> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՆՈՒՆ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԵՎ ԲԱՐԵԳՈՒԹ ԱՍՏԾՈ. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՈՒՆ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԵՎ ԲԱՐԵԳՈՒԹ ԱՍՏԾՈ. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները գալիս են ապացուցելու, որ ազատության համար մղվող պայքարը անկասելի է, եւ ազատությունը մարդու կենսական պահանջմունք է։ Եւ չնայած Իրանում էլ ազատության համար մղվող պայքարը մի տեսակ տեղավորվում է նախագահական ընտրությունների համատեքստում, սրանից իրերի դրությունը չի փոխվում։ Նախագահի ընդդիմադիր թեկնածու Միր-Հոսեյն Մուսավին ազատությունն է խորհրդանշում, իրանցի ժողովրդի ազատության պահանջմունքը, իսկ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը անազատության խորհրդանիշն է։ Եւ Իրանում տեղի ունեցողը իրականում հենց «Ազատություն» գաղափարի վեհությունն է խորհրդանշում, որովհետեւ «չարտոնված երթերի եւ հանրահավաքների» դուրս եկող իրանցիները չեն կարող չգիտակցել, որ հրապարակային մահապատիժների երկրում իրենց հետ ամեն ինչ կարող է տեղի ունենալ, ու չնայած սրան` հրապարակային, բացահայտ պայքարի են դուրս գալիս` հանուն ազատության։ Դժվար է ասել, թե ինչ արդյունքի կբերի այս պայքարը եւ ինչ հանգուցալուծում կստանա։ Մեծ է հավանականությունը, որ այս քաղաքական Շարժումը դաժանորեն կճնշվի։ Բայց այս կանխատեսելի ելքը էլ ավելի է մեծացնում հարգանքը այս օրերին փողոց դուրս եկող իրանցիների, թեհրանցիների նկատմամբ, որովհետեւ նրանք պայքարում են ոչ թե սեփական հաղթանակի, այլ ազատության հաղթանակի համար։ Իսկ երկուսի միջեւ մեծ տարբերություն կա. սեփական հաղթանակը` անձի հաղթանակն է, իսկ ազատության հաղթանակն այն է, երբ հանուն նրա, հանուն գաղափարի, հանուն արժեքի շատ բան է վտանգի տակ դրվում, հանուն գաղափարի պայքարի ելած մարդիկ վտանգի տակ են դնում անգամ սեփական կյանքը, բարեկեցությունը, կարիերան։ Սա ինքնին արդեն հաղթանակ է, որովհետեւ ակնհայտ է դարձնում, որ բռնությունը ի վիճակի չէ համակել մարդկանց. գուցե ինչ-որ ժամանակ կարող է վախեցնել, զսպել, բայց մարդուն հարազատ դառնալ ի վիճակի չէ երբեք։ Այս է պատճառը, որ մարդկության գրեթե ողջ պատմությունը զուգակցվել է ազատության համար մղվող պայքարով, ազատության համար մղվող պատերազմներով։ Տարբեր ժամանակներում ազատությունը ներկայացել է ազգային, կրոնական, ստեղծագործական, քաղաքական, իրավական կերպարով, բայց սրանից մեծ հաշվով ոչինչ չի փոխվել։ Ազատության համար մղվող պայքարի ելածները մշտապես ենթարկվել են հետապնդումների, խոշտանգումների, աքսորի, ունեզրկման, մահապատժի` բայց նրանց օրինակը ուրիշներին, մյուսներին ետ չի պահել պայքարից, ընդհակառակը` ավելի ու ավելի է ոգեւորել։ Ազատության համար մղվող պայքարը ունի եւս մեկ կարեւոր առանձնահատկություն. այն մշտապես սկսվում եւ ավարտվում է հաղթանակով։ Այն պահին, երբ Ազատության համար մղվող պայքարը բարձրաձայնում է իր մասին, այդ պահին արդեն հաղթում է, հաղթում է անխուսափելիորեն, եւ այդ հաղթանակը հասնում է տրամաբանական ավարտին։ Ազատության համար պայքարի հաղթանակը անխուսափելի է, ազատության ոգին Երկրի վրա թեւածելու է այնքան ժամանակ, քանի դեռ մարդն է մոլորակի դոմինանտ բնակիչը, որովհետեւ ազատությունը ծնվել է մարդու հետ, որովհետեւ Աստված մարդուն Ազատ է ստեղծել, եւ այս փաստի հետ ստիպված են հաշվի նստել բոլոր բռնակալները` անկախ իրենց հագուստի ոճից, ազգային եւ կրոնական պատկանելությունից։ Մենք սրտով եւ հոգով այս օրերին Թեհրանի փողոցներում իրենց ազատությունը պաշտպանող իրանցիների հետ ենք. պայքար, պայքար մինչեւ վերջ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունիսի 24, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. MERY
    Հունիս 24th, 2009 at 06:04 | #1

    Isk Obaman anhangstacac mi qani jam xosec Irani depqeric, tesnes Hayastani @ntrutyunnern u Iranin@ shat en tarbervum iraric? Shat apsos vor mer azgn u Erkir@ esqan antesvac e gerterutyunneri koxmic. Bayc Nikol jan qo(kneres es qez shat harazat em @ndunum) mec Hogin u Sirt@ vochvoq chuni. Es arachin@ qez em maxtum AZATUTYUN!

  2. Davit
    Հունիս 24th, 2009 at 08:54 | #2

    Ազատությունը զոհաբերություն է պահանջում: Մենք մարտի 1-ին զոհաբերեցինք 8 թե 10 հոգի, սակայն այդ զոհն ի զուր դուրս եկավ, քանի որ ոչ թե նրանք պետք է զոհաբերվեին, այլ Շարժման առաջնորդը: Այսօր ոչ ոք չի հիշեցնում Տեր_Պետրոսյանին, որ նա ասում էր “թող ոչ մի զոհ չպահանջվի, ինձանից բացի”: Սակայն այդ օրը և հետագայում նա տանն էր գտնվում և անզոր բողոք ում, թե ինչ վատն են խավարի ուժերը: Նա պետք է լիներ Մյասնիկայն հրապարակում, նա պետք է գնար բանտ նստեր իր զինակիցների հետ, նա պետք է գնար նահատակաց մահվան, միայն այդ դեպքում Ազատությունը կարող է հաղթել, այլ ոչ թե այսպիսի ողորմելի պարտություն կրել ինչ-որ քրեական տարրերից: Թեհրանում տարվում է այսօր իրական պայքար, որը փոխելու է Իրանի ճակատագիրը: Իսկ մենք ընկղմվեցինք ամենագարշելի ու գորշ ռեժիմի մեջ ու քայլ անգամ չի կատարվում այն մարդու կողմից, որպեսզի մեզ պխայքրաի բարձրացնի: Որ, ասենք, վաղը, այս ժամին հավաքվում ենք Ազատության հրապարակում ու, չվախենալով մահակներից, հրազեններից, ջրցան մեքենաներից, տանկերից, մենք կանգնելու ենք ամբողջ Երևանով մեկ: Չի լինելու, նման բան, քանի որ “վստահեք մեր առաջնորդին”)

  3. Սուրեն
    Հունիս 24th, 2009 at 14:28 | #3

    Ոնց չեմ սիրում, որ հենց մի տեղ պայքար է լինում, ոմանք սկսում են խոսել, թե “վրացիքի չափ էլ չկանք, մոլդովացիների չափ էլ չկանք, պարսիկների չափ էլ չկանք”…
    Իբր նրանք պայքարում են, մենք` ոչ: Իբր բացի մեզնից բոլորը պայքարում են: Մենք` շատերս, մարտի 1-ից հետո էլ պայքարել ենք ամեն օր` դատարաններում, Հյուսիսային պողոտայում, հանրահավաքներում, Սարյանի արձանի մոտ…

    Ինչ վերաբերում է “վստահեք մեր առաջնորդին” մտքին, ապա չեք ուզում, մի վստահեք: Ինչու՞ եք նրան սպասում: Իսկ մեր առաջնորդը որ չլիներ, հիմա ընդհանրապես պայքար կլինե՞ր այս մասշտաբների: Թե՞ էլի Նիկոլի նմանները կշարունակեին կաշվից դուրս գալ, որ ժողովուրդը զարթնի:

    Իսկ մարտի 1-ի առավոտյան, երբ քոչարյանի գրիշը եկել էր Լևոնին տաներ, Լևոնը ասասց. “Ես ստեղից չեմ գնալու, ինձ տանելու համար պիտի ձերբակալեք”:

  4. Marianna
    Հունիս 24th, 2009 at 16:20 | #4

    @Davit
    Isk Levon Ter-petrosyan@ inchpes liner Myasnikyani ardzani mot? et iran toxecin inqn el chekav?

  5. yervand
    Հունիս 24th, 2009 at 20:35 | #5

    zoxovurd jan obamayin voch ahyern en petk 100 trai u voich el parsikner@ ..amerikayin u obamayin petka vor irank hsken voxch ashxarh@..ete serjikin irank tuli pes pahum en u inch uzum anum en nra het..iranc inchia patk demokratia hayastanum..isk ahmadinezad@ poslat arac uni amerikayin fdra hamr el hmi gosher cerek amerikan nedayina cuyc talis u demokratiayi droshak bardracrac…vornuma te iranin azatutyuna petk…100 tari nranc petk chi vor iranciner@ azat linen…iranc petka bolor@ entarkven iranc..nenc vor asel mer Xrimyan hayrik@ ete erkati shrep chuncar voch mi ban ches stana….huysnerd inknerd dzer vra!

  6. Haykk
    Հունիս 24th, 2009 at 22:50 | #6

    davit karch asac tuftum es.

    karoxa nikoyan samvelchiknes kam galustik, vor esh-esh dus en talis aselov te Levon Ter-Petrosyan, KOngres cher uzum qaxbantarkyalneri azatutyun ev hndhanrapes cher uzum vor Sharjum haxter, bayc aha serjik ev tatarner uzum ein qa\num erazum dra masin ein mtacum ev enqan payqarecin serjn u rob, minchev qaxbantarkyalneri mi maasin ed Levoni indau bac toxecin.

    cicaxaluya ara ay hnker amota.
    urish erkir orinak bereluc araj el u drancov hpartanalu poxaren lavklini nax haskanas, vor real ches nayum, qani vor hntex el voch musaviin en spanel kam bantarkel ayl ayloc, mite djvara haskanal vor liderin chen kara bantarken, duxner chi heriqi.
    Ev erkrord mite djvara haskanas, vor ete nuynisk Hayastan u hayer zijum en ayl petutyunnerin u joxovurdnerin, da nranica vor qo pes tapak u antramabanakan xosacoxner , irakan payqaroxnerin mexadroxner, rejimi propagandayi tak mnacacner, voronq poxanak payqaren xangarum u pnovum en iskakan payqaroxnerin u husahatutyun qarozum, Hayastanum cavoq aveli shat en qan ayl petyutyunnerum.

    ete ankexc es uremn sksir qeznic.

  7. Հունիս 25th, 2009 at 16:40 | #7

    Davit inchpes haskaca zohaberutyunnery shat en durd galis, anyndhat xosum es dra masin, isk ete hnaravor e hasnel haxtanaki nvazaguyn zoherov, inchu aydpes chvarvel. qo naxord meknabanutyan mej el grel eir, vor verjapes arajnordneric meky gnac zohaberutyan (Nikoli masin er. arnvazn kuyr petq e linel, vorpeszi karcel, vor qayl angam chi katarvum Ter Petrosyani koxmic. Henc nran enq partakan joxovrdi mec masin artnacnelu hamar, payqari bardzracnelu hamar u partadir chi amen or gnal azatutyan haraparak, vorpeszi da ereva.

  1. No trackbacks yet.