> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԳԵՐՄԱՆԱՀԱՅԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԳԵՐՄԱՆԱՀԱՅԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Գերմանահայից

Նիկոլ. հանրահավաքՍիրելի Նիկոլ, հիմնադիր Նախագահ ԼՏՊ-ը սփյուռքի մասին իւոսելով ասեց՝Սփյուռքի ավանդական կառույցների բարեփոխումը նույնքան այժմեական է, որքան Հայաստանի պետական կառույցներինը։ Մտածողության և գործելակերպի ճգնաժամն, ըստ այդմ, համազգային է, և չի սահմանափակվում միայն Հայաստանի շրջանակներով». Ձեր կարցիքով,ինչպես կարելի է բարեփոիւել այս կառույցները և վերջ տալ կարցրացաց և արդեն աղետաբեր սփյուքյան այս մտացելակերպին. Մարտիմեկյան սպանդից հետո իմ բոլոր փորձերը այդ ուղղությամբ ձախողվեց,հիմի իւսափում եմ այստեղ որևէ հայի հանդիպելուց, քանի որ գիտեմ Հայաստանի իւնդիրների հետ կապվաց նրանց բութ և ինձ զայրացնող պատասիւանները.ավելի լավ է իմ մտահոգությունները կիսել օտարների հետ, քան անիմաստ Ժամանակ և ներվեր փչացնել այս երկրների բարիքները վայելող բայց նրա Ժողովրդավարությունից ոչինչ չսովորաց հայ գավառամիտ և բութ մասսայի հետ. Ցավալի է նաև , որ այստեղ ապրող Հայաստանի նաիւկին և ներկա քաղաքացիների մեց մասը նույն պահվացքը ունի ,նույնիսկ այստեղ ուսանելու եկացների մի մասը. դե հիմի ոնց պայքարել այս ճգնաԺամի դեմ:

Նիկոլի պատասխանը - Սիրելի բարեկամ. Ճգնաժամի դեմ պետք է պայքարել այնպես, ինչպես պայքարում ենք: Պայքարը այն չէ, երբ փորձում ես, չի ստացվում` ասում ես` դե լավ, չստացվեց: Պայքարը շարունակականությունն է, հետեւողականությունն է, համառությունն է, սկզբունքայնությունն է, կամքն է: Ես հասկանում եմ ձեր զգացմունքները, բայց եւ ուզում եմ արձանագրել, որ մեր խնդիրը հենց իշխող մտածողության փոփոխությունն է, որովհետեւ այսօր մեր իրականության մեջ տեղ գտած ցանկացած արատ ի սկզբանե, նախեւառաջ ծնվել է մեր գլխում, մեր մտածողության մեջ: Մեզնից յուրաքանչյուրի գիտակցության մեջ. մեզնից յուրաքանչյուրի գիտակցությունից է կազմված հանրային գիտակցությունը: Նաեւ այլ երեւույթ կա. շատերը ոչ թե համաձայն են այս ամենի հետ, այլ ուղղակի հանձնվել են, եւ իրենց այս դիրքորոշումը արդարացնելու, ինքնարդարացման համար համոզում են, որ ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լինի: Եւ ուրեմն, այս ամենի դեմ հնարավոր է պայքարել միայն համառ, հետեւողական, գաղափարական, սկզբունքային ու կամային պայքարի միջոցով: Եւ այս առիթով կրկին պետք է հիշատակեմ 1+ բանաձեւը: Այս բանաձեւը նշանակում է, որ մենք պետք է ակնկալենք ոչ թե միլիոնավոր մարդկանց մտածողության ու վարքի փոփոխություն, այլ պետք է գիտակցենք, որ այդ նոր հանրությունը, նոր ազգը, նոր ժողովուրդը պետք է ձեւավորվի անհատ առ անհատ` մեկին պետք է գումարվի մեկ, գումարվի մեկ, եւ այդպես շարունակ: Ու այս պայքարում ամենակարեւոր խնդիրը չհանձնվելն է, որովհետեւ որպեսզի 1-երը գումարվեն, հարկավոր է, որ առաջին մեկը ամուր կանգնած լինի, ամուր կանգնած մնա իր տեղում` թեկուզ մենակ մնալու պարագայում: Ի վերջո` նրա առաքելությունը մյուսների համար փարոս, հենք, բազա դառնալն է: Եւ քաղաքացիական գիտակցություն կրող ամեն քաղաքացի ինքը պետք է լինի այդ պոտենցիալ 1-ը, ինքն իրեն պահպանի այդ կարգավիճակում, եւ լինի լավ մարզավիճակում` գաղափարական, բարոյական, հոգեւոր առումով եւ, իհարկե, տեղեկացվածության մակարդակով: Այնպես որ, մի խուսափեք հայերի հետ շփվելուց: Ընդհակառակը, փորձեք նրանց ավելի հասկանալի դառնալ, փորձեք սեփական սկզբունքները հիմնավորող նորանոր փաստարկներ գտնել, եւ համապատասխան կեցվածքով հանդես գալ: Եթե սրան գումարենք նաեւ հետեւողականությունը, արդյունք անպայման կլինի, ճգնաժամը անպայման կհաղթահարվր: Շնորհակալություն եւ լավագույն մաղթանքներս:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.