ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐՏԱՇԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Արտաշից
Բարև Նիկոլ ջան: Ո՞նց ես: Վերջին որոշումդ կարդալուց հետո իմ մեջ հարց առաջացավ` արդյո՞ք չես կարծում, որ քո բանտ տեղափոխվելուն պես, ավազակապետերը կարող են հրաման տալ և քեզ վնասել: Արդյո՞ք քո բանտ գնալը ինչ-որ օգուտ կտա մեր պայքարին: Հարգանքներով` անկախ ակտիվիստ Արտաշ…
Նիկոլի պատասխանը - Սիրելի Արտաշ. կարծում եմ, որ այսօր բանտում ավելի վտանգավոր չէ, քան ազատության մեջ, եւ սրանում ոչ մի չափազանցություն չկա: Իսկ ընդհանրապես, եթե իմ անվտանգությունը կարեւոր է Հայաստանի հանրության համար, այդ հանրությունը կգտնի դրա մասին հոգ տանելու ձեւը: Ինքս իմ անվտանգության, կյանքի մասին մտահոգություն չունեմ, որովհետեւ ասել եմ արդեն, դրանք դրված են հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի զոհասեղանին: Եւ ես ընդհատակից դուրս գալու ու պայքարս բանտում շարունակելու որոշումը կայացնում եմ նաեւ հանուն նրա, որ իմ նախորդ պնդումը չհնչի որպես դատարկ խոսք: Պինդ կացեք, եւ լավագույն մաղթանքներս:














ASTVAC QEZ PAHAPAN!!!!