ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍԵՐՈԲԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Serob-ից
Barev hargarjhan Nikol. 2008-i marti 1-ic mek tari anc, 2009-i marti 1-i ev dran hajordats bolor hanrahavaqnern cuyc tvecin, vor joghovurdn patrast e payqarelu hanun Hayastani AZATUTYAN (azatagrman) hamar. Bayc nerkayis ishxanutyunnern noric ev noric ksharunaken keghtsel bolor @ntrutyunner@. Inchkan keghtsven @ntrutyunner@, aynqan nranc katarac hancanqneri tiv@ kshatana, hetevabar nranq irenc hancanqnern kockelu hamar noric kdzgten mnal vorpes ishxanutuyn. Inch eq kartsum, kareli e ardyoq bolor ayn mardkanc spasumnern u payqric tsnund arats ardyunqner@ poshiacnel.Es hamozvats em, vor arden chist pahn e ancnel ktruk, vjrakan ev ardyunavet gortsoghutyunneri. Spasum em dzer patasxanin.
Նիկոլի պատասխանը - Սիրելի Սերոբ. կտրուկ եւ վճռական գործողություն` այո: Վճռական գործողություն ասելով, սակայն, պետք չէ հասկանալ հիստերիկ դրսեւորումներ: Ստրատեգիական առումով ամենակտրուկ եւ վճռական գործողությունը պայքարի շարունակականությունն է ու հետեւողականությունը: Իսկ մնացածը արդեն նրբություններն են, դետալներ, որոնց նպատակահարմար լինել-չլինելը, հնարավոր լինել-չլինելը կերեւա միայն հընթացս: Սկզբունքային հարցը այսպես է ձեւակերպված` Հայաստանը պետք է ազատվի բռնապետությունից, եւ այս խնդրի լուծումը հնարավոր է միայն հետեւողական, կամային, սկզբունքային ու գաղափարական պայքարի շնորհիվ: Կրկնում եմ` մնացածը դետալներ են, որոնց շուրջ խոսակցությունը ընդամենը կարող է տեղավորվել թեական խոսակցությունների շրջանակում: Պայքար, պայքար մինչեւ վերջ: Եւ սրանով ամեն ինչ ասված է:













