> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARTHUR-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARTHUR-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց ARTHUR-ից

BAREV NIKOL, VONTSES. ES UZUMEM MI HARTS TAM QEZ. ET VOR MI NORMAL MARDNA BEZPREDELI DEM@ ARDAR METODNEROV PAYQARUM VONTS VOR, HAK-N A BOLORIN KOCH ANUM. MITE CHKA URISH METOD SRANTS DEM?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արթուր. ես հասկանում եմ ձեր մտահոգությունը եւ ձեր` ըստ էության հռետորական հարցը: Բայց գիտե՞ք խնդիրը ինչում է. բեսպրեդել չեն ծնվում, այդպիսին դառնում են: Հիմա ենթադրենք` մենք բեսպրեդելին տրվեցինք, բեսպրեդելով այս իշխանությանը քշեցինք, մենք եկանք իշխանության: Մեզ հետ էլ հազարավոր մարդիկ` բնականաբար: Այսինքն` ստացվեց, որ մենք ընդունում ենք, որ «բարձր նպատակների» համար կարելի է դիմել բեսպրեդելի: Հենց ահա այստեղ է ամբողջ պրոբլեմը. երբ բեսպրեդելը ընդունելի է դառնում հանուն «բարձր նպատակի» բոլոր նպատակները սկսում են «բարձրանալ»: Ու այդ ձեռքբերված իշխանությունը պահպանելը նույնպես դառնում է «բարձր նպատակ», եւ արդյունքում ստացվում է այն, ինչ ունենք: Էսօրվա բեսպրեդելի առաջատարնեերը մեզ նման տղերք են: Բեսպրեդելի բանդաների գլավարներից շատերի հետ անձամբ շփվել եմ, ճանաչում եմ: Չմտածեք հանկարծ, թե նրանք չեն հասկանում այն ամենը, ինչի մասին մենք խոսում, բարձրաձայնում ենք: Հասկանում, անգամ ընդունում են: Բայց` իրենց ունեցվածքի, իրենց արտոնությունների, իրենց անպատժելիության պաշտպանությունը իրենց համար «բարձր արժեք է»: Նրանք համաձայն են, որ լինի օրենք եւ օրինականություն, բայց` այդ օրինականությունը իրենց չսպառնա ոչնչով: Նկատի ունեմ` բեսպրեդելի թմրանյութի նման է, մեկ-երկու անգամ դրան տրվելով կախվածություն ես ձեռքբերում: Բայց մյուս կողմից էլ` համաձայն եմ ձեզ հետ, որ փակուղի է ստացվում. Քաղաքացին, մարդը անպաշտպան է բեսպրեդելի դեմ: Կարծում եմ, որ քաղաքացին պետք է արդյունավետ պաշտպանվելու իրավունք եւ հնարավորություն ունենա, այս է պատճառը, որ Մարտի մեկին հարթակից բարձրաձայնեցի ինքնապաշտպանվելու` մարդկանց իրավունքի մասին: Բայց բեսպրեդելի նկատմամբ հաղթանակ, իրական, բովանդակային հաղթանակ հնարավոր է տանել միայն համառ, հետեւողական, սկզբունքային, կամային պայքարի շնորհիվ: Ու որպեսզի այդ պայքարի արդյունքում օրինականություն ծնվի, պայքարը իրոք պետք է լինի օրինական: Եւ ինքնապաշտպանության իրավունքը, ի դեպ, նույնպես օրինական իրավունք է: Լավագույն մաղթանքներս, եւ շնորհակալություն հարցի համար:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.