> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ANNA-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ANNA-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Anna-ից

Sireli Nikol jan inchpisi elq eq tesnum ays iravichakic, erb @ntrutyunner@ kexcvac en anoxoqabar? Kcankanayi imanal dzer karciq@ aynuamenayniv Kashxati kexc @ntrvac Qaxaqapet@ ays iravichakum? Kanxav shnorhakal em.

Նիկոլի պատասխանը - Թանկագին Աննա. ելքը ինչպես նախկինում, այսօր էլ նույնն է, որովհետեւ իրավիճակն էլ, մեծ հաշվով, նույնն է: Մենք շատ հաճախ սխալ ենք վարվում եւ իրավիճակը դիտարկում ենք այն տեսանկյունից, թե ով կեղծիքով պաշտոն գրավեց: Այս ելակետը ինքնին սխալ է, որովհետեւ խնդիրը այն չէ, թե ով ինչ պաշտոն գողացավ, խնդիրն այն է, թե ինչ մարտահրավերներ կան երկրի առաջ, եւ արդյոք հերթական պաշտոնագողությամբ այդ մարտահրավերները վերացան: Ցանկացած նորմալ ընտրություն լիցքաթափում է հանրությունը, նրան որոշակի հույսեր ներշնչում, հանգստության ու խաղաղության մի շրջան բերում: Իսկ մեզ մոտ ընտրությունները ավելի են խորացնում հուսահատությունը, քաղաքացու անպաշտպանվածության զգացումը, երկրի վաղվա նկատմամբ անվստահությունը, դեպրեսիան եւ զայրույթը: Սա է իրողությունը, եւ անկախ ամեն ինչից, ցանկացած իրավիճակում մեր խնդիրը մնում է նույնը` կազմակերպել մեր պայքարի շարքերը, չհանձնվել, չհանձնվել, մեր ներսում գտնել հոգեւորի, գաղափարականի, կամքի նորանոր ռեսուրսներ, որովհետեւ մեր խնդիրը մեկ-երկու պաշտոնի բաշխումը չէ, խնդիրը մեր երեխաների հայրենիքի մոդելն է: Մեզ համար անընդունելի է այս Հայաստանի մոդելը, մեզ համար անընդունելի է ջունգլիական Հայաստանի մոդելը, որովհետեւ մենք մեր տներում գիշատիչներ չենք բուծում, մենք մեր տներում երեխաներ ենք դաստիարակում, ուզում ենք, որ նրանք մարդ լինեն, եւ ոչ թե կենդանի: Եւ ուրեմն, եթե այսպես է, եթե մենք մեր տներում մարդ ենք դաստիարակում, իսկ փողոցում ջունգլիական, կենդանական բարքեր են տիրում, ուրեմն մենք մեր երեխաներին դատապարտում ենք զոհի կարգավիճակի: Այստեղից կա մի տարբերակ` կամ մենք էլ դառնում ենք կենդանի ու բուծում ենք գիշատիչներ, կամ մեր պատերից դուրս գտնվող իրականությունը համապատասխանեցնում ենք մեր հոգեւոր, բարոյական պահանջմունքներին: Ինչու եմ այս ամենը ասում, որովհետեւ այս պատմությունը ոչ սկսվում եւ ոչ էլ ավարտվում է առանձին վերցրած ընտրությունով կամ ընտրություններով: Այս պատմությունը չի ավարտվելու այնքան ժամանակ, քանի դեռ մենք մեր երեխաների համար չենք կերտել Ազատ եւ Երջանիկ Հայաստան: Իսկ ավելի կոնկրետ, մեր անելիքը հետեւյալն է. ավելի համախմբվել ՀՀ հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ, եւ նրա առաջնորդությամբ շարունակել պայքարը հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի: Պայքարի ընթացքում, ինչ խոսք, պետք է նաեւ հետեւություններ անենք, սրբագրումներ մտցնենք մեր մոտեցումներում, եւ մենք հենց սրա ականատեսը եղանք Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում: Ամուր եղեք, պայքարելու ենք մինչեւ վերջ ու հաղթելու ենք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.