ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱԿՈԲԻ ՆԱՄԱԿԻՆ
Նամակ Հակոբից
Բարև հարգելի Նիկոլ: Իմ վերջին նամակի պատասխանը ես այդպես էլ չստացա: Ինչևէ: Աստված անի, մենք հաղթենք` հետագայում ես մեծագույն հաճույքով կզրուցեմ, թեկուզ` առողջ բանավիճեմ քեզ հետ շատ ու շատ կարևորագույն հարցերի շուրջ: Քեզ նման խելացի ու հայրենասեր անձնավորությանը մեր տեսակետները ներկայացնելը, քո պատասխանները լսելը` թեկուզ որոշակի տարաձայնությունների առկայության դեպքում` իսկապես ցանկալի ու հետաքրքիր է բոլորիս համար: Քեզ մաղթում եմ առողջություն և համբերություն: Ամենևին չեմ կասկածում , որ վաղ թե ուշ ազատվելու ենք էս տականք վարչախմբից: Առայժմ բարեկամս: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ՈՉ ՄԵԿԸ ԹՈՂ ՉԿԱՍԿԱԾԻ…
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հակոբ, ձեր վերջին նամակը ես կարդացել եմ: Հրապարակային չեմ պատասխանել, որովհետեւ այդ նամակում, իմ կարծիքով, կային դրույթներ, որոնք անհարկի շահարկումների տեղիք կտային: Բայց նամակը շատ ուշադիր կարդացել եմ, եւ հասկանում եմ ձեր մտահոգությունները, դրանցից շատերի հետ համաձայն եմ: Լավագույն մաղթանքներս:













