> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 5.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍ 5.

5. Խըշ, խըշ… օբյեկտը ձանձրանում է

Նիկոլ Փաշինյանը ՀՀ Գլխավոր դատախազությունում. 01.07.20092009-ի հուլիսի 1-ին ընդհատակից դուրս գալով` այցելեցի ՀՀ գլխավոր դատախազություն, եւ մինչ ՀՀ իրավապահ համակարգը մարսում էր իմ` դատախազության շենքում գտնվելու փաստը, մոտ 20 րոպե պատասխանեցի լրագրողների հարցերին։ Այս ծավալուն հարցուպատասխանի ընթացքում ըստ էության շրջանցեցի Ազգային անվտանգության ծառայության թեման։ Այսպես վարվեցի` ի հեճուկս այն բանի, որ դեռեւս 2008-ի փետրվարից հենց ԱԱԾ-ին էին տրվում ինձ հետ կապված բոլոր հանձնարարականները, այդ թվում եւ` հնարավոր «զախվատի» ժամանակ ինձ ֆիզիկապես ոչնչացնելու մասին։ Հենց ԱԱԾ-ում է մշակվել իմ կողմից «իրավապահներին» զինված դիմադրության իմիտացիա ստեղծելու եւ իմ «չեզոքացումը» դրանով բացատրելու պլանը։

Այս ծրագրի շրջանակներում է, որ 2008-ի մարտի 2-ին մեր տանը խուզարկություն իրականացնող ԱԱԾ-ականները փորձել են ատրճանակ տեղադրել լոգարանակոնքի տակ։ Սա անհրաժեշտ էր` իշխանությունների կողմից ինձ համար նախապատրաստվող «զինված հանցագործի» իմիջն ամբողջացնելու համար։ Ատրճանակի տեղադրումը, սակայն, կանխվել էր իմ հարազատների կողմից։

Հետագայում հենց ԱԱԾ աշխատակիցներն են իրականացրել իմ ընտանիքի անդամների, ընկերների, մտերիմների հեռախոսազրույցների ապօրինի գաղտնալսումները։ Հենց ԱԱԾ-ն է, իրենց կարծիքով` իմ հայտնվելու հնարավոր վայրերում տեղադրել նկարահանող սարքեր։ Հենց ԱԱԾ-ի` երբեմն թվով 6-7 օպերատիվ-հետախուզական խմբերն են կրնկակոխ հետեւել իմ ընտանիքի անդամներին, հենց ԱԱԾ-ն է սպառնալիքների, շանտաժի, անգամ` մահվան սպառնալիքի տակ իմ շրջապատի մարդկանց հավաքագրելու փորձ արել, հենց ԱԱԾ-ն է գործակալներ ներդրել ինձ մերձավոր մարդկանց շրջապատում։ Ընդհատակից դուրս գալու եւ ինքնակամ բանտ տեղափոխվելու որոշման մասին իմ հայտարարությունից հետո հենց ԱԱԾ-ին էր հանձնարարված թույլ չտալ նման բան եւ ինձ ձերբակալել ներկայանալուց թեկուզ 1 րոպե առաջ։

Եւ ուրեմն` առաջին հերթին ԱԱԾ-ն չի կարողացել ինձ հայտնաբերել իմ 1 տարի 4 ամիս տեւած ընդհատակյա գործունեության ընթացքում։ Իմ հուլիսմեկյան երթը Երեւանի փողոցներով առաջին հերթին հենց ԱԱԾ տապալումն է, եւ այդ կառույցի հնացածության եւ փտածության վկայությունը։ Չնայած սրան, հուլիսի 1-ին, լրագրողների հարցերին ի պատասխան` ԱԱԾ անունը ըստ էության շրջանցեցի։

Այսպես վարվեցի գիտակցաբար, որովհետեւ հասկանում էի, որ այդ օրը իմ նկատմամբ մեծ ուշադրություն կա, եւ եթե ԱԱԾ խայտառակության մասին մանրամասներ ներկայացնեի, բարձրաձայնեի այդ կառույցի այսօրվա վիճակի մասին, այդ մտքերը տեղ էին գտնելու նաեւ դրսի մամուլում։ Բայց ի վերջո, ԱԱԾ-ն նաեւ արտաքին աշխարհի, այլ երկրների հետախուզությունների եւ հակահետախուզությունների հետ է մրցակցում, եւ իմ հայտարարությունները ցավոտ հարված կլինեին ՀՀ ԱԱԾ իմիջին, որը անցանկալի է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։

Եւ ահա, ԱԱԾ թեման շրջանցելով` հույս ունեի, որ նրանք կօգտվեն իմ ընձեռած հնարավորությունից, եւ լռություն պահպանելով` մենք կխուսափենք առանց այն էլ բարդ վիճակը ավելի բարդացնելուց։ Բայց ԱԱԾ անուղեղությունը, երեւում է` սահման չունի։ Հուլիսի 3-ին դատախազակգբական կլյաուզաների պաշտոնաթերթում մի հոդված է լույս տեսնում, որի խնդիրը ընթերցողին համոզելն է, թե իմ` ընդհատակում գտնվելու ողջ ընթացքում ԱԱԾ-ն իմացել է իմ տեղը եւ, պինդ բռնվեք, ինձ չի ձերբակալել, որովհետեւ օգտագործել է որպես խայծ…

Եթե այս հրապարակումով ԱԱԾ-ն փորձել է իր դեմքը փրկել օտարերկրյա մրցակիցների աչքերում, դա չափազանց երկչոտ ու անհաջող փորձ է, որովհետեւ ՀՀ-ում գտնվող միջին մակարդակի ցանկացած դիվանագետ, ով անգամ հատուկ ծառայությունների ներկայացուցիչ չէ, այդ տեքստը կարդալով` կհամոզվի, որ մեր ԱԱԾ-ի մակարդակը շատ ավելի ցածր է, քան հոդվածը տպագրած թերթի տպաքանակը։ Ի վերջո, ոչ մի իրեն հարգող հատուկ ծառայություն իր «խայծի» մասին չի բարձրաձայնի, իսկ եթե նման հայտարարություն արվում է, դա կամ շոկային մանթրաժի, կամ ապուշության հետեւանք է։ Վախենամ` տվյալ դեպքում գործ ունենք թե առաջինի եւ թե երկրորդի հետ։

Բայց այդ հրապարակումը ինձ համար ավելի ակնհայտ դարձրեց, որ ԱԱԾ-ն ոչ միայն պատկերացում չի ունեցել իմ գտնվելու մոտավոր վայրի մասին, այլեւ տեղյակ չի եղել անգամ, թե ես ինչպիսի կապից եմ օգտվում եւ ինչպես եմ կիրառում այդ կապը` գտնվելու վայրս գաղտնի պահելու համար։

Եւ եթե, այնուամենայնիվ, ավելի լուրջ քննարկենք «խայծի» վարկածը, չենք կարող չարձանագրել, որ իմ ընդհատակյա գործունեությունը եւ ի վերջո` հայտնվելը ՀՀ գլխավոր դատախազության շենքում, հզոր հաղթանակ էր Հայ ազգային կոնգրեսի համար։ Իսկ ի՞նչ շահեց այդ ամենից ավազակապետական իշխանությունը. իհարկե` ոչինչ։ Եւ եթե այդպես է, եթե այս ողջ ընթացքում ԱԱԾ-ն տեղյակ է եղել ամեն ինչից ու ոչինչ չի ձեռնարկել, նշանակում է` ոչ թե իրենք են մեզ օգտագործել, այլ մենք` իրենց, որովհետեւ կարողացել ենք ստիպել, որ ԱԱԾ-ն իրեն դրսեւորի այնպես, ինչպես մեզ է ձեռնտու։

Վերջին պնդումը իրականում այնքան էլ չափազանցություն չէ, որովհետեւ հուլիսի 1-ին մենք կարողացանք այնպես անել, որ հայտարարությանս համաձայն իմ ընդհատակից դուրս գալուն սպասող ԱԱԾ խմբերը գործողությունների թատերաբեմից, այսինքն` ՀՀ գլխավոր դատախազության շենքից, հնարավորինս հեռու լինեն։ Ամենաօպերատիվ խումբը ՀՀ գլխավոր դատախազության շենք հասավ այն ժամանակ, երբ ես արդեն 10 րոպե զրուցում էի լրագրողների հետ, եւ տեսածին չհավատացող ԱԱԾ-ականը ինձ նայում էր քառակուսի աչքերով։ Այդ քառակուսի աչքերը ԱԱԾ այսօրվա վիճակի ողբերգականությունն են խորհրդանշում։ Այդ ողբերգության իրական մասշտաբները հասկանալու համար թող ԱԺ համապատասխան հանձնաժողովը հաշվետվություն պահանջի ԱԱԾ-ից, թե վերջին 1 տարի 4 ամսվա ընթացքում որքան գումար է ծախսվել իմ որոնումների վրա, ինչպիսի պարգեւատրումներ են խոստացվել ինձ հայտնաբերելու համար։

Այդ պարգեւավճարների ֆոնդից օգտվելու հնարավորությունը ներկայումս ԿԳԲ-ի թոշակառու կադրերինն է, որոնք համատեղության կարգով դե ֆակտո գոյություն չունեցող թերթերի գլխավոր խմբագիրներն են։ Այդ մարդկանց գործառույթը հարցազրույցներ տալն ու հայտարարելն է, որ ԱԱԾ-ն, այո, գիտեր իմ տեղը։ Բա դո՞ւ որտեղից գիտես, ա´յ երիտ-ռամկավարական։

Ի դեպ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմը մեզ` կալանավորներիս, երկու թերթ է առաջարկում`«Հայաստանի Հանրապետություն» եւ «Ազգ»։ «Առավոտ» երբեմն առաջարկում են, երբեմն` ոչ։ Ինչ վերաբերում է «Հայկական ժամանակին», ՔԿՀ վարչակազմը մեր թերթը օգտագործում է որպես սփռոց եւ փռում է այն սայլակի վրա, որով կալանավորներին հաց են բաժանում։ Ավելի մեծ գնահատական դժվար է ակնկալել։

Իսկ ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ինձ հետ տեղի ունեցածը հնարավորություն է տալիս, որ բոլորս հասկանանք, որ այդ կառույցը լրջագույն բարեփոխումների կարիք ունի եւ առաջին հերթին` մտավոր, ինտելեկտուալ բարեփոխումների։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

(շարունակելի)

Հուլիսի 11, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Հայկ
    Հուլիս 11th, 2009 at 05:07 | #1

    Բոլորս էլ -առավել ևս արտասահմանյան դվանագետները շատ լավ էլ գիտենք ԱԱԾ-ի ցավալի վիճակը: բայց մինչ այժմ այդ տխուր վիճակը այնքան անհավատալի ու անտրամաբանական էր (նկատի ունենալով ԿԳԲ-ի նախկին փառքը), որ միգուցե վերագրվում էր որպես ստրատեգիա: Հիմա Նիկոլը իր քայլով փաստեց, որ դա ստրատեգիա չէ այլ պարզ ճշմարտություն: ԱԱԾ-ն անօնիմկա գրողների մի ակումբ է, ոչինչ ավելին: Ժամանակն է, որ կողպեն դռները և գնան տուն:

  2. Levon
    Հուլիս 11th, 2009 at 07:31 | #2

    Apres Nikol jan bacir ed angragetneri demq@. Dra hamar el sranq atum en zargacac u xelaci yeritasardnerin.

  3. MM
    Հուլիս 11th, 2009 at 18:55 | #3

    …”vorovhetev karoxacel enq stipel , vor AAC-n iren drsevori aynpes, inchpes mez e dzerntu”.-Aysinqn SHLANG kam retine xoxovak.

  4. AG
    Հուլիս 11th, 2009 at 19:10 | #4

    -APE HAYAT@ KOKORDILOS EM PAHUM.
    - APE URA????
    - APE HENA CHES TENUM, PROSTO IRAN SHLANGI TEGHA DREL.

    MOTAVORAPES AYS NUYN TAPAK MTACELAKERPOV UZUM EN HASTATEN VOR IRENQ EL EN SHLANG. E BAYC KARIQ CHKA APACUCUELU, MENQ ARANC AYD EL GITENQ VOR SHLANG EQ, VOCH XELQ UNEQ VOCH EL YERBEVE UNECEL EQ.

  5. Edgar
    Հուլիս 11th, 2009 at 20:45 | #5

    Nikol jan izur es lurj verabervum, iqny vaxuc arden korcrel e xoseluc araj mtacelu ir unakutyuny havatacac em epac havi cicaxn el kga ira asacneri vra:)) Baic hama mortel eir:)))

  6. AAM
    Հուլիս 12th, 2009 at 01:23 | #6

    Giteq, cavalin inchn e, vor DUQ bolord zhamanakin uzum eiq, to hima el eq uzum ashxatel AAC-um, ay…chinovnikner. Mi qnnadateq, vo chqnnadatveq…

  7. AG
    Հուլիս 12th, 2009 at 01:33 | #7

    EDGAR JAN KARCEM I SKZBANE CHI EL YEGHEL. MTACEL@ NRANC HAMAR SHAT BARD U YERKARATEV GORCOGHUTYUN E, VOR@ MISHT KATASTROFIK UGHEGHI VNASVACQNER E NRANC HASCNUM. EEEE ES INCH EM ASUM TEGHIC UGHEGH PITI LINI VOR VNASVI.

  8. Marianna
    Հուլիս 12th, 2009 at 12:46 | #8

    @AAM
    Duq bolord aselov um nkati unes? inch vor shat @ndhanrakana stacvum DUQ BOLORT asac@t.
    mejberum` “Mi qnnadateq, vor chqnnadatveq…”. Sharunkum enq iravacioren qnnadatel u naev spasum enq qnnadatvoxneri koxmic el qnnadatutyunner, bayc…aroxj qnnadatutyun ayl voch te..

  9. Սուրեն
    Հուլիս 12th, 2009 at 17:30 | #9

    @AAM

    Vat cher, vat cher. Isk aveli konkret, aveli imastalic, aveli bovandakalic ban cheiq karox grel?

  10. Հայկ
    Հուլիս 13th, 2009 at 21:27 | #10

    ԱՊՐԵՍ ՆԻԿՈԼ ՋԱՆ։
    ԻՄԱՑԻՐ ՈՐ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ.
    — ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉև ՎԵՐՋ …

  11. MM
    Հուլիս 16th, 2009 at 01:00 | #11

    AAM in R-n moracel es!

  12. AG
    Հուլիս 16th, 2009 at 22:56 | #12

    @AAM

    YETE MINCHEV HIMA CHES NKATEL APA ACHQERT BACEM AAM. MENQ, AYSINQN QO MATNANSHAC DUQ@, MEZ CHENQ KAROX TUYL TAL YERAZEL AAC UM ASHXATELU MASIN, QANI VOR AAC@ @NDUNVELU HAMAR PETQ E LINES BUT, TXMAR, SHAHAMOL, NARKOMAN, GORC TVOGH, TGET, PALAS PULUSI GERI, JESHTI KRIS, CUCAMOL………. KAROX EM SHARUNAKEL…… HA MORACA AMENAKAREVOR@, PETQE SEPAKAN INQNASIRUTYUND U TASIBT DNES SHEFERIT ARAJ VOR VOTQER@ VRAYOS SRBEN U ANCNEN U MI SHAN TULA PAY EL DEMT SHPRTEN. VONC HOGOV 6 (SHISTYERKA) EGHEL EQ TENC EL HOGOV 6 KMNAQ.

  13. AG
    Հուլիս 16th, 2009 at 23:02 | #13

    ARAJARKUM EM AAC N POXARINEL AVC OV- AZGAIN VTANGUTYAN CARAYUTYUN. DRANCIC VTANGIC BACI URISH VOCHINCH SPASEL CHI KARELI. INCH PASHTPANUTYAN MASIN E XOSQ@. VAGH@ YETE AZGIN IRAKAN VTANG SPARNA DRSIC, ARAJIN ARNETAVAZQ@ HENC AAC I ANDAMNERN EN SKSELU. TUN TEGH AVTO PAXCNEN HAYASTANIC VOR HANKARC UNECVACQNER@ CHKORI. “AZGI HERN EL ANICAC. KARAN TOGH TAKIC DURS GAN”.

  14. MM
    Հուլիս 17th, 2009 at 12:15 | #14

    AG-in! karda 9-rd mas@-mahacu e!

  15. Koms
    Հուլիս 30th, 2009 at 15:05 | #15

    Նիկոլ ջան շատ ապրես, որ էլի սկսեցիր գրել: Կարոտել էինք ;)

  1. No trackbacks yet.