> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԺԿ-Ն ԷԼ ՄԻԱՑԱՎ

ՆԺԿ-Ն ԷԼ ՄԻԱՑԱՎ

2008-02-15_nzhk-n-el-miacavԱյսպիսով, Արամ Կարապետյանի ղեկավարած «Նոր ժամանակներ» կուսակցությունը նույնպես հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը միանալու մասին: Իսկ սա նշանակում է, որ նախագահական առաջիկա ընտրություններից առաջ Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված քաղաքական ուժերի թիվը հասավ 23-ի: Ինչ խոսք, այստեղ հավաքված են ամենատարբեր քաղաքական հայացքների եւ աշխարհաքաղաքական ուղղվածության կուսակցություններ, եւ սա ինքնին վկայում է, որ Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումն իրոք համաժողովրդական է, որովհետեւ միայն ժողովուրդը կարող էր հավաքել, համախմբել այսքան բազմազան ուժերի: Սակայն եթե մի պահ ուշադիր ուսումնասիրենք համաժողովրդական շարժմանը մասնակցող եւ դրան սատարող ուժերի ցանկը, կհասկանանք, որ այնտեղ չկա որեւէ քաղաքական ուժ, որ երբեւէ սատարած լինի Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին: Այսինքն` սրանք այն ուժերն են, որոնք որեւէ կերպ մասնակցություն չեն ունեցել ներկա ավազակապետական համակարգի ձեւավորմանը: Եւ այս իմաստով շատ տրամաբանական է, որ Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը խաղեր է տալիս Սերժ Սարգսյանի հետ: Ի վերջո, ՕԵԿ-ն այն քաղաքական ուժն է, որ մշտապես եղել է Քոչարյան-Սարգսյան զույգի կողքին, 2003 թվականի նախագահական ընտրություններում սատարել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Սա նշանակում է, որ ՕԵԿ-ն ուղղակիորեն մասնակցել է ավազակապետության շինարարությանը եւ թերեւս նրա կազմաքանդման հեռանկարի հետ կապված մտավախություններ ունի: Ի դեպ, Արթուր Բաղդասարյանն առաջիններից էր, ով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը` ավազակապետական կոռումպացված բուրգը կազմաքանդելու մասին, մեկնաբանեց իբրեւ պետությունը կազմաքանդելու մղում: Նման մեկնաբանություն արել էր մեկ էլ Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, կարծում ենք` այլեւս ապացուցելու կարիք չկա, որ նա ընդամենը Գեղամյան է: Ընթերցողը, իհարկե, հարց կտա` չգիտեի՞նք, որ այդպես էլ լինելու է: Իհարկե, գիտեինք: Ուղղակի, եթե ի սկզբանե մենք այսպիսի միանշանակ շեշտադրումներով վերաբերվեինք տվյալ հարցին, բոլորը կասեին, որ մենք ՕԵԿ-ին շանս չտվեցինք: Մենք Արթուր Բաղդասարյանին շանս տվեցինք ապացուցելու, թե ով է ինքը: Եւ ինքը ապացուցեց, որ ինքը Գեղամյան է:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.