> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆԱՐԻՆԵԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆԱՐԻՆԵԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Նարինեից

Նիկոլ ջան, չե՞ս մտածում, որ իշխանությունը վրեժ կլուծի քեզնից ամեն ինչի համար, մանավանդ որ բոլորը գիտեն, որ Ռոբերտն ու Սերժը 2008-ի մարտին քեզ ֆիզիկապես ոչնչացնելու խնդիր են ունեցել: Եւ այս իրավիճակում որքանո՞վ է խելամիտ քո որոշումը:

Նիկոլի պատասխանը - Թանկագին Նարինե. կարծում եմ ոչ թե մենք պիտի մտահոգվենք իշխանական հնարավոր հաշվեհարդարի մասին, այլ իշխանությունները պետք է մտահոգվեն ժողովրդի հնարավոր հաշվեհարդարի մասին: Մենք ասել ենք, եւ կրկնում ենք` ինչ դատով դատեն, նույն դատով էլ դատվելու են: Մենք ընդունում ենք խաղի այս կանոնը, իրենք էլ պարտադրված են ընդունել դա: Մեր ժողովրդի հանդեպ նրանց արած ամեն քայլ համարժեք պատասխան է ստանալու, եթե ոչ այսօր` վաղը` հաստատ: Ժամանակին մենք այս մասին հրապարակային զգուշացրել ենք իշխանություններին, բայց այդ զգուշացումները լուրջ չեն ընդունվել: Բայց 2008-ի մարտի 1-ին բոլորը տեսան, որ դա ոչ միայն հնարավոր է, այլեւ ռեալ: Եւ եթե դա տեղի չի ունեցել, եթե այդ ամենը տեղի չի ունեցել հենց այն ժամանակ, այդ նույն իշխանությունները դրա համար պարտական են ընդդիմությանը, նրա ղեկավարներին, որոնք ոչ թե հաշվեհարդարի խնդիր են դրել, այլ Ազատ եւ Երջանիկ Հայաստանի ձեւավորման, Սահմանադրական կարգի եւ օրինականության հաստատման, նորմալ, բնականոն քաղաքական կյանքի եւ քաղաքացիական հասարակության հաստատման: Ինչ վերաբերում է ժողովրդի ընդվզմանը, այդ պոտենցիալը այսօր էլ շարունակում է մնալ չպարպված, եւ իշխանավորները սխալվում են` մտածելով, թե այդ ընդվզման արտահայտումը պայմանավորված է առանձին քաղաքական գործիչների գործունեությամբ միայն: Ինչ խոսք, քաղաքական գործիչները մեծ դեր ունեն, բայց ինչպես ասում են` սուրբ տեղը դատարկ չի մնում, եւ այս մասին պետք է հիշի ցանկացած չինովնիկ, ցանկացած ոստիկան, ցանկացած պաշտոնյա, դատավոր ու դատախազ, նախարար ու պատգամավոր: Արդեն մեկ տարուց ավելի իշխանական ինչ-որ խամաճիկներ փորձում են գտնել այն հարցի պատասխանը, թե ինչն էր 2008 թ. Մարտի 1-ի պատճառը: Իսկ պատճառը ակնհայտ է. այդ իրադարձությունները հետեւանք են իշխանական ամենաթողության, բեսպրեդելի, կեղծիքի, անպատժելիության, թալանի, լկտիության: Եւ եթե այս երեւույթները արմատախիլ չարվեն, հաջորդ անգամ ոչ մի ընդդիմադիր քաղաքական գործիչ չի կարողանալու կանգնեցնել ժողովրդին: Հաջորդ անգամ բարիկադներ կառուցողի դերում ոչ թե ընդդիմությունն է լինելու, այլ իշխանությունն ու օլիգարխները, անկախ նրանից, թե իմ ընկերներն ու ես որտեղ կլինենք: Թանկագին Նարինե. կարող է թվալ, թե ձեր նշածը մեր պրոբլեմն է, իրականում մենք չունենք որեւէ պրոբլեմ, որովհետեւ մեր վճիռները կայացվել են դեռ էն գլխից, եւ մեր վճիռները ենթակա չեն բեկանման, եւ մենք միշտ պատրաստ ենք եղել եւ այսօր էլ պատրաստ ենք ցանկացած զրկանքի` հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի: Ձեր նշածը իրականում ավազակապետական իշխանության պրոբլեմն է, որովհետեւ նրանց վրեժը իրենց անձնական վրեժն է, իսկ մեր վրեժը լինելու է Ժողովրդի վրեժը, Ապագայի վրեժը, Արդարության վրեժը, եւ նրանք գիտեն այս մասին: Եւ ուրեմն` բանը դրան չի հասնի: Լավագույն մաղթանքներս, եւ շնորհակալություն հարցի համար:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. MM
    Նոյեմբեր 5th, 2009 at 01:31 | #1

    Amen angam kardaluc” Azat u Yerchanik Hayastan” artahaytutyun@ hogis lcvum e mec vogevorutyamb! u ed &anaparhin, Nikol jan du es mer PAROS@!Yete du ayn yerazeir bantaxcid &axeri yetevic, kareli er kapel qo vi&aki het, bayc te azatutyan mech, te bantum qo vorak@ chpoxvec; DU MER AZTUTYAN SIMVOL!DU MER PAROS!!!!!

  2. Marianna
    Նոյեմբեր 7th, 2009 at 19:10 | #2

    @MM
    +1

  1. No trackbacks yet.