> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՎՍ ՄԵԿ ԱՆՎԱՎԵՐ ԱՆՁՆԱԳԻՐ

ԵՎՍ ՄԵԿ ԱՆՎԱՎԵՐ ԱՆՁՆԱԳԻՐ

ՀԺ«Քոչարյաններն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի» դատավարության ընթացքում տեղի ունեցավ հերթական խայտառակ շրջադարձը։ Իհարկե, հայ հանրությունը դեռեւս գլխի չի ընկել, որ նման բան է տեղի ունեցել, եւ այս նյութը հենց դրա մասին է։ Ահա, ուրեմն` փորձելով մի կերպ դուրս գալ այն փաստի տակից, որ մեր դեմ դատարան ներկայացված հայցին կցված է եղել մի անձնագիր, որի վավերականությունը օտարերկրյա պետություններում ավարտվել է դեռեւս 2007 թվականի փետրվարին, Քոչարյանները դատարան են ներկայացրել Լեւոն Ռոբերտի Քոչարյանի դիվանագիտական անձնագիրը, որում, դատելով մամուլի հրապարակումներից, Դուբայում գտնվելու մասին նշում չկա։ Թվում է` լավ բան են մտածել։ Բայց մինչ այս մտքի հետ համաձայնելը, եկեք հասկանանք, թե Լեւոն Քոչարյանը ի՞նչ իրավունքով «դիվանագիտական անձնագիր» ունի։ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա ընտանիքի անդամները դիվանագիտական անձնագիր ստացել են այն բանի արդյունքում, որ Ռ. Քոչարյանը զբաղեցրել է նախագահի պաշտոնը։ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքով է նախատեսված սա։ Օրենքում ասվում է, որ նախագահին եւ նրա ընտանիքի անդամներին տրվում է դիվանագիտական անձնագիր։ Բայց այդ նույն` «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը ունի նաեւ հոդված 50, որը շրջադարձային նշանակություն ունի «Քոչարյաններն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի» գործի շրջանակներում։ Մեջբերենք, թե ինչ է ասում «Դիվանագիտական ծառայության մասին օրենքի» 50-րդ հոդվածը. «Պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը հանձնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։ Սույն օրենքի պահանջներին համապատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարություն չհանձնված, ինչպես նաեւ կորած դիվանագիտական անձնագրերը ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարում է անվավեր։ Այս մասին սահմանված կարգով տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինները»։ Մեջբերման ավարտը։ Պարզ է, չէ՞, սիրելի ընթերցող։ Ստացվում է, որ Քոչարյանները այս գործի շրջանակներում արդեն թվով երկրորդ անվավեր անձնագիրն են ներկայացնում դատարան։ Պարզաբանեմ. ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ նրա ընտանիքի անդամները, Քոչարյանի նախագահական լիազորությունների ժամկետը լրանալուց հետո պարտավոր էին դիվանագիտական անձնագրերը հանձնել ՀՀ ԱԳ նախարարություն։ Եթե չեն հանձնել, հոգ չէ, որովհետեւ այդ անձնագրերը, անկախ դրանից, անվավեր են համարվում, եւ ինչպես կարդացիք օրենքում` 2008 թվականի ապրիլի 9-ից հետո Քոչարյաններից որեւէ մեկը, այդ թվում` Լեւոն Քոչարյանը, այդ անձնագրով չէր կարող հատել Հայաստանի սահմանը եւ բնականաբար` չէր կարող որեւէ ուրիշ երկիր մուտք գործել, որովհետեւ ՀՀ ԱԳՆ-ն Քոչարյանների անձնագրերի անվավեր լինելու մասին սահմանված կարգով տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններին։ Եւ ուրեմն` խիստ հասկանալի է, որ Քոչարյանների ներկայացրած դիվանագիտական անձնագրում որեւէ նշում չկա հայցվորի` Դուբայ մեկնելու կապակցությամբ։ Նման նշում չկա նաեւ հայցին կցված` Լեւոն Քոչարյանի սովորական անձնագրի մեջ։ Ինչո՞ւ սովորական անձնագրի մեջ նման նշում չկա. որովհետեւ այդ անձնագրով Լեւոն Քոչարյանը չէր կարող արտերկիր մեկնել, որովհետեւ այդ անձնագիրը անվավեր է։ Նույն պատճառով էլ` նման նշում չկա դիվանագիտական անձնագրի մեջ, որովհետեւ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի` սեւով սպիտակի վրա հայերեն գրված հոդվածի հիման վրա` այդ անձնագիրն անվավեր է։ Զարմանալի է իսկապես. մեր հայցվորները կարծես մասնագիտացել են անվավեր անձնագրերի գործով, որովհետեւ հիմա Հայաստանում դժվար է գտնել որեւէ ուրիշ մարդ, որ երկու եւ ավելի անվավեր ու կեղծ անձնագիր ունենա։ Իսկ Քոչարյանները ունեն. առաջինի մասին մենք գիտեինք դեռեւս 1998 թվականի նախագահական ընտրությունների գործով։ Եւս երկուսը բացահայտվեցին այս զավեշտական դատական գործի շրջանակներում։ Ինչ ուզում եք ասեք` գենետիկան ուրիշ երեւույթ է, իսկ Լեւոն Քոչարյանին կարելի է շնորհավորել, որովհետեւ նա առնվազն անձնագրերի մասով գերազանցել է հայրիկին։ Եւ հետաքրքիր է, դեռ քանի՞ անձնագրեր են շրջանառվելու այս գործի շրջանակներում։

Հ.Գ. «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը նախատեսում է դիվանագիտական անձնագրի գործողության ժամկետը երկարացնելու դեպքեր, բայց դա չի կարող վերաբերել տվյալ դեպքին, որովհետեւ դրա համար չկան ոչ իրավական եւ ոչ էլ ծառայական հիմնավորումներ։ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Levon
    Մայիս 26th, 2009 at 09:28 | #1

    Sireli Nikol inchqan bacahaytum es dranc, aynqan cicaxeli en darnum ayd xexkatakner@.

  2. Эштия
    Մայիս 27th, 2009 at 17:27 | #2

    Никол кардум ем дзер айс одвац@ ев сиртс лцвум е тагнапов дзер чакатагри вераберял….айрел ек болор камурчнер@ верадарци…Шат тхур е ев соскали…Армен Дагомыс

  3. Սուրեն
    Մայիս 27th, 2009 at 19:13 | #3

    @Эштия
    Դուք կարող եք տագնապել, բայց Նիկոլը ճիշտը խոսող մարդ է, և դրա համար են նրան մարդիկ հարգում: Իսկ, եթե մարդ մի բան ասելիս կամ անելիս մտածի “վերադարձի կամուրջները չայրելու” մասին, ոչինչի էլ չի հասնի: Այդ ու՞ր պետք է Նիկոլը վերադառնա:
    Քոչարյանական կամ սերժական Հայաստա՞ն: Այդ Հայաստանը այլևս չի լինելու: Լինելու է ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ:
    Հ.Գ. Եթե Նիկոլը իր ճակատագրի համար չի տագնապում, Դուք էլ մի տագնապեք: Խնայեք Ձեր առողջությունը: Իսկ մենք ՀԱՂ-ԹԵ-ԼՈՒ-ԵՆՔ:

  4. Эштия
    Մայիս 28th, 2009 at 12:47 | #4

    Дук индз лрив ч аскацак ев карцум ем вор да им мехков е.Айжм грем авели манрамасн-Никол Пашинян@ опозициайи дасакан неркайацуцич е у шат апсос вор нра нман мардик чен маснакцум @нтракан процеснерин дебатайин сеханнери шурч ухих етерум инчпес заргацац болор еркрнерум енк теснум ерб опозициан шат ачах огтвелов ишханутюннери бацтохумнериц инкн е @нтрутюннери-азнив ев ардар-мичоцов дарнум ишханутюн ев айд мардканц иренц петутян меч воч ми втанг чи спарнум!!!

  5. iravaban
    Մայիս 28th, 2009 at 20:01 | #5

    artakarg eq grum, Nkol.
    chlinelov iravaban, aynqan dipuk u xore ezrahangumner u nkatarumner eq anum.
    nujne kareli er asel naev Levon Qocharyani hajci veraberjal, sakajn mek karevor tramabanakan ev IRAVAKAN sxal eq tujl talis Duq Ev Dzer terte- ajd voch te na petq e apacucu, vor chi arel nman baner, ajl duq- vor na arel e;
    te che inch e nshanakum, te nranq chapacucecin, vor chi exel-Ajd DZER EV DZER Pasatabani xndirn er apacucel.
    karcum em datarabe iravacioren kpartadri herqel
    mnacac harcerum, Duq iharke iravaci eq,u artakarg.

  6. gevorg
    Մայիս 28th, 2009 at 20:03 | #6

    bargavac hajastan kusacutjun@ bazanum e @ntrakasharq

  7. Ashot K.
    Մայիս 31st, 2009 at 02:10 | #7

    @gevorg
    Ayo bazhanum e, Hanrapetakann el e bazhanum. Bayc mardik yntrelu en irenc naxyntrac teknacuin. Bolorn el giten vor qvearkutyuny pak e ev gaxtni u zhuchok-grichnerov, sputnikic nkarahanumnerov kam qveatertikneri vra gtnvox hamarnerov vochmeki ches xabi (hamarya vochmeki)

  1. No trackbacks yet.