ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԹՈՒՐԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Արթուրից
Բարև Նիկոլ, ինչպե՞ս ես: Խնդրում եմ մեկնաբանիր “Չորրորդ իշխանություն” թերթում տպագրված այն հոդվածը, թե ինչու էին ընդդիմության մեջ գեներալներն ավելի շատ քան զինվորները:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Արթուր. «Չորրորդ իշխանություն» թերթի հրապարակումը պետք է ոչ թե մեկնաբանել, այլ ընդունել ի գիտություն: Եթե հեղինակավոր այդ թերթը նման գնահատական է տալիս, մենք մտածելու բան ունենք: Եւ ես ինչ-որ իմաստով ինձ էլ համարում եմ այդ քննադատության հասցեատեր, եւ կարծում եմ, որ ասվածը չի կարելի անարդարացի համարել: Բայց շատ ավելի կարեւոր եմ համարում, որ մենք այսօր ոչ թե փորձենք մեղավորներ փնտրել, իրար մեղադրել, այլ պետք է իրապես թեւ-թիկունք լինենք մեկս մյուսին, որպեսզի նոր թափով շարունակենք մեր սկզբունքային այս պայքարը, մեր պայքարը հանուն ապագայի: Շնորհակալություն:













