> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 6.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 6.

6. Մի երկրից ենք, մի հալի ենք

Լուսանկարը` Գ. Շամշյանի

Լուսանկարը` Գ. Շամշյանի

Ոստիկանական, ԿԳԲ-ական համակարգերի բոսերի կենցաղային ճոխությունները հակադարձ համեմատական են այն թշվառության հետ, որի մեջ այսօր գտնվում են ոստիկանությունն ու ԱԱԾ-ն: Երբ նայում ես այս համակարգերի ղեկավարների ջիփերին, տեսնում ես նրանց հագուկապը, երբ քթիդ է դիպչում նրանց թանկարժեք օծանելիքների բույրը, կարող ես մտածել անգամ, թե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իսկապես հզոր կառույցներ են, հզոր` իրենց օրինական գործառույթները կատարելու տեսակետից: Բայց Հայաստանի ոստիկանական ու ԱԱԾ-ական ցանկացած շենքից ներս կարելի է միայն թշվառության հանդիպել. տեխնիկական թշվառության, մարդկային թշվառության, բարոյական թշվառության: Ոստիկանական ցանկացած ստորաբաժանումից ներս ջիփավոր ու «Վերսաչե» կոստյումավոր երեք, չորս հոգի կարող եք տեսնել: Մնացածի հագուկապի, հայացքի ուսումնասիրությունը` թեկուզ հպանցիկ, ցույց է տալիս, որ գործ ունենք չարքաշ, ուրիշների նման անպաշտպան մարդկանց հետ:

Երբ ընդհատակից դուրս գալով` հայտնվեցի ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի սենյակներից մեկում, բոլոր նրանք, ում կարգավիճակը թույլ էր տալիս, եկան այդ սենյակ` ինձ տեսնելու: Բարեւում էին, հարցնում որպիսությունս: Ես ուշադիր զննում էի բոլորի հայացքները, եւ ինձ հետաքրքիր էր, թե արդյո՞ք նրանց աչքերում թշնամություն կտեսնեմ իմ նկատմամբ: Թշնամությունը հաստատ բացակայում էր, բայց այդ հայացքները ինձ ինչ-որ բան էին ասում, ինչ-որ բան էին ուզում տեղ հասցնել, որ բարձրաձայն չեն կարող ասել: «Երեւան- Կենտրոն» ՔԿՀ իմ խցում ուզում էի վերծանել ոստիկանության սպաների այդ հայացքները եւ չէի կարողանում դա անել: Չարչարանքներս շարունակվեցին մինչեւ այն պահը, երբ տեղեկացա, որ հենց իմ կալանավորվելու օրը երեկոյան այդ նույն «Կենտրոնի» ոստիկանության մի քանի աշխատակիցներ հարձակվել են թռուցիկ բաժանող պատանիների եւ երիտասարդների վրա: Կարծես սա այն բանալին էր, որ ինձ օգնեց վերծանել ինձ այցելած ոստիկանների հայացքները: Հետին թվով ես այդ հայացքներում կարդացի հետեւյալը. «Մենք ոստիկանության սպաներ ենք, որ հանցավորության դեմ պայքարելու կոչում ունենք, բայց մեզ ուղարկում են կանանց եւ պատանիներ ծեծելու` մեր հացը մեր ձեռքից առնելու սպառնալիքի տակ»: Հուլիսի 1-ի միջադեպի լուրը առնելով` ես պարզորոշ հասկացա, որ ինձ նայող ոստիկանական հայացքների խորքում վիրավորանք կար, եւ նրանք ուզում էին ասել, որ նույնպիսի զոհ են, ինչպիսին որ են իրավազուրկ ու անպաշտպան ՀՀ քաղաքացիները: Ծեծվող պատանիները գոնե գիտեն, թե ինչի համար են ծեծվում, իսկ ծեծող ոստիկանները իրենց զգում են բութ գործիքի դերում եւ չգիտեն, թե ինչպես ազատվեն այդ կարգավիճակից, ինչպես դուրս պրծնեն այդ կեղտոտ ճահիճից, որ իրենց ստիպում է փախցնել, գողանալ եւ այս փշրանքն ունենալու վախը սրտների մեջ` կատարել հանցավոր ղեկավարության հանցավոր հրամանները: Այդ ոստիկանները կարծես օգնություն էին հայցում եւ եթե ինձ քացու տակ տալու հրաման ստանային, տեղում կիրագործեին այդ հրամանը, բայց նրանց աչքերում բյուրեղացած օգնության ճիչը ավելի ու ավելի ցցուն կդառնար: Նրանք ինձ ոտքերի տակ կառնեին` ինձնից օգնություն ու պաշտպանություն ակնկալելով…

Այս ամենը տեսա եւ զգացի ոստիկանության Կենտրոնի բաժնում, եւ այս տպավորությունն ու զգացողությունը ինձ դեռ երկար կուղեկցի: Կենտրոնի ոստիկանությունում ես ոչ թե թշնամիների տեսա, այլ եղբայրների, որոնք մեզ դավաճան կհամարեն, եթե այս պայքարը չտանենք մինչեւ վերջ…

* * *

Ոստիկանության` որպես իրավապահ համակարգի վիճակի մասին պատկերացում կարելի է կազմել մատնահետք վերցնելու` նրա կողմից կիրառվող տեխնոլոգիայի միջոցով: Հայրենի ոստիկանությունում մատնահետք վերցնում են փոքրիկ գլվլիկի օգնությամբ մարդու մատները թանաքոտելու եւ դրանք հերթով հատուկ ձեւաթղթի վրա դրոշմելու միջոցով: Ոստիկանության Կենտրոնի բաժնում ես անցա այս պրոցեդուրան, ինչը ինձ զարմացրեց: Զարմանքիս պատճառն այն էր, որ 1999 թվականին մեր թերթի խմբագրությունից տեղի ունեցած գողության գործի շրջանակներում մատնահետք հանձնել եմ նույն` Կենտրոնի ոստիկանությանը: Բայց երեւում է` իմ մատնահետքերը պարունակող ձեւաթուղթը մնացել է ինչ-որ մեկի դարակում, կամ էլ այդ թուղթը օգտագործել են ուրիշ նպատակի համար: Բայց առավել զարմանալի է այն, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում նույնպես ինձնից մատնահետք վերցրին` երեք օրինակից: Երբ բացատրեցի, որ ոստիկանությունում հանձնել եմ, ինձ ասվեց, որ ոստիկանությունը իր համար է վերցրել, Արդարադատության նախարարությունը իր համար է վերցնում: Հետո իմացա, որ իրավիճակը նույնությամբ կկրկնվեր, եթե ինձ ձերբակալեր ԱԱԾ-ն:

Ի դեպ, թե´ ԱԱԾ-ում, թե´ ՔԿՀ-ում մատնահետք վերցնում են նույն տեխնոլոգիայով` տպագրական թանաք եւ գլվլիկ: Եւ դեռ քիչ է, մեր իրավապահ համակարգը չունի մատնահետք վերցնելու առաջադեմ, ժամանակակից սարքավորումներ, որոնք, մասնագետների պնդմամբ, այնքան էլ թանկ չեն, չկա նաեւ մատնահետքերի միասնական քարտադարան, եւ ոստիկանության ունեցած մատնահետքը հասու չէ ԱԱԾ-ին, ԱԱԾ-ի ունեցածը` Արդարադատության նախարարությանը: Վախենամ` ոստիկանության մի բաժնի ունեցածը` մյուսին:

Եւ այս ֆոնին մտահոգված եմ, որ չնայած արդեն գտնվում եմ կալանքի տակ, գուցե ոստիկանության որոշ տարածքային կառույցներ կամ ԱԱԾ որոշ ստորաբաժանումներ շարունակում են իմ փնտրտուքը: Եւ ահա, այս մարդկանց ուզում եմ պաշտոնապես խնդրել. տղերք, ինձ ման մի եկեք, որովհետեւ էլի չեք գտնելու: Ձեզ ոչ ոք թույլ չի տա մուտք գործել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից

(շարունակելի)

Հուլիսի 14, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. AG
    Հուլիս 14th, 2009 at 07:33 | #1

    VOGHBALI IRAKANUTYUN. YEV SRANQ, “ORENQOV”, HAYASTANI YEV NRA QAGHAQACINERI ” PASHTPANNERN EN”.

  2. Սուրեն
    Հուլիս 14th, 2009 at 13:08 | #2

    Նիկոլ ջան, վերջին պարբերությունը ուղղակի սպանեց:

  3. Marianna
    Հուլիս 14th, 2009 at 14:44 | #3

    indz ela tvum, vor sharqayin vostikanneri mec mas@ uxxaki zzvuma et hamakargic……..bayc de myus koxmic el chi linum eli ardaracnel iranc aracner@..cecel@ nurba asac , bolors el gitenq` shansatak en anum….chgitem el vonc verabervem iranc.

  4. Edgar
    Հուլիս 14th, 2009 at 19:44 | #4

    Nikol du el es hetaqrqir de tox man gan eli mek el tesar gtan uraxacan:)))kasein tesaq vonc gtanq?? Iranc shefery mi mi medal kstanan Haylurnery liqy kgovan iravapah hamakargy Serjn el mi hat iranc het xmbakayin knkarvi u zaxvat operacian kmna patmutyan girky….:)))))))))))

  5. Մհեր
    Հուլիս 14th, 2009 at 22:34 | #5

    Նիկոլ ջան պիտի սրանց կոկորդից բաց չթողնենք, մենք քո հետ ենք, ես հավատւմ եմ Լևոն Տեր Պետրոսյանին “Անձամբ ես, եթե իմ կողքին ոչ ոք չմնա, չեմ նա-հան-ջե-լու”

  6. Haykk
    Հուլիս 14th, 2009 at 23:31 | #6

    karoxa rejimi hlu strukneri u enicherineri mej normal mardik kan, voronq uxaki anvoxnashar en u eshi pes anum en en inch irenc asum en, ev ibr hacic chktrvelu hamar dimum en stor qayleri bayc chen uzum.

    Ed nuynna vor putankeq ardaranum en te trasin vra hele kangnel en erexeqin pahelu hamar, vor mi putankena asum te iran da dura galis uzelov u hachuyqova anum.

    ktruk dem em ardaracnel, qani vor mer ays vichaki amenahimnakan patcharneric mekkn el henc sa e, erb rejim npatakuxvac pchacrec u storacrec petakan aparati, arvesti bnagavari, oligarx kochecyalneri, krvac u erbemn tasibov txeqi mimasin, dasatu, arvestaget, hogevorakan u mnacac strkamit stoaqarshenrin, ev araj qashec ayn tez vor vochinch mi amacheq normal erevuyt e, che vor duq storanum, sut matnutyun eq talis u pchanum eq hanun dzer erexeqi haci.
    asum en ov el hlni meka ira andznakani hamara anelu, dra hamar duq el amen gnov lapeq, hern el anicac baroyakanutyan, karevor nyutakanna mnacac erkrordakan.

    U aydpisov korav tasib, arjanapatvutyun, nuynisk, en adat asac, adatov aproxner sksecin aynpisi baner anel, vori hamar jamanakin urishin amenaverjin mardn ein hamarum.

    ed mardkanc hamar amen vat darela sovorakan. tqac unen te baroyakanutyan u arjeqneri te nuynisk petutyan u petakanutyan, ankaxutyan vra.

    Aysinqn henc ed mtacelakerp berec es vichakin, ete ed mtacelakerp verana havataceq 55%-ov u der avelin harc kareli e lucvac hamarel.

  7. Հայկ
    Հուլիս 15th, 2009 at 00:30 | #7

    +1

  8. Հուլիս 15th, 2009 at 00:30 | #8

    Haykk

    +1

  9. yervand
    Հուլիս 15th, 2009 at 01:26 | #9

    hayk axper hayer@ hayk nahapetic eskom ha el ed en exel strkamit u sra nra tri u lci tak iranc goyutyun@ qarsh tvox u amen storacman het ahamkerpvox azg. hmi uxxaki el kariq chka vor monxolner u tatarner kam turqer gan graven…mez arden ekel gravel en ov hima ishxanutyana u nuyn dzevi el aprum enk voncor vor 100amyakner sharunak aprel enk…u sax el mec hashvov tqac en unecel misht ed man inchi vra u menka iranc orva haci u erexeqi masin en mtacel..dra hamar erexeqn el mecacel en nuyn dzevi strkamit u storaqarsh!

    es mi erku kayckltox eritasardnel vor chlner kareli er ag@ amboxchovin hnacac u aylaservac hamarel ..uxxaki ptox organismi nman vori meg der mi ktor aroxch hyusvacqa mnacel esor ed mardik poayqarum en voxch organiismi kam azgi apaga uneal chunanalu harci hamar.

  10. LEO
    Հուլիս 15th, 2009 at 12:09 | #10

    Nikoli gracnerin bavakanin hamahunch e mi hodvac, vor@ verjers texadrvec http://www.day.az kayqum. Hesa vomanq kasen “Ba vonc. Turqeri kayq hishecin eli.” Ayo, hisheci, ba sarsapelin da che. Sarsapelin na e, vor voreve hakapastark ayd hodvacin es chgta. Duq el kardaceq - http://www.day.az/news/politics/164668.html
    Zhxovrdavarutyan kxzuc dardzanq “anmardabnakeli kghzi”

  11. Հուլիս 15th, 2009 at 20:41 | #11

    Marianna :
    indz ela tvum, vor sharqayin vostikanneri mec mas@ uxxaki zzvuma et hamakargic……..bayc de myus koxmic el chi linum eli ardaracnel iranc aracner@..cecel@ nurba asac , bolors el gitenq` shansatak en anum….chgitem el vonc verabervem iranc.

    Միանշանակ համակարծիք եմ Մարիաննաի այս մեկնաբանության հետ: Ոստիկանության մեծ մասը իրոք զզվում է ղարաբաղյան կլանի ղեկավարներից, բայց մյուս կողմից էլ դրանց կամակատարն են դարձել: Նրանց անօրինական պահանջներն են կատարում` իր հայրենիքի ազատության համար պայքարող Քաղաքացիներին են հետապնդում, ծեծում, բանտարկում:
    Ի դեպ նույն վիճակն էլ մյուս բոլոր բնագավառներում գործող շարքային ծառայողների մոտ է: Ու ոչ միայն ուժայնինների … նաեւ` միջինից ցածր դիրքերում գործող բոլոր տեսակի սերժանտների (բյուրոկրատական համակարգի եւ այլն) մեծ մասը, հաստատ Ռոբիկին ու Սերժիկին չեն սիրում, բայց… ծառայում են: Հանցագործ բուրգը ամբողջավին վերցրել են իրեն ուսերի ու «առաջ Հայաստան… դեպի` անդունդ»: Իրենք, շարքային սերժանտները` իրենց աշխատատեղը, մսոտ ոսկորները չկորցնելու: Իրենցից բարձրները` իրենց եկամտաբեր պաշտոնները չկորցնելու կամ` նախկինում թույլ տված անօրինականւթյունների համար, պատասխանատվությունից խուսափելու համար…

    Շարքային սերժանտները հանցաքործ բուրգի ստորին շարքերում են, այսինքն` հիմքերն են:

    ՀՐԱՄԱՆ ԿԱՏԱՐՈՂ ՉԼԻՆԻ, ՀՐԱՄԱՆԸ ԱՆՈՒԺ ՈՒ ԱՆԻՄԱՍՏ ՄԻ ԲԱՆ ԿԴԱՌՆԱ

  12. Հուլիս 15th, 2009 at 20:52 | #12

    Haykk

    +1

  13. Marianna
    Հուլիս 15th, 2009 at 22:25 | #13

    @Վահագն Ղուկասյան
    mejberum` ՀՐԱՄԱՆ ԿԱՏԱՐՈՂ ՉԼԻՆԻ, ՀՐԱՄԱՆԸ ԱՆՈՒԺ ՈՒ ԱՆԻՄԱՍՏ ՄԻ ԲԱՆ ԿԴԱՌՆԱ:
    Isk inch anenq vor chkataren et kargi anorinakan hramanner@ et kamakatarner@……..che chem uzum asel histapvel em, vor el huys chunem vor iranq mi or normal mard kdarnan, bayc de mek mek nenc mardik en handipum u nenc mi iranc strkamtutyun@ sksum en ardaracnel(hamozvac em henc iranq gitakcum en vor strkamit en)vor el nervert chi heriqum ban bacatres……

  14. MM
    Հուլիս 16th, 2009 at 00:58 | #14

    +1

  1. No trackbacks yet.