի է: Սա ասւմ եմ` արձանագրելու համար, որ ինձ համար մեծ պատիվ կլինի քո հյուրը լինել, Նոյեմբերյանի հյուրը լինել: Ինչ վերաբերում է իմ ազատությանը, ուզում եմ ընդգծել. իմ ազատությունը կախված է ոչ թե նրանից` բանտում եմ ես, թե դրսում, այլ` ազա±տ է ՀՀ քաղաքացին, թե ոչ: Իմ ազատությունը ՀՀ քաղաքացու ազատությունն է` այսինքն, ազատության համար իմ պայքարը ավարտված չեմ համարի, քանի դեռ ՀՀ քաղաքացիների անշրջելի ազատությունը կայացած փաստ չէ: Կեցցե Ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում: Լավագույն մաղթանքներս, սիրելի Վարուժան:














hrashq es!