> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԵՐ ԻՐԱԿԱՆ ԳԻՆԸ

ՄԵՐ ԻՐԱԿԱՆ ԳԻՆԸ

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը վերջերս ասուլիս էր անում։ Քլնգեց, ո~նց քլնգեց ընտրակաշառք վերցնող ժողովրդին, քացու տակ տվեց ուղղակի։ Զարմանում եմ, ասում է, թե ոնց են մարդիկ մի քանի ժամվա մեջ իրենց ձայնը վաճառում հինգ հազար կամ տասը հազար դրամով։ Հասկանալ կարելի է Հեղինե Բիշարյանին. որովհետեւ, եթե «մելկի» առեւտրով զբաղվող քաղաքացիները իրենց ձայնը ոչ թե վաճառեին հինգ կամ տասը հազար դրամով, այլ տային «Օրինաց երկրին», վերջինս իր ստացած բազմահազար ձայները մի քանի ժամում կվաճառեր բիրիքով` երկու կամ երեք միլիոն դոլարով, մի բան, որ տեղի ունեցավ նախագահական վերջին ընտրությունների ժամանակ։ Հեղինե Բիշարյանը ճիշտ է մտածում. հինգ հազար դրամ վերցնող քաղաքացին այդ հինգ հազարը մի քանի ժամում կծախսի, իսկ ահա ձայների պրոֆեսիոնալ վաճառական ախքիկը դրա դիմաց այնքան փող կվերցնի, որ ոչ միայն մի քանի ժամ կհերիքի, այլեւ մի ամբողջ կյանք։ Բազմահարկ ասաբնյակով-բանով, դուբայներով ու վոյաժներով, սվինգերների թանկարժեք ու էլիտար կլուբներով։ Իսկ ընդհանրապես, Հայաստանի ժողովուրդը բոքսի տանձ է դարձել` տեղից վեր կացողը դատափետում է այդ ժողովրդին, թե բա` կաշառվող, ընտրակաշառք վերցնող, ձայնը վաճառող ժողովուրդ է։ Չեմ ուզում ասել, որ նման մոտեցումը անհիմն է, բայց առաջարկում եմ հարցին ուրիշ կերպ մոտենալ։ Ժողովրդի վարքագիծը, որպես կանոն, կանխորոշում է նրա էլիտան, վերնախավը։ Հենց այդ էլիտան է դառնում այն օրինակը, փարոսը, ըստ որի էլ ժողովուրդը, նրա լայն զանգվածները ուղենշում են իրենց վարքագիծը։ Հիմա մեր ժողովրդին ընտրակաշառք վերցնելու, ծախվելու մեջ մեղադրողները, մենք բոլորս` եկեք ինքներս մեզ նայենք ու նայենք մեր շուրջը։ Ու քանի որ ընտրակաշառքի մասին ամենաշատը մենք` լրագրողներս ենք խոսում, սկսենք, ուրեմն, հենց մեզնից։ Էդ ինչո՞ւ է մեզ թվում, որ որեւէ մեկի մասին նպաստավոր նյութ գրելու կամ աննպաստ նյութը չտպելու, այսպիսի կամ այնպիսի դիրքորոշում որդեգրելու կամ չորդեգրելու համար մենք կարող ենք կաշառվել ու միաժամանակ կարող ենք ժողովրդին մեղադրել ընտրակաշառք վերցնելու, ծախված լինելու մեջ։ Եթե ժողովուրդը զգում ու տեսնում է, որ մենք բոլորս կամ ծախված ենք կամ էլ, առնվազն, մեր կյանքի ու գործունեության ինչ-որ փուլում ինչ-որ ձեւով ծախվել ենք, էդ ինչո՞ւ ինքը չպետք է նույնը ընդօրինակի։ Կամ` մեր մտավորականություն կոչվածը. էդ նույն ժողովուրդը չգիտի՞, որ սոսսարգսյանական սբրոդը ընդամենը հացկատակության երգն է երգում, էդ ժողովուրդը չգիտի՞, որ երբ լեւոնիգիթյաններով, մարտինվարդազարյաններով, վովամսրյաններով-բանով, օճառն արած` ելումուտ են անում, հանուն ինչի են դա անում։ Կամ` եթե մալխասները ոչ թե հինգ հազար դրամ են վերցնում, այլ քաղաքի կենտրոնում գտնվող կլուբներ ու տարածքներ, նրանք ժողովրդից լա՞վն են։ Գլուխներդ պատին եք տվել, մենք բոլորս մեր գլուխները պատին ենք տվել։ Կամ` մտավորականություն կոչվածի այդ ո՞ր շերտն է, որ ինչ-որ բարձր բան է խորհրդանշում. հազար դրամանոց դասախոսնե՞րը, ԿԳԲ-ի ժուչոկ Ֆադե՞յը, թե՞ ընկերների վրա ողջ կյանքը գործ տված Ռաձիկը։ Էդ հեռուստացույցով երեւացող ո՞ր մի պերսոնան է մաքրություն խորհրդանշում. չլինի՞ Պետոն ու Գեւորիկը, կամ պատգամավորները, կուսակցական գործիչները, իդիոտները, դհոլները ու զանազան զրթուզիբիլները։ Իսկ իրականությունը այն է, որ մեր ժողովուրդը շատ ավելի լավն է, քան նրա այսպես կոչված էլիտան, եւ նաեւ այս է պատճառը, որ վերջին ընտրություններում այդ ժողովրդի մի հսկա մասը ուղղակի հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել այս կեղտոտ խաղերին։
Եւ եթե որեւէ մեկը ուզում է իր ետեւից տանել ժողովրդին, մենք բոլորս` եթե ուզում ենք, որ ժողովուրդը գա մեր ետեւից, նախեւառաջ ինքներս պետք է արժանի դառնանք մեր ժողովրդին, հակառակ դեպքում` ժողովուրդը արժանի կդառնա մեզ, ու մենք ազգովին կխեղդվենք մեր իսկ կերտած ճահիճում։ Եւ եթե ուզում ենք ժողովուրդը մասնակցի մեր ձեռնարկած խաղին, նախեւառաջ այդ խաղը պետք է ձերբազատենք աղբից, ձերբազատենք կեղտից, ձերբազատենք ցածրությունից։ Եւ եթե որեւէ մեկը հինգ հազար դրամ է վերցնում եւ ընտրում Հանրապետականին կամ ԲՀԿ-ին, ուրեմն Հանրապետականի եւ ԲՀԿ-ի գինը հենց հինգ հազար դրամ է, եթե որեւէ մեկը հինգ հազար դրամ է վերցնում ու դրա համար չի ընտրում մյուսներից որեւէ մեկին, ուրեմն այդ մյուսների գինն էլ է հինգ հազար դրամ։ Հայ ժողովրդի էլիտայի գինն է հինգ հազար դրամը, ու ճոռոմ խոսքեր ասելուց առաջ եկեք փորձենք բարձրացնել ինքներս մեր գինը եւ փորձենք այնպես բարձրացնել, որ դա չտրվի դրամական հաշվարկի։

Հ.Գ. Եթե մի ժողովրդի անգամ կաթողիկոսը ծախու է, այդ ժողովրդին ծախված լինելու մեջ մեղադրելը սրբապղծություն է։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունիսի 18, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. ranger
    Հունիս 18th, 2009 at 11:31 | #1

    krkin lavn er….
    Baroyakanutyan das ayd nuyn elitayi hamar…..

  2. Մկրտիչ
    Հունիս 18th, 2009 at 20:38 | #2

    Սիրելի Նիկոլ հոդվածդ անսպասելի ռեակցիա առաջացրեց մոտս, եվ կցանակնայի պարզաբնում տեսնել.

    1 … իրականությունը այն է, որ մեր ժողովուրդը շատ ավելի լավն է, քան նրա այսպես կոչված էլիտան, եւ նաեւ այս է պատճառը, որ վերջին ընտրություններում այդ ժողովրդի մի հսկա մասը ուղղակի հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել այս կեղտոտ խաղերին։

    Միթե՞ մեր ժողովուրդի հսկա մասի ոչ թե ակտիվ մասնակցությունն ու իր ձայնին ու սեփական գլխին տեր կանգնելու արժանապատվությունը, այլ տանը նստելն է համարվում հրաժարում կեղտոտ խաղերին մասնակցությունից:
    Նեխած ու շահամոլ հասարակությունը նման կրավորական կեցվացքով պատասխան կտար իր այսպես կոչված էլիտային… իսկ դու ասում ես մեր ժողովուրդը շատ ավելի լավն է

    2 … եթե որեւէ մեկը ուզում է իր ետեւից տանել ժողովրդին, մենք բոլորս` եթե ուզում ենք, որ ժողովուրդը գա մեր ետեւից…

    այնպիսի տպավորություն է, որ սա քո մտքերը չեն

    Այսօր ժողովուրդը որեւէ մեկի (առավել եւս եթե դա բորլոս ենք) հետեւից գնալու խնդիր չունի, եւ նման խնդիր մեր Շարժման կողմից երբեւիցե չի դրվել, մեր պայքարը դա մեկ մարդու պայքար է, իրարար հետ լինելու պայքար է, միմյանց չլքելու, չդավաճանելու, չհոգնելու պայքար է, իրար վրա բեռ չդնելու, ամեն մեկիս կամեցածի (գոնե քվեատուփ մեկ տուղթ գցելու), ուժերի ներածի չափով ներդրածի պայքար է

    Ո՞վ եթե ոչ ժողովուրդը ( քո ասած այդ հսկա մասը) պիտի կամենար ձերբազատվել աղբից, ձերբազատվել կեղտից, ձերբազատվել ցածրությունից, տո սկսել Երեւանից….
    Չէ որ հենց այդ խնդիրն էր դրված…

    3. …եթե որեւէ մեկը հինգ հազար դրամ է վերցնում ու դրա համար չի ընտրում մյուսներից որեւէ մեկին, ուրեմն այդ մյուսների գինն էլ է հինգ հազար դրամ։

    Նիկոլ եդ ու՞մ ինկատի ունես, մյուսներ ասելով, նրանց ովքեր հարթակում էին, ում անունները եդ նույն ժողովուրդն էր գոռում, ովքեր անսացին եդ ժողովրդին միացան ու հայտնվեցին բանտերում ու Քո նման չգիտես ու՞ր, թե այն 10-ի հիշատակը ովքեր <> ….

    Ամեն դեպքում <> հաճոյանալու չարդարացված միտում կա…. Որի կարիքը ՀԱԿ-Ը Չունի………..

  3. Մկրտիչ
    Հունիս 18th, 2009 at 20:41 | #3

    Սիրելի Նիկոլ հոդվածդ անսպասելի ռեակցիա առաջացրեց մոտս, եվ կցանակնայի պարզաբնում տեսնել.

    1 … իրականությունը այն է, որ մեր ժողովուրդը շատ ավելի լավն է, քան նրա այսպես կոչված էլիտան, եւ նաեւ այս է պատճառը, որ վերջին ընտրություններում այդ ժողովրդի մի հսկա մասը ուղղակի հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել այս կեղտոտ խաղերին։

    Միթե՞ մեր ժողովուրդի հսկա մասի ոչ թե ակտիվ մասնակցությունն ու իր ձայնին ու սեփական գլխին տեր կանգնելու արժանապատվությունը, այլ տանը նստելն է համարվում հրաժարում կեղտոտ խաղերին մասնակցությունից:
    Նեխած ու շահամոլ հասարակությունը նման կրավորական կեցվացքով պատասխան կտար իր այսպես կոչված էլիտային… իսկ դու ասում ես մեր ժողովուրդը շատ ավելի լավն է

    2 … եթե որեւէ մեկը ուզում է իր ետեւից տանել ժողովրդին, մենք բոլորս` եթե ուզում ենք, որ ժողովուրդը գա մեր ետեւից…

    այնպիսի տպավորություն է, որ սա քո մտքերը չեն

    Այսօր ժողովուրդը որեւէ մեկի (առավել եւս եթե դա բորլոս ենք) հետեւից գնալու խնդիր չունի, եւ նման խնդիր մեր Շարժման կողմից երբեւիցե չի դրվել, մեր պայքարը դա մեկ մարդու պայքար է, իրարար հետ լինելու պայքար է, միմյանց չլքելու, չդավաճանելու, չհոգնելու պայքար է, իրար վրա բեռ չդնելու, ամեն մեկիս կամեցածի (գոնե քվեատուփ մեկ տուղթ գցելու), ուժերի ներածի չափով ներդրածի պայքար է

    Ո՞վ եթե ոչ ժողովուրդը ( քո ասած այդ հսկա մասը) պիտի կամենար ձերբազատվել աղբից, ձերբազատվել կեղտից, ձերբազատվել ցածրությունից, տո սկսել Երեւանից….
    Չէ որ հենց այդ խնդիրն էր դրված…

    3. …եթե որեւէ մեկը հինգ հազար դրամ է վերցնում ու դրա համար չի ընտրում մյուսներից որեւէ մեկին, ուրեմն այդ մյուսների գինն էլ է հինգ հազար դրամ։

    Նիկոլ եդ ու՞մ ինկատի ունես, մյուսներ ասելով, նրանց ովքեր հարթակում էին, ում անունները եդ նույն ժողովուրդն էր գոռում, ովքեր անսացին եդ ժողովրդին միացան ու հայտնվեցին բանտերում ու Քո նման չգիտես ու՞ր, թե այն 10-ի հիշատակը ովքեր “այդտեղ չպիտի գտնվեին” ….

    Ամեն դեպքում “ժողովուրդի այդ հսկա մասին” հաճոյանալու չարդարացված միտում կա…. Որի կարիքը ՀԱԿ-Ը Չունի………..

  4. Արամ
    Հունիս 18th, 2009 at 21:01 | #4

    Լավ հոդված է: Իրոք, Հայաստանի մտավորականների, հոգևորականների, հանրային լայն ճանաչում ունեցող մարդկանց մեծ մասը հանդիսանում են “подбитые летчики” խմբավորման անդամները: Անվերջ շողոքորթելով մեր իշխանականներին, նրանք “կռուտիտ” են լինում այս բարդ կյանքում ու ուրախանում, որ “թույն ձևի կպցրել են”:

  5. LA
    Հունիս 18th, 2009 at 21:16 | #5

    BRAVO!!!!!!!!!!!!!!!!
    NO OTHER COMMENTS.

  6. MM
    Հունիս 18th, 2009 at 22:11 | #6

    Han&arex er Nikol jan, shat dipuk, qo kendani xosqin iharke aveli shat enq karotel.Aroxch exir!

  7. V
    Հունիս 19th, 2009 at 00:39 | #7

    Cavum em, vor hodvacum gerakshrum er populisme. Himnakan mtqi` 5000 dramanoc elitayi het hamadzayn em, sakayn asel, vor entrutyunneri “keghtot xaghin” masnakceluc hrajarvac joghovrdi “mi hska mase” shat aveli lavn e, qan elitan, tramabanoren sxal e. I verjo, ayd nuyn elitayin henc nuyn joghovurdn e tuyl tvel hasnel “elitar” makardaki, isk aynuhetev tuyl tvel mnal ayd makardakum. Pasiv agresiv enddimadiri kecvacqov vochinch ches poxi, isk irakanutyunn ayn e, vor qaxaqi bnakchutyan himnakan mase, enddimadir tramadrutyunner unenalov, henc aydpisi kecvacq uni(ayn e` quchum kam xohanocum joromabanoghi sahmanneric chancnogh).

    Hargeli Nikol, poxaren joghovrdin hajoyanalu, hark e nshel nra mej eghac keghte. Sharunak. Andadar. Qani der ayd keghtic verjnakanapes chenq maqrvel. U nshel voch miayn elitayi keghte, aylev henc ir` ayd elitayin snucac joghovrdi keghte. Antarberutyunn e snum merorya xujanabro elitayin. 5000-ov caxvogh HH qaxaqacin e snum ayd elitayin. U chka dran voch mi ardaracum. Ete joghovurde tuyl e tvel anskuzbunqayin mardkanc mutqe elita, uremn` henc joghovrdi “mi hska masn” e aydpisin.

  8. sancred
    Հունիս 19th, 2009 at 17:50 | #8

    “Բազմահարկ ասաբնյակով-բանով, դուբայներով ու վոյաժներով, սվինգերների թանկարժեք ու էլիտար կլուբներով։” dzec

  9. Anonymous
    Հունիս 19th, 2009 at 23:31 | #9

    CHKPNEQ SOS SARGSJANIN; PATKRANQOV TVEQ NRA ANUNY

  10. MM
    Հունիս 20th, 2009 at 02:34 | #10

    Ed sos sargsyan@ patkaranq unener TATRONUM kliner, voch te TAYFAYUM.

  11. Aram
    Հունիս 20th, 2009 at 04:39 | #11

    Ed podsosi vor arjaniqi hamar patkaranqov tanq nra anun@? Vor joghovrdi kokhkin kangnec, te hamardzakutyun unecav tqel qochi kam serjiki eresin. Ete inq@ patkareli andznavorutyun a, apa ira inchin a petq serjiki hetev@ mtnel? Uremn barekams inq@ bnav el voreve patkaranqi arjani chi. Da im andznakan karciqn a, khndrum em chararkel ev commentner chanel.

  12. seroj
    Հունիս 20th, 2009 at 09:42 | #12

    Ժողովուրդ-իշխանություն-ընդիմություն, մտավոր էլիտա /ռազմական, դատական, ոստիկանական, թայֆայական, սափրագլխային, կուսակցական, ապերոյական, թաղային, հայրենակցական, կլանային և այլ էլիտաներն էլ դեռ չհաշված/ միասնության մեջ, ընդունելով, որ մեր հասարակության բոլոր շերտերն էլ իրար արժանի են, Նիկոլը փաստորեն հանգում է Բարոն Մյունհաուզենի պարադոկսին- թե ինչպես սեփական մազերից քաշելով քեզ էլ, ձիուն էլ հանես ճահճից:
    Այս խնդիրը վաղուց է դարձել մեր առաջընթացի հիմնական շլագբաումը, բայց փոխարեն խորը վերլուծելու, ամեն անգամ հեռվից քյոռե-քյոռ գալիս-գալիս, դեմ ենք առնում էդ նույն, հազար անգամ ռաստ եկած շլագբաումին, նորից ու նորից այն հայտնագործում ու սկսում ազգ ու տակով գլուխ կոտրել, թե բա ոնց անենք:
    Նիկոլը առաջ քաշեց ու փորձեց ներդնել ժողովրդավարություն սերմանելու հիմնական էլեմենտը- 1+1+1 –ը: Այն ոգևորեց երիտասարդներին, բայց շլագբաումը մնաց տեղում, որովհետև երբ 1+1+1 –ով զինվածերը սարքեցին «Հիմա-ն ու փորձեցին այն կիրառել իրական կյանքում, դեռ հիմնական շլագբաումին չհասած, դեմ առան ՀԱԿ-ի լիդերների շլագբաումին- թե, սպասեք, դուք դեռ խակ եք, մենք կասենք թե երբ հասուն կլինեք:
    1+1+1 –ն էլ թեև չմարեց, բայց ետ գնաց համարյա թե ելման կետ:
    Հասարակական-քաղաքական-հոգեբանական –մարդկային առումով արդյունքը հերթական անգամ ողբալի է:
    Մեր ճնշող մեծամասնությունն ընդունում է, որ մենք-հայերս, մեր ամեն ինչով մի միասնություն ենք: Իսկ դա նշանակում է, որ եթե մի ինչ որ հրաշքով այսօրվա բոլոր սրիկաներն ու տականքները վերանան ու նրանց տեղը գան զուլալ մարդիկ, մի 2 տարուց հետո վիճակը հինն է լինելու, որովհետև մեր պրոբլեմները արմատացած են հայ ընտանիքի մակարդակում, ինչպես հրեան հրեա է դառնում ընտանիքում ստացած կողմնորոշիչների շնորհիվ:
    Եթե լուծումներ դեռ կան, ապա դրանց փիլիսոփայությունն ու մեթոդաբանությունը ներդնողին ես չեմ տեսնում: Մենք անգերազանցելի մեծամտության կրողներն ենք: Հիշենք Մովսես Խորենացուն, որ դեռ 5-րդ դարում է շեշտել- աշակերտները ծույլ ու անբան, բայց պատրաստ ուրիշին խրատելու:
    Երևի հարցի լուծումը 1+1+1 –ն էր, դրանով զինված երիտասարդությանը սատարելն էր, բայց ՀԱԿ-ը բավարար հեռատեսություն չունեցավ դա անելու:
    Հայաստանում բոլորն են իրենց վտանգված զգում, մեկը վախենում է, թե իր տունը ձեռքից կառնեն, մի ուրիշը վախենում է, թե բիզնեսը ձեռից կվերցնեն, մյուսը, թե կուսակցական դիրքը կկորցնի: Բոլորի տեղն է նեղ: Թե իշխանավորի, թե ընդիմադիրի, թե էլիտայի, թե գողի: Պատմականորեն դրա սկիզբը երևի դրվել է 5-6 դարից սկսած, երբ հայկական հին էլիտայի տկարամտության պատճառով կործանվեց հայկական պետությունը ու առանձին-առանձին գոյատևելը դարձավ գերնպատակ: Հայկական հասարակական հոգեբանությամբ ոչ թե իրար օգնելով, այլ իրար գցելով ու հոշոտելով է պետք ապրել: Սա է մեր և հրեաների բևեռային տարբերությունը: Հրեան հրեային օգնելով է հարց լուծում ու 2000 տարվա մեջ մի հրեա չի ձուլվել այլ ազգերի մեջ, իսկ մենք կամ արտագաղթել ձուլվել դարձել ենք լեհ, բուլղար, արաբ, ամերիկացի, կամ էլ, եթե մնացել ենք մեր լեռներում, ապա իրար կոկորդից բուլդոգի պես մահացու բռնած:
    Այսպես է եղել ու էսպես էլ կգնա:
    Նիկոլը ես կայքում ու թերթում փորձում է հիմնարար հարցերի մասին գրել , մյուսները ճիշտ թե սխալ, արձագանքում են, բայց երբեք մի վերջնական եզրահանգման գործը չի հասնում:
    Հայաստանի տերը միտինգն է: Միտինգի տերն էլ ԼՏՊ-ն: Իսկ թե ինչ կասի ԼՏՊ-ն այսօր, վաղը, կամ մի տարի հետո, արդեն բոլոր քիչ թե շատ սթափ մարդկանց հայտնի է:
    Հազար ափսոս զոհերը, բանտարկվածների, թաքնվածների ու ընդիմությանը հավատացած ու սատարած հասարակ մարդկանց զրկանքները:
    Իմ այս տեսակետներում հիասթափության խնդիր չկա- սթափության ու ինքնասիրության հարց է դրված: Հայաստանում ոչ հին և ոչ էլ նոր աստվածներ չկան: Կա տառապյալ ժողովուրդ, որին բախտ է վիճակվել վայելելու իր տկար մտքի արգասիքները: Իմ տարբերությունը նրանում է, որ նախորդ և ներկա փորձի հիման վրա ես ինձ ավելի շատ եմ վստահում, քան հին աստվածներին, կամ նրանց որդիներին:

  13. Ashot K.
    Հունիս 20th, 2009 at 18:35 | #13

    @seroj
    Iharke hazaramyaknerov ankaxutyun chunenalu patcharov mez mot bacakayum e petakan, qaxaqaciakan mtacelakerpy. Bayc petq che ayn yndunel vorpes dogma “atvac indz edpisin a stexcel u es vochinch chem karox anel, vor edpisin chlinem”. Karcum em ays 1.5 tarin shat ban tvecin mer zhoxovrdin, bayc der shat aneliqner kan ayd uxxutyamb. Petq e verjapes mer mejic hanenq “amen mard ira dardin”, “vortex hac - entex kac”, “exung unes - gluxd qorir” ev ayl nman asacvacqner. Ete da charecinq - mi qani 100 tari heto menq hayreniq chenq unena. Isk evs mi qani haryur tari heto hay klinenq miayn naxninnerov. U ayd zhamanak arden hetdarci chanaparh chi lini.

    Inch karox enq anel?
    Petq e arajin hertin mer aynuhetev mer shrjapati mejic hanenq chxchimutyuny, storaqarshutyuny, vaxkotutyuny texi-antexi lavamard linelu mer dzgtumy, anharki handurzhoxakanutyuny. Aydqany haskacox cankacac mard, nax ir orinakov, heto el bacatrelov, naxatelov, aknarkelov inchu che caxrelov petq e armataxil ani nman drsevorumnery naev shrjapatum. Isk, ete unenanq “aroxj” zhoxovurd, brnapetutyun asacy inqn iren kverana.

    Dran menq khasnenq amenorya ashxatanqi u payqari mijocov, isk vor hasanq, iravunq kunenanq hpart kangnel myus azgeri koxqin.

  14. seroj
    Հունիս 20th, 2009 at 19:09 | #14

    Ես Սօսին առօրյա կյանքում մի անգամ եմ հանդիպել- Մուշեղ Գալշոյանի թաղմանը, կարծեմ Կաթնաղբյուր գյուղում: Հոծ բազմություն էր հավաքված, մեկ էլ տեսնեմ Սոսը բարձրացել, կանգնել է քանդված պատի վրա, բոլորից մի մետր բարձր ու էս ու են կողմ է նայում: Մտածեցի, թե մի գուցե մարդ է փնտրում: Բայց ոչ, էդպես էլ մի 20 րոպե կանգնած մնաց- իրեն էր ցուցադրում:
    Երևի մի 17-20 տարի անցել է այդ օրվանից, բայց հիշում էմ այդ գարշելի տեսարանը: -Եկել էր իբր ընկերոջ թաղմանը, բայց իրենով էր տարված:
    ԵՎ այդպիսի ինքնասիրահարված կլինիկական հիվանդը հասցրեց հախագահի թեկնածու էլ առաջադրվել իբր ազգայնական կուսակցության կողմից, ու մինչև հիմա հայկական հասարակական թատերաբեմում է որպես մտավոռական:
    Пошел он на фиг: Եթե արժանին մատուցել չենք կարող, գոնե մոռացության է պետք մատնել նման ոչնչություններին: Առհասարակ ժամանակն է որ аnathema-ն դառնա մեր կյանքի բաղկացուցիչ մասը: թե չէ ամեն մի ստահակի տարիներով ռազբիրատ ենք անում, չհասկանալով, որ հիվանդ մարդկանց համար դա PR է: Իսկ հիվանդներ մեզանում, ինչքան ուզես:

  15. Ashot K.
    Հունիս 21st, 2009 at 00:12 | #15

    Hamadzayn em Seroj - i het, nman mardik, ovqe mtavorakan enq kochvum (miguce ev zhamanakin handisacel en aydpisin), bayc qani vor satarum en ays avazakapetutyany petq e arzhananan zhoxovrdi cmah arhamaranqin. Nranc hancanqy zhoxovrdi handep,i tarberutyun Serzh-i u myusneri, krknaki e. Serjy mardkanc cecum e, spanum e -bayc marminy -isk sranq baroyalqum en mardkanc` spanum en hogepes. Imanalov vor shat-shat mardik karox en irenic orinak vercnel, aynuamenayniv irenc barekeciq kyanqi hamar davachanum en hamamardkayin veh arzheqnerin, darnalov brnakali xamachik. Kochvac linelov dastiarakel hpart u hayrenaser hasarakutyun, irenc orinakov dastiarakum en storaqarsh u hancagorc. Mer hamar voch te Serzhn e mecaguyn chariqy ayl sranq. Tox serundneri casumn u arhamaranqy havet nranc vra lini.

  16. Anonymous
    Հունիս 21st, 2009 at 02:52 | #16

    Inchpes cheq amachum metsutjan masin edpes eq xosum? zarmanum em..

  17. Marianna
    Հունիս 21st, 2009 at 12:15 | #17

    Chisht vor, iskakan mtavorakan@ petq e lini joxovrdi koxqin, ayl voch te………….

  18. AG
    Հունիս 23rd, 2009 at 07:21 | #18

    DERASAN LINEL@ DER CHI NSHANAKUM LINEL MTAVORAKAN. KARAVARUTYAN@ QCNVEL@ ARAVEL YEVS MTAVORAKANI KECVACQ CHI KAROGH LINEL. BOLORS HISHENQ MECN PILISOPA DIOGENOSIN VOR@ APRUM ER MI MEC TAKARI MEJ, COVI APIN. YERB ALEXANDR MAKEDONACIN KANGNUM E NRA ARJEV, APA NA ARANC VARANELU MECN ZORAVARIN ASUME “MI KOGHM QASHVIR, DU QO MARMNOV CACKUM ES AREV@”. MAKEDONACIN EL PATASXANUM E “YES KCANKANAI CNVEL DIOGENOS, YETE CHCNVEI VORPES MAKEDONACI”. AHA TE INCHPISIN PETQ E LINI MTAVORAKAN@, YEV VOCH TE GLUX XONARHI BRNAPETUTYAN ARJEV, MI SHAN TULA PAYI HAMAR. CHE VOR IR GLUX@ XONARHELOV, MTAVORAKAN@ CNKACHOQ E ANUM YUR JOGHOVRDIN.

  19. Marianna
    Հունիս 23rd, 2009 at 10:53 | #19

    Inchpes asel er Shant Harutyunyan@ dataranum arvac ir haytararutyan mej` “Djbaxt e ayn joxovurd@, vori stexcagorcoxn u mtavorakann en tshnamin azat xosqi, bardzr idealneri”.

  1. No trackbacks yet.