> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՀԵԻ ՀԱՐՑԻՆ` ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՀԵԻ ՀԱՐՑԻՆ` ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարց Վահեից

Նիկոլ եւ Աշոտ Փաշինյանները Մատենադարանի հարթակումԲարեւ Նիկոլ. որքան հասկացա դու պատրաստվում ես ներկայանալ «իրավապահ մարմիններին», մի պայման, որ առաջադրված է համաներման տեքստում: Չե՞ս կարծում, որ քո նման քայլը կարող է մեկնաբանվել որպես համաներումից օգտվելու մղում, եւ կարող է այլ մեկնաբանություն ստանալ: Եթե չես ուզում, կարող ես չպատասխանել այս հարցին:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վահե. արդեն ասել եմ, որ բանտ տեղափոխվելու իմ որոշումը կապված է իմ քաղբանտարկյալ ընկերների մի մասի` ազատության մեջ հայտնվելու հետ: Երբ նրանք դեռ բանտում էին, իմ անազատության մեջ հայտնվելը կարող էր ավելի բարդացնել Համաժողովրդական շարժման վիճակը, բայց հիմա, երբ մեր Շարժումը մեծ ձեռքբերում է ունեցել, իմ հայտնվելը բանտում կդիտարկվի որպես պայքարի նոր էջի սկիզբ եւ միայն կավելացնի քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակմամբ թեւածող ոգեւորությունը: Ինչ վերաբերում է ձեր հարցին, նախ եկեք արձանագրենք, որ ձեր նշած «համաներումը» ոչ թե սերժանտական իշխանության «մեծահոգության» արգասիքն է, այլ Համաժողովրդական շարժման, Հայ ազգային կոնգրեսի մղած պայքարի արդյունք: Եւ եթե անգամ իմ որոշումը պիտի դիտարկվի որպես «համաներումից օգտվելու մղում», սարսափելի ոչինչ չկա, որովհետեւ առնվազն տարօրինակ կլինի, եթե մենք չօգտվենք մեր պայքարի արդյունքներից: Եկեք այսպես դիտարկենք հարցը` եթե այդ համաներում կոչվածի համաձայն Մարտի 1-ի գործը իմ ու իմ ընկերների մասով կարճվեր, մի՞թե ես պետք է շարունակեի մնալ ընդհատակում, եւ հրաժարվեի «օգտվել» այդ որոշման ընձեռած հնարավորությունից: Բնականաբար` ոչ: Ինչ վերաբերում է կոնկրետ այս իրավիճակին, ես իլյուզիաներ չունեմ, եւ ինձ հաշիվ եմ տալիս, որ եթե մեր հանրությունը հնարավորություն տա, իշխանությունը ինձ հնարավորինս երկար ժամանակով ազատազրկման է դատապարտելու, եւ այնպես է անելու, որ ձեր նշած «համաներման» դրույթները հնարավորինս քիչ տարածվեն ինձ վրա կամ ընդհանրապես չտարածվեն: Բայց տվյալ իրավիճակում մեր խնդիրը ոչ թե բանտից խուսափելն է կամ բանտում հայտնվելը, այլ արձանագրելը, որ մենք չենք համակերպվել եւ չենք համակերպվի այս ողորմելի իրականության հետ, որում հայտնվել է Հայաստանը քոչարյանասերժական խայտառակ կառավարման տարիներին: Մենք չենք համակերպվել եւ չենք համակերպվի ավազակապետության գոյության հետ, եւ հանուն Սահմանադրական կարգի, օրինականության պայքարելու ենք մինչեւ վերջ` լինենք ազատության մեջ, բանտում, թե ընդհատակում, եւ մեզ չի կանգնեցնի ոչինչ: Սրանում է խնդիրը, այդ խնդիրը շատ պարզ է եւ հստակ, եւ տարընթերցումների տեղիք չի կարող տալ: Եւ հետո, այս ընթացքում ինձ ի~նչ մեղադրանքներ ասես չեն առաջադրվել, ինչ մտքեր ու գործողություններ ասես չեն վերագրվել, այն աստիճան, որ այս թեմայով սկսել են ստեղծագործել նաեւ որոշ ստեղծագործական միությունների ղեկավարներ, որոնց բնորոշելու համար լավագույն ձեւակերպումը թերեւս կարելի է համարել ՊԱՌՎԱԲՈԶԸ: Իհարկե, ես այդ բոլոր մեղադրանքներին համարժեք պատասխաններ տվել եմ: Բայց դա եղել է մի տեսակ հրապարակախոսական մակարդակում, եւ ի վերջո ժամանակն է այդ մեղադրանքերին համարժեք պատասխան տալ նաեւ իրավական մակարդակով, դատավարության ընթացքում: Արդյունքում մենք պետք է ապացուցենք ապացուցվածը` Մարտի 1-ին տեղի է ունեցել հրեշավոր հանցագործություն, բայց այդ հանցագործության հեղինակը ոչ թե ընդդիմությունն է, այլ քոչարյանասերժական հանցավոր իշխանությունը` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այս մարդիկ անձնապես պատասխանատու են այդ դեպքերի համար եւ անձնապես պատասխան են տալու ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Այո, ես կներկայանամ իրավապահ կոչվող այդ մարմիններին, եւ կներկայանամ եւ ուղիղ կնայեմ նրանց աչքերի մեջ, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի, թե ի վիճակի է վախ ներշնչել մեզ, կամ էլ կոտրել մեր հաստատակամությունն ու վճռականությունը: Իմ ներկայանալը «իրավապահ» մարմիններին կապիտուլյացիա չէ, այլ քաղաքական մարտահրավեր, պայքարի կոչ, հաղթանակի կոչնակ: Իմ «ներկայանալը» մեր հաղթանակի անխուսափելիության գիտակցումը արմատավորելու է նաեւ իշխանության օղակներում, իրավապահների շրջանում: Սրանում է միակ ճշմարտությունը: Լավագույն մաղթանքներս, սիրելի Վահե, եւ շնորհակալություն հարցի համար:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Սուրեն
    Հունիս 24th, 2009 at 18:18 | #1

    Նիկոլ ջան, ոնց մյուս քաղբանտարկյալների դատավարությունների ժամանակ սրանք խայտառակ եղան, այդպես էլ քո դատավարությունների ժամանակ են խայտառակ լինելու:
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

    Հ.Գ. Հետաքրքիր է` Խաչատուր Սուքիասյանը ինչ կորոշի:

  2. EdgarM
    Հունիս 25th, 2009 at 07:23 | #2

    hastat es mi datavarutyuny kokordnerin e mnalu, yes miain shat anhangist em Nikoli anvtangutyan hamar, sranc yes gitem sranq neng en qan vi oreve meky, sranq gishatichner en, patahakan chi Kocharyani acakany exel cobra en skzbic!Baic hiacmunqi a arjani Nikoli voroshumy, u &isht qail e u HZOR qail.

    p.s. BARVABOZ=ASTXIK GEVORGYAN:))) Nikol jan qez kes xosqic em haskanum:) Lav exir exbair jan, vstah exir menq qo hamar misht kangnac enq qo koxqin
    Edgar

  3. sergik
    Հունիս 25th, 2009 at 12:26 | #3

    mes hamalsaranum 1-in kursic minjev verjin kurs@ vonc vor dbrocum ein angir anel talis shat banacever, stipum ein angir anel vor orenq@ chi karox hakasel sahmandutian@,nman hakasutian depqum partadir petq e aravelutun@ tal sahmanadrutian@….karcum em vor duq el giteq,uzum em asel,vor datavarutyan zhamanak sahmanadrutynic enkoxm chknaq,qani vor shat en ogtagorcum orenqov senc,orenqov nenc u voch mek@ chi kangnum asi vor et orenq@ hakasuma sahmanadrutian@ ev et mas@ ira uzh@ korcnuma,duq voch mi hasarakakan vtangavor ararq cheq katarel ail porcel eq verakangnel ishxanutunneri koxmic votnaharvac cer sahmanadrakan iravunqner@ sahmanadrakan chanaparhov,vor@ ishxanutuneri anorinakan gorcoxutunneri hetevanqov ail uxutun trvec,potcelov ain texapoxel anorinakanutjan dasht, heshtutjam chnshelu aknkaliqov.
    1.hodvac 21.mexadrial@ partavor che apacucel ir anmexutun@(aisinqn mexadrox@ petq e apacuci nra mexavorutun@).
    chparatvac kaskacner@ paratvum en i ogut mexadrjali.
    2.hodvac 22.argelvum e orenqi xaxtmamb cerq bervac apacucneri ogtagorcum@ …sranq en sksbunqneric en vor stipum ein angir anel
    ev ailn….qes hajoxutun

  4. Mery
    Հունիս 26th, 2009 at 22:34 | #4

    Inch Sahmanadrutyan ev orenqi xaxtumneri masin e xosq@? sranq Sahmanadrutyamb kam orenqov en ekel ishxanutyan? ANARXIA MAT& PORYADKA!- aha sranc Sahmanadrutyun@. Mardn ir kyanqi @ntacqum e dastiarakvum, dzerq berum ARJEQNERI HAMAKARG,kyanqi porcn or-ori avelacnum kam arjezrkum e ayn. Hima sranc ancyaln enqan pxtor e, aryunaxarn, vor irenc arjeqneri tnjukic chen karox azatvel. El inch Azatutyan u Ardarutyan masin karox enq menq erazel, erb hancavor ashxarhi orenqnerov e xekavarvum Erkir@.Iharke miak elq@ payqarn e, hanun… erbeq chhrajarvelov mer arjeqneri hamakargic, vortex ir uruyn texn uni NIKOL PASHINYAN@! Nikol@ shat mec ashxatanq tarav mer hasarakutyan het te HZH terti michocov, te hraparakum , te ir VEB-kayqov aravel evs “Erkri hakarak koxm”-ov! Koch em anum bolorin, anel hnaravor u anhnarin@ , ter kangnel mer gaxaparakic Arachnordin! Na mez hamar shat zrkanqner krec, ekeq menq el nra hamar kangnenq u tuyl chtanq voreve anorinakan qayl nra andzi handep. PAYQAR ,PAYQAR MINCHEV VERCH!

  5. Սուրեն
    Հունիս 27th, 2009 at 00:22 | #5

    @Mery

    Mianum em Dzer kochin!!!
    PAYQAR ,PAYQAR MINCHEV VERCH!

  6. greg
    Հունիս 28th, 2009 at 02:47 | #6

    Nikol jan es gtnum em vor endhatakiz durs gale ev gnal ays zirki kloünnerin handznvele jisht qayl che, du endhatak mnalov aveli shat es petk
    PAYQAR PAYQAR MINCHEV VERJ

  1. No trackbacks yet.