> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ Է

ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ Է

2008-02-12_harcy-lutsvats-eՇաբաթ օրը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը, որը հրավիրել էին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրան սատարող ուժերը, սահմռկեցուցիչ ստացվեց Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի համար: Վստահաբար կարելի է նշել, որ նման բազմամարդ հանրահավաք Հայաստանում տեղի էր ունեցել մեկ էլ 1988 թվականին: Կարող ենք պնդել. Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքին մասնակցում էր այնքան մարդ, որքան ՕԵԿ հանրահավաքին + ՀՅԴ հանրահավաքին եւ դա բազմապատկած երեքով: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում չկա որեւէ քաղաքական ուժ, որ կարողանա այս մասշտաբի միջոցառում կազմակերպել, եւ սա վերաբերում է նաեւ Սերժ Սարգսյանին եւ նրա ղեկավարած կուսակցությանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հաջորդ հանրահավաքը, որ նախատեսվում է փետրվարի 16-ին, շատ ավելի հզոր է լինելու: Եւ ըստ կանխատեսումների` դրան մասնակցելու է 300-350 հազար մարդ: Ինչ վերաբերում է շաբաթ օրվա հանրահավաքին, ամենահամեստ գնահատականներով, դրան մասնակցել է 170-200 հազար մարդ: Խնդիրը, սակայն, մարդկանց ֆիզիկական ներկայությունը չէ, այլ այն հետեւությունները, որ կարելի է անել դրանից: Նաիրիհունանյանական քարոզչությունը, որ իրականացնում է նրա ընկեր, հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալ Ալիկ Հարությունյանը, սպառել է իրեն, եւ այդ քարոզչությունն այլեւս ի վիճակի չէ լվանալ մարդկանց ուղեղները: Ի դեպ, Հայաստանի իշխանությունների ստահակությունը բացահայտվում է ամեն օր. օրինակ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել է, թե Արտաշատի հայտնի դեպքերի ժամանակ Մկան ստահակները մարդկանց վրա սառցաբեկորներ, քարեր, շշեր չեն շպրտել: Անկախ նրանից, թե ինչ կհայտարարի դատախազը, մկնիկներն այդ հանցանքը գործել են 10 հազար մարդու աչքի առաջ: Եւ առնվազն այսքան մարդ հասկացավ, որ իր երկրի գլխավոր դատախազը լկտի սուտասան է: Ինչ վերաբերում է ԱԱԾ հայտարարությանը, որ նա արել էր մեր թերթի մի հրապարակման մասին, այդ կապակցությամբ կարող ենք ասել հետեւյալը. եթե ԱԱԾ պետն ու նրա տեղակալները արժանապատվություն ունենային, հրաժարական կտային հենց հաջորդ պահին, երբ պարզվեց, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները մտել են մեր ԱԳՆ համակարգիչներն ու վերցրել այնտեղ եղած ողջ ինֆորմացիան: Բայց մեր ԱԱԾ ղեկավարները ոչ թե արժանապատիվ սպաներ են, այլ աթոռի տակ ժուչոկ կպցնող տրիվիալ դուքանչիներ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.