ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍԵՐ 3.-4.
3. Առանց դեմքի
Կալանքի երկրորդ օրը, անսպասելիորեն, ինձ տարան Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան։ Միայն դատարանում տեղեկացա, որ իմ կալանքի հարցն է քննվելու. ոչ ոք հարկ չէր համարել ինձ նախապես ծանուցել։ Երբ դատարանի դահլիճ մտա, դատավոր Էդիկ Ավետիսյանը նստած էր դատավորի համար նախատեսված տեղում եւ ինձ տեսնելով` ոտքի չկանգնեց։ Ես էլ հետագայում նրա ելումուտը դիմավորեցի ոչ միայն նստած, այլեւ ոտքս ոտքիս գցած։
Ամենասկզբում Ավետիսյանը հարցրեց, թե արդյո՞ք իրեն բացարկ հայտնելու ցանկություն ունեմ։ Ես բացասական պատասխան տվեցի, ինչի արդյունքում դատավորի դեմքին գոհունակ ժպիտ խաղաց։ Բայց ես առանձնակի դաժանությամբ կասեցրեցի այդ ժպիտի հետագա զարգացումը եւ բացատրեցի, թե ինչու բացարկ չեմ հայտնում։ Հայաստանում բոլոր դատավորները նույն մարդն են, բայց չունեն անուն եւ ազգանուն, այսինքն` զուրկ են ինքնությունից։ Դատավորը հասկացավ իմ բացատրությունը եւ այդ պահից` մինչեւ դատական պրոցեսի ավարտը, սփրթնած էր եւ ժամանակ առ ժամանակ դող էր տանում։ Երբ հարցի քննարկման երկրորդ օրը Ավետիսյանը դողացող ձեռքերով հրապարակեց իր որոշումը` ինձ կալանավորելու թույլտվություն տալու մասին, ես միայն մեկ նախադասություն արտասանեցի.
- Որ ասում եմ` ինքնություն չունես, չես հավատում…
Նիստի դահլիճը լքող Ավետիսյանը ինչ-որ բան բլթացրեց քթի տակ։ Ես չլսեցի, թե ինչ ասաց, բայց ձայնի երանգի մեջ համաձայնություն զգացի։
Իսկ դատական առաջին նիստի օրը, երբ քննիչ Վաղինակ Մկրտչյանը դատարանում ներկայացրեց ինձ առաջադրված մեղադրանքը, իմ ու Ավետիսյանի միջեւ այսպիսի երկխոսություն տեղի ունեցավ.
Է. Ավետիսյան - Առաջադրված մեղադրանքներում դուք ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք։
Ն. Փաշինյան - Ի՞նչ մեղադրանք…
Է. Ա. - Որ քննիչը քիչ առաջ ներկայացրեց…
Ն. Փ. - Դա մեղադրա՞նք էր…
Է. Ա. - Այո…
Ն. Փ. - Դա մեղադրանք չի, դա զառանցանք է…
Է. Ա. - Հիմա դուք ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք…
Ն. Փ. - Ինչի՞ կապակցությամբ…
Է. Ա. - Առաջադրված մեղադրանքների…
Ն. Փ. - Ի՞նչ մեղադրանք։
Է. Ա. - Որ ձեզ առաջադրվել է…
Ն. Փ. - Դա մեղադրանք չէ, դա զառանցանք է…
Է. Ա. - Դուք պետք է վերաբերմունք արտահայտեք այդ մեղադրանքի կապակցությամբ։
Ն. Փ. - Ի՞նչ մեղադրանք…
Մոտավորապես այսպիսի խոսակցությունից հետո դատավորը յան տվեց եւ անցավ խամաճիկային իր գործառույթի հետագա իրագործմանը։
4. Կրկնակի կալանք
Դատարանում մեզ անակնկալ էր սպասվում։ Պարզվեց, որ ոչ թե սովորական կալանքի սանկցիայի, այլ կալանքի կրկնակի սանկցիայի հարց է քննարկվելու։ Հարցի քննարկման պահին ես արդեն կալանքի տակ էի, եւ դա տեղի էր ունեցել դատարանի` դեռեւս 2008-ի փետրվարի 26-ին կայացրած որոշման համաձայն։ Չնայած սրան, ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը 2009-ի հուլիսի 2-ին, այսինքն` իմ` բանտում հայտնվելու հաջորդ օրը, Կենտրոնի դատարանին միջնորդություն էր ներկայացրել ինձ կալանավորելու հարցը կրկնակի քննարկելու մասին։ Քննիչը այս երեւույթի անունը դրել էր «Խափանման միջոցի հարցի կրկնակի քննարկում»։
Շատ լավ. հիմա բացենք «Քրեական դատավարության օրենսգիրքը», որ կարգավորում է այսօրինակ իրավիճակները, եւ տեսնենք, թե այնտեղ ինչ է գրված խափանման միջոցի կրկնակի քննարկման մասին։
Մեզ անակնկալ է սպասվում, որովհետեւ ՔԴՕ-ում խափանման միջոցի կրկնակի քննարկման մասին ոչինչ չի ասվում։ Իսկ գուցե որեւէ ուրիշ օրենքի մե՞ջ որեւէ բան կա այդ մասին։ Ոչ ամենեւին։ Ստացվում է, որ քննիչը հարուցել, իսկ դատավորը քննարկում է մի միջնորդություն, որը ՀՀ ոչ մի օրենքով նախատեսված չէ՞։ Այո, հենց այդպես էլ ստացվում է։ Բայց արի ու տես, որ ՀՀ Սահմանադրությունը ունի 5-րդ հոդված, որում ասվում է, թե պետական մարմինները (տվյալ դեպքում` դատավորը) եւ պաշտոնատար անձինք (տվյալ դեպքում` քննիչը) իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ ՀՀ Սահմանադրությունը կամ որեւէ օրենք քննիչին չի լիազորել կրկնակի կալանքի միջնորդություն հարուցել, դատավորին էլ` նման միջնորդություն քննարկելու լիազորություն չի տվել.
- Այո, օրենքը նման դեպք չի նախատեսել, բայց կան օրենքից վեր գտնվող ակտեր,- նկատում է դատավոր Էդիկ Ավետիսյանը` իմ պաշտպան Արթուր Գրիգորյանի դիտարկմանն ի պատասխան։
- Ի՞նչն է օրենքից ավելի բարձր,- հետաքրքրվում է իմ պաշտպանը։
- Օրինակ` Սերժիկի զանգը,- դատավորի փոխարեն տեղից պատասխանում եմ ես…
Վերադառնանք, սակայն, 2008-ի փետրվարի 26 եւ տեսնենք, թե ինչ հիմքով է Կենտրոնի դատարանը բավարարել ինձ կալանավորելու այն ժամանակվա միջնորդությունը, եւ ինչ հիմքով է ոստիկանությունը իմ նկատմամբ հետախուզում հայտարարել` ուշադրություն դարձրեք` 2008-ի փետրվարի 26-ին, երբ արդեն 5 օր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, քաղաքական պայքարի իմ ընկերների, հարյուր հազարավոր կողմնակիցների հետ շուրջօրյա գտնվում էի Երեւանի Ազատության հրապարակում, մինչեւ մարտի 1-ը վարում էի շուրջօրյա հանրահավաքները եւ Երեւանի կենտրոնում տեղի ունեցող երթերը։ Այս փաստը հայտնի էր ՀՀ բնակչության գոնե 70 տոկոսին։
Ահա 2008-ի փետրվարի 25-ին Երեւանի Կենտրոնի ոստիկանության քննչական բաժնի քննիչը, որ վարում էր 2007-ի հոկտեմբերի 23-ին Երեւանի Աբովյան-Հերացի խաչմերուկում մեր ու Սաշիկ Աֆյանենց խմբի միջեւ տեղի ունեցած հայտնի միջադեպի գործը, ահա այդ քննիչը, մի քանի ամսվա դադարից հետո, իբր, որոշում է ինձ հարցաքննել։ Գործի նյութերից տեղեկանում ենք, որ փետրվարի 25-ին, երկու ոստիկան, այցելելով մեր տուն եւ «ՀԺ»-ի խմբագրություն ու ինձ չգտնելով, կազմում են արձանագրություն, որ իմ գտնվելու վայրը հայտնի չէ։ Այս արձանագրությունը հիմք ընդունելով` քննիչը իմ նկատմամբ հայտարարում է հետախուզում, որովհետեւ 2008-ի փետրվարի 25, 26-ին իմ գտնվելու վայրը հայտնի չէր, ինչը քննիչին հիմք է տվել եզրակացնելու, որ ես թաքնվում եմ քննությունից։ Բայց արի ու տես, որ այն նույն օրը, երբ երկու ոստիկան արձանագրություն են կազմել, որ իմ գտնվելու վայրը հայտնի չէ, ահա այդ նույն օրը, այսինքն` 2008-ի փետրվարի 25-ին, երկու ուրիշ ոստիկան արձանագրություն են կազմել այն մասին, որ այդ օրը, այսինքն` այն նույն օրը, երբ իմ գտնվելու վայրը հայտնի չէր, ահա այդ օրը փորձել են ինձ հարցաքննության ներկայանալու ծանուցագիր հանձնել, բայց ես իրենց թույլ չեմ տվել մոտենալ։ Ու եթե առաջին արձանագրությունը քննիչը օգտագործել է իմ նկատմամբ հետախուզում հայտարարելու համար, երկրորդ արձանագրության հիմքով նա իմ նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։ Ամփոփենք, ուրեմն. 2008-ի փետրվարի 25-ին ես գտնվել եմ Երեւանի Ազատության հրապարակում` ելույթներ եմ ունեցել հարյուր հազարավոր մարդկանց առաջ։ Չնայած սրան, իմ գտնվելու վայրը հայտնի չի եղել։ Այսուհանդերձ, երկու ոստիկան փորձել են ինձ ծանուցագիր հանձնել` այն վայրում, որը հայտնի չի եղել, բայց ես հրաժարվել եմ ստանալ ծանուցագիրը, քանի որ թաքնվելիս եմ եղել նախաքննությունից…
Եւ այս ֆոնին չեմ զարմանում, որ հիմա, երբ 1 տարի 4 ամիս ընդհատակում գտնվելուց հետո ինքնակամ բանտ եմ տեղափոխվել, հայտնվում են «Կոկորդիլոս» մականունով սպիտակահեր տխմարներ, ովքեր հայտարարում են, թե այս ողջ ընդհատակյա ընթացքում ԱԱԾ-ն իմացել է իմ տեղը։ Ո՞վ է քեզ ասել, այ Կոկորդիլոս, քո` ԱԱԾ-ի՞, ФСБ-ի՞, թե՞ «Մոսադի» կուրատորը։ Հը՞, այ երեք երկրի անազգություն շպիոն։
Ահավասիկ` այս թեմային կանդրադառնամ «Բանտային օրագրի» հենց առաջիկա գլխում։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Հուլիսի 10, 2009














Giteq, te inchn e amenaahavor@, aysqanic heto mardik kan, vor aranc amachelu pashtpanum en ays takanq ishxanutyan@. Hamberutyun qez Nikol jan.
Nikol du han&ar es!
Նիկոլ ջան, մոռռռռթեցիր: Շաաատ լավն էր: Թող էս ապուշները կարդան… ավելի ճիշտ, թող իրանց ընտանիքների անդամները կարդան ու ամաչեն:
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:
dranq chen haskatcel qo het galu xaxi imaste,heto el sterjike iran shaxmatisti texa drel
dranc @ntaniqi andamner@ amachelu xndir chunen…togh imanan,vor irenq ver en a&vel apranqi u parzapes der lav gin arajarkogh chi eghel…
Inchpes kareli e ays hancavor chahichic veradarnal tun u hangist nayel zavakneri achqerin…
ՆԻԿՈԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՀԱՊԱՐՏ Է
http://septemberi21.blogspot.com/2009/07/blog-post_09.html
mejberum…….”«Կոկորդիլոս» մականունով սպիտակահեր տխմարներ, ովքեր հայտարարում են, թե այս ողջ ընդհատակյա ընթացքում ԱԱԾ-ն իմացել է իմ տեղը”:
ba vor imacel en Nikoli tex@ et inchin ein spasum? Vor Nikol@ inqnakam nerkayana u heto asen vor iranq misht el imacel ein Nikoli tex@? :):):) miayn mi ban a mtqovs ancnum` bayc inch mexq en…….
Mi hishecum: Nikol jan, erevi moracel es, vor 2008 petrvari 26-28in dzaynd ktrvel er, Levon Ter-Petrosyann el katakec:-Nikoli dzan@ korel e, vorovhetev dzaynn indz e tvel! U qani vor dzaynd ktrvel er,ayd or@ vostikanner@ chein karoxacel qez haytnaberel Azatutyan hraparakum!
es hishum em ekel ein hartak qez uzum ein canucagir tain operayum….bayc de edqan dux unein edqan mardu arag qez ban asein…
Marianna jan mexq chen asum, asum en VCHAK@ VICHAK CHI ))))))))))))))) JOGHOVURD JAAAAAAAAAAAAAAAAN AY TENC DUXNERT TEGH@ PAHEQ!!!!!!!!!!!!!! ENQAN TAPAK EN VOR EL TEGH CHKA TAPAKANALU. “UROVEN NIJE PLANKI”. DER SPASEQ serjuliki U ALIYEVI HANDIPMAN@ TE ET SAMAZVANEC@ TAXTABITII PES VONC E DOSHAKI TAKIC DURS GALU U IR TAXTABITIUTYUN@ CUYC TALU HAMAYN ASHXARIN. YETE HANKARC MI TUGHT STORAGRI, UREMN TOGH HENC TEGHUM ALIEVIN ASI HAYRENIQICS (ADRBEJNIC ELI) MI BUR HOGH BEREQ UTEM U SATKEM. SRANQ MORACEL EN VOR MENQ DAVTI U MHERI ARYUNN UNENQ MER YERAKNERUM.
Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,
Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։
Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման…
Եւ այս ֆոնին չեմ զարմանում, որ հիմա, երբ 1 տարի 4 ամիս ընդհատակում գտնվելուց հետո ինքնակամ բանտ եմ տեղափոխվել, հայտնվում են «Կոկորդիլոս» մականունով սպիտակահեր տխմարներ, ովքեր հայտարարում են, թե այս ողջ ընդհատակյա ընթացքում ԱԱԾ-ն իմացել է իմ տեղը։ Ո՞վ է քեզ ասել, այ Կոկորդիլոս, քո` ԱԱԾ-ի՞, ФСБ-ի՞, թե՞ «Մոսադի» կուրատորը։ Հը՞, այ երեք երկրի անազգություն շպիոն։
@AG
kam el tenc` “UROVEN NIJE PLANKI”.:):):)
Mi hat victorina kazmakerpenq ynteroxneri hamar tesnenq ov chgiti te Nikoln um i nkati uni, hamozvac em 99% &isht patasxan kstananq:))))
@Edgar
Edgar jan chisht@ vor asem es chem haskacel andzamb um nkati uni Nikol@. Et ov a et”kokordilos” makanunov@? :):)
@Edgar
es erevi en 1 tokos chimacoxneri mej em mtnum:):)
Ինձ թվում է, էդ կոկորդիլոսը ԿԳԲ-ից պիտի լինի, բայց թե կոնկրետ ով է, ես էլ չեմ գուշակում: Եթե ինչ որ մեկը գիտի, թող կիսվի մեր հետ:
CHISHTN ASAC YES EL CHGITEM TE OV E AYD “KOKORDILOS” MAKANUNOV GENAN, BAYC CHIBURASHKAIN LAAAAAAAAAAAAV EM CHANACHUM. BOLORS EL LAV ENQ CHANACHUM, MENAK IRAN TAN@ serjik EN ASUM. XNDRUM EM IMACOGHNERIN BACAHAYTEL “KOKORDILOSI” INQNUTYUN@.
de chiburashkayin hastat gitenq ova….tesqic el erevuma….bayc ay kokordilosin nman artaqinov inch vor mekin chem karoxanum hishem…..:):)
Ed Kokordilosy vonc vor te yes jogum em ov a. Kam AZG-i kam el HAYOTS ASHXARHI lragorneric a :)))
karoxa azgi glxavor xmbagir incher ed qcnox pnakalez shpioni anun - avetiqyan te avetiq, ch chem karum hishem.
Kareliya vercnel et azgi naxord verjin hamarner@ kardal karoxa ayntex grac lini inch vor kokordilosi hodvac:):), vorovhetev Nikol@ grum a, vor mekusaranum talis en azg ev eli mi hat ishxanakan tert…karoxa henc et terterum el kardacela tenc mi hodvac….
ՆԻԿՈԼ ՋԱՆ ՊԻՆԴ ԿԱՑ։
ԻՄԱՑԻՐ ՈՐ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ.
— ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉև ՎԵՐՋ …
YES GTEL EM ET GENAIN (HAMENAYN DEPS INZ AYDPES E TVUM). HAKOB AVETIQYAN, AZG TERTI GLXAVOR XMBAGIR@. AZGI KAYQEJUM NRA NKAR@ KA. CHISHT VONC VOR KOKORDILOS LINI.
Erexeq et kokordilosy Vorogajti miji RUdolfna darel
Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը վտարվել է ՌԱԿ-ից:
Քիչ առաջ այդ մասին հայտարարություն է տարածել Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը: Ըստ հաղորդագրության’ պատճառը Ավետիքյանի’ «հակակուսակցական գործունեությունն է եւ կուսակցական ուխտին երդմնազանց լինելը»:
Hodvac@, vor@ grume Nikoli masin- Hayoc ashxarh terti karcem hulisi 3 in er grvac, hexinakn el inch vor Vrej Aharonyan (www.armworld.am) Bayc kokoyi masov stuyg chgitem, chnayac es el Avetiqyanin em nmanecnum.
erexeq es el em nayel et Avetiqyani nkar@…@st nkaragraci inqna:):) kokordilos@…….:):)