> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՆՉՊԵ՞Ս ՄԻԱՎՈՐԵԼ ԴՐՈՇԱԿՆԵՐԸ

ԻՆՉՊԵ՞Ս ՄԻԱՎՈՐԵԼ ԴՐՈՇԱԿՆԵՐԸ

Լեւոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան. Ազատության հրապարակՀՀ շարքային քաղաքացին երբեմն չի կռահում, թե ինչու են քաղաքական գործիչները իրենց մտքերը արտահայտելու համար ընտրում խուճուճ ձեւակերպումներ եւ ինչու կոնկրետ պատասխաններ չեն տալիս կոնկրետ հարցերի։ Այս հրապարակումը վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարությունները մատչելի լեզվով ներկայացնելու համար է նաեւ։ Ու եթե քաղաքական լեզվից թարգմանելու լինենք Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարությունը, որով նա ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին եւ «Ժառանգությանը» կոչ էր անում համախմբվել մեկ դրոշակի շուրջ եւ աշխատել ընտրական իշխանափոխության ուղղությամբ, կստանանք հետեւյալ պատկերը. Րաֆֆի Հովհաննիսյանը վերը նշված ուժերին առաջարկում է էս գլխից իրեն ընտրել նախագահի միասնական թեկնածու եւ պատրաստվել նախագահական հերթական ընտրությունների։ Իհարկե, «Ժառանգությունը», ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը, կհերքեն հայտարարության այսպիսի մեկնաբանությունը, բայց դրանից իրերի դրությունը չի փոխվում։ Անկախ ամեն ինչից, այս հայտարարությանը անդրադառնում ենք ոչ թե այն դատափետելու, այլ նրա տրամաբանությունը հասկանալու եւ որոշ նկատառումներ ներկայացնելու համար։ Մինչ այդ նշեմ, որ Հովհաննիսյանի ասածի մեջ ոչ մի նորություն չկա. արդեն մեկ տարուց ավելի «Ժառանգությունը» հենց այս քաղաքական գիծն է որդեգրել, որովհետեւ այս կուսակցությունը ըստ էության սպասում է հերթական նախագահական ընտրություններին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը թեկնածու առաջադրվելու հնարավորություն կունենա։ «Ժառանգությունը» հատկապես հերթական ընտրություններ է ուզում, որովհետեւ նրա` ՀՀ քաղաքացիություն ունենալու տասնամյակը, որ անհրաժեշտ է նախագահի թեկնածու առաջադրվելու համար, դեռեւս չի լրացել եւ կլրանա միայն հերթական նախագահական ընտրությունների նախաշեմին։ «Ժառանգությունը» արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարի հետ ներքին անհամաձայնություն ունի նաեւ այն պատճառով, որ ՀՀ հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ հերթական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի, իսկ արտահերթի դեպքում` կառաջադրի։ Տեր-Պետրոսյանը դեռ նախորդ տարի Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ խոսեց նաեւ ընդդիմության այն գործիչների մասին, ովքեր նույնպես կարող են լինել նախագահի թեկնածու։ Րաֆֆի Հովհաննիսյանի անունը այդ շարքում էր։ Սա ասում եմ` ընդգծելու համար, որ «Ժառանգության» ղեկավարը որպես նախագահի թեկնածու անընդունելի չէ Հայ ազգային կոնգրեսի համար, եւ ընդհակառակը, դեռ նախորդ տարի դիտարկվել է որպես այդպիսին։ Բայց տվյալ իրավիճակում որքանո՞վ է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը` մեկ դրոշակի մասին, իրականում մեկ դրոշակի գործին նրա նվիրվածության մասին վկայում։

Պարզ խոսենք

Եւ ուրեմն` հունիսի 1-ի հանրահավաքում ՀՀ հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բոլոր առողջ ուժերին կոչ արեց միավորվել հանուն բռնատիրության դեմ պայքարի։ Տեր-Պետրոսյանը ասաց նաեւ, որ այդ պայքարի իմաստը պետք է լինի Սերժ Սարգսյանի հրաժարականին, այսինքն` արտահերթ նախագահական ընտրություններին հասնելը։

Րաֆֆի Հովհաննիսյանը այս առաջարկին արձագանքեց դրոշակների մասին հայտնի հայտարարությամբ եւ ընդգծեց «ընտրական իշխանափոխություն» արտահայտությունը։ Այսպիսով, Հովհաննիսյանի ակնարկածը հերթական նախագահական ընտրություններ են։ Հայ ազգային կոնգրեսը խոսում է արտահերթ նախագահական ընտրությունների մասին, եւ ըստ էության, հենց այստեղ պետք է փնտրել ՀԱԿ-«Ժառանգություն» հարաբերությունների հիմնական խնդիրը։

Ըստ էության, «Ժառանգությունը» մտավախություն ունի, որ արտահերթ նախագահական ընտրությունների պարագայում քաղաքական դաշտը այնպես կվերաձեւավորվի, որ իրենց համար պայմանները կդառնան աննպաստ։ Երեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ եւ հետո «Ժառանգության» մոտեցումները ըստ էության եկան հաստատելու այս վարկածը։ «Ժառանգությունը» ՀԱԿ-ին աջակցելու հայտարարություն չարեց, իսկ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը մի տեսակ «ֆոլստարտ» տվեցին. նրանց թվաց` Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո ընդդիմության տեղը թափուր է մնացել, եւ պետք է արագ վազել եւ վերցնել այն։ Իրականում, սա պարզունակ մոտեցում է։ Բայց տվյալ դեպքում ավելի կարեւոր է «Ժառանգության» կողմից հարուցված պրոցեսի հեռահար նպատակը. նրանք ասում են, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ-ը սխալ մարտավարություն ընտրեց, սխալ ռազմավարություն ընտրեց, սխալ ցուցակ կազմեց, սխալ քարոզարշավ արեց եւ այլն։ Ի՞նչ նպատակ ունեն այսօրինակ հայտարարությունները. նպատակը նույնն է` բոլորի հայացքները ուղղել դեպի հերթական նախագահական ընտրություններ, որտեղ թեկնածու կառաջադրվի Րաֆֆի Հովհաննիսյանը, կընտրի ճիշտ ռազմավարություն, կընտրի ճիշտ մարտավարություն, կիրականացնի ճիշտ քարոզարշավ, կներկայանա ճիշտ մարդկանցով, եւ կյանքը կդառնա ուրախ, ապրուստը` ձրի։

Անկախ նրանից, թե որքանով է արդարացի ՀԱԿ-ի հասցեին հնչած քննադատությունը, «Ժառանգության» մեր գործընկերները չեն ուզում ուղիղ նայել իրականությանը եւ հասկանալ, որ ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, այլեւ Տիգրան Մեծը հերթական նախագահական ընտրություններում հաղթելու շանս չունի, ոչ թե այն պատճառով, որ վարկանիշը չի հերիքի, կամ ժողովուրդը չի ցանկանա նրան տեսնել նախագահի պաշտոնում, այլ որովհետեւ հայաստանյան ընտրություններում հաղթում է ոչ թե ժողովրդի քվեն կամ կամքը, այլ` բռնությունը։ Կրկնում եմ, էլի եմ ասում` ինձ համար միանգամայն հասկանալի եւ ընդունելի են Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահական մղումները։ Խնդիր չկա։ Բայց բռնությունների դեմ պայքարի ի՞նչ մեխանիզմ է առաջարկում «Ժառանգությունը»։ Միայն չասեք` օրենսդրության բարեփոխում, լյա-լյա-լյա, լյու-լյու-լյու։ Հասկանանք, ի վերջո` Հայաստանում ընտրական իշխանափոխություն հնարավոր չէ, ուղղակի հնարավոր չէ, եւ Երեւանի ավագանու ընտրություններին մարդկանց պասիվության պատճառը միմիայն սա էր, միմիայն այս գիտակցումը։

Ի՞նչ անել

Առաջին բանը, որ հարկավոր է անել, հերթական նախագահական ընտրությունների թեման փակելն է, եթե, իհարկե, «Ժառանգության» համար անընդունելի է «Օրինաց երկրի» ճակատագիրը։ Արթուր Բաղդասարյանն էլ, ի դեպ, շատ երկար հույսը դրել էր այն բանի վրա, որ Ռոբերտ Քոչարյանը ի վերջո գահաժառանգ կնշանակի իրեն, եւ ոչ թե Սերժ Սարգսյանին։ Սրա համար էր քափ-քրտինքի մեջ մերժում արտահերթ ընտրությունների գաղափարն իսկ։ Տեսա՞ք ինչ եղավ։ Արժանի էր։ Բայց եկեք, ի վերջո, խնդիրը դիտարկենք ոչ թե այն տեսակետից, թե ով է ավելի լավ նախագահի թեկնածու, այլ այն տեսակետից, թե ինչ անել, որ ժողովուրդը, ընտրողը պաշտպանված լինի բռնությունից։ Այս հարցի լուծման միայն մեկ ճանապարհ կա` հուժկու ժողովրդական շարժում` արտահերթ ընտրությունների նպատակով։ Մինչեւ երկրում քաղաքացին իրեն իշխանություն չզգա, ընտրական ցանկացած գործունեություն անխուսափելիորեն տանում է դեպի ախքացում։ Բայց իմ դարդը քաղաքական գործիչների համար չէ` հիմա Արթուր Բաղդասարյանն է, թող ԱԽՔ դառնա։ Իմ դարդը նրա հիասթափված, հուսահատված, մարդկության նկատմամբ հավատը կորցրած հետեւորդների համար է։ Մենք առաջին հերթին պետք է մտածենք քաղաքացու հավատը, հույսը, երազանքը կենդանի պահելու մասին։ Պետք է գիտակցենք, որ ավազակապետության գոյության պայմաններում անցկացվող ցանկացած ընտրության ելքը կանխորոշված է։ Եւ ուրեմն` ամեն ինչ պետք է սկսել ավազակապետության տապալումից։

Ինչ խոսք, սրան հակափաստարկ էլ կա. բռնությունների դեմ ակտիվ պայքարը բերում է այնպիսի իրադարձությունների, ինչպիսին Մարտի 1-ն է։ Ճիշտ եք, բայց եթե թույլ ենք տալիս կուլ տալ Մարտի 1-ը, ուրեմն նրանց արտոնում ենք նորանոր մարտիմեկեր իրականացնել։ Ու քանի դեռ այս ահավոր թնջուկը, այս ճգնաժամը լուծված չէ, քանի դեռ քրեաօլիգարխիկ բռնությունը կուչ չի եկել ժողովրդի առաջ` հերթական ընտրությունների մասին մտածելը, պլաններն ըստ այդմ կազմելը առնվազն ամոթ է։ Այսօր քաղաքական գործունեության լավագույն տեղը հրապարակն է, եւ այստեղ է, որ կարող են միավորվել մեր դրոշակները։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունիսի 12, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Վահե
    Հունիս 12th, 2009 at 13:31 | #1

    Ամեն ինչ շատ պարզ է։ Րաֆֆին մտավ ժոցովրդականության բաղչեն, մի մեշոկ ժողովրդականություն քաղեց ու դուրս եկավ։ Բայց խակերն ա քաղել, դեռ խաբար չի։

  2. yervand
    Հունիս 12th, 2009 at 19:22 | #2

    hmi inch eli hexapoxutyun? e axper jan el hexapoxutyuna nox el chka..menak ete txerqin bac toxan ed vaxt ay kli hexapoxutyun..ba vocn na voyne kak an voyne…bez voinov ne oboytis!

  3. Markos
    Հունիս 13th, 2009 at 06:10 | #3

    Inchpes ev kanxatesum ei, erekva hanrahavaqum Levon Ter-Petrosyany PAKEC SHARZHUMY. Bolor mnacaca meknabanutyunnern aylevs avelord en. Ete erek haziv mi 10 000 mard er ekel, apa sepetmebrin haziv 100 kga, en el kaskacum em. Isk Serzhi heracumy menq ktesnenq, inchpes tesanq Robertio heracumy:( HIshum eq, 1998-in asum ein, vor Roby mi qnai amis el chi diamana u kga kam nuyn Levony, kam Vazgeny nran kgci. Nuyny asum ein Serzhiki masin: haizv karogh e kes tari dimana. Dimacava 2 tari, kdimana 10 el, heto el ishxanutyuny Mishikin kpoxanci. Kam el karogh e chpoxancel, Ilhami nman darnal cmah. Isk HAK-y kgora: menq datapartum enq ayd qayly ev payqarelu enq minchev verj. De, inch, paron Ter-Petrosyan, payqareq, sakayn duq mnaciq menak, en el duq el dzer tuny gnaciq. Aveli lav er ayd tnic durs chgaiq, zhoghovrdin chartancneiq, vor hima kotreciq nra havaty ev apagan.

  4. Սուրեն
    Հունիս 13th, 2009 at 23:26 | #4

    Markos, ete septemberin shat mard lini hanrahavaqin, gone ayd jamanak du kdadares qo husahat mtqer@ grel?
    Greluc el gone mi qich irakanutyan@ mot baner gri.
    “Levon@ gnac tun, Levon@ menak mnac…”
    Levon@ tun chi gnacel, menak el chi mnacel.
    Es, ev indz pes shater@, payqarum enq voch te Levoni hamar, ayl mer azatutyunneri hamar ev sharunakelu enq payqarel nuynisk ete “Levon@ gna tun”.
    Bayc, uzum em qez hiastapecnel, Levon@ tun gnalu mitq chuni. Inchu em asum “qez hiastapecnel”. Vorovhetev, karcum em, du mer hakarak chambaric es ev hatuk es aysqan hamaroren husahat mtqer grum aystex.

    Ete nuynisk aydpes che, ev du iroq aydqan horetes es, apa dranic miayn du es tujum.

    PAYQAR, PAYQAR MINCHEV VERJ. MER SHARJUMN ANKASELI E.

    P.S. Kongres@ kamac-kamac darnum e institucional karuyc, aystexic bxox bolor hetevanqnerov.

  5. Ashot K.
    Հունիս 14th, 2009 at 02:41 | #5

    Markos, du arden sxalvel es, du kanxagushakum eir vor ays hanrahavaqin naxordic qich mard kga, bayc hakaraky stacvec, enpes vor qo asacneri kanxagushakutyan verjin chshmartaciutyan hnaravorutyunn el hods cndec. Taky mnac miayn charaxosutyuny.

    Sa el qez ei grel mek ayl temayi qnnarkman zhamanak.

    Kneres Markos, bayc datark u H1-akan baner es xosum. Ayo, kuzenainq vor aydqan mec yndmijum chliner, bayc naxagahy indzanic u qezanic shat ban giti u aveli xeloq e. Isk ete Hayastanum ka mi mard vor minchev verj voch miayn uzum e ayl karox e gnal minchev verj da naxagahn e. U qo xosqery nman en merkaparanoc zrpartanqi. Isk ete du yntrum es satkacnelu martavarutyuny , xndrem, satkacru. Isk menq havatum enq haxtanakin u ujex eng vogov, dranum CHKASKACES.

    Mer payqarn ankaseli e, isk haxtanaky anxusapeli
    Payqar, payqar minchev verj!

  6. Haykk
    Հունիս 14th, 2009 at 21:10 | #6

    markos mi pah moraci mez, Levonin u amen inch u mi parz harci patasxani qo uzac ev asac incha?

  7. Արամ Մկրտչյան
    Հունիս 15th, 2009 at 04:36 | #7

    Հարգելի Նիկոլ, որ դու /թույլ տուր դու-ով դիմել/ ազատության առաջին գծի ազատամարտիկն ես` անկասկած է, որ Հայաստանում ոչ մի հերթական ընտրություն իշխանափոխություն չի բերի` նույնպես անկասկած է: Եթե թուրքերը 1000 տարում մարդակերից հազիվ դառան մարդասպան, ըստ Հ. Թումանյանի, ապա ռոբն ու սերժը 10 տարում կարողացան մարդասպանից սահուն դառնալ մարդակեր և դրանցից ազատվելու միակ ձևը իրենց կողմից հասկանալի միակ միջոցն է` բիրտ ուժը, կարծում եմ այս հարցում միակարծիք ենք: Բայց եթե դու և Հայկական ժամանակ թերթի իմ կողմից շատ հարգված լրագրողական կոլեկտիվը կարծում է, թե հայ ժողովրդի միակ երազանքը Լ. Տեր-Պետրոսյանին նախագահի պաշտոնում տեսնելն է, խորապես սխալվում եք, ուրեմն դուք շփվում եք բացառապես իրար հետ: Եվ եթե դա հասկանալի է քո պարագայում, աններելի է լրագրողների համար: Հայաստանի բնակչության նպատակն է արժանապատիվ ապրել սեփական հայրենիքում, ով կառաջնորդի դեպի այդ նպատակի իրականացում, միևնույնն է, նա ընդամենը գործիք է լինելու, ինչպես արտահայտվեց հենց ինքը, Լ. Տեր-Պետրոսյանը: Եթե քո նպատակը ոչ թե Լ. Տեր-Պետրոսյանին նախագահի պաշտոնում տեսնելն է, այլ Հայրենիքում մոնղոլ-թաթարական լծի թոթափումը, իսկ ես վստահ եմ, որ դա է քո ցանկությունը, ապա պետք չէ սարսափել նոր լիդերների ի հայտ գալուց:
    “Բայց բռնությունների դեմ պայքարի ի՞նչ մեխանիզմ է առաջարկում «Ժառանգությունը»։ Միայն չասեք` օրենսդրության բարեփոխում, լյա-լյա-լյա, լյու-լյու-լյու։” - ինչ է Լ. Տեր-Պետրոսյանը այլ, ավելի ռադիկալ միջոցներ է առաջարկում:
    Այո, Երևանի ավագանու ընտրությունները ավելի պասիվ անցան, և Ժառանգությունը հստակ չհայտարարեց ՀԱԿ-ին պաշտպանելու մասին, բայց պատճառները լրիվ ուրիշ տեղում ես փնտրում: ՀԱԿ-ը չբարեհաճեց անգամ վերջնական քննարկում անցկացնել Ժառանգության հետ ընտրական ցուցակի հարցում, իսկ վերջինս այնքան պարկեշտություն ունեցավ, որ չմասնակցեց ընտրությանը, իսկ Զարուհի Փոստանջյանի ու Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունները խոսում են միայն նրանց առաքինության մասին, հիշեք կամ վերընթերցեք Հայկական ժամանակ թերթի նախըտրական շրջանի մի քանի համարներ “նվիրված” Ժառանգությունը և նրա առաջնորդին:
    Ուզեք, թե չուզեք Հայկական ժամանակ թերթը ՀԱԿ-ի պաշտոնական օրգանի համարում ունի և չեմ ուզում որ իմ որդին, ով 18-ը չբոլորած ձմռան գիշերներ էր անցկացնում Ազատության հրապարակում և հրաշքով չտուժեց մարտի 1-ին, ով քեզ նույնացնում է Չե Գեվարայի հետ, չհիասթափվի Շարժումից:
    Լավագույն ցանկություններով:

  8. Սեվակ
    Հունիս 24th, 2009 at 01:29 | #8

    Չգիտես ինչի`փորձ ա արվում տպավորություն ստեղծել, թե Րաֆֆին իրավունք չունի թեկնածություն առաջադրԻ, դա ամբիցիա յա: Ու հարգելի Նիկոլը արդեն որերորդ հրապարակումն ա, էդ ա ակնարկում: էդ բոլորն իրավունք ունեն, Րաֆֆին չունենա? Ուղղակի չեմ ուզեցել էս թեմայով գրեմ, բայց պտի ասեմ` հա, հաջորդ լավագույն թեկնածուն պայքարի համար Րաֆֆին ա: Ու չեմ հասկանա էն իրան “պայքարող” կոչող մարդուն, ով պտի դրան անուն դնի` եթե էս շարժումը աշնանը ,պարզվի, որ նոր առաջնորդի կարիք ունի: Ինչ ա էղել, հո առաջին անգամը չի, որ ընդդիմության լիդեր ա փոխվում: Լավ կլներ, որ մեկնումեկով գոնե օրինական իշխանափոխության նախադեպ ստեղծվեր: Բայց եթե Լեւոն Տեր-Պետրոսյանով չստացվի, ուրեմն պիտի նոր մարդ փնտրել ու Լեւոնի անձը պաշտապունք դարձրածները թող հիստերիա չսարքեն: Չմոռանաք` նրա անձի համար չենք պայքարում, մեր ազատությունների ու օրենքով ապօրող երկրի, իսկ լիդերները միջոց են դրան հասնելու, այդ թվում Րաֆֆին կամ մեկ ուրիշը: Իմ ու շատերի համար այդ միջոցի արդյունավետությունն ա կարեւոր: Իսկ էն լիդերը, ով կփորձի էս շարժումը հարմարացնի իրա անձին կամ իրա շահերին, թքեմ իրա վրա:

  1. No trackbacks yet.