> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀՈՒԺԿՈՒ ՀԱՐՎԱԾ

ՀՈՒԺԿՈՒ ՀԱՐՎԱԾ

2008-02-13_hujku-harvatsՐաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության քայլը` նախագահական առաջիկա ընտրություններում սատարել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, անշուշտ, հուժկու հարված էր ավազակապետական իշխանությանը: Իհարկե, հիմա իմաստ էլ չունի հարգանքի խոսքեր ասել «Ժառանգության» եւ նրա ղեկավարի հասցեին, որովհետեւ նրանց քայլը ամեն ինչի մասին խոսում է, եւ որեւէ հավելյալ մեկնաբանությունների կարիք չկա: Միավորման կամ միավորումների թեման, սակայն, այսպիսով սպառված համարել չի կարելի, եւ հատկապես այսօր կրկին իմաստ ունի անդրադառնալ այս հարցում «Օրինաց երկիր» կուսակցության դիրքորոշմանը: ՕԵԿ-ն իբր հանդես է գալիս միավորման ջատագովի դիրքերից եւ այս կապակցությամբ օգտագործում մոտավորապես այսպիսի ձեւակերպում. էական չէ` մեզ կմիանան, թե մենք կմիանանք: Այսինքն` ՕԵԿ-ն ակնարկում է, որ ոչ միայն իրենց միավորումն է հնարավոր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, այլեւ Տեր-Պետրոսյանը կարող է միանալ իրենց: Բայց միանգամից նշենք, որ մտքերի այս ընթացքն աբսուրդային է: Ոչ այն պատճառով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի «պագոնները կընկնեն» Արթուր Բաղդասարյանին միանալով: Պատճառները այստեղ զուտ քաղաքական են: ՀՀ առաջին նախագահին այսօր արդեն աջակցում են թվով 19 կուսակցություններ, այդ թվում` ՀԺԿ-ն, «Ժառանգությունը», «Հանրապետությունը»: Նրա թեկնածության շուրջ միավորվել են մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ, Արցախյան ազատամարտի հազարավոր մասնակիցներ, անգամ ԱԺ Հանրապետական խմբակցության անդամներ: Եւ եթե Արթուր Բաղդասարյանը մտքով անցկացնում է, որ առաջին նախագահը կարող է հօգուտ իրեն հանել թեկնածությունը, նշանակում է` մտածում է այս հզոր ուժը բզկտելու, քանդելու մասին: Եւ ի վերջո, հիմա հասկանալի է, որ ռեժիմին ընդդիմադիր ուժերը հավաքված են հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ, եւ բոլոր նրանք, ովքեր չեն աջակցում այս ուժերին, աջակցում են Սերժ Սարգսյանին, որովհետեւ ընդամենը ընդդիմության ձայները փոշիացնելու խնդիր են լուծում: Սա վերաբերում է նաեւ Արթուր Բաղդասարյանին եւ առաջին հերթին Արթուր Բաղդասարյանին, ով ընդամենը կանգնած է ընտրության առաջ` լինել ժողովրդի հետ կամ ընդդեմ ժողովրդի: Ընտրությունը իրենն է, եւ ընտրած ուղիներից ոչ մեկը անհետեւանք չի մնալու:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.