ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ PARGEV-Ի ՀԱՐՑԻՆ
Հարց Pargev-ից
Barev hargeli Nikol. Isk guce arevmutqin aravel harmar klini ais @ntrutyunneri kexcumy?
Նիկոլի պատասխանը - Սիրելի Պարգեւ. ընդհանրապես օրինական ընտրությունները ոչ ոքի ավելի շատ պետք չեն, քան այն պետությանն ու ժողովրդին, որը իրականացնում է տվյալ ընտրությունը: Իսկ Արեւմուտքի համար իսկապես կեղծված ընտրությունը, ապա եւ լեգիտիմություն փնտրող իշխանությունը գանձ է ուղղակի, որի նկատմամբ շատ ավելի հեշտ է ճնշումներ բանեցնել, մանավանդ աշխարհքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ մեր տարածաշրջանում խաչվում են ամենատարբեր շահեր, եւ կոնֆլիկտներ: Իսկ ընդհանրապես, նորից ընդգծեմ` օրինական ընտրությունը մեզ է հարկավոր, որովհետեւ միայն օրինականության հիման վրա է հնարավոր ազգային միասնություն, իսկ ազգային միասնությունը մեզ հարկավոր է մեր պետականության, ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերները լուծելու համար: Ազգային միասնության ցանկացած այլ մոդել դատապարտված է, որովհետեւ չի կարող լինել թալանողի եւ թալանվողի միասնություն, իրավազուրկի եւ արտոնյալի միասնություն, խեղճի ու հաբռգածի միասնություն: Շնորհակալություն հարցի համար:













