> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՁԵՑԿԻ ՄԱՏԸ»

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՁԵՑԿԻ ՄԱՏԸ»

nikol_asulis1ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը դարձավ առաջին պաշտոնյան, ով պաշտոնապես հաստատեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում քննարկվում է հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցը։ Գորդոնը իր կողմից աջակցություն հայտնեց այդ գաղափարին, եւ սա տեղի ունեցավ Հայաստան կատարած նրա այցից օրեր անց, ինչը, ըստ էության, նշանակում է, որ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցը օրակարգային է նաեւ հայ-ամերիկյան հարաբերություններում։ Ինքներդ դատեք. եթե ԱՄՆ-ն ամենայն աջակցություն է ցուցաբերում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե այդ կարգավորման գործընթացում էական դեր ունի հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցը, եթե ԱՄՆ-ն պաշտպանում է այդպիսի հանձնաժողով ստեղծելու գաղափարը, նշանակում է` այդ հարցով բանակցություններ է վարում Հայաստանի իշխանությունների հետ։ Եւ եթե Հայաստանի իշխանությունը այս հարցի քննարկման մեջ մտնում է, կնշանակի` համաձայնել է նման հանձնաժողովի ստեղծմանը։ Սրանում, չնայած, նորություն չկա։ Սերժ Սարգսյանը դեռ մեկ տարի առաջ է հայտարարել, որ սկզբունքորեն դեմ չէ հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու գաղափարին։ Բայց այն ժամանակ հայոց պալատական մտավորականությունը պնդում էր, թե Սերժ Սարգսյանը նման բան չի հայտարարել, ու սա «հայլուրային» իրականության ձեւավորման դասական օրինակ էր։ Բայց հիմա գործ ունենք կոնկրետ փաստի հետ, եւ Ցեղասպանության ուսումնասիրման համատեղ հանձնաժողով ստեղծելու հարցը գտնվում է միջազգային քաղաքականության օրակարգում։ Ու որքան էլ զավեշտական հնչի, նման հանձնաժողով չի ստեղծվում ոչ թե հայկական, այլ թուրքական կողմի դիրքորոշման պատճառով։ Խնդիրն այն է, որ պատմաբանների հանձնաժողովի ձեւավորումը պետք է տեղի ունենա հայ-թուրքական սահմանի բացմանը զուգընթաց։ Իսկ ահա որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի` առնվազն հարկավոր է, որ հայկական ուժերը դուրս գան ազատագրված տարածքներից. սա թուրքական կողմի դիրքորոշումն է, որ նրա պաշտոնյաները արտահայտում են շատ հստակ։ Արդյունքում ստացվել է մի իրավիճակ, որ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ձեւավորման հարցը Թուրքիան կարողացավ դարձնել միջազգային քաղաքականության օրակարգային հարց, փոխարենը չզիջելով ոչինչ։ Հայ-թուրքական սահմանը բացված չէ ու ըստ Թուրքիայից հնչող հայտարարությունների, չի բացվելու մինչեւ Ղարաբաղյան հարցի կարգավորումը։ Փոխարենը` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի մակարդակով քննարկման նյութ է դարձել հայ-թուրքական համատեղ հանձնաժողով ստեղծելու հարցը, եւ ԱՄՆ-ն արդեն պաշտպանում է նման հանձնաժողով ստեղծելու գաղափարը։ Սրանում է թուրքական դիվանագիտության հաղթանակն ու հայկական դիվանագիտության երեխայական տապալումը. եթե մինչեւ վերջերս Հայոց ցեղասպանության հարցը միջազգային դիվանագիտական օրակարգում հայտնվում էր այն ճանաչել-չճանաչելու համատեքստում, հիմա արդեն նման շեշտադրում գոյություն չունի, հիմա արդեն այդ հարցը դիտարկվում է հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու գաղափարի համատեքստում, հիմա արդեն այն ոչ թե կառավարությունների կամ խորհրդարանների օրակարգի հարց է, այլ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի, իսկ հանձնաժողովի ստեղծումն էլ հայ-թուրքական հարաբերությունների հարց է, իսկ հայ-թուրքական հարաբերությունները ընթանում են ԼՂ հարցի բանակցություններին զուգահեռ։ Այնպես որ, Ցեղասպանության հարցը թաղվեց մի քանի այլ հարցերի ծանր շերտի տակ։ Սա մի արդյունք է, որ ակնկալում էր թուրքական կողմը, իսկ հայկական կողմը պատրաստ էր հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի հարցում զիջման գնալ` հանուն հայ-թուրքական սահմանի բացման։ Սահմանը չի բացված, բայց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը փակված է։ Իսկ Սերժ Սարգսյանը շարունակում է Մարտի 1-ի հետ կապված իր շուստրիությունները։ Թուրքիայի կողմից հիմարացված այս մարդու համար, թերեւս, մխիթարանք է սեփական ժողովրդին հիմարացնելը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունիսի 18, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Kara
    Հունիս 19th, 2009 at 11:14 | #1

    BRAVO, MANAVAND verjin naxadasutyun@ UXIX TASIN

  2. yervand
    Հունիս 19th, 2009 at 20:21 | #2

    nikol cavd tanem halala! lav asir! baqjc inch ogut?
    erevi chhaskacoxneri ahmar vor haskanan!..ha duza sax vor haskacox linein es orin cheink lini!

  3. yervand
    Հունիս 19th, 2009 at 20:24 | #3

    en anglaikan timi anun@ moracle m vocn er? da el haxtec realin..bajc levon@ der chi haxtel…

  4. yervand
    Հունիս 19th, 2009 at 20:26 | #4

    http://new.aravot.am/am/articles/politics/63409/view

    es el evroyonjan ir hertin! hla dar rozin nayeq!

  5. Armen M.
    Հունիս 19th, 2009 at 23:15 | #5

    GHarabaghum lav-el hangist spasum en vor amen inch lav e linelu.Tpavorutyunn aynpisin e vor nranq spasum en veradarnal naxqin kargavichakin(inqnavarutyun adrbejani kazmum)…Guce iroq ayd mardiq da en uzum???Nranc reakcian HH qaghaqakan ancudardzin indz mot ayspes e asocacvum,kan mardiq (paxstakanner)vor ani&um en Levonin henc dra hamar ,ibr na xarnec ashxarh@,”incher eghel hangist apeum einq”
    Isk ays vichakum chisht chi lini vor HH hrajarvi LGhH anunic banakcutyunner varel ev mna miayn nra anvtangutyan erashxavor vorpes…Ayd mardik chen uzum voreve kerp haghordakic linel HH irakanutyan@,hnaravorutyun tveq nranc irenc baxt@ voroshel,te che nranq vagh@ kasen ibr HH-n LGhH-n ogtagor&um er vorpes qaghaqakan resurs.

  6. yervand
    Հունիս 20th, 2009 at 01:39 | #6

    lav ahskacank….isk mtacel ek ed 2000 hoguc qanisn en iarakan hancagorc?? ayd tvum amsi 31 i @ntrutyunnerov ibr te datapartvac @ntrakexcararner@????

    @nddimutyunn asum e uni chuni 100ic pakas mard uni banterum?? che??? ba en mancac 1900 ov en?

  7. Հունիս 20th, 2009 at 02:04 | #7

    nikol djan karabaxum bolor aprumen banaki ashvin u et bolornel giten ambohdj azg spasume erbe banak ashatavardz stanelu ev oktvumen nranitz bolor shinararutyuner katarvumen banaki hamar et karkavitchyak bolorin dzera talis vorovetev erb harz luzvi amboxjdj martik mnaluen arandz gordz dra hamar hima haiastani priziv berumen karabax nuyn isk mer spaner oktvumen dranitz hima karabax chngnele arji 2500-10000 dollar zinkomner dolyai mechen ambohdj hamakark aprume dolya neri vra et stextzvelya ltp i jamanak u teenzel sharonakvuma

  8. Հունիս 20th, 2009 at 02:05 | #8

    voshmi ban chi poxvi minchev banak chkagni ltp i koxkin

  9. Ashot K.
    Հունիս 20th, 2009 at 17:01 | #9

    @kasharakerbanak
    Banaky chi kangni qani der chtesni vor zhoxovrdi mecamasnutyuny sgarzhman koxqin e. Dra hamar petq e zhoxovrdin azatel vaxic, vor uni varchaxmbi handep.

  10. Marianna
    Հունիս 20th, 2009 at 20:15 | #10

    es el em karcum vor menak amboxjjoxovrdi votqi kangnelu depqum banak@ kkangni mer koxqin.

  11. Միքայել
    Հունիս 23rd, 2009 at 04:03 | #11

    Ողջունում եմ Ձեզ եւ ձեր ողջամիտ մտորումները պարոն Փաշինյան: Անկեղծ ասած, ես ամենեւին էլ չեմ հանդիսանում ձեր մոլի երկրպագուն, սակայն էլ ավելի դեմ եմ կառավարության գլխին կանգնած անկիրթ մարդկանց առկայությանը: Ձեր հոդվածում առկա էն բոլոր, կամ գրեթե բոլոր այն տողերը, որոնք սարսուռ են անցկացնում մարմնովս: Դուք նույնիսկ լռել էք այն փաստի մասին, թե պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կառավարության սուիցիդանման որոշումը ինչպիսի լարված հարաբերություններ է ստեղծել Հայաստանի ու Սփյուռքի միջեւ: Այնքան մեծ անդունդ է առաջացել, որ այնտեղի(ԱՄՆ) հայերը նույնիսկ չեն ցանկացել ընդունել մեր արտգործնախարարին: Պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, թերեւս, ՀՀ նորագուն պատմության ամենանվաստացուցիչ ապուշությունն է:
    Ինչեւիցե, ինձ հետաքրքիր է միայն մեկ բան. լինելով ՀՀ վարչակազմի կարեւորագույն անդամներից՝ ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեիք անձամբ դուք? Ո՞րը կլիներ ձեր դիրքորոշումը Հայկական ԳԵՆՈՑԻԴի, այլ ոչ թե Մեծ Եղեռնի վերաբերյալ, քանզի այս երկու տերմինները միանգամայն տարբեր կերպ են ընդունվում միջազգային հանրության ու ինստիտուտների կողմից:
    Հարգանքներով՝ Միքայել:

  12. AG
    Հունիս 23rd, 2009 at 07:10 | #12

    OV HAY JOGHOVURD, QO PRKITYUN@ QO MIASNAKAN UJO MEJ E !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  1. No trackbacks yet.