> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 11.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 11.

11. Եվ միայն հաղթանակներ

Նիկոլը ձեռնաշղթաներովՎերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի գրպանային էլիտան լրջագույն հարվածներ ստացավ։ Ոչ թե այդ կոհորտայի վարձկանները պակասեցին, այլ ՀՀ հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Համաժողովրդական շարժման գործունեության արդյունքում բազմաթիվ բլեֆներ բացահայտվեցին, մեծ թվով դիմակներ պատռվեցին։ Այսպիսով, բացահայտված գրպանային դեմքերի գործունեությունն անիմաստ դարձավ, քանի որ, երբ խամաճիկին խաղացնող թելերը երեւում են, դժվար է հավատալ, թե բացահայտ կամ թաքնված իշխանահաճո եզրակացությունների նրանք հանգում են չեզոք, օբյեկտիվ, պետականամետ վերլուծությունների արդյունքում։ Սրանում այլեւս չես համոզի նույնիսկ ամենահեռավոր գյուղերի ամենաչտեղեկացված բնակիչներին։ Ահա այս պատճառով, վերջին երկու տարվա ընթացքում հանրությանը մոլորեցնելու իշխանական զինանոցը բավականին աղքատացավ, բայց սրանք առանց գրպանային դեմքերի չեն կարող. գրպանային էլիտան ավազակապետական մեխանիզմի կարեւորագույն դետալներից է։ Այդ դետալի կարիքը իշխանությունը զգում է հատկապես այսօր` ԼՂ հարցի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների ֆոնին։ Սերժանտներին հարկավոր են մարդիկ, ովքեր փառաբանեն ԼՂ հարցում իրենց որդեգրած դիրքորոշումը։ Ու քանի որ հին խամաճիկներից շատ շատերը բացահայտվել են, ահա հրապարակ են բերվում նորերը։ Իշխանական հեռուստաընկերությունները եթերը լցնում են հանրությանը անծանոթ, ինչ-որ փախած դեմքերի կարծիքներով, ովքեր, քաղաքագետի, վերլուծաբանի, փորձագետի տիտղոսներով հարստացած, առասպելներ են պատմում ԼՂ հարցում ՀՀ իշխանությունների արձանագրած աննախադեպ հաջողությունների մասին եւ այս ընթացքում դառնում «անկրկնելի գլուխգործոցների» հեղինակներ։ Այսպիսի մի դեմք, վերջերս անդրադառնալով գաղտնազերծված «Մադրիդյան սկզբունքներին», հայտարարեց, թե հայկական կողմի հաջողությունները պետք է փնտրել ոչ թե գաղտնազերծված փաստաթղթի կետերի մեջ, այլ այն ամենում, ինչ այդ փաստաթղթի մեջ գրված չէ։ Բանախոսը, ըստ էության, ասում էր, թե «Մադրիդյան սկզբունքներում» չներառված բազմաթիվ բաներ կան, որ միանշանակ հայկական կողմի դիվանագիտական հաջողության մասին են վկայում։ Փախած «քաղաքագետի» այդ մտքերը մեծ թափով հեռարձակվում են հայկական հեռուստաընկերությունների կողմից, այդ ձեւակերպումները ներկայացվում են որպես օրվա կարեւորագույն իրադարձություններից մեկը։ Սա իսկապես կարեւոր նորություն է, որովհետեւ «Մադրիդյան սկզբունքների» մեջ ոչինչ գրված չէ Ղարաբաղի անկախության, 5 հազար քառակուսի կիլոմետրի, պատկերացրեք` ոչինչ գրված չէ նույնիսկ ծովից ծով Հայաստանի մասին, ինչը, փաստորեն, նշանակում է, որ հայ ժողովուրդն ընդհուպ մոտեցել է իր հազարամյա երազանքների իրագործմանը։ Եւ ազգիս վերլուծաբանները, ըստ էության, մեզ հորդորում են իրավիճակը գնահատել ոչ թե փաստաթղթերում ամրագրված, այլ դրանցից բացակայող ձեւակերպումների համաձայն։ Իսկապես` ազգափրկիչ միտք է, որովհետեւ այս սկզբունքով առաջնորդվելու դեպքում հայկական դիվանագիտության հաջողությունները կարող են հասնել հազարների, նույնիսկ` տասնյակ հազարների։ Մանավանդ, եթե դրանց թվարկումը վստահենք նորընծա սերժանտական վերլուծաբաններին։ Մնում է միայն միջազգային հանրությանը համոզել, որ ԼՂ հարցի կարգավորումը պետք է իրագործել ոչ թե փաստաթղթերում արձանագրված, այլ չարձանագրված սկզբունքների հիման վրա, որոնց ձեւակերպումը կվստահվի սերժանտական մտքի նորընծա տիտաններին։

Իրականությունը, սակայն, այլ է։ Անհերքելի իրականություն է այն, որ ազատագրված որեւէ տարածք որեւէ պայմանով Ադրբեջանին վերադարձնելը դավաճանություն համարող, ԼՂՀ-ն առնվազն 5 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ պետություն դարձնելու «առաքելությամբ» իշխանությունը զավթած ավազակապետական կլանը ավանսով համաձայնել է այն սկզբունքների հետ, որոնցով ենթադրվում է Ադրբեջանին վերադարձնել անգամ Լաչինը։ Իսկ Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսվում է այնպես, որ Ադրբեջանի նախագահին հիմք է տալիս եվրոպաներում հայտարարել, թե Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմից դուրս։ Հիմա բոլորը, նույնիսկ Դաշնակցությունը, խոսում են Լեռնային Ղարաբաղին բանակցությունների սեղանի մոտ վերադարձնելու անհրաժեշտության մասին, մինչդեռ հենց Դաշնակցության սատարած «նախագահ» Քոչարյանն է Ղարաբաղին դուրս մղել բանակցային գործընթացից։ Այն ժամանակ գրպանային էլիտայի ներկայացուցիչները նույն վստահությամբ պնդում էին, որ դա հայկական կողմի աննախադեպ դիվանագիտական հաջողությունն է։ Քոչարյանը Ղարաբաղին դուրս մղեց բանակցություններից, դա արեց իր որոշմամբ, եւ հիմա Ղարաբաղի վերադարձը կախված է միայն Իլհամ Ալիեւի որոշումից։ Ադրբեջանի նախագահը բանակցություններում Ղարաբաղի ներգրավմանը կհամաձայնի, եթե ԼՂ-ն ներկայանա հայկական եւ ադրբեջանական համայնքների ղեկավարների ֆորմատով, ու հիմա մտածում է, թե որքանով է այս տարբերակը ձեռնտու իրեն։ Սա հերթական տուպիկն է հայկական կողմի համար, որովհետեւ, նախնական տպավորությամբ, ավելի լավ է Բակո Սահակյանը չմասնակցի բանակցություններին, քան թե նրա հետ նույն մակարդակով բանակցային սեղանի շուրջ նստի այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարը»։

Ինչ խոսք, այս իրավիճակը կարելի է նաեւ հաջողություն համարել հայկական կողմի համար, որովհետեւ Հայաստանին «հոկտեմբերի 27» եւ «մարտի 1» «պարգեւած» իշխանությունից կարելի է սպասել ամենախելահեղ դրսեւորումներ, որոնց արդյունքում կարող ենք երնեկ տալ երբեմնի ձախողումներին։ Իրադարձությունների նման զարգացումը խիստ հավանական է, որովհետեւ այն ընթացքը, որը հանգեցրել է այսօրվա վիճակին, շարունակվում է պետական քաղաքականության մակարդակում։ Իսկ սա, դե յուրե, Հայաստանի ընթացքն է` հիմնված ներքին կեղծիքի եւ արտաքին խոցելիության վրա։ Արտաքին խոցելիության մեծացմանը զուգընթաց, իշխանությունը խորացնում է ներքին կեղծիքի չափաբաժինը, սա էլ իր հերթին մեծացնում է երկրի արտաքին խոցելիությունը։ Այս փաստը սեփական ժողովրդից թաքցնելու համար է իշխանությունը դիմում նորանոր կեղծիքների եւ ուրեմն` որպես արդյունք ստանում է արտաքին խոցելիության նորանոր առիթներ։

Ահա այստեղ է իրական խնդիրը. կեղծիքների կապանքներով կաշկանդված Հայաստանը քշվում է միջազգային հեղեղի կողմից եւ քշվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ինքն իրեն չի ազատել կեղծիքի կապանքներից, քանի դեռ ինքն իր ընթացքը որեւէ կերպով կառավարելու հնարավորություն չի ստացել: Հեղեղի մեջ ընկած տաշեղի վիճակն էլ կարելի է դիվանագիտական հաջողություն համարել, որովհետեւ ոչ ոք չի կարող բացառել, որ հեղեղը տաշեղին կհասցնի դրախտային մի ափ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից

(շարունակելի)

Հուլիսի 22, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Հայկ
    Հուլիս 22nd, 2009 at 14:36 | #1

    ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ.
    ԱՆՀԱՊԱ՛Ղ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ։

  2. Mery
    Հուլիս 22nd, 2009 at 18:48 | #2

    +1

  3. Levon
    Հուլիս 22nd, 2009 at 20:37 | #3

    Drsum aprox hayeri mec mas@ nuynpes +++++++++++++++++++++++++++++++++++.

  4. AG
    Հուլիս 22nd, 2009 at 23:50 | #4

    MIANUM EM HAYKI PAHANJIN!!!!!!!!!!!!!!!!!!!

  5. yervand
    Հուլիս 23rd, 2009 at 00:58 | #5

    axperner jan petka kazmakerpel cuyc amen or amen or u pahangel nikolin azat ardzakel!

  6. Mark
    Հուլիս 23rd, 2009 at 02:13 | #6

    Mianum em!!!

  7. Նարեկ
    Հուլիս 23rd, 2009 at 03:38 | #7

    ես էլ։

  8. Հակոբ (Չեխիա)
    Հուլիս 23rd, 2009 at 04:27 | #8

    1+

  9. Սուրեն
    Հուլիս 23rd, 2009 at 12:28 | #9

    +1

  10. Samvel
    Հուլիս 23rd, 2009 at 22:27 | #10

    bolors miasin hayer jan

  11. AG
    Հուլիս 24th, 2009 at 09:59 | #11

    MINCHEV VERJIN SHUNCH@ PETQE PAYQARENQ.

  12. Marianna
    Հուլիս 26th, 2009 at 23:01 | #12

    MIANUM EM.

  1. No trackbacks yet.