> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է, ԱՅՍՏԵՂ ԴՈՒ ՏԱՆՆ ԵՍ

ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է, ԱՅՍՏԵՂ ԴՈՒ ՏԱՆՆ ԵՍ

Իսկ դուք երբեւէ մտածե՞լ եք, թե ինչ արդյունքներ կգրանցվեին, եթե համակենտրոնացման ճամբարներում անցկացվեին «ազատ, արդար եւ եվրոպական չափանիշներին համապատասխանող ընտրություններ»։ Թեկնածուներից մեկը լիներ Ադոլֆ Հիտլերը, մյուսը` Ուինսթոն Չերչիլը, թեկնածու լինեին նաեւ Շառլ դը Գոլը, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը։ Մտածեք այս մասին, այս մասին թող մտածեն նաեւ այն մեկնաբան-լրագրողները, ովքեր լուրջ վերլուծությունների են ենթարկում Երեւանի քաղաքապետի ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Նրանք ուզում են այդ արդյունքների վերլուծությամբ ինչ-որ բնականոն քաղաքական եզրակացությունների հանգել, տոկոսներ գումարել-բաժանել։ Այսպես վարվում են հատկապես այն լրագրող-վերլուծաբանները, ովքեր ընտրությունների օրը բռնությունների չեն ենթարկվել կամ էլ սեփական աչքերով չեն տեսել բռնությունների սպառնալիքը։ Նրանց գրած նյութերից հաստատ երեւում է, որ իրենք մտածում են, թե այդ իրենց խելոքության պատճառով քացու տակ չեն հայտնվել։ Իհարկե, շատերը սա կարող են իրոք «խելացիություն» համարել, բայց այս մասին, թերեւս, ոչ ոք ավելի դիպուկ չի արտահայտվել, քան ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակում հայտնված երգահան Ռուբեն Հախվերդյանը. «Եղիր հեզ, բանող եզ, որոճա քեզ բաժին ընկած խոտը, մինչեւ կբացվի առավոտը»։ Ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ, բայց ահավոր ցավ զգացի, երբ պարզվեց, որ ՀՅԴ-ն «Օրինաց երկրից» քիչ «ձայն է հավաքել» եւ չի հաղթահարել յոթ տոկոսանոց արգելանքը։ Այդ զգացողության համար բազմաթիվ պատճառներ կան` քաղաքական պատճառներ։ Բայց դրանցից ամենակարեւորը, թերեւս, ենթագիտակցական, հոգեբանական է։ ՀՅԴ-ն իր նախընտրական քարոզարշավի համար կարգախոս էր ընտրել նույն Ռուբեն Հախվերդյանի չքնաղ երգի` «Սա Երեւանն է, այստեղ դու տանն ես» տողը։ Հիմա ակամա ուզում ես հարցական նշաններ դնել այդ կարգախոսի վրա` սա Երեւա՞նն է, այստեղ դու տա՞նն ես։ Եւ ահա, այս հարցական նշանները ստիպեցին մտածել համակենտրոնացման ճամբարի եւ նրանում անցկացվելիք «ազատ, արդար, եվրոչափանիշներով» ընտրությունների պոտենցիալ արդյունքների մասին։ Չէ, չեմ ուզում ասել, թե Երեւանը վեր է ածվել համակենտրոնացման ճամբարի։ Բայց դա` միայն այն տասնյակ հազարավոր մարդկանց շնորհիվ, ովքեր մերժել են հեզ եզի կարգավիճակը, ովքեր հրաժարվել են նախիրի նման ընտրատեղամասեր քշվողի կարգավիճակից։ Եւ եթե այս մարդկանց որեւէ բան պատահի, Երեւանի ճակատին անհրաժեշտ կլինի գրել ոչ թե` «Սա Երեւանն է, այստեղ դու տանն ես», այլ` «Եղիր հեզ, բանող եզ, որոճա քեզ բաժին ընկած խոտը, մինչեւ կբացվի առավոտը»։ Բայց էն էլ եմ ուզում նշել, որ մենք բոլորս այնքան էլ արդար չենք վարվում, երբ ուզում ենք անարգանքի սյունին գամել «ընտրական նախիրում» ընդգրկվածներին։ Մի՞թե որեւէ մեկը իրոք կարող էր դատապարտել համակենտրոնացման ճամբարի այն գերյալին, որը քվեարկում է Ադոլֆ Հիտլերի կամ էլ Գերման Գերինգի օգտին։ Ինչո՞վ է տարբերվում թաղային «ընտրական էլիտայի» մամլիչի տակ ընկած քաղաքացին համակենտրոնացման ճամբարում հայտնվածից։ Դուք ուզում եք ասել, որ այսօր Հայաստանում ապրող քաղաքացին ավելի շա՞տ իրավունք ունի, քան համակենտրոնացման ճամբարի բնակիչը։ Չէ լուրջ, դուք կարո՞ղ եք նման բան ասել։ Եթե ինչ-որ տարբերություններ կան, դրանք ընդամենը ֆորմալ տարբերություններ են. նախ` մենք գտնվում ենք 21-րդ դարում, եւ հետո` Երեւանն ու Հայաստանը, այնուամենայնիվ, ավելի ճիշտ` դե յուրե համակենտրոնացման ճամբար չեն, այլ Սահմանադրություն ունեցող պետություն, եւ քաղաքացիներն էլ դե յուրե գերի չեն, այլ բարձրագույն իշխանություն։ Դե յուրե, ընդամենը` դե յուրե։ Ու քանի որ այսօրվա նյութի առանցքը Ռուբեն Հախվերդյանի երգերն են, ավարտենք եւս մեկ մեջբերումով. «Ո՞ւր է անգլուխը, քաղաքագլուխը, որ ո.. վրա ունի ծալքեր…»։

Հ.Գ. Հույս ունեմ` Ռուբեն Հախվերդյանը չի սրտնեղի, եթե, այնուամենայնիվ, վերջին մեջբերման իրավունքը վերապահեմ Մհեր Մանուկյանի գրած երգի մի հատվածի. « Զնդանների երախում մաքառում է շունչը մեր/ Մեր ձայնը չի շղթայվի, մեր երգը չի մահանա/ Ազատության փողոցում մարտիկներ կան աներեր/ «Պայքար, պայքար մինչեւ վերջ». «Հի-մա, հի-մա, հի-մա»։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունիսի 6, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Levon
    Հունիս 6th, 2009 at 03:27 | #1

    Menq qez het enq sireli nikol.

  2. LARISA
    Հունիս 6th, 2009 at 21:08 | #2

    MENQ UZUMENQ VERADARNAL HAYRENI TUN,TURQER@HAYASTANCINERIN VTARELEN IRENC LPIRSH PAHVACQOV,SIRTNERS XARNUME DRANC EJANAGIN TATERAKANUTYUNNERIC,MAQREQ ODN U GURN MER MAQUR,VOR PXTORECIQ, XARABAXI PATRVAGI TAK TEXAVORVECIQ HERIQ 4I,DZULVELEQ,4EN KARUM BAHOV QEREL HOXIN AR4I4I NMAN CANR KPEL-POK 4EQ GALIS,ARMATNEREQ GCUM,GAYLUKINMAN PATATVELEQJOXOVRDI VZIN

  3. LARISA
    Հունիս 6th, 2009 at 21:08 | #3

    MAQRVEQ,VOR TUN VERADARNANQ!!!!!!!!

  4. Արամ
    Հունիս 7th, 2009 at 00:13 | #4

    Հարգելի Նիկոլ,

    իհարկե շատ լավ է, որ մարդ անկեղծ հավատում է, որ վերջում լավ է լինելու, Հայաստանում հաղթանակելու է ժողովրդավարությունը, մարդու կիրավունքները գերակա են լինելու… ծառերի վրա էլ բանաններ են աճելու, բայց, ախպոր պես, հերիք ա հեքիաթներ պատմել: Էս պետությունը արդեն պրծել ա: Վաղուց: Ու ես էլ հույս չունեմ, որ կարելի ա ինչ որ բան անել, ոչ հիմա, ոչ էլ հետո:
    Ես չեմ հիշում, որ 1995թ. հետո Հայաստանում որևէ ընտրություն իրոք լինի ազատ և արդար, բացի, հավանաբար, 1999թ. խորհրդարանական ընտրությունների:

  5. EdgarM
    Հունիս 7th, 2009 at 02:04 | #5

    Nikol jan achqis jamy ekel a qaxaqaciakan anhnazandutyan sharjum skselu, sranq srbutyun chen unecel yes kaskacum em erbeve el kunenan….

  6. Jack
    Հունիս 7th, 2009 at 12:55 | #6

    Roben Haxverdyan@ petqa @nduni ir partutyun@. Entadrum em iran xapel en. Huysov em apagayum kartahaytvi, hakarak depqum kdarna Nune Yesayan…

  7. Սուրեն
    Հունիս 7th, 2009 at 16:35 | #7

    Ով ասում է, որ Նիկոլը հեքիաթներ է պատմում, թող հիշի, որ Նիկոլը այդ “հեքիաթները” պատմում էր նաև Համաժողովրդական Շարժումից առաջ, պատմում է հիմա, պատմելու է նաև վաղը, պատմելու է նաև իշխանափոխությունից հետո: Որովհետև նրա “հեքիաթները” ամենամնայունն են, և նա դրանցից հետ չի կանգնում անգամ երբ թվում է, թե էլ հույս չկա: Ի տարբերություն շուտ-ոգևորվող-շուտ-հուսահատվողների, Նիկոլը իր սկզբունքներից հետ չի կանգնում: Նրանից պետք է օրինակ վերցնել, այլ ոչ թե սեփական հուսահատությունից նյարդայնացած հարձակվել նրա վրա, իբր նա իրականությունից հեռու մարդ է: Եթե Հայաստանում այսօր իրականությունը լավ իմացող և ճիշտ գնահատող մի քանի հոգի կա, ապա նրանցից մեկը հաստատ Նիկոլն ա: Նիկոլի այս “հեքիաթների” տակ այդքան գիտելիք, կյանքի փորձ, կամք և իմաստունություն է թաքնված, որ շատերին դա ուղղակի հասանելի չէ:
    Նա չի ասում, որ Հայաստանում բանաններ են աճելու /չնայած, որ ուզենք, դա էլ կանենք/, նա ասում է, որ Հայաստանում վերականգնվելու է սահմանադրական կարգը: Նա այդքան ուժ ունի, որ այս մի փոքր բարդ պահին էլ է շարունակում դա պնդել, ի տարբերություն շատերի, որ հեշտ պահերին, երբ ամեն ինչ լավ է ընթանում, պատրաստ են հավատալ նաև բանաններին, իսկ հենց մի քիչ դժվարանում է գործը, խաչ են քաշում նաև պոմիդորի վրա:

    Նպատակին հասնում է այն մարդը, ով թևաթափ չի լինում ծանր պահերին և իր մեջ ուժ է գտնում շարունակել ճանապարհը: Օրվա ամենամութ պահը լուսաբացից առաջ է:

    Նիկոլ ջան, գնում ենք մինչև վերջ:

  8. Yerov
    Հունիս 7th, 2009 at 18:57 | #8

    karces Ruben Haxverdyan@ paimagrov partadrvac e misht linel nuin texum u kap chuni ardyunqneric

  9. Արամ
    Հունիս 7th, 2009 at 20:05 | #9

    Հարգելի Սուրեն,

    քանի որ Ձեր մեկնաբանությունը ուղղված էր ինձ, ուստի դիմում եմ անմիջապես Ձեզ:
    Փաստաբանի դերը Ձեզ սազում է, անխոս: Սակայն մի երկու սխալ Դուք, այնուամենայնիվ, թույլ եք տվել:
    Առաջին. Դուք պատկերացում անգամ չունեք, ով եմ ես, հանձնվել եմ, թե պայքարում եմ, հավատում եմ, թե չե: Առավել ևս ես հետ չեմ կանգնել իմ սկզբունքներից և չեմ էլ պատրաստվում դա անել: Բայց այդ ամենը չի խանգարում Ձեզ եզրակացություններ անել: Այնպես որ չէր խանգարի հարգանքով վերաբերվել դիմացինին:
    Երկրորդ. ինչպես արդեն նշել եմ, հոյակապ է, երբ մարդ հավատում է իր նպատակներին և պայքարում է մինչև վերջ: Սակայն դրանից զատ կա նաև օբյեկտիվ իրականություն, որից պարզ երևում է, որ իշխանությունները, սկսած 1995 թվականից, ժողովրդին, մեղմ ասած, բանի տեղ չեն դնում, այլապես նրան չէին զրկի ընտրությունների միջոցով իր գերագույն իշխանությունն իրականացնելու հնարավորությունից: Իսկ ներկա իշխանությունները պատրաստ են ևս 10, 20 “մարտի 1″ կազմակերպել, քան զիջել իշխանությունը: Սա տեսնելու և հասկանալու համար պետք չէ առանձնակի տեղեկացված լինել: Հերիք է, որ գլուխը ոչ միայն գլխարկ կրելու հարմարանք լինի:
    Երրորդ. հեշտ պահերի ցանկացած մարդ էլ կարող է հավատալ /չնայած, կան նաև բացառություններ/: Ես էլ եմ հավատում: Ավելին, պատրաստ եմ ուժերիս ներածին չափով պայքարել, քանի որ սա իմ երկիրն էլ, որտեղ ապրում եմ ես և հուսով եմ կապրեն իմ երեխաները: Բայց ներկա իրավիճակը միայն հավատով անհնար է փոխել: Հարկավոր է նաև գործել ու այստեղ է, որ վատատեսության համար անսպառ շտեմարան է պատրաստված, քանի որ գործելու ռեսուրսները խիստ անբվարար են:

    Հարգանքով Ձեր հանդեպ և հաղթանակի հավատով
    Արամ

  10. Jack
    Հունիս 7th, 2009 at 20:19 | #10

    Suren-i het miangamayn hamadsayn em. Verj@ verjo es amboxch payqari imast@ Sahmanadrakan karqi verakangnumn e. Ete vorosh mardik haxtanak@ tesnum en krvov u mard spanelov, vochinchov chen tarbervum nerka brnapeteric.

  11. Աշոտ
    Հունիս 8th, 2009 at 02:34 | #11

    Սուրեն ջան, քո հետ լրիվ համամիտ եմ:Նիկոլ ջան, գնում ենք մինչև վերջ:

  12. EdgarM
    Հունիս 8th, 2009 at 07:41 | #12

    Hetaqrir taktika yntrecin Jarangutyan deagognery irenc paxkvel sirox xekavari het miasin, iranq sharjman ev kongressi pochic qailelov PR harcery lucecin chanachum dzerq berecin u hima yst irenc lxkac uxexi (irakanum henc enpes chein hanrapetakani namiokneru serjin xndranqov dimelu masin ev caxvelu konkret meadranqnery)karox en sharjmany mejqic xpel, sa irenc herahar hashvarknern e ev tapalman e datapartvac, qani vor nranq ev irenc bexlu xekavary erbeq ain nerujy chunen inch Levon T-Petrossyany qnac jamanak, hima iranq payqarum en kextot dzeverov irenc astexayin jami hamar moranalov vor aid qartery xpvac en i skzbane sharunakelu depqum nman dzevov anuxxakioren hastatelov caxvacutyuny ev gravelov irenc patvavor texy AXQikneri sharqum,u ETENC EL PETQ Er, DASHTY PETQ E MAQRVI TE CHE AISQAN TARINER KEXTOTVELUC HETO??? Yes irenc voxjunum em ev qajalerum irenc hetaga qaylerum, vperyod gospoda trusi!!!

  13. master
    Հունիս 8th, 2009 at 15:44 | #13

    Էս պայքարը երկար է տևելու: Ճանապարհ է, որ բոլորը պետք է անցնեն: Բա էս հասարակությունից ի?նչ էիք ուզում: Խնդիրը մարդկանց ինքնագիտակցության մեջ բանականության ծիլեր առաջացնելն է, որ մարդու մեջ զարթնի Մարդը: 1+1+1 բանաձևը աշխատում է, իսկ մնացածը ժամանակի հարց է: Հուսահատվելու թեմա ընդհանրապես չկա: Նիկոլ ջան, քո (մեր) գործն արդար է, քեզ շնորհակալություն, մեզ բոլորիս համբերություն:

  14. Սուրեն
    Հունիս 9th, 2009 at 13:46 | #14

    @Արամ

    Հարգելի Արամ,

    եթե Դուք Ձեր առաջին գրածն էլ շարադրեիք այնպես, ինչպես երկրորդը շարադրեցիք, այսինքն, ինչպես Դուք եք արտահայտվում, “հարգանքով դիմացինի նկատմամբ”, ես էլ այդպես չեի պատասխանի: Բայց ես, իմ կարծիքով, տվել եմ ադեկվատ պատասխան Ձեր այն մտքին, որ “Նիկոլը հեքիաթներ է պատմում”:

    Հիմա` ինչ վերաբերում է դրան, թե Դուք հուսահատվել եք, թե ոչ:
    “Ու ես էլ հույս չունեմ, որ կարելի ա ինչ որ բան անել, ոչ հիմա, ոչ էլ հետո:”
    Սրանք Ձեր գրած խոսքերն են:

    Եվ երրորդ` կուզեի նաև պատասխանել Ձեր հետևյալ մտքին. “գործելու ռեսուրսները խիստ անբվարար են”:
    Իշխանությունների ռեսուրսները կարող են սպառվել, քանի որ դրանք նյութական ռեսուրսներ են: Իսկ մեր ընտրած ուղին այնպիսին է, որ մեր ռեսուրսները հիմնականում ոչ թե նյութական են, այլ հոգեբանական, գաղափարային: Այնպես որ մեր ռեսուրսների սպառվելը կամ չսպառվելը և, նույնիսկ, բազմապատկվելը կախված է բացառապես մեր կամքից և չհուսահատվելուց:

    Հարգանքով
    Սուրեն

  15. Marianna
    Հունիս 9th, 2009 at 17:41 | #15

    @master
    hamadzayn em qez het. Arajin baric minchev verjin bar@ amboxjutyamb hamadzayn em.

  16. Արամ
    Հունիս 9th, 2009 at 19:58 | #16

    @Սուրեն
    Հարգելի Սուրեն,

    համաձայն եմ, որ առաջին գրածիս մեջ մի փոքր “համը հանել եմ”, ինչի համար ուզում եմ առանձին ներողություն խնդրել Նիկոլից: Սակայն “հեքիաթներ” եզրը առաջինն էր, ինչ եկավ մտքիս այն պահին, քանի որ նման հոդվածներ և ելույթներ առաջին տարին չէ, որ կարդում և լսում եմ, սակայն վիճակը գնալով բարդանում է:
    “Ու ես էլ հույս չունեմ, որ կարելի ա ինչ որ բան անել, ոչ հիմա, ոչ էլ հետո:”-ը իրոք իմ խոսքերն են, ես դրանցից հետ չեմ կանգնում: Բացատրեմ ինչու:
    Բացի նրանից, որ Հայաստանը բռնազավթած մի խումբ մարդիկ իրենցով են արել երկիրը, առաջնորդվելով “դուքյանչու” հոգեբանությամբ, նրանք մեր պետությունը դրել են խիստ կախվածության մեջ Ռուսաստանի Դաշնությունից և դարձրել են ծայրաստիճան խոցելի արտաքին զանազան մարտահրավերների առջև: Վերջին հանգամանքը հատկապես մտահոգիչ է, քանի որ մեր երկիրը գտնվում է ոչ թե Ֆիջիի տեղում, այլ չափազանց բարդ տարածաշրջանում, որտեղ դեպքերը կարող են զարգանալ խիստ բուռն և բավական անկանխատեսելի կերպով: Սրանից ելնելով հասկանալի է, որ մենք գտնվում ենք որոշակի ցայտնոտի մեջ /իհարկե կարելի է պնդել, որ իշխանություններն ավելի վատ վիճակում են, բայց դա այլ թեմա է/: Իհարկե, իրավիճակի բարդությունը և պահի լրջությունը շատ լավ հասկանում են նաև մեր իշխանավորները, սակայն նրանք կարծես մի նպատակ ունենան. հնարավորինս երկար իշխել` ավելի շատ հարստանալու համար: Նրանք լավ են հասկանում, որ իշխանության կորուստը նրանց համար ոչ թե զուտ ստատուսի փոփոխում է, այլ իրենց “բիզնեսի” /ի նկատի ունեմ երկրի և ժողովրդի հաշվին հարստանալը/ և ազատության վերջն է /քանի որ հույս ունեմ, որ վաղ թե ուշ նրանք կկանգնեն արդարադատության առջև/: Ահա այս ամենն ստիպում է իշխանություններին քաղաքական պայքարը տեղափոխել “կյանքի ու մահվան պայքարի” հարթություն: Իսկ թե տվյալ պայմաններում մեր իշխանություններն ինչ “հերոսությունների” են ընդունակ, ցույց են տվել 1996, 2004, 2008 թվականների ջարդերը:
    Ահա այս ամենն է, որ ինձ ստիպում է գրել “Ու ես էլ հույս չունեմ, որ կարելի ա ինչ որ բան անել, ոչ հիմա, ոչ էլ հետո” արտահայտությունը, չնայած իրականում ես շարունակում եմ դեռ հուսալ, քանի որ չեմ լքել երկիրը և չեմ էլ պատրաստվում:

    Հարգանքով
    Արամ

  17. Ashot K.
    Հունիս 10th, 2009 at 01:18 | #17

    Miguce ev erkar el chtevi, bayc khaxti na ov patrast klini erkaratev payqari. Dranov hakarakordy haskanum e, vor dzgdzgelov na miayn xoracnum e ir ev erkri vichaky. Ays yntrutyunneri ardyunqy mez hamar porcaqar e. Varchaxmbin petq e evs mek angam (vorovhetev na vat e haskanum) cuyc tanq vor dzgdzgelov, ushadrutyuny shexelov ayl baneri vra na chi karox marecnel sharzhumy u aveli qan erbeq petq e vchrakan linenq hamarelov ays ynrutyunnery vorpes mer payqari evs mek pul. Patrast linenq erkaratev payqari u haxtanaky anaknkal kerpov shat shut kgtni mez.

  18. Haykk
    Հունիս 10th, 2009 at 05:33 | #18

    bolor normal mardik aysor hamakarciq en, vor Hayastanin anhapax u anpayman anhrajesht en popoxutyunner` ishxanapoxutyun, aylapes aylhntranq korcanumn e te petutyan te azgi.

    Aynpes vor bolor azniv, normal u petakanutyan zgacum unecox hayer petq e Payqaren vorpeszi hasnenq ishxnapoxutyan.

    Inchpes naev bolors hamakrciq enq, vor anhrajesht e mekhndmisht armataxil anel strkamtutyun, vaxkotutyun, carayamtutyun, otarneri araj xonharvel, storutyun, petq e stexcel qaxaqaciakan barcr gitakcutyamb hasarkautyun.

    Esor im ver nshvac vat erevuytner xraxusox ev erkir korcanman tanox gorcox apazgayin rejimn e, dra dem Payqarox u ver nshvac lav erevuytneri dzgtox, rejimi aspatakutyunneri dem payqarox u nran iroq heracnel cankacox da miayn HAK-n e vor glxavorum e Levon Ter-Petrosyan ev vorin koxm en bnakchutyan gerkashir mas.
    Ev petq chi inqaxabeutyamb zbaxvel kam avanaki tex dnel aselov te kan ayl hndimadirner.

    Amen inch shat hstak e kam duq hanun Hayastani eq payqarum` spitak kam xraxusum erkri korcanum ev azgi verjankan degradacum` sev.
    isk gorsher kan, dranq antarbernern en, voronq i verjo irenc antarberutyamb ajakcum en rejimin, akamyic patasxanatu darnum mer korustneri, djbaxtutyunneri, davachanutyunneri` cexaspanutyan uracum, xarabaxi caxel, mej ev darnum en sev.

    Hima inch djvar e haskanal ays parz chshmartutyun.

    Isk ayn mardik voronq ibr chezoq (nax nman iravichkum chezoqutyun da mexm asac anpatasxanatvutyun e u anhnduneli) en dzevanum nranq zarmanalioren qnnadatum en miayn hndimutyan u mi tetev rejimin.
    Isk ayn xosqer ba en jamank ba Levoni jamank ev ayln, hasun mardik eq, dranq anhamemateli en ev nuynisk himar kam tget mardun e da haskanali, sra masin bazmics xoel enq arden 1.5 tari ev dra verbaeryal bolor harcer parzabanvac en.
    Ev i verjo Ter-Petroysan jamankin hrajarakan tvec.
    isk sranq arden 11 tariya joxovurd uzuma qshi chen gnum.

    Baci da aystex yuraqanchyuris andznakan harcn e ev amen inch hstak e.
    10 tariya chkar Levon Ter-Petrosyan, bayc ed ibr hndimadirner erjanik aprum ein, ed chezoqner hamakerpvum u handurjum ein amenaylandak banerin u mi ttu xosq chein asum rejimi hascein.

    Ev hima erb Ter-Petrosyan veraimastavorac ancyal` neroxutyun xndrelov erkrum sahmanadrakan karg verkangnelu mtadrutyunov ev i verjo ayn npatakov vorin spasum er Joxovurd aysqan erkar jamank ekel e ev ir carayutyunnern e arjarkum, ankexc, hetevoxakan u hamar Payqar tanum ayn ameni dem inchi dem menq uzum eiqn, ayn ameni hamar inch menq erzum enq, ayd mardik poxanak uraxanan, ognen, ajakcen u miasnakan ujerov prkenq Hayastan` nranq noric hishum en subyektivoren ancyal` moranalov vor dranic milion angam vat baneri, vat vichaki kapakcutyamb ays 10 tari cptun chen hanel, chen hndvzel u hachuyqov handurjel en.
    Aknhayt e vor HAK-in ev Levon Ter-Petrosyanin aysor aylhntranq chka sa anherqeli e ev jamanak da evs mek angam apacucec ays1.5 tarum.
    Aynpes vor sireliners bavakan e dzez kam dimacinin dnel chhaskacoxi tex amen inch shat parz u haskanali e, amen inch aynqan lurj u vtangvor e, vor mer boloris, voxj hay joxovrdi mexqov hasel enq mi aynpisi ezragci vor Hayastani petakanutyan u hay joxovrdi linel chlinelu harcn e, vor sranic vat miayn karox e linel cexaspanutyun.

    Uremn heriq e xaxer xaxanq, miayn sepakan shahov sharjvenq, veragtnenq mer mej mer xixh, aznvutyun, arjanaptvutyun ev bolorov miasin kangnenq korcanamn dem, shrjenq hntacq ev dnenq Hayastani, hayi, mer yuraqanchyuri lusavor apagayi himq` vori miak naxapayman ishxnapoxutyunn e.

    uremn miasnabar, aysor arka miak hndimadir uji, miak ays npatakin dzgtox uji ` HAK-i, nra` hanun sahmandrakan Hayastani u iroq ankexc rejimi dem payqarox arajnordi het miasin amboxj joxovrdov hasnenq Ishxanapoxutyan.

    isk dranic heto klinen artahert naxagahakan u xorhrdaranakan hntrutyunner, bolors kpaymanvorvenq sksel nor ej, anckacnel iroq azat u joxovrdi kamq artahaytox hntrutyunner, vorin tox masnakcen bolor normal ujer, tox arden amen mek arajarki ir sepakan cragrern u gaxaparaxosutyun, tox lienen Ter-Petroyanin u HAK-in aylhntranqner, lini qaxaqkirt Payqar u haxtox barov karavari.
    Isk hasrakutyun anhndhat achq ayd nor ishxnautyan vra pahi ev amen or hetevi nran, tuyl cht tulanalu kam pchanalu, isk ete hankarc chrdarcni joxovrdi spasumner, apa arden joxovurd vstah linelov ir ujeri vra heshtutyamb brni u vrndi ayd ishxnautyan ev dzevavori nor ishxnautyun.

    Isk Payqar Payqar Minchev Verj da ayn arevmtyan amenazargacac u hzor erkrneri u hasarkautyunneri pes Hayastan u Hayastani qaxaqaci unenaln e.

    Uremn Payqar Payqar Minchev Verj

  19. yervand
    Հունիս 10th, 2009 at 23:48 | #19

    hayk jan…ari nayenk patmutyan@ ..cuyc tur mi erkir vor gtnvela nmanatip iarvichakum u cucy tur t einchpesa durs ekel..asacs ena vor tecn hesht chi…axr amen inch akxvaca zoxovrdi @ndhanur makardakic u krtvacutyunic u baroyakanutyunic..de hima nayi te incha katarvum qu zoxovrdi het u inc hamozi vor es paymannerum hnaravora arag popoxutyunneri hasnel….inc tvuma petka huysners ktrel arag vorevice ban poxelu hnaravorutyunic …da anhnara…nerkayis iravichakum…nc tvuma petka aveli herahar npataknerov u cragrerov aragnordvel ..inch@ karces anuma levon@ bajc menk bolors edqan el lav chpatkeracnelov da pahangum enk ktruk qayler yev arag ardyunkner…isk nikoli asac amen inch kaxvac e mek marduc yev ayd mek mard@ du es kargaxos@ edqan el tex chi hasnum mardkanc yev nranc misht tvuma te amen inch kaxvac e boloric baci mek marduc yev ayd mek mard@ inkn e!!!

  20. Ashot K.
    Հունիս 11th, 2009 at 02:33 | #20

    @yervand
    Iharke harcy uxxvac e Hayk-in bayc tuyl tur mi qani ditarkum anel. Ayo iskakan zhoxovrdavarutyan hasnelu hamar tariner en harkavor, petq e aynpisi zhoxopvurd dzevavorvi vor karoxana da pahanjel. Uxaki HAK-i ishxanutyan galu depqum zhoxovurdy ktesni naxadep ev kvogeshnchvi hetaga payqari hamar hanun ir iravunqneri u arzhanapatvutyan. Ayo 1+1+1 banadzevy shateri gitakcutyany der chi hasel, bayc menq petq e orinak carayenq nranc hamar. Tekuz kangnelov taxi hexinakutyan araj u asel vor voch mi depqum hanrapetakan ches patrastvum yntrel u qnnadatel nran vor ashxatum e hanrapetakanneri hamar. Havatacnum em vor effecty shat uzhex e. Bolory petq e tesnen vor menq payqarum enq hanun barcr arzheqneri azatutyan, arzhanapatvutyan u hzor hayreniq unenalu hamar. Ayd foni vra voch voq chi karox hakadarcel ir andznakan shaheri karevorutyunov, u mardik da piti tesnen u vogeshnchven.
    Uremn mer payqary hanun azatutyan e, hanun arzhanapatvutyan e, hanun zhoxvrdavarakan u barekeciq hayastan unenalu hamar e, u mer payqary aylntranq chuni ankax nranic haxtanaky vaxy klini te 100 taruc. Vorovhetev chpayqarel nshanakum e handurzhel ays lktiutyunnery, harmarvel nranc kamayakayutyunnerin u amotov nayel erexayi achqerin erb na nkatelov ayd erevuytnery tarakusac harcer kta dranc masin. Meznic hasnum e payqarel isk naxagahy ayn kuxordi mer npatakin hasnelu hamar.

    U verjum hishenq Gandii xosqery
    “Если ты хочешь перемену в будущем - стань этой переменой в настоящем”

  21. yervand
    Հունիս 11th, 2009 at 19:08 | #21

    Hamadzayn em Ganddi het! uremn payqar payqar ……anverch!!!

  1. No trackbacks yet.