ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿԱՐԻՆԵԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՑԻՆ
Հարց Կարինեից
Դուք ժամանակին ընկերություն էիք անում ՄԻԱԿ-ի ղեկավար կազմի՝ մասնավորապես Լևոն Մարտիրոսյանի, Սամվել Ֆարմանյանի, Արա Հովսեփյանի և այլոց հետ, համենայնդեպս Ձեր շփումներին բազմաթիվ անձինք են ականատես եղել: Կարծում եմ՝ Ձեր բարեկամությունը վերջին շրջանում թշնամության վերածված պետք է որ լինի, բայց այնուամենյնիվ ընդհատակից որևէ կերպ առնչվե՞լ եք վերոնշյալ անձանց հետ:
Նիկոլի պատասխանը - Թանկագին Կարինե, Սամվել Ֆարմանյանի հետ երբեւէ չեմ հանդիպել, կամ եթե նույնիսկ հանդիպել եմ, համենայնդեպս` չեմ նկատել: Ինչ վերաբերում է Արա Հովսեփյանին եւ Լեւոն Մարտիրոսյանին, մենք երբեք ընկերներ չենք եղել. 2007-ի սկզբին նրանք հետաքրքրված էին իմ քաղաքական ծրագրերով: Մի քանի հանդիպումների ընթացքում ես նրանց եմ ներկայացրել հետագա քաղաքական զարգացումների մասին իմ պատկերացումները, իրենք էլ ինձ են ներկայացրել իրենց պատկերացումները, եւ ընդամենը: Մեր հարաբերությունները այդ կետում ավարտվել են, եւ ուստի` չէին կարող վերածվել նույնիսկ թշնամության: Ձեր նշած անձանց հետ 2007-ի գարնանից ի վեր որեւէ կերպ չեմ առնչվել: Լավագույն մաղթանքներս:













