ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAYKK-Ի ՀԱՐՑԻՆ
Մայիս 26, 2009
Հարց Haykk-ից
Hargeli Nikol 2 angam greci bayc edpes el chimaca stacar te voch im ditarkumner, voronq kapvac ein qarozchutyan het. Lav exeq.
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. Դուք ինքներդ ձեր նամակի մեջ գրել էիք, որ չեք կարծում, որ այդ հարցերն ու հարցադրումները հրապարակելու կարիք կա, եւ առաջարկել էիք այլ ձեւով ձեզ «իմաց տալ», որ նամակը կարդացել եմ: Անկեղծ ասած, հասկանալի պատճառով, չէի կարող ձեր առաջարկած որեւէ ձեւով կապվել ձեզ հետ: Ու հիմա, ձեր հարցին ի պատասխան ասում եմ, որ կարդացել եմ նամակը: Լավագույն մաղթանքներս` պայքար, պայքար մինչեւ վերջ:













