> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Լեւոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի ՀովհաննիսյանՀայ ազգային կոնգրեսի հասցեին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների քննադատության մեջ ոչ մի տարօրինակ բան չկա։ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` քաղաքականություն վերադառնալուց, ապա եւ` Հայ ազգային կոնգրեսի ձեւավորումից ի վեր, «Ժառանգությունը» ընկալվում է որպես ընդդիմադիր արբանյակ ուժ, եւ սա ակնհայտորեն ներվայնացնում է «Ժառանգության» մեր գործընկերներին։ Ընդդիմության դոմինանտ ուժը, բնականաբար, Հայ ազգային կոնգրեսն է համարվում։ Եւ ահա, Երեւանի քաղաքապետի ընտրություններին հաջորդած անկումային տրամադրությունը օգտագործելով` «Ժառանգությունը» փորձ է անում հարվածներ հասցնել Կոնգրեսին, նրան դուրս մղել հիմնական ընդդիմադիր ուժի ուղեծրից եւ, որպես հետեւանք, ինքը տեղավորվել այդ ուղեծրում։ Այս գործելակերպը ուղղակի կարմիր թելի նման անցնում է «Ժառանգության» վերջին մեկ տարվա գործունեության միջով։ «Ժառանգությունը» ակնհայտ բարդույթներ ունի ՀԱԿ-ի նկատմամբ, նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է ֆորմալ նմանություններ ձեռք բերել ՀՀ հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Այն, որ Հովհաննիսյանը վերջին շրջանում ետ է քաշվել կուսակցական գործերից` տեղը զիջելով իր կուսակից ընկերներին, ընդամենը սրա վկայությունն է։ Րաֆֆի Հովհաննիսյանը ուզում է տեղավորվել վերկուսակցական գործչի իմիջի մեջ, ինչպիսին Լեւոն Տեր-Պետրոսյանն է` որպես ՀԱԿ առաջնորդ։ Այս ամենը, սակայն, բնական է. էլ ով, եթե ոչ երկրի հիմնադիր-նախագահը պետք է լինի քաղաքական գործունեության էտալոն։ Ինչ վերաբերում է իմ կողմից շատ հարգված Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հնչեցրած քննադատությանը, սրան նույնպես պետք է նորմալ վերաբերվել։ Ինքս, օրինակ, որպես ՀԱԿ ներկայացուցիչ, այդ քննադատությունը ընդունեցի ի գիտություն եւ չեմ կարծում, թե միջընդդիմադիր հակադարձումների դաշտ մտնելը ճիշտ գործ է։ Նշեմ միայն, որ Հայ ազգային կոնգրեսը տեսանելի ապագայում շարունակելու է մնալ ընդդիմադիր դոմինանտ ուժ, եւ այսպես շարունակվելու է այնքան, քանի դեռ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է ակտիվ քաղաքական գործունեությունը։ Իսկ հիմնադիր-նախագահի` վերջին շրջանի ելույթներից ակնհայտ է, որ նա այդ գործունեությունը դեռ երկար է շարունակելու` այսպիսով դառնալով երաշխավորը այն բանի, որ Հայ ազգային կոնգրեսը ներքաղաքական կյանքում առանցքային դերակատարում է ունենալու դեռ շատ ու շատ երկար։ Իսկ քաղաքական ուժի կայացած-չկայացած լինելու մասին բանավեճերը, մեծ հաշվով, անիմաստ են, որովհետեւ այսօր Հայաստանում կայացած քաղաքական ուժ գոյություն չունի ուղղակի։ Իսկ եթե «Ժառանգությունը» ՀԱԿ-ի համար հոռետեսական եզրակացությունների է գալիս Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո, ուրեմն «Ժառանգությունն» ընդհանրապես պիտի գոյություն չունենար 2007 թվականին Թալինում տեղի ունեցած պատգամավորական ընտրություններից հետո, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը ուղղակի ահավոր կերպով տապալվեց։ Բայց այդօրինակ տապալման դեպքերը երբեք չեն կարող գլոբալ եզրակացությունների տեղիք տալ։

Առավելեւս, նման եզրակացությունների տեղիք չեն կարող տալ Երեւանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ, անգամ դասական քաղաքագիտության կանոններով, ՀԱԿ-ը հավաքեց այնքան տոկոս, որ կարող է ստանալ միայն կայացած քաղաքական ուժը։ Եթե անգամ ընդունենք, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունների պաշտոնական արդյունքները իրական են, ով է տեսել, որ ընտրություններում 17 տոկոս ձայն հավաքած քաղաքական ուժը համարվի չկայացած։ Այլ բան, որ բոլորը ՀԱԿ-ից շատ ավելին են սպասում, շատ-շատ ավելին, ինչը նույնպես քաղաքական ուժի կայացածության վկայություն կարող է լինել։ Բայց էլի եմ ասում` չեմ վիճարկում Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությունը, որ ՀԱԿ-ը որպես քաղաքական ուժ կայացած չէ, որովհետեւ Հայաստանում կայացած քաղաքական ուժ գոյություն չունի։

Ընտրական պասիվություն

Զարմանում եմ, որ մարդիկ, գտնվելով երեւանյան կյանքի կիզակետում, այնքան էլ լավ չեն ընկալել, թե ինչու քաղաքապետի ընտրություններում երեւանցիները չեն ցուցաբերել ցանկալի ակտիվություն։ Պատճառը շատ պարզ է. ՀՀ քաղաքացին չի հավատում, որ ընտրություններով հնարավոր է ինչ-որ բան փոխել։ Լավ է սա, թե վատ` ուրիշ խնդիր է, բայց սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել։ Այդ փաստի հետ պետք է հաշվի նստի նաեւ «Ժառանգությունը», որը կարծես վախենում է, թե նախագահի թեկնածու առաջադրվելու` Րաֆֆի Հովհաննիսյանի հերթը չի գալու։ Իհարկե, գալու է։ Րաֆֆի Հովհաննիսյանը երբեւէ առաջադրվելու է նախագահի թեկնածու, մենք բոլորս պաշտպանելու ենք նրա թեկնածությունը, ամենայն անկեղծությամբ «վիզ ենք դնելու» ընտրություններում։ Ու էլի գալու է փետրվարի 20-ը։ Հետո, «ընտրություններում պարտված» Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկելու են Ազգային միասնության կոալիցիա կազմել, ու նա կանգնելու է ընտրության առաջ` կամ դառնալ ԱԽՔ, կամ դառնալ «չկայացած քաղաքական ուժ»։ Նախագահական ընտրությունները խորհրդարանական ընտրություններ չեն, ու այստեղ Քըրք Քըրքորյանը չի կարող օգնել, որովհետեւ նախագահական ընտրություններում մեկը հաղթում է, մյուսները` պարտվում։ Իսկ ստեղծված իրավիճակում, առկա քաղաքական համակարգի պայմաններում, պարզից էլ պարզ է, թե ով է լինելու «պարտվողը»։ Բայց այս ամենը չեմ ասում հոռետեսություն ներշնչելու համար։ Քավ լիցի, ընդհակառակը, կարծում եմ` ստեղծված պայմաններում պետք է մտածել լուծումների մասին։ Իսկ պրոցեսներն իրենք են հուշում լուծումները։ Եթե ուշադիր հետեւենք Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո հնչած գնահատականներին, դրանցից երեքը նույնական են։ Ըստ այդմ, Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», ՀՅ դաշնակցությունը ընտրություններին տվել են միեւնույն գնահատականը։ Սրանում զարմանալի ոչինչ չկա, որովհետեւ Հայաստանի չկայացած քաղաքական դաշտում այս երեք ուժերն են, որ բնույթով քաղաքական են։ Մնացած խմբերը, որ իրենց քաղաքական կուսակցություն են կոչում, կամ կապ չունեն քաղաքականության հետ, կամ էլ կայացածության մակարդակով սաղմնային վիճակում են եւ ավելի աճելու պոտենցիալ չունեն։ Եւ ուրեմն` ստեղծվել է բացառիկ իրավիճակ, երբ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ ՀՅ դաշնակցությունը հայտնվել են նույնական շահերի տիրույթում։ Եւ այդ նույնական շահերը բխում են այն պարզ իրողությունից, որ կրիմինալը իր ձեռքն է վերցնում քաղաքական դաշտի կառավարումը, ինչը նշանակում է, որ քաղաքական ուժերի համար քաղաքական դաշտում գնալով ավելի ու ավելի քիչ տեղ է մնում, եւ այդ տեղը դեռ փոքրանալու է։ Կրիմինալը փաստացի քաղաքական ուժերին դուրս է մղում գործունեության դաշտից։

Իսկ սա արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում, որովհետեւ այս պայմաններում քաղաքական ուժերը, դե ֆակտո, հնարավորություն չեն ունենալու մասնակցել երկրի կառավարման գործին։ Եւ ուրեմն` ո՞րն է խնդիրը։ Դա կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ. ինչպես կրիմինալն է փորձում քաղաքական դաշտը ազատել քաղաքական ուժերից, այնպես էլ քաղաքական ուժերը պետք է միավորվեն քաղաքական դաշտը կրիմինալից ազատելու գործում։ Բայց կարեւորը այն հեռանկարն է, որ բացվելու է այս պրոցեսի արդյունքում։ Ըստ էության, ի դեմս ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի` գործ ունենք ինքնաբավ քաղաքական սպեկտրի հետ, որտեղ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն երկու բեւեռներն են, իսկ «Ժառանգությունը»` կենտրոնը։ Չեմ խորանում գաղափարական նրբությունների մեջ, ասում եմ` պայմանականորեն։ Եւ ըստ այդմ, նշված երեք քաղաքական ուժերը ի զորու են իրենցով լցնել Հայաստանի քաղաքական դաշտը եւ դառնալ հանրության բոլոր, բացարձակապես բոլոր շերտերի շահերի արտահայտիչը։ Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ հիմա, այսօր նշված երեք ուժերը պետք է սկսեն մի քաղաքական պրոցես, որի արդյունքում կրիմինալը, ի դեմս ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ այլոց, պետք է դուրս մղվի քաղաքական դաշտից։ Քաղաքական դաշտը ամբողջությամբ պետք է զբաղեցնեն ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, որոնք պետք է նաեւ իրենց շուրջ հավաքեն երկրի մնացած քաղաքական տարրերին` ըստ գաղափարական կամ քաղաքական նմանության։ Այս երեք ուժերը պետք է պայմանավորվեն միայն մի հարցի շուրջ, որ համատեղ իրականացված իշխանափոխությունից, այսինքն` սերժանտական վարչախմբի հեռացումից հետո երկրում այլեւս չպետք է լինեն կեղծված ընտրություններ, եւ այս պայմանավորվածությունների իրագործման որոշակի մեխանիզմ-երաշխիքներ մտածեն։

Ըստ այդմ, ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով ձեւավորվում է նոր իշխանությունը։ Այսինքն` ընտրությունների արդյունքներով է որոշվում` ո՞վ է իշխանություն եւ ով` ընդդիմություն։ Գործնականում, ասեմ առանց փակագծերի, Հայաստանի ապագայի շահերից է բխում, որ քաղաքական վերը նշված երեք ուժերը պայմանավորվեն Հայաստանի քաղաքական դաշտը կիսելու մասին։ Ինչ խոսք, սա չի նշանակում, թե ուրիշ ուժերի թույլ չի տրվելու մասնակցել քաղաքական կյանքին, բայց եթե ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն պայմանավորվում են, ավելի ճիշտ` դառնում են Հայաստանում օրինական ընտրությունների անցկացման երաշխավորը, բոլոր հարցերը լուծվում են։ Այսինքն` եթե կրիմինալը զրկվում է իշխանության ապօրինի զավթման հնարավորությունից, օրինական քաղաքական գործունեության համար դաշտը բաց է մնում յուրաքանչյուրի համար։ Բայց քաղաքական վերլուծությունը ցույց է տալիս, որ վերը նշված համաձայնության կայացման դեպքում քաղաքական դաշտում շատ թե քիչ ինքնուրույն եւ նշանակալի քաղաքական սուբյեկտների ի հայտ գալը դառնում է քիչ հավանական։ Ի վերջո, անգամ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներսում առկա քաղաքական տարրերը առանց էական դժվարության տեղ կգտնեն քաղաքական վերը բերված երեք ուժերից որեւէ մեկում։ Գործնականում ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ կոմբինացիան ի վիճակի է իր մեջ ներառել քաղաքական ցանկացած գաղափարի եւ հայացքների կրող գործիչների։ Մնում է միայն այս երեք ուժերը իրոք գիտակցեն, որ կանգնած են ընդհանուր մարտահրավերի առաջ եւ երկրի ապագայի համար կրում են ընդհանուր պատասխանատվություն։ Ու որպեսզի հնարավոր լինի կրել այդ պատասխանատվությունը, անհրաժեշտ է ուղղակի վերջ դնել օրերս ծայր առած խոսակցությանը, թե` բա հիշո՞ւմ ես, որ դու ինձ բռնեցիր, բա դու հիշո՞ւմ ես, որ իմ դեմ մահափորձ արիր, բա դու հիշո՞ւմ ես, որ ինձ գործից հանեցիր, եւ այլն, եւ այսպես շարունակ։ Գիտակցում եմ, իհարկե, որ վերը բերվածը շատերի կողմից կորակվի որպես ուտոպիա կամ էլ կստանա այսօրինակ այլ որակումներ։ Բայց պետք է, ի վերջո, հասկանալ, որ մինչ ընդդիմության դաշտում հայտնված ուժերը փորձում են բաժան-բաժան անել քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը, կրիմինալը արդեն ամբողջությամբ վերցրել է իշխանական դաշտը եւ շուտով կսկսի մտածել նաեւ ընդդիմադիր դաշտը վերցնելու մասին։ Այնպես որ, ընդդիմադիր դաշտում գտնվող ուժերը նախ պետք է վերցնեն ողջ քաղաքական դաշտը, ապա, ժողովրդի ընտրությամբ` նրանցից յուրաքանչյուրը պետք է գտնի իր օրինական տեղը։ Այնպես որ, միջընդդիմադիր կռիվները չեն ծավալվի, եթե ընդդիմադիր ուժերը հասկանան, որ հայտնվել են միացյալ շահերի տիրույթում, եւ որ այդ շահերը կենսական են։

Հ.Գ. Վերջերս շատ է խոսվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հնարավոր է` ընդդիմադիր քայլեր անի, եւ այլն, եւ այսպես շարունակ։ Չնայած այս հարցին արդեն մեկ անգամ անդրադարձել ենք` ընդգծելով, որ դա հնարավոր չէ, բայցեւայնպես ուզում ենք ընդգծել, որ ԲՀԿ-ն շահերի որոշակի ընդհանրություն ունի ընդդիմության հետ։ Խնդիրն այն է, որ քանի դեռ Հայաստանում գոյություն ունի այնպիսի ընդդիմություն, որի հետ կապված Սերժ Սարգսյանը մտավախություններ ունի, «Բարգավաճ Հայաստանը» նրան պետք է լինելու որպես բուֆեր։ Իսկ եթե ընդդիմությունը ջախջախվի, ԲՀԿ-ի գոյությունը Սերժ Սարգսյանի համար բացարձակապես իմաստ չի ունենա, եւ փողապաշտ իշխանությունը չի կարող չտրվել ԲՀԿ առաջնորդի ունեցվածքը բաժան-բաժան անելու գայթակղությանը։ Եւ այս իմաստով, իրոք, Հայ ազգային կոնգրեսը դառնում է ԲՀԿ-ի լինելիության երաշխավորը։ Զավեշտական է, բայց` փաստ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունիսի 11, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Vanine
    Հունիս 11th, 2009 at 03:54 | #1

    Inch erashxiq, vor dashnakcutyune chi kriminali koghmic gorcughvac ayn uje, vore piti qaxaqakan dashte yevs pordzi astijanoren teghapoxel kriminali azdecutyan volort. I verjo, dashnakcutyan paragluxneric yuraqanchyuri vra es ishxanutyune enqan kompromat uni, vor total verahskoghutyunic nranq djvar te karoghanan durs gal.

  2. yervand
    Հունիս 11th, 2009 at 19:13 | #2

    Vanine jan lriv hamdzayn em qo! es uxxaki zarmanum em Nikoli vra! ed vocn exav ay axper jan vor haystani hamar aragin narkobaron@ u ira kusakcutyun@ hankarc dardzan qaxakakan uz! ay axper jan ay cavd tanem! ete nman miamit mtqer artahayter urish mek@ es khaskanayi aksei mard@ erevi chi patkeracnum ..bajc axr nikol jan..cavd tanem dashankner@ en uz@ chen vor marti mekic heto kangnecin mardspanneri koxqin u asin menk hanun hayreniki yev ayln pashtpanum enk ishxanutyan@! eee axper jan….hayastan@ arden anhuysa darnum….payqares chpayqares…hnar chka….uxxaki vorosh azgeri trvac chi darnal qaxakakirt erbevice…..menk dranc sharqum enk….moracek te haystanum erbeve el qaxaqakrtutyun khastatvi…..da exel er soveti orok..u el erevi chi el lini erbeq!!!! menk misht el exel enk asiacineri kuyt vor harmarvel e ays kam ayn brnapetutyan i exel sra kam nar tirapetutyan tak….miak zamnakashargan@ vro irok exel enk ankax u azat u hnaravorutyun stacel zarganalu u stexcelu azgayin mshakuyt da elki em asum sovetn e!

    u da el chi sparnum mez……

  3. yervand
    Հունիս 11th, 2009 at 19:16 | #3

    vercru hen c qo var Nikol jan..du krtvel zargacel emcacel es henc ed zamankum u es el …hima es xexch erexek inchen tenum inchen dastirakvum inchen lsum…da der heto ekerva mi asnek 5-10 trauc vor nor serund kga..ay ed zamank arden lriv aknhayt kdarna te menk inchenk darel…

  4. gegam
    Հունիս 11th, 2009 at 20:10 | #4

    Մեջբերում այսօրվա Հժ-ից
    ” Մարտի 1-ի ջարդը միայն ավելացրել էր կողմնակիցների քանակը եւ նրանց վճռականության ու ներքին մոբիլիզացվածության աստիճանը: Այդ ժամանակ դեռ կարելի էր խոսել քաղաքացիական անհնազանդության ճանապարհով ճնշում գործադրելու եւ խնդիրներ լուծելու մասին: (Չնայած, առաջին զանգն արդեն հնչել էր` ընդդիմությունը չէր կարողացել կանխատեսել մարտի 1-ի ջարդը, այսինքն` հենց թերագնահատել էր ավազակապետությանը:) Սակայն ընդդիմությունը այս կամ այն ձեւով անընդհատ հայտարարում էր (ուղղակի կամ անուղղակի) իշխանությանը շանս տալու մասին` «բարեփոխումներ անցկացնելու», «երկխոսության եւ փոխզիջումների գնալու» եւ վերջապես` «առանց կեղծիքների ընտրություն անցկացնելու` հանուն պետության կայունության»: Այս ամենը, զուտ քաղաքական տրամաբանության տեսակետից, ճիշտ էր, սակայն` հեռու ավազակապետության իրական էության ընկալումից: Արդյունքում, մենք ստացանք այն, որ պոտենցիալ ընդդիմադիր քվեարկողների մի զգալի մասը չմասնակցեց Երեւանի ընտրություններին: Կարելի է այս մարդկանց մեղադրել տարբեր մեղքերի մեջ, սակայն պետք է ելնել հայկական իրականությունից` մարդկանց չհամոզեց ընդդիմության մարտավարությունը:

    Այստեղ նորից ու նորից առաջ է գալիս ընդդիմության ներքին ժողովրդավարության հարցը: Այլ հավասար պայմաններում ընդդիմության ղեկավար կազմը պետք է հրաժարական տար, ճիշտ այնպես, ինչպես հրաժարական են տալիս պաշտոնյաները, որոնք հաջողության չեն հասնում իրենց առաջադրված նպատակները չկատարելու դեպքում:”
    ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

    Ճիշտ եզրահանգում է, սակայն իմ կարծիքով, անհնահազանդության հարցը երբեք էլ ուշ չէ: Անհնազանդությունը դա երկարատև ներքին իմաստավորման շարունական վիճակ է, երբ ամեն մեկն իր կարողություններին համապատասխան որոշում է դիմադրել կամ համակերպվել, որտագաղթել կամ գանդիզմով, կամ բիլակակռվով պայքարել: Դա միտինգ չէ, դա հոգեբանական նոր վիճակ է, երբ ԼՏՊ-ն չի որոշում իշխանություններին հերթական շանսը տալու հարցը, այլ ամեն մեկն ինքնուրույն է որոշում իր անելիքը: ԼՏՊ-ն ու ընդիմությունը չեն այս երկրի ամենավատ վիճակում ապրող մարդիկ: Եթե սովի հասած պատկառելի տարիքի մարդը իրեն հիմարի տեղ դրած ամեն ընտրության մի օրվա հացի գնով ծախվում է, ուրեմն այդ մարդկանցով Հայաստան փրկելը խաբկանք է: Ավելին, եթե դրանք արդեն ճնշող մեծամասնություն են,ուրեմն այդպիսի երկիր փրկելն է Սիզիֆի գործ: Եթե հերթական անգամ ազգովի մենք ինքներս մեզ շլանգի տեղ դրեցինք, ուրեմն դա ենք: Կգտնվեն պայքարողներ, ուրնեմն հարց կլուժվի:
    Ընդիմության /ԼՏՊ-/ միակ անելիքն այն է, որ մանրամասն հայտարարի այս մասին և տեսականորեն բացատրի ամեն մեկի անելիքը ըստ իր նախասիրությունների: Պետք է ասվի, որ այսքան պայքարից հետո դեմ ենք առել այս վիճակին: Ընդիմությունը, վատ թե լավ, իր ունեցած հնարավորություններով էսքան կարողացավ անել, հիմա թող մարդիկ փորձեն պայքարել: Ամեն մի ստահակ իր շրջապատում ընդիմադիր կեցվածքի տասնյակ բարեկամներ ունի: Եթե այդ բարեկամները, այսինքն հայերի 85-90 տոկոսը կարծում է, թե իր բարեկամների մասով իրենք անելիք չունեն, այլ ընդիմությունը պետք է այդ տականքին ինչ որ հրաշքով չեզոքացնի, ապա չարաչար սխալվում են: 1991-ից տականքը ելել է ջրի երես, և փոխանակ նրա մերձավորները նրանց մի թթու խոսք ասեին, սպասում են, թե ընդիմությունը պետք է դա անի: Ընդիմությունը պետք է խոստովանի, որ չի կարողացել դա անել /իսկ դա տիտանական գործ է/ու ասպարեզը զիջի ամեն մեկի խղճին:
    Պետք է վերջապես ժողովուրդը անտերության զգացում ունենա, որ հասկանա իր անելիքը, եթէ չհասկացավ ուրեմն ԷՍ ԵՆՔ:
    Մնացած խոսակցություններն ինքնախաբեության, դեմագոգիայի կամ մոլորեցման շատ մեծ դոզա ունեն:

  5. Mher
    Հունիս 12th, 2009 at 16:54 | #5

    @gegam
    Lriv hamamit em qo ditarkumneri het.Inch verabervum e qo graci verjin hatvacin kapvac stahaknerov li shrjapati masin,es dran andzamp em arnchvel u bolorin nenc orn em qcel vor arden amachum en hets xosan.U chem el nayum barekam linelun,vortev es chem uzum unenal strkamit u kzox barekamner.Ete im barekam@ struk e u kzox uremn inq2 indz aryunakic che.Sranov pakvum en bolor xosakcutyunner@….

  6. gegam
    Հունիս 12th, 2009 at 20:25 | #6

    Մհերին:
    Քաղաքացիական անհնազանդություն ասածի առաջին փուլը հենց մերձավորի հանդեպ անհարդուժողական լինելն է: Հնդկաստանի պես հսկա երկրում ուր մեկը մեկին չճանաչելու շանսը մեզանից 500 անգամ մեծ էր, գլոբալ անհնազանդությունը լուծեց հարցերը: Մեզանում ամեն 3-4-րդ մարդու միջոցով ամբողջ ազգն է ամփոփված դառնում: Եթե քո շրջապատի ընկերներն էլ նույնն անեն ու նրանց ընկերներն էլ, ապա Հայաստանում քաղաքացիական անհնազանդություն կոչվածը համատարած կլինի: Մի կարևոր հանգամանք էլ կա: Իշխանոււթյուն-/արանքում սափրագլուխ/-հասարակ ժողովուրդ կապի մեջ կարևոր է հավասարակշռության շեղման պահը: Սափրագլուխը այդ հավասարակշռությունն ապահովող հիմնական օղակն է: Առնետավազք կոչվածը հատուկ է անսկզբունք տարրերին: Սափրագլխի չեզոքացումը, այսինքն իշխանության հենարանի չեզոքացումը դա ոչ այնքան գլոբալ պայքարի հարց է, այլ հավասարակշռություն շեղելու հարց: Եթե քո նմանները գոնե 1 տոկոս կազմեցին, ապա 10-20 տոկոս սափրագլուխ յան է տալու: Եթե 5 տոկոսը եղավ քո պես, ապա ոչ թե 50 այլ 100 տոկոս սափրագլուխ է կողք կանգնելու, որովհետև առնետավազքը դա հիստերիկ պրոցոս է, և քչերի ներվերն է դիմանալու իրենց դեմ աճող զզվանքին ու վերաբերմունքին:
    Էնպես որ, դու մարդկանց հոգեբանական վերափոխման ամենակարևոր մեթոդով ես շարժվում և շարունակիր այդպեսին լինել:
    Մի վիճիր ֆանատիկոսների հետ, մեկ ծանոթ սրիկայի կարգի հրավիրելը 1000 անգամ ավելի կարևոր ու հեշտ գործ է, քան 1 ֆանատիկի բան հասկացնելը:

  7. Mher
    Հունիս 12th, 2009 at 23:07 | #7

    Cavoq es ereqshabti or@ gnalu em banak,bayc chem datari payqar@ nuynisk ayntexic.Indz mi qani or anhrajesht klini texum harmarvelu u koxmnoroshvelu hamar.Aysor el Levon@ asec vor piti spasenq minchev ashun.Es ayd qayl@ hamarum em amenavchrakan@ bolor hnaravor qaxaqakan qayleri mijic,vorovhetev ahavor mec kamq e anhrajesht hanrahavaqi masnakicnerin nman ban haytararelu hamar.Uermn koch em anum bolor aktiv eritasardnerin hamaxmbvel ev arajika 3 amsva @ntacqum stexcel hamapatasxan mtnolort anhrajesht pahin qaxaqaciakan anhnazandutyun kazmakerpelu hamar.U tox bolor@ akanjnerin ox anen,vor Levoni asac@ uni mek himnakan xorhurd ayn e` bolors i gorc,u tox nvnvacoxner chlinen.Erb menq patrast klinenq ayn jamanak el ksksvi payqari verjnakan pul@.
    Masnavorapes karox eq kirarel im u Gegam-i arajarkac metodov stexcel hamapatasxan himq qaxaqaciakan anhnazandutyun@ irakanutyun darcnelu hamar.U menq unenq @ndamen@ ereq amis.Tox chtva te da erkar jamanak e,inqnert el cheq nkati te ayn inch arag kancni.Karoxa baakum im hamar erkar tva)))))))))bayc duq petq e shtapeq.Bolorit hajoxutyun u ankotrum kamq.Hamozbac exeq mi banum,vor mer payqar@ mxvum e hanun mer arjanapatvutyan u mer apagayi.Ev ays pasti gitakcum@ dzez kta anspar energia ashxatanqi hamar.
    Petq exac depqum es banakic kpaxnem u kmianam dzez))))

  8. Ashot K.
    Հունիս 13th, 2009 at 00:29 | #8

    @Mher
    Mher jan, shat urax em vor nman karciq unes. Levon Ter-Petrosyani hamar dzhvar er asel hanrahavaqneri hetadzgman masin mez hamar el dzhvar er lsel dra masin, bayc payqary pahi tak vogevorutyun u hiastaputyun chi sirum. Karcum em inchpes misht naxagahy miak chisht voroshumy kayacrec.
    Du hangist carayir isk menq aveli erandov qo texn el kpayqarenq. Qez bari carayutyun u bari veradarc.

  9. Ashot K.
    Հունիս 13th, 2009 at 00:40 | #9

    @gegam
    Ayo, shat lav u porcvac method e. Andzamb mer janqeri shnorhiv mer shat motik hanrapetakan barekamnery galis en hanrahavaqnerin ev yntrum en kongresin! Isk mer baki “mard beroxnery” xusapum en motenal ev arajarkel hanrapetakan yntrel. Ays arumov saruycy texic sharzhvel e, u menq chisht uxxutyan vra enq. Ete nranq (mard tanoxnery) tesnen vor mardkanc koxmic arzhananum en dimadrutyan u amotanqi, hajord angam nman gorcarq(irenc patviratuneri het knqeluc(shtaber ev ayln)), canr u tetev kanen, vor ayd gorcic inch kshahen u inch kkorcnen. Da el qaxaqaciakan anhnazandutyan drsevorum e, uremn sharunakenq mer amenorya payqary!

  10. gvidon
    Հունիս 13th, 2009 at 01:09 | #10

    Մհերին
    Միայն խնրում եմ, բանակում նման քարոզով պետք չի զբաղվել: Բանակը անչափ հեռու է հասարակական կազմակերպման նորմալ տրամաբանությունից- մանավանդ հայկական բանակը: Այն ստրուկտուրավորված է և նրա դրվածքը չի հանդուրժում այլախոհովություն: Բազմաթիվ մատնիչներ վխտալու են քո կողքին և հետազոտելու են քո դիրքերը ամենատարբեր հարցերում: Այնտեղ ամեն ինչ շատ ավելի դաժան է, քան հասարակական կյանքում: Զգույշ և ճկուն եղիր, մի բացվիր մյուսների դիմաց, ինչքան էլ որ վստահելի երևան: Հետաձգիր ըմբոստ համախոհներ հավաքելու գործը մինչև բանակից վերադարձը: Բանակը Հայաստանի ամենահետադեմական «տարածքն» է, և այնտեղից ոչ մի լավ բան մի սպասիր: 100 լսիր, բայց դրանից հետո էլ բերանդ փակ պահիր:
    Քեզ ողջ պահիր, որ հաղթես քաղաքական պայքարում:

  11. Mher
    Հունիս 13th, 2009 at 12:20 | #11

    @gvidon
    Dra hamar es grel ei,vor kpayqarem voch te banakum ayl banakic,aysinqn kashxatem ayntex aveli lav chanachel mardkanc,sovorel inch hnaravor e u ayd giteliqner@ kirarel normal hasarakutyan shrjanaknerum))))
    Shnorhakalutyun arjeqavor xorhurdneri hamar))

  12. yes im anush hayastani
    Հունիս 13th, 2009 at 17:09 | #12

    @Mher
    Mher Jan pind mna anpayman haxtelu enq!!!

  13. Սուրեն
    Հունիս 14th, 2009 at 00:02 | #13

    Mher jan, bari carayutyun!!!
    Menq el stex ksharunakenq payqar@. Huysov em, vor banakic veradarnas, mer erkir@ poxvac klini:

  14. Haykk
    Հունիս 14th, 2009 at 21:41 | #14

    Mher jan bari u anporcanq carayutyun ev bari veradarc.

    Txeq asel em u eli asum em, mer azgi mi mec mas ujexi koxm brnox e, mer azgin darerov nstac strkamtutyun tuyl chi talis ayd mec hatvacin hpartoren u arjanaptiv dzevov aranc vaxenalu karciq unenal, dirqoroshum unenal u aydpes el gorcel.

    Ayd mardik elnelov vortex hac hntex kac, kam ardaracnelov te tun pahelu hamar em anum, tekuz amachelov, haskanlov, vor storutyun en anum` meka nranq gnum en srikayutyun anelu ev storutyun gorcelu.

    Orinakner bazmativ en, inchpes hntrutyunneri jamanak, kexcararner asum en te tun pahelu hamar em anum, isk erb 7 serjakan kexcarari mek payqarox henc nranc eresin asum e, vor dzer ed vercrac pox dzer gerezmanin caxseq, vor tqem dzer eresin, u arjananaq Astcu patjin ev nman ayl baner,
    ed storutyun gorcac mardik lur lsum u vochinch chen asum, qani vor giten vor irenq shat sxal en ev ayd barer texin en.
    Sakayn nranq noric hajord ariti depqum nuyn storutyun kanen.

    Sa galis e darer sharunak mer azgi` otari lci tak linelu hangamanqic, inchpes naev shat mec der uni ayn hangamanq, vor rejim ays 11 tarva hntacqum pchacrec u pxcec bolor hogevor arjeqner, amen inch nyutakancvec, veracan bolor mardkayin baroyakan arjeqner, srbutyunner.

    U ayd patcharov el xixch, arjanaptvutyun, tasib, hayrenasirutyun, mardkutyun, el chemasum petakanamet mtacelakerp ed mardkanc mot ispar bacakayum e ev sraqn mnacl en minchev hima kangnac mnacac u Payqarox mardkanc mot.

    Bolord el lav khisheq te inchpes 10 orya hanrahavaqneri jamanak, bazmativ serjantner, kexcarraner, u ayl nman mardik ekan miacan, qani vor nranq ekel ein ujexi hetevic, baci da irenc mej xexdvac arjanapatvutyun, mard artnanum er u iren lav er zgum , ayn jamank serjakan da qfur er amboxj Hayastanum, rejimi amenvirvacner mtel ein caker.

    Aysiqnn Sharjum npatak uni ed mardkanc xelqi berel, veracnel ed strkamit mtacelakerp, sermanel petakan mtacelakerp, hogevor arjeqner, vor apagayum nman vichakum chhaytnvenq.
    Ed mardik irenq el uzum en da, uxaki chunen uj, vaxkot en, chunen edqan hamardcakutyun ev arajin isk aritin kminan Sharjamn koriz handisacox en mi qani tasnyak hazarnerin.

    Isk Sharjman korizi, azgi gitakic , petakan mtacelakerp, hayrenasirutyun u tasib, baroyakanutyun unecox mardik petq e uxaki kangnac mnan u payqaren ev beren noric ayn vichakin vor ed zangvac eli aranc vaxenallu ga minan mez u rejimi verj drvi isk Hayastani u hayeri azatutyan u veracnundi skizb drvi.

    Isk inchpesi patasxan tvec Ter-Petrosyan.
    Esor rejimin amen gnov pahum e artaqain ashxarh, vor i hakarak mer shaherin ogtagorcum e ed takanqnerin i vnas mez u i shah irenc.
    Ayd isk patcharov mer arjin xndir rejimin ed hovanavorchutyunic zrkeln e.
    Ev inchpes nkatec Ter-Petrosyan jamank mer ogtin e ashxatum, irenc xraxchanqic heto galu e anluceli xndirneri araj kangnelu jamanak, inchpes naev hovanavorneri araj patasxan talu jamanak.
    Isk meznic pahanjvum e vor minch da hetevoxakanoren baci ayn vor kangun u hamar Payqarenq u kanganc mnanq, aylev minch ayd jamanak gal anenq qayler hovanavorin chezoqcnelu hamar.
    Isk ed rejimi patasxan talu jamank galu pahin patrast linenq mi angamic chisht pahin kangnel u hovanavoutyunic zrkvac rejimin mat anenq.

    Dra hamar el hajord hanrahavaq nshanakvec septemberin, erb kmotena ayd patasxan talu jamank, erb rejimi resursner ev krishner sparvac u mashvac klinen, isk aranc dra es serjarobakan rejim kazmaqandel jameri harc e.

  1. No trackbacks yet.