> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 10.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 10.

10. Մոնղոլ-թաթարական մեխանիկա

Երբ «Նաիրիտը» պայթեց, ես դեռեւս ընդհատակում էի։ Պայթյունին հաջորդած զարգացումների ֆոնին ինձ տարօրինակ ու զարմանալի էր թվում այն ինտենսիվությունը, որով «Նաիրիտի» թեմայի շուրջ ասուլիսներ եւ հարցազրույցներ էր տալիս ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը։ Ոչ մի անգամ չեմ էլ հետաքրքրվել, թե ինչ է ասել սույն պարոնը, միայն, որպես վիճակագրություն, հիշողությունս արձանագրել է, որ էլի ասուլիս կամ հարցազրույց տվեց, էլի` «Նաիրիտի» թեմայով։ Լրագրողական զգացողությունս ասում էր` այստեղ ինչ-որ բան այնպես չէ։ Կալանքիս առաջին օրերին այդ զգացողությունս հաստատում ստացավ, եւ մամուլի հրապարակումներից պարզվեց, որ ՀՌԱԿ ատենապետը ինչ-որ ընկերության տնօրեն է, որը գործարքներ է կատարել «Նաիրիտի» հետ, նրա արտադրանքի իրացմամբ է զբաղվել, եւ հիմա արդեն ռամկավարական այդ ընկերության նկատմամբ «Նաիրիտը» 6 միլիոն դրամի պահանջ ունի։ Տնտեսական այս վեճի էությունն ու մանրամասները էական չեն։ Էականն այն է, որ «Նաիրիտի» արտադրանքը` կաուչուկ, կաուստիկ սոդա եւ այլն, միջազգային շուկայում իրացվելիության խնդիր չունի, եւ նրանք, ովքեր կկարողանան «Նաիրիտից» հարմար գնով ձեռքբերել այդ արտադրանքը, կարող են համոզված լինել, որ արտահանելով կամ տեղում վերավաճառելով` լուրջ շահույթներ կստանան։ Ահա, սա է պատճառը, որ ամեն մարդու չի տրված նման բիզնեսի մեջ մտնելու հնարավորություն։ «Նաիրիտի» եւ այս կարգի մյուս գործարանների արտադրանքը բաշխվում է իշխանության ամենավերին օղակներում հաստատված ցուցակների համաձայն։ Եւ ահա, այդ ցուցակներում, առնվազն մինչեւ վերջերս, առկա է եղել Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության ղեկավարի անունը։ Իշխանությունը, փաստորեն, բիզնեսի քվոտա է տվել ռամկավարաց առաջնորդին։ Հարություն Առաքելյանը իր այսօրինակ հաջողության մեջ միայնակ չէ. այս իրավիճակը բնորոշ է հայաստանյան քաղաքական կյանքին։ Վերը նկարագրվածը այն տիպային սյուժեն է, որով մեր երկրում ձեւավորվում են գրպանային կուսակցություններ եւ գրպանային քաղաքական գործիչներ։ Մեխանիզմը պարզ է ու հասկանալի. իշխանությունը քաղաքական գործիչ կոչվածին փող աշխատելու հնարավորություն է տալիս, իսկ նա, անհրաժեշտության դեպքում, զանազան ծառայություններ է մատուցում իշխանությանը։ Ասենք` կարող է ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ տալ եւ ժողովրդին «հիշեցնել» ցուրտ ու մութ տարիների մասին, Պետոյի մոտ հյուր գնալ ու նախագահականից ստացած սրա հարցերին ի պատասխան, «չեզոք անձի» դիրքերից առաջ տանել Մարտի 1-ի իշխանական վարկածը, իշխանության հրահանգով մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին, Ալբերտ Բազեյանի առաջ բացել ռամկավար գիրկը եւ պոտենցիալ ընդդիմադիր նրա կուսակցությունը փակելուց հետո նետել Ալբերտին, արագ արձագանքել վսեմաշուք Սերժիկի ազգափրկիչ ծրագրերին, իսկ եթե իշխանությանն անհրաժեշտ լինի` դառնալ ընդդիմություն, ձեւավորել երրորդ բեւեռ, չորրորդ կողմ եւ այլն եւ այսպես շարունակ։ Հենց այս համատեքստում է պետք դիտարկել «Նաիրիտի» եւ ՀՌԱԿ ատենապետի միջեւ առաջացած 6 միլիոնի խնդիրը։ Ըստ ամենայնի, Առաքելյանը չի կատարել հաշվետու ժամանակաշրջանի համար նախատեսված` կառուցողական եւ պետականամետ ասուլիսների եւ հարցազրույցների պլանը։ Կամ էլ Պետոյի պետականամետ հարցին պատասխանելիս լրջագույն շեղումներ է թույլ տվել Հանրապետության առաջին տնփեսա Միշիկի հաստատած տեքստից։ Եւ ահա` դեբետ-կրեդիտ իշխանական հաշվարկը երեւի ցույց է տվել, որ Հարություն Առաքելյանը 6 միլիոնի պարտավորություն չի կատարել, իսկ Առաքելյանը հակառակ կարծիքի է։ Էականը, սակայն, իսկապես ոչ թե ՀՌԱԿ ատենապետն է, այլ վերը նկարագրված բանաձեւը, որի կիրառմամբ էլ գործել եւ գործում են Հայաստանի գրպանային կուսակցությունները։ «Դատարկ դհոլի» կուսակցությունն օրինակ, երկար տարիներ կատաղած ընդիմություն էր խաղում, եւ բոլորը զգում էին, որ այդ գործունեության մեջ ինչ-որ բան այնպես չէ։ Եւ ահա, տարիներ առաջ մամուլում հրապարակումներ եղան, որ կուսակցության առանցքային դեմքերից մեկը` Գ. Կոստանդյան անուն-ազգանունով, Սերժ Սարգսյանի ղեկավարած պաշտպանության նախարարության խոշոր մատակարարներից մեկն է։ Եւ պատահական չէ, որ Դատարկ Դհոլը եւ իր թիմը բոլոր կարեւոր հանգրվաններում իրենց դրսեւորեցին որպես դասական գրպանային կուսակցություն։ Հիմա, փառք Աստծո, այդ կուսակցությունը դե ֆակտո գոյություն չունի։ Դե ֆակտո գոյություն չունի նաեւ ՀՌԱԿ-ը, բայց ի տարբերություն վերջինի, Դհոլի «քաղաքական» թիմը դեն է նետված Հայաստանի նորագույն պատմության աղբանոցը։ Բայց այսպիսով գրպանային կուսակցությունների ցանկը չի սահմանափակվում. Լապիդառ Խոսրովը եւ իր կուսակցությունը այդ շարքում ուրույն տեղ ունեն։ Վերջին մեկ տարվա իր «չեզոք» պետոյապատումներով Լապիդառը անշուշտ գազի նոր քվոտաներ ստացած կլինի, առաջընթաց արձանագրած կլինի նաեւ գերեզմանաքարերի վաճառքի գործում։ Չնայած նաեւ 13-րդ քվոտա ստացավ` որդուն տրված քյալամ պաշտոնի տեսքով։

Գրպանային «քաղաքական գործիչների» ցանկը դեռ երկար կարելի է շարունակել, բայց այս հարցում ամենամեծ արդյունքը արձանագրել է ախքիկ Արթուրիկը, որը, սակայն, իր ամենաոխերիմ թշնամի Դհոլի կողքին է հիմա, այսինքն` ՀՀ նորագույն պատմության աղբանոցում։ Ժամանակին հիշո՞ւմ եք, Դհոլն ու ԱԽՔ-ը ո՞նց էին իրար կոկորդ կրծում։ Ախր գրպանային գործչի իրենց բիզնեսում մեկը մյուսի գործին էր խփում, ու սրա համար տանել չէին կարողանում իրար։ Հիմա էլ երեւի իրար տանել չեն կարողանում, բայց աղբանոցը, թերեւս, բարիշացնի նրանց…

Գրպանային այս ֆիգուրները, սակայն, ամենեւին էլ ինքնըստինքյան չեն ձեւավորվել։ Դրանք հետեւողականորեն ձեւավորվել եւ աճեցվել են իշխանությունների կողմից` հանրային գիտակցությունը շեղելու, մարդկանց գիտակցությունը շեղելու, մարդկանց, քաղաքացիներին հուսահատության եւ ապատիայի հասցնելու, ավազապետական իշխանության գոյությունը երկարաձգելու համար։ Իշխանությանը անհրաժեշտ էին եւ են այսպիսի մարդիկ, այսպիսի խամաճիկներ` սեփական ժողովրդին ստրկացնելու համար։ Եթե ասեմ, որ սա օտարի, նվաճողի քաղաքականություն է, չեզոք թերթերը դա «ռադիկալիզմ» ու «անհանդուրժողականություն» կհամարեն։ Ուստի, միայն մի մեջբերում անեմ 5-րդ դարի հայ պատմիչ Եղիշեից, որը մեջբերված կտորում նկարագրում է պարսից Հազկերտ 2-րդ արքայի քաղաքականությունը` նվաճված ժողովուրդների էլիտաների ձեւավորման ուղղությամբ։ Մեջբերում. «(…) սկսեց առաջ քաշել կրտսերներին ավագների միջից, եւ անարգներին պատվականների միջից, եւ տգետներին գիտուններին միջից, վախկոտներին քաջ մարդկանց միջից, եւ էլ ի՞նչ մեկ-մեկ թվեմ, բոլոր անարժաններին առաջ էր քաշում, իսկ բոլոր արժանավոր մարդկանց հետ էր տանում, մինչեւ անգամ հորն ու որդուն բաժանում էր միմյանցից». մեջբերման ավարտը։ Ահավասիկ` մոնղոլ-թաթարական քաղաքականություն։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

(շարունակելի)

www.nikolpashinyan.com

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Mleh
    Հուլիս 21st, 2009 at 12:36 | #1

    Vavon aveli vagh er banadzevel` “Khyari kanachn e lav@, ramkavari` dashnak@, boutanki` matghash@, yevln…” Verchin paykerov e paymanavorvadz klini YAKHQ-ik Arthuriki annakhntats “hajoghutyunner@” ir asparaezum. Verchapes` “ashkhatanq@” amot che.

  2. Հայկ
    Հուլիս 21st, 2009 at 14:17 | #2

    Նիկոլ ջան հոդվածդ կարդացող յուրաքանչյուր ոք անպայման իրեն հաշիվ է տալու, թե ինքը բարիկադների որ կողմում է ու որ կողմում կուզենար լինել։
    ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, որ ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՂԹԵԼՈՒ ենք ու բոլոր գրպանային տականքները՝ սերժանտներն ու տակավին սերժանտիկները, դհոլներն ու ախքերը իրենց արժանի պատիժը ստանալու են։
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ, ՄԻՆՉև ՎԵՐՋ։
    1+

  3. MM
    Հուլիս 22nd, 2009 at 20:13 | #3

    Arjani patij arden stacel en, ete haskanan! Ete verlucenq, te inchqan hamakroxner kam hamakirner unein jamanakin(tekuz qich ein, bayc kain) srancic cankacac@, ev inchqan- hima(none) unen, parz e darnum, vor sranq arhamarvac en u patjvac. Che vor vorosh mardik mi jamanak huyser ein kapum srac het, hima - amachum en dra hamar. Patij@ pozov -pochov chi linum, patij@ arhamarvac lineln e. axq@ jamanakin , erb kusakcutyun stexcec, mardkanc andamagrelu hamar v&arum er @ndamen@ 1000 dram ev dzri lusankar- andamatomsi hamar. Mot kangnacner@, voronc (ashxatoxnerin matax ein anum axq-in, partadrelov-andamagrvel) biznesi masnaki hovanavorutyun@ axqn er kazmakerpum, gitein , vor na serji tevi tak e, u nran mec apaga e spasvum (QO AYD PAMPLIK TATIKNEROV DROSH PITI BRNES MI OR…) Nax@ntrakan shou-i jamanak serji dem durs gal@ anhajox fars er. Nujnn el dhol@, knoch nerqin organneri pat&arov, tshnamacav HHSH-i het u sksec lap tapel beranic, voric el ogtvec serj@ u sran el drec grpan@ (es iharke ayl kerp kbnutagrei grpan@…) Soveti qandveluc heto, goyatevelu hamar ,vomanq axbamanner@ sksecin qchporel, serjn el dranc tvum… Asels en a, vor , Nikol jan mi caxsir qo TANKAGIN JAMANAK@ es takanqneri vra! Aroxchutyand hetevi u hishir, 100000 avor mardik axotum en qez hamar! PAYQAR, PAYQAR MINCHEV VERCH!

  1. No trackbacks yet.