> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՄԲԱՏԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՄԲԱՏԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Սմբատից

Աշոտ Նիկոլի Փաշինյանը Հյուսիսային պողոտայումՀարգելի Նիկոլ Փաշինյան, կխնդրեմ, եթե հնարավոր է, մանրամասն բացատրել և հիմնավորել ձեր ընդհատակից դուրս գալու որոշումը և այն զնդաններում շարունակելը, և ինչո՞վ կօգնի դա ՀԱԿ-ին:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սմբատ. նախ արդեն ասել եմ, որ ընդհատակում արդյունավետ գործունեությունը շարունակելու հնարավորությունները սպառված եմ համարում: Ինչ հնարավոր էր անել ընդհատակում գտնվելով, արդեն արել եմ, եւ չեմ կարող ինքս ինձ մատնել պարապության: Սպասվող դատավարությունը նույնպես հարթակ է, եւ այդ հարթակը պետք է օգտագործել: Իսկ Շարժմանը իմ այս քայլը կնպաստի նրանով, որ նոր էմոցիոնալ լիցք կհաղորդի, նոր մոտիվացիաներ, նոր անելիք առաջ կբերի: Իմ այս քայլը բոլորին ի ցույց կդնի, որ մենք չենք նահանջել, չենք պախկվել, ինչպես ուզում են ապացուցել ոմանք, մենք պախկվելու բան չունենք, մենք տեր ենք մեր արած ամեն քայլին, մեր ասած ամեն խոսքին, որ մենք պայքարը շարունակում ենք, եւ շարունակելու ենք ի հեճուկս այն բանի, թե որքանով են պայմանները դրա համար նպաստավոր: Սիրելի Սմբատ, մեր պայքարը իսկապես անկասելի է, մեր հաղթանակը իսկապես անխուսափելի է, եւ իմ այս քայլը ընդամենը հանրությանը, մեր համախոհներին, անգամ հակառակորդներին օգնելու է սա հասկանալ: Ի վերջո ինձ չկարողացան հայտնաբերել եւ ձերբակալել, եւ ես ասել էի, որ նման բան տեղի կունենա միայն այն պարագայում, եթե ինքս դա ցանկանամ: Հիմա արդեն իմ ձերբակալությունը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, եւ դուք, բոլորդ արդեն փաստացի գիտեք, որ դա իմ որոշումն է: Այս ամենը շատ բան է նշանակում, եւ ցանկացած ոք այս ինֆորմացիան վերլուծելով շատ բան կարող է հասկանալ, որ առաջին հայացքից տեսանելի չէ: Լավագույն մաղթանքներս, սիրելի Սմբատ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. MM
    Հունիս 25th, 2009 at 22:40 | #1

    Hamestutyund texin che”ardyunavet gorcuneutyun@ sharunakelu hnaravorutynner@ sparvac em hamarum”. Menq qez u qo hnaravorutyunner@ lav gitenq! 100% KASKACOX chka! PAYQAR, PAYQAR MINCHEV VERCH!!!!!!!!

  2. Սուրեն
    Հունիս 27th, 2009 at 00:22 | #2

    PAYQAR, PAYQAR MINCHEV VERCH!!!!!!!!

  1. No trackbacks yet.