> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍԵՐ 1.-2.

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՄԱՍԵՐ 1.-2.

Նախաբան

Նիկոլը ձեռնաշղթաներովՍիրելի ընթերցող. ահա սկսում եմ իմ նոր հոդվածաշարը, որ վերնագրել եմ «Բանտային օրագիր», եւ որը ստեղծելու եմ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի իմ խցում։ Հոդվածաշարը կոնկրետ թեմատիկա չի ունենալու, այն կընդգրկի ամենատարբեր հարցեր, եւ ես կփորձեմ ներկայացնել իմ բոլոր մտքերն ու տպավորությունները, որ ունենում եմ կալանքի տակ գտնվելու այս ընթացքում։ Դրանք կվերաբերեն ինչպես արտաքին աշխարհին, այնպես էլ բանտային եւ մերձբանտային թեմաներին։

1. Օ~, քամի, քամի…

«Մարտի 1-ի» գործը վարող քննչական խմբի ղեկավար` ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանի եւ քննիչ Վաղինակ Մկրտչյանի հետ ունեցած առաջին հանդիպումից, որ տեղի ունեցավ ինձ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխելուց մի քանի ժամ անց, դրական տպավորություններ ստացա։ Ինձ դուր եկավ, որ Հարությունյանն ու Մկրտչյանը չեն թաքցնում, որ գիտակցում են, որ «Մարտի 1-ի» գործի շրջանակներում թույլ տված ապօրինությունների համար վաղ թե ուշ դատվելու են։
Չեն կողմնորոշվում միայն, թե երբ դա պլանավորեն. աշնա~նը, ձմռա~նը, գարնա~նը, ամռա~նը, թե` աշնանը։ Այդպես էլ ապրում են` «աշուն-աշուն» ռեժիմով։

Հենց առաջին հանդիպման ընթացքում քննիչներից ստացա ինձ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։ Բայց մինչ կընթերցեի այն, ինքս իմ առաջ պայման դրեցի. եթե այդ փաստաթղթի մեջ իրականությանը համապատասխանող գեթ մեկ նախադասություն լինի, հետագայում դա կդիտենք որպես Հարությունյանի եւ մյուսների հանցանքը մեղմացնող հանգամանք։ Ինչպես եւ սպասում էի, փաստաթղթում այդպիսի ոչ մի ամբողջական նախադասություն չգտնվեց։ Բայց մի բարդ ստորադասական նախադասություն գտա, որի մեջ ներառված նախադասություններից մեկը վերապահումով կարելի է իրականությանը համապատասխանող համարել։ Մեջբերում եմ այդ ձեւակերպումը « (…) դեռեւս 2007թ. հոկտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը մի խումբ այլ անձանց հետ 2007թ. հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքի մասին հանրությանը իրազեկելու պատրվակով, օրենքով սահմանված կարգով կազմակերպել եւ առաջնորդել է երթ(…)».մեջբերման ավարտը։ Պըրծ։ Իրականությանը համապատասխանող որեւէ այլ ամբողջական միտք խնդրո առարկա փաստաթղթում չկա։ Չնայած` մեջբերվածն էլ աղավաղված է «պատրվակ» բառի սերժանտական կիրառմամբ։

Ավարտելով, ահա, ինձ առաջադրված մեղադրանքի ընթերցումը` այն մի կողմ դրի եւ սկսեցի մամուլ ընթերցել։ Թերթերից մեկում նյութ կար, որտեղ շոշափվում էր ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանի անունը։ Կարդում եմ ու աչքերիս չեմ հավատում, որովհետեւ գրված է «Մարտի 1-ի գործով ստեղծագործական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը…» եւ այլն։ Նորից եմ կարդում ու նորից աչքերիս չեմ հավատում, որովհետեւ թերթը, որ կարդում եմ, ախր իշխանական է։
Զգում եմ, որ ինչ-որ բան այնպես չէ. խնդրո առարկա նախադասությունը կարդում եմ տառ առ տառ հեգելով ու հասկանում, որ գրված է`«քննչական խմբի ղեկավար»։ Պարզապես ուղեղս հակադարձում է աչքերիս մատուցած տեղեկատվությանը. հրաժարվում է ընդունել այն` իր իմացած անառարկելի ճշմարտությունը անարատ պահելու համար։

Այդ ճշմարտությունը չի հերքում անգամ W Աղվանը` պնդելով, թե քրեական գործի քննությունը իրենց համար ստեղծագործական պրոցես է։ Նկարչության եւ իրավունքի ոլորտներում չկայացած W-ն թերարժեքության իր բարդույթները փորձում է պարպել քրեական գործեր նկարելով, որոնք, սակայն, զուրկ են որեւէ գեղարվեստական արժեքից, որովհետեւ ոչ թե կտավի մերկությունը, այլ ոմանց մանկական եւ պատանեկան բարդույթները քողարկելու համար են բստրված։

2. Կալանավորների զբոսանքը

Որպես կալանավոր իմ առաջին զբոսանքը երջանկացրեց ինձ, որովհետեւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի` կալանավորների զբոսանքի համար նախատեսված տարածք մուտք գործելուն պես` ինձ զգացի Վան Գոգի «Կալանավորների զբոսանքը» կտավի հերոսի դերում։ Այդ կտավը պատկերում է հենց այսպիսի մի բանտային տարածք, որտեղ 10-15 կալանավորներ, միակերպ զոլավոր հագուստով քայլում են իրար ետեւից` շրջան կազմած։ Նրանցից միայն մեկի դեմքն է երեւում, եւ դա հենց Վինսենտ վան Գոգի դեմքն է։

«Երեւան Կենտրոն» ՔԿՀ զբոսանքի վայրում ես փորձում էի քայլել Վան Գոգի կտավի վրա պատկերված շրջագծով, հավատում էի, որ Վան Գոգը նաեւ ինձ է պատկերել իր գլուխգործոցի մեջ։ Ես իմ ծոծրակին զգում էի Վան Գոգի վրձնի ջերմությունը, պատկերացնում էի, թե ինչպես եմ դուրս գալիս նրա վրձնի տակից, տեսնում էի, թե ինչպես է նա ինձ նկարում իր զբոսնող կալանավորների շարքում։ Ես իսկապես երջանիկ էի, երջանիկ եմ, որ ամեն օր հնարավորություն ունեմ շրջագծով քայլել դժբախտ հանճարի գլուխգործոցի մեջ, երջանիկ եմ, որ մաս եմ գլուխգործոցի եւ ամեն օր մեկ ժամ ապրում եմ Վան Գոգի հետ` նույն շրջագծում։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից

(շարունակելի)

Հուլիսի 9, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Levon
    Հուլիս 9th, 2009 at 09:31 | #1

    Sireli Nikol Losi hayer@ qez het en, haxtelu enq.

  2. Քաղաքացի
    Հուլիս 9th, 2009 at 10:56 | #2

    Ապրի Նիկոլը!!!

    Նկարը շատ դուրս եկավ…:)

  3. Հուլիս 9th, 2009 at 11:06 | #3

    Shat shutov ed zolavor shapiknerov henc Nikolin dzerbakaloxnery kgnan zbosanqi, bayc i tarberutyun mer Nikoli irenc chen zga Van Gogi vrdzni tak, qani vor zgalu en irenc miayn ardaradatutyan canr dzerqi tak.

  4. MM
    Հուլիս 9th, 2009 at 11:57 | #4

    Nikol jan, du original(ankrkneli) es qo lavatesutyamb! BRAVO!!!!!!!!!! ASTVAC QEZ PAHAPAN!!!!!!!!!!

  5. Հայկ
    Հուլիս 9th, 2009 at 12:40 | #5

    Լավ սկիզբ էր։
    Հիրավի գերազանց գործ է ստացվելու, բայց հուսանք որ ՎԵՐՋԱԲԱՆ–ը շատ չի ուշանա։
    Պինդ կաց Նիկոլ ջան։

  6. Սուրեն
    Հուլիս 9th, 2009 at 13:40 | #6

    “Ինձ դուր եկավ, որ Հարությունյանն ու Մկրտչյանը չեն թաքցնում, որ գիտակցում են, որ «Մարտի 1-ի» գործի շրջանակներում թույլ տված ապօրինությունների համար վաղ թե ուշ դատվելու են։”

    :DDDDD Շաաաատ լավն էր: Ապրես, Նիկոլ ջան: Պինդ կաց:

  7. EdgarM
    Հուլիս 9th, 2009 at 20:38 | #7

    Nikoli mej arka energian u paycaratesutyuny uxxaki spanum a, BRAVO TAK DERJAT’!!!

  8. yervand
    Հուլիս 9th, 2009 at 20:46 | #8

    de tenca extremal paymannerum mardu mot erevakayutyunn u gitakcutyunn@ srvuma ….u da nayev uxexi migoca dimakayelu stexcvac paymannerin…pind kac!

  9. LARISA
    Հուլիս 10th, 2009 at 01:03 | #9

    HARGELI NIKOL ZBOSANQI NAIRI HUNANYANN DURS 4I GALIS?4ORANAR NRA MOR ARGAND@,VOR AYDPISI DAVA4ANNER 4CNER,VOR MER AZGIN AYS PORDZUTYUNNERI MEG 4GCER,TE KLINER MER SPARAPET@AYS GAYLERI VOHMAKNER@ ANGAM HAYASTANI BANTERUM GTNVELU IRAVUNQ 4EYIN UNENA,TURQ MONGOLNERN QOCVORNERN MER AZGI SERUCQNERIN CIR UCAN ARECIN,IRENQEL PIND BAZMELEN BAZKATORNERIN U TEXICEL 4EN SHARGVUM,KARCES MER HAYRENI HOXN IRENC MNAYUN SEPAKANUTYUNNE,EL XARABAXN INCHEN ANUM,AYSTEX HOVE,APAHOVE,BAHOV PETQE QEREL AYD ASFALTIN KPAC CAMONNERIN

  10. MM
    Հուլիս 10th, 2009 at 18:08 | #10

    Nikol jan, es el qez nman inchqan kyanqs djvaranum e, porcum em kataki tal ,vor hesht haxtaharem djvarutyunner@. Asels en a vor, Van Gogi u axvan vardanyani (es gitem hatuk anunneri grutyan kanonner@, bayc de sranq inch hatuk anunner en vor?!) VRCINNERI nmanutyun chporces anel! Erkrord@ ir “arvastum” nmanak@ chuni!Sra ktavnerum gerishxum e karmir (voch te vordan karmir ayl aryan karmir) guyn@. Incheve , agahutyamb kardaci naev 2rd mas@, spasum enq sharunakutyan@! PAYQAR, PAYQAR MINCHEV HAXTANAK!

  11. AG
    Հուլիս 11th, 2009 at 19:21 | #11

    VAY NIKOL JAN BA EGHAV? INCHPES KARELI E “HANCHARNERI HANCHARIN” (aghvanchikin), HAMEMATEL TEKUZ YEV VAN GOGI HET. DA QEZ SAZAKAN CHER NIKOL JAN. aghvanchiki ARVEST@ PETQE GNAHATEL HOTNKAYS, MI ZERQUM SAHMANADRYTYN@ BRNAC ISK MYUSUM, JOGHOVRDI MTRAK@. SHUTOV JAMANAK@ KGA YEV BOLOR AYD “TAGHANDAVOR STEGHCAGORCOGHNER@ HAT HAT KKARDAN IRENC STEGHCAGORCUTYUNNER@ YEV HAT HAT SXALNERI UGHUM KKATAREN IRENC ISK KOTRAC ZERQOV. BAYC MEKA MI 20 TARI MNALU EN NUYN DASARANUM, U DASARANI VANDAKAVOR PATUHANNERIC HASHVELU EN AREVI “KLETKEQ@”.

  1. No trackbacks yet.