> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԷԽ, ՌԱԶ, ԷԼԻ ՌԱԶ, ԷԼԻ ՄՆՈԳԸ, ՄՆՈԳԸ ՌԱԶ…

ԷԽ, ՌԱԶ, ԷԼԻ ՌԱԶ, ԷԼԻ ՄՆՈԳԸ, ՄՆՈԳԸ ՌԱԶ…

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հարցին, ի վերջո, տվեց այն պատասխանը, որին բոլորս սպասում էինք. «Է~հ», ասաց նա, երբ լրագրողը նրանից խնդրում էր պարզաբանել, թե արդյո՞ք «Մարտի 1-ի» գործի քննության ժամանակ քննիչների գործողությունները չեն տեղավորվում «հանցանք» ձեւակերպման տակ։ Սա հանճարեղ պատասխան է եւ ի վերջո` խորհրդանշում է հաղթանակը հայկական «օբյեկտիվիզմի», հաղթանակը հայկական «չեզոքության»։ Արմեն Հարությունյանն ինքն է մի քանի անգամ ձեւակերպել Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունների իր ընկալումը, որը, ի վերջո, հանգում է մի բանի` ՄԻՊ գործողություններն ու գնահատականները պետք է լինեն այնպիսին, որ պահպանեն չեզոքություն։ Այսինքն` եթե օմբուդսմենը խոսում է մածունի մասին, պետք է մի այնպիսի ձեւակերպում անի, որից հավասարաբար հնարավոր լինի եզրակացնել` ա) որ մածունը սպիտակ է, բ) որ մածունը սեւ է, գ) որ մածունը գալիբոյ է։ Վերջին տարբերակը` նոր հազարամյակի նոր մարտահրավերների համատեքստում։ Եւ ահա, բացարձակ չեզոքության իր փնտրտուքի մեջ Արմեն Հարությունյանը հասավ կատարելության` գերազանցելով այս գործի բոլոր երեւելիներին։ Ավելին, Հարությունյանը չեզոքների համար մի հիանալի բանաձեւ գտավ, որը ելքի հնարավորություն է տալիս անգամ ամենափակուղային իրավիճակներից։ Ըստ այդմ` երբ չեզոքությանը ուղղակի վտանգ է սպառնում, հարկավոր է դիմել ձայնարկությունների օգնությանը։ Իհարկե, կասկած չկա, որ այս նախնական հաջողությունից ոգեւորված` Հարությունյանը ավելի հեռուն կգնա եւ դոկտորական թեզ պաշտպանի չեզոքության գծով։ Դե, ասենք, եթե ձեզ հարցնում են, թե արդյո՞ք 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության գործողություններն օրինական են եղել, կարելի է պատասխանել. «Աղուուո~ւ», եւ չեզոքությունը ապահովված է։ Ընդդիմությունը քեզ չի կարող մեղադրել իրականությունը կոծկելու մեջ, իսկ իշխանությունն էլ ականջներդ չի քաշի։ Կամ էլ` արդյո՞ք Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Այս հարցի պատասխանը միանշանակ է. «Պահոոոո~»։ Քերականական տարբեր թեքումներ ունեցող պատասխաններով հարուստ է հայոց լեզուն. «Չէ հա~», «Տո լավ է՞~» եւ այլն, եւ այսպես շարունակ։ Իսկ մինչ Արմեն Հարությունյանը առավոտները հում ձու է խմում` առաջիկա հարցազրույցում առավել բարեհունչ ձայնով ձայնարկություն արտաբերելու համար, դատախազությունը, ուրեմն քրեական գործ է հարուցել, որ պարզի, թե այդ ինչպես է պատահել, որ նախաքննության ընթացքում ցուցմունքներ տված մարդիկ այժմ հրաժարվում են ցուցմունքներից։ Ինքներդ եք հասկանում` վկաների վրա ճնշումներ են գործադրում հիպերագրեսիվ տրամադրված եւ ատելություն սերմանող քաղբանտարկյալները եւ նրանց հարազատները։ Ինչ վերաբերում է դեռ նախաքննության փուլում վկաների ստացած վնասվածքներին, կոտրվածքներին, կարելի է կռահել, թե դատախազությունը ինչ կպարզի։ Կպարզվի, ահա, որ հարցաքննությունների ժամանակ վկաները հարձակվել են ՀԿԳ քննիչների վրա, բռնություններ գործադրել նրանց նկատմամբ, զգուշությամբ քաշքշել նրանց, որից հետո քննիչները ստիպված են եղել ինքնապաշտպանվել։ Ի՞նչ, հո քննիչները չէին կարող թույլ տալ, որ ագրեսիվ, հոգեխանգարված վկաները իրենց խոշտանգեն` խոչընդոտելով «Մարտի 1-ի» քրեական գործի օբյեկտիվ ընթացքը։ Ահա եւ ողջ պատմությունը։ Իսկ ոստիկանությունը դատարաններից վկաներին առեւանգում է նրանց իսկ անվտանգության համար։ Չէ՞ որ քաղբանտարկյալները հենց դատարանի դահլիճում կարող են հարձակվել նրանց վրա եւ ուտել` առանձնակի դաժանությամբ։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 28, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մայիս 28th, 2009 at 21:59 | #1

    Anglerenum dra hamar hatuk bar ka - ‘unbiased approach’. Aysinqn, bolor koghmeri khosqer@ yev varq@ nuyn dzevov en qnnarkvum yev aranc nakhapaymanneri. Iharke, irakanum ‘unbiased approach’-@ yerevi goyutyun chuni.

    Isk chezoqutyun nshanakum e kartziqi bacakayutyun. Aveli jisht kliner vor MIP-@ unenar ‘havasar motecum’ yev voch te chezoq motecum.

  2. Armen M.
    Մայիս 29th, 2009 at 00:08 | #2

    isk inchu petq e chezoq kam ankoghmnakal lini ???
    verjin hashvov vostikanner@, qnnichner@,meghadroghner@,datavorner@ pashtpanva& en orenqov u kamayakanutyunneri anpatjeliutyamb,MARDU iravunqneri pashtpan@ da ditord chi,kam mrcavar,na pashtpann e dra kariqn unecoghi.Amul u anptugh ditordner-parq ast&o-kan,mez pashtpann e pakasum…Na der chi haskacel vor yuraqanchyur ardzaganqi meknelis petq e gnal “gladiatori” vchrakanutyamb ayl voch te spasel,heto mi amorf haytararutyun anel…

  3. Մայիս 29th, 2009 at 00:30 | #3

    Armen, du shat jisht es. Ir gortz@ ‘pashtpan’ lineln e aysinqn inq@ petq e ayn MARDU koghmic lini vori iravunqner@ votnaharvel en PETUTYAN koghmic.

    Na ankoghmnakal linel chi karogh. Ankoghmnakal linel@ da datavorneri gortzn e.

  4. Հայկ
    Հուլիս 27th, 2009 at 18:31 | #4

    Հումորդ անպակաս Նիկոլ ջան։

  1. No trackbacks yet.