ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՈՎՍԵՓ ՂՈՒՄԱՇՅԱՆԻՆ
Հարց Հովսեփ Ղումաշյանից
Բարև Նիկոլ: Շատ հաճելի է քեզնից տեղեկություն ստանալը: Անձամբ ես համարում եմ, որ դու Համաժողովրդական Շարժման ծանր հրետանին ես: Ընդհատակից դուրս գալուդ որոշումն իհարկե քոնն է: Սակայն, ինչ ես կարծում, կնպաստի՞ արդյոք դա շարժմանը: Մյուս կողմից, ժողովուրդն արդեն վաղուց է ցանկանում լսել քո ձայնը: Միգուցե այդկերպ հնարավոր լինի նոր թափ հաղորդել շարժմանը, քանի որ իշխանություններն անում են ամեն ինչ մարդկանց բողոքի ձայնը խեղդելու համար` չգիտակցելով, որ դրանով իրենք նոր պարարտ հող են հաղորդում նոր “մարտի մեկերի” համար:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հովսեփ, իմ կարծիքով այս քայլը Շարժմանը կօգնի այնքանով, որ ի ցույց կդնի մեր հաստատակամությունն ու վճռականությունը, մեր հավատը մեր պայքարի հաղթական ելքի նկատմամբ: Ի վերջո, ես այսօր կամավոր գնում եմ բանտ. ի՞նչ եք կարծում, ես մազոխի՞ստ եմ: Հույս ունեմ այդ կարծիքին չեք: Եւ ուրեմն, ես կամավոր բանտ եմ գնում` բոլորին ի ցույց դնելու համար, որ կասկած չունեմ, որ հաղթելու ենք, կասկած չունեմ, որ մեր պայքարը բարձր պայքար է, պայքար է հանուն արժեքների, հանուն ազատության, հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի: Ի վերջո, այս պայքարում շատ կարեւոր է հոգեբանական պահը: Այսօր շատ են ասում վախի մթնոլորտ, ասում են, որ մարդիկ վախենում են իշխանությունից: Ես կամավոր բանտ եմ գնում ի ցույց դնելու, որ թքած ունեմ վախի մթնոլորտի վրա, որ հումորով եմ վերաբերվում իշխանության «սարսափազդու» լինելու մասին առասպելին: Սա թույլ, ճղճիմ, անօգնական, տգետ եւ անբարո իշխանություն է, եւ մենք ուժեղ ենք իրենցից, մենք միշտ ուժեղ ենք եղել իրենցից: Եւ ես այսօր այս քայլը անում եմ դա ապացուցելու համար: Ահա թե ինչով է իմ քայլը նպաստելու Շարժմանը: Հաղթելու ենք:














Haxtelu emq!!!!!!!!!!!!!PAYQAR,PAYQAR MINCHEV VERCH!!!!!!!HASTAT HAXTELU ENQ!!!!!!!100% kaskacox chka!!!!1
“Սա թույլ, ճղճիմ, անօգնական, տգետ եւ անբարո իշխանություն է, եւ մենք ուժեղ ենք իրենցից, մենք միշտ ուժեղ ենք եղել իրենցից:”
+1+1+1+1+1+1+1+1