> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՀԱԳՆԻ ՆԱՄԱԿԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՀԱԳՆԻ ՆԱՄԱԿԻՆ

Նամակ Vahagn-ից

Նիկոլ Փաշինյան. «Իմպիչմենտ» դաշինքի հանրահավաքBarev Nikol…naxoroq asem vor serjakan chem avelin,atelov atum em. bayts mi koxm toxnenq dranc……..sa uxaki nra hamar vor HAk chgovenq u chasenq vor ayl@tranq chka ev petk e amen inch anenq ………. haskanum em harc ayl e ay konkret du amen @ntrutyunnerin koch es anum votki kangnel, asum es vor sa mer verchin “MARTn e”nahanjel chi kareli ev ayln konkret 2008 in Exvardum asecir Serj Sargsyann ir tsotsrak@ ktena naxagahi ator@ chi tena past@ na er vor tesav. te inch gnov………….10 zoh@ mer hamar e cav voch dranc ches kartsum vor yuraqanchyur “partvats” @ntrutyunnneric heto joxovrdi dux@ aveli e @nknum u manto e @nknum……… husahatvum e
ches kasrtsum vor patriotic kocher aneluc araj mi hat dzer real hnaravorutyunn piti hashvi arnes @nddem zorbayutyan nor bxaves kanxav shnorhakalutyun:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վահագն. բեսպրեդելը նրանով է բեսպրեդել, որ հաշվարկի չի տրվում: Այսինքն` եթե գործ ունենք բեսպրեդելի հետ, երբեք չենք կարող հաշվարկել, թե նա ինչի է ընդունակ: Մենք կարո՞ղ էինք հաշվարկել, որ բեսպրեդելը տասը մարդ է սպանելու: Գուցե ասեք` այո, կարող էիք եւ կարող էիք համապատասխան միջոցներ ձեռնարկել: Բայց խնդիրն այն է, երբ դու պատրաստ լինես նրան, որ բեսպրեդելը տասը մարդ է սպանելու, նա հարյուրը կսպանի: Երբ պատրաստ լինես, որ հարյուրին կսպանի, ինքը հազարին կսպանի: Բեսպրեդելը հենց սրանով է բեսպրեդել, որ չի ճանաչում ոչ մի օրենք, անցնում է տրամաբանության եւ թույլատրելիության սահմանը, եւ հնարավոր չէ հաշվարկել, թե նա այդ սահմանազանցության մեջ որքան հեռուն կգնա: Եթե փորձենք հաշվարկել բեսպրեդելը, եւ հաշվի առնենք, որ հայաստանյան բեսպրեդելը ընդգրկում է գործնականում ողջ բանակը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունն ու դատարանները, հեռուստաեթեր, Ազգային ժողովը եւ այլն, շատ հնարավոր է հանգենք եզրակացության, որ նրա դեմ հնարավոր չէ պայքարել: Բայց անձամբ ինձ համար կարեւորը հետեւյալ հարցի պատասխանն է` արդյոք մենք պետք է համակերպվենք բեսպրեդելի հետ: Իհարկե ոչ: Եւ ուրեմն` ո՞րն է դրա դեմ պայքարի բանաձեւը. պայքարել մինչեւ վերջ, պայքարել անհոգնել, պայքարել առանց հուսահատության եւ ոգեւորության, պայքարել սկզբունքորեն եւ լինել հետեւողական այդ պայքարում: Չկա հաղթանակ առանց պայքարի, եւ անգամ հարյուր տոկոսանոց հաշվարկները չեն բերի հաղթանակի, եթե դրանց թիկունքում չկա ոգի, չկա կամք, չկա հետեւողականություն: Այս պայքարը ավարտված չեմ համարի, քանի դեռ մենք բոլորս մեր իսկ աչքերով չենք տեսել բեսպրեդելի պարտությունը, եւ արդարության ու օրինականության հաղթանակը: Իսկ ձեր այն պնդումը, թե ամեն «պարտված» ընտրությունից հետո ժողովուրդը ավելի է հուսահատվում, տարածված է, բայց անտրամաբանական: Ուզում եք ասել, որ եթե չլիներ պայքար, հանրությունն ավելի՞ լավ վիճակում էր լինելու: Իհարկե, ոչ: Եթե վերջին շրջանում մեր հանրությունը զարթոնքի պահեր է ունեցել, եթե հույս ու հավատ է ստացել դա միայն պայքարի շնորհիվ: Եւ եթե այդ պայքարը չլիներ այդ նույն հանրությունը լինելու էր ոչ թե հուսահատության, այլ հուսահատ հուսահատության մեջ: Կամ էլ ունենալու էինք թուրքմենատական տիպի ժողովուրդ: Ձեր տրամաբանությունից բխում է, որ մենք ոչինչ չպետք է անենք, եւ պիտի ժողովրդին կոչ անենք լինել հնազանդ ստրուկի կարգավիճակում, եւ երջանիկ վայելել այդ կարգավիճակը: Պիտի կոչ անենք հանդուրժել ապօրինությունները, անարդարությունները, մեր երեխաներին պետք է դաստիարակենք որպես գիշատիչ: Մենք չենք ուզում նման բան, մենք չենք ուզում հլու ստրուկ լինել. հետապնդվողի, հալածվողի, «հանցագործի» կարգավիճակը մեզ համար նախընտրելի է, որովհետեւ դա վկայությունն է ոչ թե մեր հուսահատության, այլ հաստատակամության, եւ համոզմունքի, որ պայքարելու ենք մինչեւ վերջ եւ հաղթելու ենք: Այո, ասել եմ, որ Սերժ Սարգսյանը իր ծոծրակը կտեսնի, նախագահի կարգավիճակը չի տեսնի: Սերժ Սարգսյանը իմ նախագահը չէ, եւ երբեք չի տեսնի այդ կարգավիճակը: Եթե դուք նախագահ ասելով նկատի ունեք իշխանագող, դա ձեր սուվերեն իրավունքն է: Իսկ ՀՀ Սահմանադրությունը նախագահ ասելով բոլորովին ուրիշ բան նկատի ունի: Ինչ վերաբերում է ձեր նշած կոչերին, ես Հայաստանի քաղաքացուն մեկ բան եմ ասել` ինքս պայքարելու եմ ամենաթողության ու բեսպրեդելի դեմ, անկախ նրանից ովքեր կմիանան այդ պայքարին, եւ կմիանա՞ն, թե ոչ: Հույս ունեմ, որ 1+ ակցիան այս խոսքերը հիմնավորող բավարար ապացույց է: Իսկ եթե դուք տեղեկացված չեք այդ ակցիայի մասին, այս կայքում կարող եք բավարար ինֆորմացիա գտնել այդ մասին: Լավագույն մաղթանքներս` սիրելի Վահագն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Marianna
    Հունիս 11th, 2009 at 11:34 | #1

    mejberum: “Մենք չենք ուզում նման բան, մենք չենք ուզում հլու ստրուկ լինել. հետապնդվողի, հալածվողի, «հանցագործի» կարգավիճակը մեզ համար նախընտրելի է, որովհետեւ դա վկայությունն է ոչ թե մեր հուսահատության, այլ հաստատակամության, եւ համոզմունքի, որ պայքարելու ենք մինչեւ վերջ եւ հաղթելու ենք: Այո, ասել եմ, որ Սերժ Սարգսյանը իր ծոծրակը կտեսնի, նախագահի կարգավիճակը չի տեսնի: Սերժ Սարգսյանը իմ նախագահը չէ, եւ երբեք չի տեսնի այդ կարգավիճակը”: amboxjutyamb hamadzayn em.

  2. armencho
    Հունիս 11th, 2009 at 21:03 | #2

    Nikol jan,Serjy naxagaha,inqy tasnyak hazaravor(yethe voch avel)struk hayeri naxagahna.Jamanakn e AZAT HAYERI BANAK steghcel yev azatagrel Hayastany…

  3. Սուրեն
    Հունիս 12th, 2009 at 13:02 | #3

    @armencho

    Ճիշտ ես, Արմենչո ջան: Ազատ հայերովս ստրուկներին շատ հեշտ կհաղթենք:

    Մի առակ հիշեցի:
    Որսորդական շունը ընկած է եղնիկի ետևեից ու չի կարողանում բռնել: Հարցնում է եղնիկին. “Ես քեզնից պակաս արագ չեմ վազում, ինչու՞ չեմ կարողանում քեզ բռնել”: Եղնիկը պատասխանում է. “Որովհետև դու վազում ես, որ տիրոջդ լավություն անես, իսկ ես վազում եմ, որ կյանքս փրկեմ”:

  4. Հունիս 12th, 2009 at 13:44 | #4

    sranc dem xoskerov paykareln anoguta, petka uji dem uj cuyc tal, uj ev hnaramtutyun, vorovhetev sranq but en ev nuynisk aveli kich fizikakan ujov karelia haxtel es debilnerin..
    ete Gevorg Marzpetunin karoxacav 20 hogov paykar sksel u azatel Hayastane hagaracineric, mite menk hazaravornerov da chenq karox anel?

  5. Vahagn
    Հունիս 13th, 2009 at 03:47 | #5

    Ay harut jan manric galis eq im khosqin erb 1,5 araj asum ei zorbi dem kaxakakirt dzevov anhnar e payqarel indz tsayrahexakan ein anvanum uremn payqareluc piti naeir um dem eir payqarum @ntreir metod. voch te payqarel hanun payqarelu.
    isk mez TUrqmenstani orinak a bervum. khi inchov mer mot turkmenstanic lav?

  6. Սուրեն
    Հունիս 13th, 2009 at 23:52 | #6

    @Vahagn
    Brnabarutyan hamar datvoxin datavor@ piti brnabari, te orenqov dati?

  7. Vahagn
    Հունիս 15th, 2009 at 01:08 | #7

    Սուրեն
    et vor orenqov eq Serjin rad anelu?serji khorhdarani @ndunats. lav eli.
    Suren jan bayts brnabaroxn inchqan el uzum es eres kanchi brnabarox………dranov hastat harc ches luci

  1. No trackbacks yet.