> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՑԸ ԱՐԴԵՆ ՆԱԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ

ՀԱՑԸ ԱՐԴԵՆ ՆԱԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ

Իսկապես, լրջորեն պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, եւ մենք` բոլորս, ինչպես պետք է արձագանքենք կատարվողին` սեփական դեմքը պահպանելու եւ ունեցած էս կիսատ-պռատ երկիրը չկորցնելու համար։ Մի դուրսպրծուկ, մի սովորական գյադա` Աբրամ Բախչագուլյան անունով, Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերից խոսելով Ավանում ծեծի ենթարկված կանանց մասին, հայտարարում է, թե նրանք` ծեծի ենթարկվածները, կին չեն։ Հասկանո՞ւմ եք` ինչ է տեղի ունենում։ Քիչ չի` այդ կանանց ծեծի են ենթարկել, հիմա էլ նրանց վիրավորում են ուղիղ եթերում, ու սրանից հետո երկրում ոչ մի բան տեղի չի ունենում։ Աբրամ Բախչագուլյանի հետ ոչինչ տեղի չի ունենում, նրան պաշտոնանկ չեն անում, դիտողություն չեն հայտարարում, ներողություն չեն խնդրում։ Ու սկսում ես մտածել, որ այս երկրում իսկականից տղամարդ չկա, որովհետեւ ոչ կնոջը այսպես վիրավորողը կարող է տղամարդ համարվել, ոչ էլ` այդ փաստը չնկատելու տված կամ անհետեւանք թողած մեզնից որեւէ մեկը, անկախ նրանից, թե որտեղ է, որ քաղաքական ճամբարում։ Անկախ նրանից` ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանամետ։ Անկախ նրանից` հանրապետակա՞ն է, թե՞ կոնգրեսական։ Կանանց ծեծի ենթարկողների հարցը պարզ է, վաղուց է պարզ։ Հանրության մյուս հատվածի տարբեր անկյուններում ծվարած արական սեռի մնացած ներկայացուցիչների` մեր բոլորի հարցն է առկախ մնում։ Որովհետեւ դեռ չես հասցնում մարսել դուրսպրծուկի հայտարարությունը, լուր է ստացվում Արտաշատից։ Գազի Հովո անունով հայտնի Հովհաննես Ղազարյանի կնոջը` Փառանձեմ Ղազարյանին, տանում են ոստիկանության բաժին, այնտեղ պատանդ են պահում, որ ամուսինը եւ որդին ներկայանան ոստիկանություն։ Հասկանո՞ւմ եք` ինչ է տեղի ունենում։ Հայ ընտանիքի կնոջը հայոց ոստիկանությունը պատանդ է վերցնում։ Հայ կնոջը իր տնից հանում են, տանում ոստիկանության բաժին` ամուսնու ունեցած ռազբորկայի պատճառով։ Գազի Հովոն ընդդիմադիր չէ, Գազի Հովոն իշխանամետ է ու հաստատ` հանուն Սերժ Սարգսյանի արված ընտրակեղծիքներին մասնակցություն ունեցած անձ։ Գազի Հովոն, ժամանակակից իշխանական չափանիշով ասած, կարգին տղա է։ Արտաշատի ոստիկանության, դատախազության ղեկավար կազմի մեծ մասը հաստատ Գազի Հովոյի տանը հաց կերած կլինի։ Տիկին Փառանձեմը նրանցից շատերի առաջ հաց է դրել, համոզված եմ` տիկին Փառանձեմը հաց է դրել նաեւ ոստիկանության գործող պետ Ալիկ Սարգսյանի առաջ, որը ընդամենը մեկ տարի առաջ Արտաշատի մարզպետն էր։ Չի կարող այդպես եղած չլինել, չի կարող մարզպետը «ՀայՌուսգազարդի» ղեկավարի տանը հյուր եղած չլինել։ Չի կարող «ՀայՌուսգազարդի» ղեկավար Գազի Հովոն իշխանական ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հետ սեղան նստած չլինել` առնվազն մարզային այցելությունների ժամանակ։ Պարոն Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Ալիկ Սարգսյան. դուք ասում եք, որ հայ ժողովրդի մենթալիտետը այդպիսին է, որ օրենքից, ժողովրդավարությունից բան չի հասկանում հայ ժողովուրդը, ու դրանով արդարացնում եք ձեր ապօրինությունները։ Հասկացանք։ Բա էդ ո՞ր ժողովրդի մենթալիտետով եք առաջնորդվում, որ ձեզ հետ հաց կերած մարդու կնոջը տանում եք քաղմաս ու պատանդ եք պահում։ Օրենքը ոտքի տակ եք տալիս` հղում անելով մենթալիտետին, բա մենթալիտետը ոտի տակ տալը ինչո՞վ եք բացատրում։ Չէ, ժողովուրդ ջան, մենք բոլորս անուղղելի լավատես ենք, որովհետեւ մտածում ենք, որ ավելի վատ չի կարող լինել։ Խոսքը, քավ լիցի` իրավական, տնտեսական, քաղաքական լավ ու վատի մասին չէ։ Խոսքը բարոյական լավ ու վատի մասին է։ Պրոբլեմը այն է, որ տնտեսությունը թիվ ու չափանիշ ունի, վիճակագրություն, եւ կարող ես հաշվել, գոնե մոտավորապես, թե անկումը քանի տոկոս եղավ։ Բարոյական անկումը չունի վիճակագրություն, եւ այս է պատճառը, որ այս անկման տեմպերը ամենաահավորն են, որովհետեւ ոչ վիճակագրական պետական կոմիտեն է ահազանգում, ոչ էլ` ՀԲ երեւանյան գրասենյակը։ Եւ մենք` իշխանամետ, թե ընդդիմադիր, գահավիժում ենք, ու գահավիժել սկսել ենք այն պահից, երբ ի դեմս Պողոս Պողոսյանի` մեր սեփական եղբորը չենք տեսել, ի դեմս Լեւոն Գուլյանի` մեր սեփական որդուն չենք տեսել, ի դեմս Տիգրան Խաչատրյանի` մեր սեփական զավակին չենք տեսել։ Մենք գահավիժում ենք նաեւ այս պահին, որովհետեւ ամեն մեկս մեր տեղը վեր ենք ընկել` մտածելով, որ Գազի Հովոյի կնոջը քաղմաս տանելով` միայն Գազի Հովոյին են վիրավորել, մտածելով, որ Ավանում կանանց ծեծի ենթարկելով` այդ կանանց ամուսիններին կամ որդիներին են վիրավորել։ Մենք գահավիժում ենք, որովհետեւ ոտի տակ է տրված ոչ միայն մեր օրենքը, այլեւ մեր մենթալիտետը եւ մեր ադաթը, որը մինչեւ օրս մեզ անձեռնմխելի էր թվում։ Ոտի տակ է տրված մեր հացը։ Այլեւս հարամ է եղել մեր կերած հացը։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 23, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Anonymous
    Մայիս 23rd, 2009 at 05:46 | #1

    Djbaxtabar du iravaci es.

  2. ERAA
    Մայիս 23rd, 2009 at 18:34 | #2

    tjishta Nikol jan, lriv hamadzayn em,du Mard es metsatarov!

  3. gegam
    Մայիս 23rd, 2009 at 19:04 | #3

    Շնորհավորում եմ Ձեր վերածնունդը որպես ինքնուրույն մտածող և մուտքը ազգընտիրներ մեծերի շարք:

  4. Varuj
    Մայիս 23rd, 2009 at 22:54 | #4

    Shat chist es Nikol; Antarberutyun dari hivandutyun@ hamemvaz azgayin mentalitetov

  5. EdgarM
    Մայիս 24th, 2009 at 03:39 | #5

    Nikol jan sranq haci arjeqy imanum en?? Ete gishatich angxnery imanum en sranq el kimanan, erbeq el chen imacel u chen el imanalu.cavoq…chisht es nkatel, haram e exel hacy nuinpes.

  6. gegam
    Մայիս 24th, 2009 at 05:31 | #6

    Երևի տեղին չեմ օգտագործել «ազգընտիր» բառը: Ճիշտ կլիներ ասել « ազգի նվիրյալ-մեծերի շարքը»: Ես կարծում էի, որ Տիգրան Հայրապետյանից հետո հայկական հրապարակախոսական- փիլիսոփայական միտքը հավերժ է անհետացել, բայց այս հոդվածով դուք բացեցիք այդ փակված ասպարեզի դուռը: Մեզանում ընդունված է անպայման որպես «Մեծի» պատկերացնել և ընդունել միայն զառամյալ, կամ մահացած նվիրյալներին: Երևի սա էլ է մեր հիմնական պրոբլեմներից մեկը, որ բարձրացված է ազգային ասացվածքի մակարդակի- «Գնա մեռի, արի սիրեմ»: Եթե ուզում ենք ապրել ու գոյատևել որպես ազգ, ապա պետք է կենդանի մտածողներ ունենալու կուլտուրա մշակենք ու փայփայենք եղածներին:

  7. AG
    Մայիս 25th, 2009 at 19:08 | #7

    Անցյալները խոսեցինք էն մասին, թե մեր հարևան ժողովուրդները մեզ չեն ճանաչում, մենք էլ նրանց ու հաճախ ընկնում ենք ցավալի թյուրիմացությունների մեջ:
    Բայց կա ցավի ավելի մեծը, ավելի ամոթալի մի դրություն: Մենք մեզ էլ չենք ճանաչում:
    Երկիր ունենք―չենք ճանաչում, պատմություն ունենք―չենք ճանաչում, ժողովուրդ ունենք―չենք ճանաչում, գրականություն ունենք―չենք ճանաչում, լեզու ունենք―չենք իմանում:
    Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով` ինչքան բան չգիտենք: Չէ՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում և պատմություն, և գրականություն, և գեղարվեստ, և տնտեսական վիճակ, և մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնել, ոչ ներկադ հասկանալ, ոչ ապագադ տնօրինել:
    Պատմություն ունենք―տգետ ենք: Եվ, դժբախտաբար, դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք, թեև քիչ ժողովուրդ կունենա էնքան նյութ իր պատմության համար, ինչքան մենք ունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ինչ ենք եղել, ինչ ենք արել, ինչու և ինչպես, ինչ օրով, ինչ ճանապարհով ենք էստեղ հասել:
    Եվ ինչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը, իր անհատական խեղճությունն ու դատարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կարհամարհի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, և շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում` սկսած իրենից:
    վ մինչև էսօր չիմացանք ու չգիտենք, թե ինչ բան է էդ խորհրդավոր սֆինքսը, որ տխուր նստած է Ուրարտուի հին արձանագրությունների կողքին` աչքերն արցունքով ու վշտով լիքը………

    Հովհաննես Թումանյան 1909 թ

    Vochinch chi poxvel 100 tarva @ntacqum, sakayn menq partavor enq himq dnel ayd popoxutyan@. Yete chani mer serund@, apa mezanic heto yekoghner@ hastat chen ani.

  8. Anonymous
    Մայիս 25th, 2009 at 20:26 | #8

    Ayo sa paterazm e .Es tarberutyun chem tesnum turqern en ishxum te ays ishxanutyuna ,nranc metodnera lriv nuynn en . Es payqaru em im erexaneri ev torneri kyanqi hamar. Im azga vtangi tak e.

  1. No trackbacks yet.